Սյունիք~Արցախ 🤍
Статистика«Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի: Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»: © ԳարեգինՆժդեհ 🇦🇲
- Последний пост
- 9 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 21
- Тип
- открытый
- Язык
- вьетнамский
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 142
- 1/48двое суток
- 162
- 1/72трое суток
- 175
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
1993թ. Ալաշան (Մարտակերտի շրջան)։ Լուսանկարի հեղինակն է` Աշոտ Երամիշյանը։
без подписи
без подписи
🇦🇲Հին Խնձորեսկի պատմամշակութային արգելոցի Անապատյա եկեղեցու հյուսիսային պատի տակ իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում Գրաբեկի որդի Սարգիսին պատկանող 1748-1749 թվականների տապանաքարը լիովին տեսանելի է դարձել, հայտնում է Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը։
Շամբի ջրամբարի կապույտ ջուրն ու լեռնային բնությունը ստեղծում են այնպիսի տեսարան, որ առաջին հայացքից դժվար է հավատալ՝ սա արհեստական ջրամբար է։ #armenia #explore #travel #instagram #travelgram
...ՀԿԿ Կենտկոմի միջնորդ-պատվիրակը Հ. Շիրազի իրական մտերիմներից էր՝ ականավոր գրականագետ Սուրեն Աղաբաբյանը։ Մի լավ խնդիր լուծած մարդու ուրախությամբ մի օր նա, Շիրազի տուն մտնելով, ասաց. — Կենտկոմից լավ լուր եմ բերել, Շիրազ։ Մոսկվան համաձայն է քեզ Լենինի շքանշանով պարգևատրելու։ Կռահելով՝ բանաստեղծը տեղնուտեղը հարցրեց. — Ինձնի՞ց ինչ կուզեն։ — Քեզ համար մեծ բան չէ,— ասաց գրականագետը։— Դու ավելի լավերն ունես։ Ժողովրդի մեջ քո անունով այնքա՜ն բանաստեղծություններ են թափառում, որոնց հեղինակը դու չես։ Ընդամենը մի տող, թեկուզ մի երկրորդական թերթում, գրիր, թե իբր լավ չես հիշում, որ գրած լինես։ — Բայց ո՞րը, Սուրե՛ն,— զարմացավ բանաստեղծը։ — Էն, էլի, «Ղարաբաղի ողբը», որ մեծ աղմուկ է հանել, սփյուռքում տպվել է, և ամեն դահլիճում ու հավաքում արտասանում են։ Ադրբեջանցիները բողոքել են Մոսկվային։ — Բայց դա, Սուրեն, հաստատ ես եմ գրել, որովհետև ուրիշը չէր կարող գրել, և հենց Մոսկվայի համար եմ գրել։ Իմ խոսքին ինչո՞ւ կարևորություն չեն տալիս։ Այնինչ ժողովուրդն անմիջապես կլանեց այն ու, որպես շքանշան, ոչ թե կրծքին, այլ իր սրտի մեջ կպահի։ Ղրկողներիդ ասա, որ Շիրազն իր բանաստեղծությունն է համարում իր շքանշանը... Սամվել Մուրադյան «Գրական հանգրվաններ»
«Ղարաբաղի ողբի» համար Հովհաննես Շիրազը 1975 թ. հրաժարվեց խորհրդային երկրի բարձրագույն պարգևից՝ Լենինի շքանշանից։
Խոդա Աֆարինի կամուրջներից մեկի մասին առաջին գրավոր հիշատակությունը պատկանում է իրանցի պատմաբան և աշխարհագրագետ Համդալլահ Ղազվինիին։ Ըստ նրա՝ «Խոդա Աֆարին» կամուրջը կառուցվել է Հիջրայի 15-րդ տարում (մ.թ. 636 թ.)՝ արաբ հրամանատար Բաքր իբն Աբդալլահի կողմից։ Հայտնի է, որ 643–644 թվականներին արաբական զորքերը արշավել են Հայաստան։ Սակայն ժամանակակից պատմաբանները կասկածում են, որ արաբները միաժամանակ կարող էին պատերազմ վարել և կամուրջ կառուցել։ Ենթադրվում է, որ Ղազվինին, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել Արաքս գետի բնական անցումը ժայռաշարերի միջոցով։ Այդ պատճառով 15-կամարանոց կամրջի կառուցումը վերագրվում է ավելի ուշ ժամանակաշրջանի՝ 13-րդ դարին։ 15-րդ դարից սկսած՝ այս կամուրջները կապում էին Արցախի մելիքությունները Սեֆյան Իրանի հետ։ Կամուրջների մասին հիշատակում են նաև Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դար), Ղևոնդ Ալիշանը և Մակար Բարխուդարյանը (19-րդ դար)։
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
Խոդա Աֆարինի կամ Քարավազի կամուրջները՝ միջնադարյան կամուրջներ են Արաքս գետի վրա։ 1993–2020 թվականներին դրանք կապում էին Արցախի Հանրապետությունը և Իրանը։ Կամուրջները երեքն են՝ միմյանցից մոտ 700–800 մետր հեռավորության վրա։ Առաջինը ներկայումս կիսավեր է։ Այն կառուցվել է 12-րդ դարում և ունի 11 թռիչք։ Երկրորդը կառուցվել է 13-րդ դարում, ունի 15 թռիչք և պահպանվել է մինչև մեր օրերը։ Երրորդը երկաթյա (զինվորական) կամուրջ է։ ↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓
📍Որոտնավանք ⛪🇦🇲 Սյունիքի պատմական գոհարներից մեկը՝ կառուցված 1000–1007 թվականներին։ Դարեր շարունակ եղել է Հայաստանի կարևորագույն հոգևոր և կրթական կենտրոններից մեկը, իսկ այսօր հիացնում է իր վեհ ճարտարապետությամբ և Որոտանի կիրճի կախարդական տեսարաններով։ ✨ #armenia #explorearmenia #travelarmenia #adventure #instagram
Զանգեզուրի լեռները Նախիջևանից