tgindex
Գարեգին Նժդեհ ֍

Գարեգին Նժդեհ ֍

Статистика

✍️ «Հայրենիքը՝ ընդհանուր աստվածություն, հայրենասիրությունը՝ կրոն»: ֍🇦🇲 Գարեգին Նժդեհի գրքերը կարող եք գտնել այստեղ 👇 https://t.me/gareginnjdehbooks Գարեգին Նժդեհ - Garegin Njdeh🇦🇲

Последний пост
14 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
2
Всего постов
21
Тип
открытый
Язык
und
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
12 авг.
Подписчики
3 031
+1 за 6 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
841
21 постов
Вовлечённость
27,7%
к подписчикам
Постов в день
0,3
всего 21
Упоминаний
4
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
309
1/48двое суток
354
1/72трое суток
381

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • Ոգի՛ն է գծում մարդու կարողության սահմանները - նրա բարոյական կարողության: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • «Մեր պատմության մեջ մի բան միշտ էլ ինձ ցավով եւ ամոթով է լցրել: Դա մեր ժողովրդի մի մասի կրավորական նահատակությունն է: Հարյուր հազարավորները հեզաբար առաջնորդվել են դեպի ձորերն ու ծովափերը՝ ոչնչացվելու: Արգահատելի է կրավորաբար նահատակվող ժողովուրդը։ Նման ժողովրդի ամեն մի պարտությունը դառնում է նրա Վաթեռլոոն՝ նրա վերջնական պարտությունը»: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • Մարդն ու աշխարհը ավելի են շահում շատերի համեստ, բայց մարդկորեն բարի գործերից, քան սակավաթիվ անհատների մեծագործություններից: Չի՛ լինում և բարության փոքրը. դա էլ միշտ մեծ է ըստ էության, մե՛ծ՝ իր ամեն մի արտահայտության մեջ: Բուդդան, մի կարապի կյանքը փրկելով, դրեց սկիզբը սրտի կրոնի, սիրո իմաստասիրության: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից՝ բանտերում մնալով ավելի քան երեք տարի։ Նժդեհը Նախիջևանի ցարական բանտում էր, երբ նրան ձոնվեց «Արազի ափին ծնված ընկեր» երգը։ Բանտում ամեն կիրակի Նժդեհին այցելում էր մայրը՝ Տիրուհի Գյուլնազարյանը։ «Մայրս․․․Իմ սու՜րբը։ Հիշում եմ, թե ինչես էր նա 50 տարի առաջ, ամեն կիրակի, գյուղից ոտքով գալիս Նախիջևան, որպեսզի տեսակցի ինձ ցարական բանտում»,- գրում է Գարեգին Նժդեհը։ Նժդեհի ծննդավայր Կզնուտ գյուղից մինչև Նախիջևան քաղաք այսօր նորակառույց ճանապարհով 16 կմ է, նախկինում՝ մոտ 18 կմ։ Փաստորեն Տիրուհի մայրիկն ամեն կիրակի ոտքով անցել է մոտ 36 կմ ճանապարհ, իր որդուն տեսնելու և բանտում հաց տանելու համար։ Հ.Գ ​«Նկարների որակը մշակվել է էջի կողմից։» ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • Ցեղակրօնի համար չկայ աւելի մեծ վատութիւն, քան հոգեւոր խզումը սերունդների միջեւ: Նորահաս սերունդը կտրուե՞ց անցնող կամ անցած գնացած սերունդներէն - նա էապէս կտրւում է մինչ այդ գոյութիւն ունեցող ցեղի արժէքներէն ու սրբութիւններէն, կրօնէն ու բարոյականէն: Հին սերունդէն կտրուողը դառնում է հոգեպէս անհող եւ անուղի: Էականը հոգեհաղորդակցութիւնն է սերունդների միջեւ, որի շնորհիւ վերջինները փոխանցում են ցեղի յաւիտենական բոցը, ինչպէս մոմը բոց է առնում մոմէն: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • 9 авг.538294

