Սովորենք Պատմությունից
СтатистикаՊատմությունը կյանքի դաստիարակն է։ Ցիցերոն
- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 2
- Всего постов
- 22
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 100
- 1/48двое суток
- 114
- 1/72трое суток
- 123
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Սուրբ տենչերով լոկ ծարաված՝ Ցամաք գտնե՛լ աղբերքն համայր, Ցամքի՜լ ծաղիկ հասակի մեջ, Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։ ․․․․․․․․․․․․․ Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝ Հայրենիք մը ունիմ թըշվառ, Չ՚օգնած անոր՝ մեռնի՚լ աննշան, Ո՜հ, ա՛յս, է սոսկ ցավ ինձ համար: Պետրոս Դուրյան, Իմ ցավը, 1871
«Այնքան անհոգ եւ անտարբեր ենք, որ չգիտենք թէ ինչ հնութիւններ կան մեր հայրենիքում` մեր նախնիքներից մեզ աւանդ մնացած. չգիտենք թէ պատմական փշրանաց ինչ յիշատակարաններ կան թաքնուած մեզ շրջապատող լեռների, ձորերի եւ դաշտերի մէջ. չգիտենք թէ ազգային անցեալ պատմութեան մութ կէտերը լուսաբանող ինչ արձանագրութիւններ կան աւերակ վանքերի եւ անապատների, մատուռների եւ եկեղեցիների, խաչարձանների եւ տապանաքարերի վերայ եւ մագաղաթեայ գրչագիրների յիշատակարաններում։ Մեր անտարբերութիւնից օգուտ են քաղում օտարներն»: Մակար եպիսկոպոս Բարխուդարեանց (1823-1906) Հատված «Արցախ» գրքից
Պատմական պահեր կան, օրինակ` մեր ժամանակաշրջանը, երբ բռնավորից ավելի ստրու՛կն է զզվելի: Գարեգին Նժդեհ
без подписи
Սյունիքի ժայռապատկերներում հստակ տեսնում ենք սանձված ձիերի պատկերներ, ինչը վկայում է մեր նախնիների կողմից ձիաբուծության վաղ զարգացման մասին։ Ժայռապատկերի ուրվագծի վերականգնումը ցույց է տալիս, թե որքան ճշգրիտ ու դիպուկ են եղել հնադարյան վարպետների փորագրությունները։ Տե՛ս, Կարախանյան Գ., Սաֆյան Պ., Սյունիքի ժայռապատկերները, Երևան, 1970։
Սեբաստացի Մուրադը «Մուրատ ճամբաներու քաշած դժուարութիւններէն ու անքնութենէն յոգնաբեկ՝ քանի մը օր հիւանդ անկողին մնաց (էրզրումում): Մէկ օրուան մէջ քանի մը անգամ հեռագրով բուռն կերպով թախանձեց Անդրանիկին, որ կարեւոր ուժով անմիջապէս դէպի Կարին ճամբայ ելնէ, բացատրելով անոր Կարնոյ խառնափնթոր, անորոշ եւ տխուր վիճակը։ Իր հիւանդութեան մէջ Մուրատ չի դադրեցաւ րոպէ մը անգամ հանգիստ առնելու։ Շարունակ հրահանգներ եւ թելադրութիւններ կընէր Սեպուհի եւ Ջամ-Փոլատի, որ հարկ եղած զգուշութիւնները ձեռքէ չի հանեն: Իր կեցած տան դրանը առջեւ հարիրաւոր զինուորներ օրն ի բուն խռնուած, իւրաքանչիւրը զանազան խնդրանք ուներ: Մուրատ ամէնուն ալ սիրով եւ քաղցրութեամբ կը պատասխանէր: Մոգական զօրութիւն մը կար իր ձայնին մէջ, անոր բարկութիւնը եւ զայրյոթը՝ որու որ կուղղուէր՝ փոխանակ վրդովեցնելու եւ վշտացնելու, աւելի կը ստիպէր զիրենք ներողութիւն խնդրելու իրմէ»։ Մանրամասն կարդացեք այստեղ՝ https://www.facebook.com/photo.php?fbid=122173346318241169&set=pb.61557235094443.-2207520000&type=3
Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից՝ բանտերում մնալով ավելի քան երեք տարի։ Նժդեհը Նախիջևանի ցարական բանտում էր, երբ նրան ձոնվեց «Արազի ափին ծնված ընկեր» երգը։ Բանտում ամեն կիրակի Նժդեհին այցելում էր մայրը՝ Տիրուհի Գյուլնազարյանը։ «Մայրս․․․Իմ սու՜րբը։ Հիշում եմ, թե ինչես էր նա 50 տարի առաջ, ամեն կիրակի, գյուղից ոտքով գալիս Նախիջևան, որպեսզի տեսակցի ինձ ցարական բանտում»,- գրում է Գարեգին Նժդեհը։ Նժդեհի ծննդավայր Կզնուտ գյուղից մինչև Նախիջևան քաղաք այսօր նորակառույց ճանապարհով 16 կմ է, նախկինում՝ մոտ 18 կմ։ Փաստորեն Տիրուհի մայրիկն ամեն կիրակի ոտքով անցել է մոտ 36 կմ ճանապարհ, իր որդուն տեսնելու և բանտում հաց տանելու համար։ Սովորենք պատմությունից, Գոռ Ղազարյան, 2021
без подписи
Վասպուրականի Հայոց թագավոր Գագիկ Արծրունու քանդակը Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցու պատին
Մի տեսակ տագնապ կա, որ Չես ասի ոչ մի բառով: Համո Սահյան
«Dinner For Few»-ը (2014) ռեժիսոր Նասոս Վակալիսի այլաբերական մուլտֆիլմն է, որը քննադատում է հասարակության կառուցվածքը և իշխանության ցիկլային բնույթը։ Ֆիլմում համակարգը (սնունդ արտադրող մեքենան) անխափան սնուցում է ընտրյալ խոզերին (իշխանության ներկայացուցիչներ՝ դատավորներ, կապիտալիստներ, հոգևորականներ), մինչդեռ կատուները (ժողովուրդը) ապրում են սեղանից ընկած մնացորդներով։ Երբ ռեսուրսները սպառվում են, խոզերը սկսում են կռվել միմյանց հետ, իսկ զայրացած կատուները միավորվում են վագրի կերպարում և հեղափոխություն անում։ Վագրը սպանում է խոզերին, սակայն «կարգի պահապանը» (մսագործը) ոչնչացնում է նաև վագրին։ Ձագուկները տեղափոխվում են նոր սենյակ, որտեղ նրանք նորից վերածվում են խոզերի, և ցիկլը կրկնվում է։ Ֆիլմը ցույց է տալիս, որ խնդիրը մարդկային բնության և համակարգի արատավոր շրջանի մեջ է. իշխանությունը գրաված նոր ուժերը հաճախ դառնում են հինի «կրկնօրինակը»։ https://www.youtube.com/watch?v=HTDdIO74BuA&t=16s
Կառավարությունը, որ կթալլէ ժողովուրդին, կբանտարկէ ու կսպաննէ՝ անոր համար հանցանք չէ, որովհետև բաց, աշկարա բոլորին աչքին առջևը կկատարէ օրը ցերեկով։ Այդ չարագործությունները կկատարվեն «օրդերով», որուն պատճէնը կրնաս քովդ պահել։ Հոս այլևս ի՞նչ հանցանք կրնա ըլլալ․․․ Հանգամանք մը, որմէ կարելի է սա բանաձևը հանգել։ Այն ոճրագործը, որ իր արարքները բաց, օրդերով կկատարէ՝ կառավարություն կկոչվի, իսկ ով՝ ծածուկ կամ ամայի տեղվանքը՝ ավազակ։ Լեռ Կամսար, "Չապրած օրեր"
Արագածոտն 🌄
Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Անդրանիկ Ճաղարյանը իր իսկ կողմից վերականգնած դիմաքանդակների հետ։ Ձախից աջ՝ 1․ Լճաշենից պեղված ռազմիկի դիմաքանդակ (մ․թ․ա․ 15-14-րդ դարեր), 2․ Սյունյաց Դինար թագուհի, Վահանավանք (10-րդ դար), 3․ Սյունյաց կամ Բաղաց թագավորության արքա Գրիգոր Ա Սյունի, Վահանավանք(11-րդ դար)։
Կյանքիս մեջ երկու շատ ծանր օրեր եմ տեսել։ Մեկը դրանցից այն օրն էր, երբ մենք պիտի գաղթեինք մեր հայրենիքից ընդմիշտ՝ տաճիկներին թողնելով մեր տունն ու տեղը, մեր նախահայրերի գերեզմանները և այն բոլորը, ինչ քաղցր էր մեզ համար աշխարհում։ Մի անակնկալ քամի պատուհանը բաց անելով հանկարծ մարեց մեր ճրագը, և մենք այլևս ոչինչ չտեսանք․․․ Ու սա կես դար է համարյա, որ մենք աչքը փակ դիտում ենք մեր կորցրած դրախտը մեր հոգու աչքերով։ Իմ կյանքի երկրորդ դժբախտ օրն այն էր, երբ օրը ցերեկով երկու չեկիստ եկան տունս խուզարկեցին, բաժանեցին ինձ իմ կնոջից ու երեք սիրասուն զավակներից, տարան չեկա ու երկաթե դուռը ետևիցս փակեցին։ Ես զրկված էի ապրելու համար երկու ամենաանհրաժեշտ բանից՝ հայրենիքից ու ազատությունից։ Եվ որովհետև չգիտեմ, թե այդ երկու բաներից որին առաջին տեղը պետք է տալ, որին երկրորդական, այդ պատճառով էլ ատում եմ տաճիկներին ու բոլշևիկներին հավասար ատելությամբ։ Լեռ Կամսար, 1960թ․, "Հալոցք"
«Թէեւ մեզնից խլւած են առիւծաբնակ մեր երկրամասերը, հայ էութեան ներյատուկ առիւծութիւնը, սակայն, մնում է, եւ պիտի մնայ: Սպանւում է ե՚ւ առիւծը, առիւծութիւնը՝ երբե՛ք»: Զորավար (լրիվ գեներալ) Գարեգին Նժդեհ
Խոստանում եմ Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին: Ինչի՞ համար. Էլի՛ պատը կմնա պատ, Կպակասի մի լավ ճակատ: Պարույր Սևակ
Քանի՜ ձեռքից եմ վառվել, Վառվել ու հուր եմ դառել, Հուր եմ դառել` լույս տըվել, Լույս տալով եմ ըսպառվել։ Հովհաննես Թումանյան, 1917
Մեր քերթողահայր Խորենացու նկարագրութեան համաձայն, դիւցազն Վահագնի առասպելական ծնունդը յայտնի պիտի լինի ամէն մի հայ գրագէտի, թէ ինչպէս երկնքի եւ երկրի ու ծիրանի ծովի բռնուած երկունքից ու բոցավառ եղէգնից ծնուեց մանուկ Վահագնը: Երկնէր երկին, երկնէր երկիր, Երկնէր եւ ծովն ծիրանի. Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ: Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր, Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր. Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ: Նա հուր հեր ունէր, Բո՛ց ունէր մօրուս, Եվ աչկունքն էին արեգակունք: Հայը ոգու ժողովուրդ է, իսկ ոգուն ներյատուկ է տառապանքը: Բոցից, երկունքից, ցաւից ծնաւ իր Վահագնը - ահա՛ հայու կենսազգացողութիւնը, նրա աշխարհիւրացումը: Զորավար Գարեգին Նժդեհ
Հայ ժողովրդի ողբերգությունը նրանում է, որ արև է երգում («Արեգակն արդար»), բայց քնամոլ է («Ի ննջմանէ ծանրության»), իդեալիստ է, բայց դրամատենչ, հայրենասեր է, բայց անձնապաշտ, իմացական է, բայց ոչ կռահող, խելք ունի, բայց ո՛չ երևակայություն, սիրում է գիտությունը, բայց ծուլանում է նրանից օգտվել, գոռոզ է, բայց հարմարվում է նվաստությանը, քաջ է, բայց խորտակումի զգացում չունի, խիստ է, բայց անկարգապահ, երազատես է, բայց ներկային գերի, ուժի պաշտամունք ունի, բայց ոչ հզորության կամք, կենսաբանական զորութենականություն ունի, բայց ոչ կազմակերպական հակում, մշակութային տենչ ունի, բայց ոչ քաղաքական կորով, արդարամիտ է, բայց ոչ ճշմարտասեր, ցեղ է, բայց գերադասում է ժողովրդի բարոյականը: Զգացումների շփոթ է հայ ժողովուրդը, շուռ եկած էություն: Իսկ թու՞րքը - դա հայ ժողովուրդի հակապատկերն է կենսաբանական տկարություն և ուժի ծարավ, անհանճար ոգի և քաղաքական կամք, անմաքուր սիրտ և գրավիչ լեզու, բութ միտք և կարգապահական հակում, վախի զգացում և խորտակումի մոլուցք: Հայը խորքով է արժեքավոր, թուրքը մակերեսով, նա էությամբ է բարձր, սա` արտահայտության ձևով: Հայը հոյակապ ցեղ (ազգ - Ա.Ե.) է և անպիտան ժողովուրդ, թուրքը ստորին ցեղ է և սքանչելի ժողովուրդ»: Հայկ Ասատրյան