tgindex
Դետք | Detq

Դետք | Detq

Статистика

Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.

Последний пост
14 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
13
Всего постов
29
Тип
открытый
Язык
ilo
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
12 авг.
Подписчики
1 387
0 за 3 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
149
29 постов
Вовлечённость
10,7%
к подписчикам
Постов в день
1,9
всего 29
Упоминаний
1
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
109
1/48двое суток
124
1/72трое суток
134

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, նա ընդամենը 16 տարեկան էր։ Չսպասելով զորակոչին՝ նա կամավոր մեկնեց ռազմաճակատ՝ հետևելով իր հորը։ https://detq.info/arm/node/16438

  • Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանին ներկայացրել է որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար, տեսանյութ է հրապարակել նա «Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնեցի այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը

  • Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանին ներկայացրել է որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար, տեսանյութ է հրապարակել նա «Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնեցի այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը

  • 🇦🇲 Հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Գերմանիայի Շաֆհայմ քաղաքում անցկացված «Legend’s Race 2026» մրցաշարում հաղթանակ է գրանցել ինչպես անհատական, այնպես էլ թիմային մրցավազքում՝ երկու դեպքում էլ արժանանալով առաջին մրցանակի։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Խաչատրյանի համար ավտոմոբիլային սպորտը վաղուց արդեն պարզապես հետաքրքրություն չէ․ մեքենաների և մրցավազքի հանդեպ նրա սերը ձևավորվել է դեռ պատանեկան տարիներին՝ հոր ազդեցությամբ, և տարիներ շարունակ նա զբաղվում է էքստրեմալ մեքենայական մրցավազքով։

  • ❗ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում 20 վագոն ցորեն. ադրբեջանական ԶԼՄ-ներ

  • Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն

  • «Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք։ Մեր գործընկերների հետ համատեղ ծրագիր ունենք, թե ինչպես ճնշում գործադրել նրա վրա»,-նշել է Զելենսկին

  • Մինչ Հայաստանում «անվերապահորեն» գնում են խաղաղության, Ալիևը շարունակում է թշնամական դիրքերից խոսել՝ խեղաթյուրելով 2020-ի իրադարձությունները և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնելով որպես Ադրբեջանի «վաղեմի երազանք»։ https://detq.info/arm/node/16430

  • 🔺ՊՆ-ից հաստատեցին տեղեկությունը: Արտաշատի զորամասերից մեկի ստորաբաժանումը տեղափոխվել է այլ վայր, սակայն թե որտեղ, խոսնակն ասաց, որ այդ մասին որեւէ տեղեկություն փոխանցել չի կարող: Նա միայն նշեց, որ ստորաբաժանումը տեղափոխվել է նորակառույց զորամաս, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին. Հրապարակ https://detq.info/arm/node/16429

  • Շենքի մնացորդները հայտնաբերվել են Ռուսթավելու պողոտայում իրականացվող պեղումների ժամանակ։ Շենքը կառուցվել է 1912–1915 թվականներին՝ ռուս ճարտարապետ Նիկոլայ Օբոլոնսկու նախագծով։ Այն եղել է Թբիլիսիում բնակարանների վարձակալության համար կառուցված առաջին բազմաբնակարան շենքերից մեկը։ Կարծիք կա, որ Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը բնակելի շենքը կառուցել է իր մահացած դստեր հիշատակին։ Հետևաբար, շենքի դիզայնում կան սգո տարրեր։ Դժվար տեղանքի և ստորգետնյա ջրերի պատճառով այն պահանջում էր շատ խորը հիմք։

  • 🔺Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է 64-ամյա Ագոփ (Հակոբ) Դեղիրմենջիօղլուի դին։ Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա Մեհմեթ Շերիֆ Թայըքը ոստիկանությունում խոստովանել է, որ տղամարդուն դանակահարել է վարձավճարի շուրջ տարաձայնության պատճառով. գրում է Ermenihaber-ը։ https://detq.info/arm/node/16428

  • Իսպանիայի Սեուտա քաղաքի հազարավոր բնակիչներ միացել են ցույցին՝ իշխանություններից պահանջելով արձագանքել ծանր իրավիճակին, որը ստեղծվել է ինքնավար քաղաքում միգրանտների զանգվածային ներթափանցումից հետո: Ակցիայի մասնակիցները կոչ են արել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին հրաժարական տալ

  • Լրագրող, փաստավավերագրող, դերասան Գագիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մշակութային բարդակ Երևանի կենտրոնում... Աղանդավորների քարոզից, մինչև` ամենաէժան ռաբիզ երաժշտությունը: Ի՞նչ եք սովորեցնում երիտասարդներին, ո՞նց եք դիրքավորում մեր երկիրը զբոսաշրջիկների առաջ: Էս ազգի նկարագրով անհանգստացող մարդ, կառույց, պատկան մարմին չկա՞: Բա պա՞րզ չի, որ էս երկրում Վեհափառ կդատեն»:

  • 🇦🇲🪖Հավերժի ճամփորդ. Հայկ Սահակյան (Ռիժիկ) Հայկ Հարությունի Սահակյանը (հայտնի նաև «Ռիժիկ» մականվամբ) ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում։ 2019 թվականի հունվարի 31-ին զորակոչվել է ծառայության՝ Հադրութի զորամասում։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Պատերազմի ծանր օրերին Հայկը անձամբ մշակել է մարտական ընկերներին շրջափակումից անվնաս դուրս բերելու հաջողված ծրագիր։ Նրա հաշվարկների ու կազմակերպած գործողությունների շնորհիվ զինակիցները կարողացել են խուսափել թշնամու օղակից։ Մարտական դիրքերում գտնվող ընկերներին աջակցելու համար Հայկը և նրա ընկերները, ռմբակոծությունների ներքո, 8 ժամ անընդմեջ քայլելով, հաջողությամբ սնունդ և անհրաժեշտ պարագաներ են հասցրել առաջնագիծ։ Նա բազմիցս մտել է կրակի ամենաթեժ գոտիները և սեփական կյանքը վտանգելով՝ մարտադաշտից դուրս բերել զոհված ընկերների մարմինները։ Քաջաբար ընկել է հոկտեմբերի 1-ին՝ Հադրութում թեժ կռվի ժամանակ ընկերոջ կյանքը փրկելիս։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։ Հավերժ փառք ու խոնարհում...

  • 🔺 «Այսօր Էջմիածնում դատում են Ամենայն հայոց կաթողիկոսին»․ Մարիաննա Ղահրամանյան ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի դատավարությունը գնահատում է որպես ոտնձգություն ոչ միայն եկեղեցու անկախության, այլև Հայաստանի Սահմանադրության նկատմամբ։ Պատգամավորը նաև հիշեցրել է 2025 թվականին Կովկասի մահմեդականների վարչության նախագահի հայտարարությունները՝ դրանք կապելով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ հետագա զարգացումների հետ։

  • 🔺ՀՀ կառավարությունը պատրաստ է հանդիպում կազմակերպել Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ ՀՀ ԱԳՆ-ի միջոցով https://detq.info/arm/node/16420

  • 🔺Ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով Եկատերինբուրգում հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում։ Ընկերությունը հայտնել է, որ հարձակման պահին աշխատակիցներն արդեն տարհանված էին, տուժածներ չկան։

  • Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ հակամարտության սրման ֆոնին. Reuters Ինչպես ընդգծում է գործակալությունը, դատավարությունը տեղի է ունենում եկեղեցու և իշխանությունների միջև հարաբերությունների սրման ֆոնին՝ Փաշինյանի քաղաքականության, դրանց թվում՝ բազմամյա հակամարտությունից հետո Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների նկատմամբ կաթողիկոսի մոտեցման պատճառով։

  • 🔺Բաքվի Վերաքննիչ «դատարանն» անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների դատավճիռը, որոնք դատապարտվել էին ցմահ կամ 20 տարվա ազատազրկման, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ https://detq.info/arm/node/16416

  • 🚩««Խաղաղության դատավարության» հերթական փուլը կարելի է համարել ավարտված». Դավիթ Իշխանյանը խոսք է ուղղել Բաքվի բանտից «Մեր վերջին ելույթները բավականին արժանի ելույթներ էին։ Ամենամեծ գնահատականը այս դատավարությանը տվել է պաշտպաններից մեկը, որն առաջին ատյանում զգուշացրել է, որ ամաչելու են տարիներ հետո իրենց սերունդների առջև, իսկ այս անգամ դատավարական կոլեգիային ասաց, որ իրենց հաղթանակները այս դատավարությամբ պղծել են։ Մենք արժանի հակահարվածներ էինք տալիս այն կեղծ պնդումներին, որ վերաբերում է մեր ժողովրդի անցյալին, ներկային, պատվի խնդիրներին։ Այսինքն՝ մեր ընդհանուր պահվածքն արդեն մղում է նրանց, որպեսզի նրանք խոստովանեն, որ դատավարական գործընթացում իրենք լուրջ բացեր են ունեցել»,– ասում է Արցախի ԱԺ նախկին նախագահը։ Վերջին նիստի ժամանակ Դավիթ Իշխանյանն առաջարկ է ներկայացրել դատավորին, որպեսզի հաշվի առնելով 2 երկրների, 2 ժողովուրդների միջև ստեղծված նուրբ քաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական դերակատարների դերը, և որպես ապագայի միտված ներդրում, այս քրեական հետապնդումը դադարեցնեն և գործը կարճեն։

Դետք | Detq — tgindex