tgindex
Հայք ֍

🇦🇲 Կա, Հա՛յ երիտասարդություն, կա Մեծ Հայրենիքը, որ քոնը պիտ լինի վաղը։

Последний пост
3 июл.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
0
Всего постов
20
Тип
открытый
Язык
und
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
13 авг.
Подписчики
1 534
−5 за 4 дн.
Сутки
−4
−0,26%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
744
20 постов
Вовлечённость
48,5%
к подписчикам
Постов в день
0,0
всего 20
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
1/48двое суток
1/72трое суток

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • 3 июл.432135

    🇦🇲 Սիրելի՛ երիտասարդներ, «Հայքի շառավիղներ» ազգային-քաղաքական դպրոցը մեկնարկել է ընդունելություն: Ի՞նչ է ուսումնասիրվելու (4 հիմնասյուներ). 🔸 Պատմություն և Հայրենիք․ Արմատների և հայկական լեռնաշխարհի խորքային ճանաչողություն։ 🔸 Քաղաքական գիտակցություն․ Նոր հայկական քաղաքական մտքի ձևավորում և իրավունք։ 🔸 Ազգային մշակույթ․ Մեր ինքնության հիմնասյուների վերարժևորում։ 🔸 Փիլիսոփայություն և Կրոն․ Նոր հայ, արժեքային համակարգի ամրապնդում։ ❗️Դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը, ինչպես նաև հաջողությամբ հանձնել գրավոր քննությունը (նյութերը կտրամադրվեն նախապես)։ 📅 Ուսումնական գործընթացի մեկնարկը՝ սեպտեմբեր: 🔹️Տարիքային խումբ՝ 16-25 տարեկան 🔹️️️Ձևաչափը՝ առկա 🔹Մասնակցությունը՝ անվճար: Մասնակցության համար լրացրեք հետևյալ հայտը: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ: ‼️ ԾՐԱԳԻՐԸ ԱՊԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ Է:

  • 8 июн.628353из gareginnjdehh

    «Ապերախտ ժողովուրդ: Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին… Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը… Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ… Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ»։ ©️Գարեգին Նժդեհ🇦🇲 ❗️Հայրենիքը` ամենից առաջ🇦🇲

  • Գարեգին Նժդեհը Մայիսի 28-ի մասին 🇦🇲 «Մայի՜ս 28-ը: Այդ օրը հայությունը հագավ իր փառքի ու հզորության ծիրանին և բազմեց ազատ ու անկախ ազգերի կողքին: Եվ Արարատյան արևը, երկիրը դիտելիս, ասաց այդ օրը՝ «ահա՛ մի թագավոր ժողովուրդ ևս, որ ստրուկ էր երեկ»: Այս աստվածային օրը մարդկության անիրավության կողմից աշխարհի քարտեզից անհետանալու դատապարտված մեր հայրենիքը, որն աշխարհագրական կետ էր համարվում, այլևս հռչակվեց անկախ: Հայությունը հաղթեց մահն այդ օրը՝ վերջ դնելով իր դարեր տևող հոգևոր և նյութական ծանր հոգեվարքին: Օտար պետությունների մեջ երևաց հայ եռագույնը, դեսպանը, հյուպատոսը, որոնց միջոցով տարաշխարհիկ և տարալեզու հայությունը հոգեբանորեն կապվեց իր պետությանը, դառնալով հայահպատակ: Երկարե՞լ։ Բայց ինչո՞ւ, մի՞թե հնարավոր է խոսքով սպառել Մայիսի 28-ի բովանդակ տարողությունը: Ո՛չ, ո՛չ, դա ոչ ոք կհաջողի: Այդ նվիրական թվականը խորհրդանշում է հայրենիքն ու իր անկախությունը, որ Աստծու պես ավելի սրտի, քան ուղեղի մեջ է ապրում»:

  • 105 տարի առաջ Հայությունը հաղթեց մահին՝ զենք վերցնելով ու պայքարելով։ 105 տարի առաջ Հայությունը, որ դատապարտված էր մահվան, ոտքի ելավ և տեր կանգնեց իր երկրին, իր Հայրենիքին։ 105 տարի առաջ Հայությունը ցույց տվեց, որ փրկությունը միասնության մեջ է։ Շնորհավո՛ր անկախության տոնդ, մեր Հայաստան 🇦🇲 Հավերժ փա՛ռք անկախությունդ կերտողներին, հավերժ փա՛ռք անկախությանդ համար ընկած Հայորդիներին։

  • 27 мая396192

    Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը։ Գարեգին Նժդեհի խոսքերը Արամ Մանուկյանի մասին՝ 1915 թ. Վանի հաջող ինքնապաշտպանությունից հետո. «Կար ահավոր վտանգը, որ ճակատած Վանի դեմ, գլխովին ոչնչացմամբ կսպառնար Վասպուրականի հայության: Սակայն, փառք բախտին, կար և պիտի հայտնվեր Արամը: Եվ, առաջնորդի իմաստությունը, միացած վասպուրականցիի հերոսականության՝ հրեղեն պատնեշ պիտի կանգներ Վանի շուրջը: Ան պիտի հեգներ մոլեգնած թշնամիի երեսնօրյա գրոհները՝ խրոխտալով… Արամն ու Վանը եկան վկայելու աշխարհին, թե, այո՛, հայությունը կարելի է ջարդել, երբ ան անզեն է, անհամերաշխ և անղեկավար, բայց ո՛չ պարտության մատնել, ո՛չ ալ կասեցնել ընթացքը հայ արիության, երբ ան կը ղեկավարվի Ցեղի Ոգիեն»:

  • 🇦🇲 Այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է։ Կոմանդոսը մեր նորագույն պատմության փառավոր էջերից մեկի՝ Շուշիի ազատագրման կերտողներից էր: Այսօր մենք Նրան ծաղկող Հայրենիք ենք պարտք: Նրան և բոլոր այն հազարավոր մարտիկներին, որ իրենց կյանքը դրեցին հանուն վեհ նպատակի: Շնորհավոր, Կոմանդո՛ս...🇦🇲

  • 8 мая1 690161

    «Արթնացի՛ր, Հայաստա՜ն», անհրաժեշտ, բայց տարաժամ կոչ, անհրաժեշտ, որովհետև ահարկու է մեր կյանքի խռովքը, տարաժամ, որովհետև ճշմարիտ գիտության համար անասելիորեն խուլ են մեր ականջները, և զարհուրելիորեն կույր՝ մեր աչքերը: Ուրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք մրափում ենք աղետից հետո էլ: ©️ Հայկ Ասատրյան 🇦🇲

  • Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել...🕯

  • без подписи

  • без подписи

  • без подписи

  • без подписи

  • без подписи

  • 24 апр.56313из AncientArmenia

    Ջահերով երթը Երևանում 🇦🇲 📷 Դավիթ Ղահրամանյան

  • 15 апр.57116из hahgbanak

    Գրականություն

  • 6 апр.835252

    Եւ ճշմարիտ հերոսները նրա՛նք են միայն, որոնք մեծագործում են եւ առաքինանում իրենց վտանգուած հայրենիքը պաշտպանելու ժամանակ: #Գարեգին_Նժդեհ 🇦🇲

  • 5 апр.633113

    Քրիստոս Հարյավ ի մեռելոց, սիրելիներ: 🤍

  • 2 апр.2 302339

    Այսօր Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան օրն է: 🇦🇲 📌 Թեհլիրյանը իր հուշերում գրում է. 📖 «Դիմացի մայթով հավասարվեցի Թալեաթին, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, որտեղով գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով` ձեռնափայտը անփույթ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած` զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ: Թալեաթը հարվածից կարծես ցցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցված կաղնու բնի պես թնդյունով երեսի վրա տապալվեց»։ Հավերժ փառք: 🇦🇲

  • Սողոմոն Թեհլիրյանը որդու՝ Շահենի հետ Բելգրադում: 🤍

  • Չհասկանալ նրան, ով խոսում է Հայասատանի համար ստացած վերքերի լեզվով, նշանակում է ո՛չ Հայ, ո՛չ էլ Հայրենասեր լինել: #Գարեգին_Նժդեհ 🇦🇲