    Սինլքորներ կան, որոնց եթէ ապտակեցիր, իրենց ստացած հարուածը կ՚ընդունին ուղղուած իրենց քաղաքակա ն փարախի դէմ: Թքեցի՞ր - թքուած կը հռչակեն իրենց տէրերը, եւ նրանց կռնատակից կը նետեն քեզ: Ջրի պէս շարժուն, ջրի պէս ամէն ձեւ ու գոյն առնելու ընդունակ՝ սրանք մէկի ստուերն են, միւսի՝ արձագանգը , երրորդի՝ կապարճակիրը: Մի աստուածութիւն ունին - օրուայ իշխանաւորը, որի մանկլաւիկը, պնակալէզը, շնիկը լինելու մէջ է իրենց երջանկութիւնը: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • 6 авг.712567

    Արդէն շատերի մէջ սկսել է խօսիլ ներումը դէպ թրքութիւնը: Նշան՝ ազգային նուաստութեան: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • 5 авг.781422

    Մեր ժողովրդի ինքնագիտակցումը հնարավոր է միայն իր պատմության միջոցով: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • 3 авг.920465

    Քաղաքական միակրոնություն պետք է մեզ, քանզի միակն ենք ժողովուրդներից, որն իրավունք չունի ներքուստ պառակտված լինելու: Պետք է լինենք միաիդեալ, միաշունչ, միակամ, քանզի անհամերաշխ ու անմիաբան մեր ժողովուրդը որս պիտի լինի իր հարևանների համար: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • 2 авг.878602из HAH1918

    «Ով մեր հույսը մեզնից վանում է, ազգի թիվ մեկ թշնամին ու դավաճանն է» ©️Գագիկ Գինոսյան 🇦🇲 Մշակութաբան, պարագետ, պարահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի ասպետ: 2001 թ. ստեղծել և ղեկավարում էր «Կարին» և «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբերը: 2005 թ.-ից «Կարին»-ի ջանքերով իրականացնում է «Մեր պարերը և մենք» պարուսուցման ամենամսյա դասընթացը: 2008 թ. «Հայ Ասպետ» հեռուստահաղորդման շրջանակներում հեղինակել է հայ իրականության մեջ առաջին՝ «Հայկական պար» DVD – պարուսույցը: 2014 թ.-ից ի վեր աշխատում էր հանրակրթական դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկան ներդնելու ուղղությամբ: 2015 թ. «Այբ» հիմնադրամի հետ համատեղ հիմնադրել է «Ազգային երգ ու պարի ակադեմիա», որի ներքո իր առաջին քայլերն է անում նաև Պարագիտական նորաստեղծ կենտրոնը: Գ. Գինոսյանը զբաղվում է ազգային պարերի գրառմամբ և դրանց գիտական ու տեսական ուսումնասիրությամբ: Շնորհավոր երկնային Ծնունդդ Պարապետ Գինոսյան Գագիկ 🇦🇲💔

  • 2 авг.609362

    «…Մենք միամիտ չենք՝ լավ բան սպասելու հատվածականացվածներից (պառակտիչ), որոնցից ամենավերջինը կարող է պատճառ դառնալ Հայաստանի կեսի կործանման և ոչ միայն մնալ անպատիժ, այլև խոսել ազգի անունից»։ ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • 1 авг.840411

    - Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը՝ ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճիւնից կը բարձրանայ: - Մի ժողովուրդ բարոյապէս այնքան է ուժեղ, որքան ջերմ է նրա պաշտամունքը դէպի իր մեծ մեռելները: - Իր նահատակների, իր անմահների դէմ մեղանչող ժողովուրդը մեծապէս մեղանչում է իր ապագայի դէմ: - Կրօններն այլ բան չեն, բայց եթէ պաշտամունք մեծ մեռելների: Անկրօն է դէպ իր նահատակներն անտարբեր ժողովուրդը, ասել է՝ եւ անհոգի, դատապարտւած բարոյական փտութեան: - Մի ժողովրդի հզօրագոյն զինակիցները պատերազմի ժամանակ նախ եւ առաջ իր մեծ մեռելներն են: - Խեղճ է այն ժողովուրդն, որն իր պայքարի եւ խոյանքների ժամանակ չի զգում, թէ իրեն աներեւութաբար զօրավիգում են իր մեծ մեռելները: Չափւում են բանակները, ժողովուրդները, յաղթում՝ մեռելները: - Իր անմահներից չօգտւող, ասել է՝ սրանց պաշտամունքը չունեցող ժողովրդի բովանդակ ոյժը իր թւի, իր քանակի մէջ է միայն: Եօթնիցս վա՜յ նման ժողովուրդին՝ անփառունակ մահ ու մոռացում - ահա' նրա փայն ու բաժինը աշխարհից: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • «Հայկական սպանդին հետեւեց բարոյական եղեռնը՝ հայերի վարկաբեկումը»: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • Գաղո՛ւթ, դու մի անգամ եւս ինձ ապրեցրիր ամօթանքի ողբերգութիւնը - ամօ՜թ քեզ: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • 28 июл.1 008462

    «Չարագործին պաշտպանողը բարոյապէս իր վրայ է առնում նրա կատարած բոլոր չարագործութիւնները»: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • 27 июл.1 041486

    «Հայրենասիրական երգը բազմապատկում է զինվորի բազկի ուժը, դաստիարակում է սերնդին, համախմբում ազգը։ Անձնական կամքի մշակությամբ՝ ցեղակրոնը սատարում է հայ ոգու հսկայացմանը»,- ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • 24 июл.1 304421

    «Թէեւ մեզնից խլւած են առիւծաբնակ մեր երկրամասերը, հայ էութեան ներյատուկ առիւծութիւնը, սակայն, մնում է, եւ պիտի մնայ: Սպանւում է ե՚ւ առիւծը, առիւծութիւնը՝ երբե՛ք»: Զորավար (լրիվ գեներալ) ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • 23 июл.1 442543

    «Վաղը պիտի անասնանան ու կործանվեն այն ժողովուրդները, որոնց որդիներն այսօր ուսումնասիրում են իրենց պատմությունը Մարքսից կամ Լենինից եւ ոչ իրենց նախահայրերից սկսած»: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • 21 июл.1 266462

    Ծնողներից ժառանգած կրավորական չարությունը, որդիների մոտ, տարիքի բերումով, դառնում է ակտիվ ուժ։ ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲

  • 19 июл.1 372483из HAH1918

    Արամ Երկանյան. Արդարության սուրը և «Նեմեսիս» գործողության ամենաշատ մահապատիժներն իրականացրած հայորդին։ ​Հայ ժողովրդի նորագույն պատմության էջերում կան անուններ, որոնք դաջված են ազգային արժանապատվության և անկոտրում արդարության կնիքով: Նրանցից մեկն Արամ Երկանյանն է՝ ծնված Էրզրումում (Կարին), ով իր անձնվեր կյանքը նվիրեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների և ազգադավների ոչնչացմանը: ​Որպես «Նեմեսիս» (Արդարահատույց) գաղտնի գործողության ամենաարդյունավետ մարտիկներից մեկը՝ Երկանյանն իրականացրել է մի շարք առանցքային մահապատիժներ։ Այսօր նրանից մեկի օրն է` ​Թիֆլիս, 1920 թ. հուլիսի 19. Թիֆլիսի Գոլովինսկու (ներկայիս՝ Ռուսթավելու) պողոտայում Արամը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան-Խոյսկուն և նրա օգնականներին, ովքեր պատասխանատու էին Բաքվում հայերի արյունալի ջարդերի համար: