tgindex
Последний пост
22 нояб.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
0
Всего постов
20
Тип
открытый
Язык
und
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
13 авг.
Подписчики
4 204
−45 за 5 дн.
Сутки
−10
−0,24%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
2 237
20 постов
Вовлечённость
53,2%
к подписчикам
Постов в день
0,0
всего 20
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
1/48двое суток
1/72трое суток

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • 22 нояб.3 130202

    27 սենատոր պահանջում է ապահովել հայ գերիների ազատ արձակումը և Բաքվի նկատմամբ պատժամիջոցի կիրառումը

  • 9 нояб.2 84051

    Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով արձանագրվեց այդ իրադրության իրերի դասավորությունը, ինչին հաջորդեց մրցավազքը, թե ով և ինչպես այն կօգտագործի: Այդ գործընթացին Հայաստանից ու Ադրբեջանից բացի նաև ռեգիոնալ, աշխարհաքաղաքական դերակատարներն էին մասնակցում: Հայաստանի իշխանությունը ոչ միայն 44-օրյա պատերազմը պարտվեց, այլ լիակատար ձախողվեց դրան հաջորդած ժամանակահատվածում, որի ծանր հետևանքը 2021-23 թթ.-ի մխրճումներն էին ՀՀ ինքնիշխան տարածքում և մի քանի հարյուր զոհված, վիրավորված և գերեվարված անձինք: Սա էլ իր հերթին Հայաստանին կանգնեցրեց անդունդի եզրին, որտեղ տարբեր դերակատարներ իրենցն էին փախցնում, Ադրբեջանը «լավություն էր ծախում», իսկ որ ամենավատն էր` դա արվում էր Հայաստանի հաշվին: Գործող ռեժիմի իրական կոնցեպտը` «Կախյալ Հայաստանն» է, որտեղ որոշումների կայացման գործում` նույնիսկ իրեն վերաբերող հարցերում, ՀՀ-ն ֆորմալ դեր ունի: Տիգրան Աբրահամյան

  • 8 нояб.2 57021

    Երկիրը ջախջախման և ողբերգական ուղով տարած Փաշինյանն եկել խոսում է իր խոստացած ապագայի ու դրա փլուզման պատճառների մասին: Գործող իշխանությունը բոլոր ոլորտներում տապալվել է` երկիրը հասցնելով կախյալ վիճակի: Սերժ Սարգսյանի հայտարարությունները պարզապես փաստական արձանագրումներն էին այն բանի, ինչը արձանագրվել էր պատերազմով և դրան հաջորդած իրադարձություններով, իսկ դրա գլխավոր քաղաքական պատասխանատուն` Փաշինյանը, փորձում է արդարանալ իր մեղքերը բարդել այլոց վրա: Վահագն Սարոյան

  • 5 нояб.2 411272

    «Արցախը եղել է, կա և կլինի». Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից

  • 4 нояб.2 14211

    Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը» Ադրբեջանական ԶԼՄ–ները հաղորդում են, որ հարցաքննվել են «տուժածները»։ Հաջորդ «դատական նիստը» նշանակված է նոյեմբերի 18–ին։

  • 4 нояб.2 12141

    Ադրբեջանի նախագահն իր տարածքային հավակնությունները ՀՀ-ի նկատմամբ արտահայտելով փորձում է փաշինյանական իշխանությանը մտցնել իր ժամանակացույցի մեջ: Լավ գիտակցելով կեղծ խաղաղասիրական դրսևորումների կարևորությունն ընտրական գործընթացներում Ալիևը զգուշացնում է Փաշինյանին` եթե շտապողականություն չդրսևորի, իջեցված պահանջները ճիշտ ժամկետներում չկատարի, ապա Բաքվից կհնչեցնեն դառը ճշմարտության մասին: Ինչ վերաբերվում է Սևանա լճի ու ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ արբեջանական հավակնություններին, ապա Ադրբեջանի ԳՇ քարտեզներում, բազմաթիվ քարոզչական պաստառներում, ՀՀ-ն ներկայացված է առանց Սյունիքի ու Վայոց ձորի, իսկ Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի մարզերը` խիստ աղավաղված: Ես չեմ պնդում, որ Ադրբեջանը վաղը, մեկ ամսից, մեկ տարուց պատերազմ է սանձազերծելու, սակայն ադրբեջանական ռազմավարական պլանավորմամբ, մեր տարածաշրջանում ՀՀ-ն որպես ամբողջական, ինքնիշխան պետություն նախատեսված չէ: Տիգրան Աբրահամրան

  • Մինչ Հայաստանի իշխանությունները խաղաղության մասին են ճամարտակում, այդ ողջ ընթացքում Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում հակահայ գործողություններն ու քարոզչությունը, այլև ցուցադրաբար շարունակում է դատավարություններով հոգեբանական ազդեցություն գործել հայ հանրության վրա: Այս օրերին Բաքվի դատարանում կրկին դատական պրոցեսներ են Արցախի ղեկավարության, մեր հայրենակիցների դեմ: Բաքվի դատավարություններով, Ադրբեջանը քարոզչական պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ այստեղ գլուխները թաքցնում են «խաղաղություն» բարձի տակ: Անգամ քարոզչական տիրույթում են լոյալ ադրբեջանցիների հետ: Հայաստանի պետական կառույցները, պետությունը հայրենիքից վեր դասողներով հանդերձ շարունակում են լուռ հետևել: Կառավարությունը, ԱԳՆ-ն, անգամ խորհրդարանը գրեթե լռում են, այս խնդրի շուրջ միայն լղոզված ձևակերպումներով հարցից ճողոպրում են: Այդ լռությունը ոչ թե «խաղաղասիրություն» է, այլ անտարբերություն է կամ էլ վախկոտություն: Ի դեպ, այդ «խաղաղություն» ասվածը կորցրել է և´ իր քաղաքական արժեքը, և´ բարոյական: Վահագն Սարոյան

  • Մեկ ամիս առաջ գրությամբ ՊՆ-ից մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ-ի թիվն էի ուզել` վերջին 5 տարվա կտրվածքով: ՊՆ-ն դա նույնիսկ գաղտնիության գրիֆով չներկայացրեց, որին ծանոթանալուց հետո հանրայնացնելու իրավունք չունեի: Այսպիսի դեպքեր հազվադեպ է լինում: Սակայն լրիվ բացով ՊՆ-ն ներկայացրեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մասնակիցների ընդհանուր թիվը, որովհետև ներքին քարոզչությունում իրեն պետք էր: Բայց ՊՆ-ն բնակաբար բացով չի ասում, թե 2 տարվա ցիկլով քանի պարտադիր ժամկետային ծառայող ունենք և 6-ամսյա կրճատման հետևանքով ընդհանուր թիվը որքանով կնվազի: Կամ ճակատի քանի տոկոսի մարտական հերթապահությունն է դրված ոչ կանոնավոր զորքերի վրա և զորամասերում քանի չհամալրված հաստիք կա: Երբ բանակը վերածում են 5-րդական կառույցի, մյուս բոլոր խնդիրներն էլ դիտարկվում են այդ տրամաբանության ներքո: Իշխանության համար բանակը վերածվել է քարոզչական փորձադաշտի, որտեղ առաջնայինը ոչ թե մարդիկ են, այլ կարճաժամկետ ու խիստ վտանգավոր հուզականության ներարկումը: Տիգրան Աբրահամյան

  • 28 окт.4 47421

    Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից։

  • 27 окт.2 1606

    ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Որոշումը կայացրել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը, գրել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

  • 26 окт.2 852172

    Չգիտեմ՝ ով է այդ տղան, բայց նա արեց այն, ինչից շատերը վախեցան կամ ուղղակի չարեցին։ Եվ եթե վաղը սկսեն նրան քաշքշել կամ ձերբակալել, Չպտի՛ թողեք, որ մենակ մնա։

  • 25 окт.1 70081

    Պաշտպանության նախարարը եթերում անդրադառնալով պարտադիր ժամկետային ծառայության կրճատմանը, նշեց, որ բանակը հասարակության համար պետք է լինի ցանկալի, ընկալելի և կալանավայրի չվերածվի: Եթե ակնարկ է արվում բանակում ոչ կանոնադրական բարքերի մասին, ապա հիշեցնեմ, որ արդեն 7.5 տարի է ՔՊ-ն իշխանության է և դա սեփական իշխանությանն ուղղված ծանր մեղադրանք է: Երկրորդ, եթե սա քննարկվում է պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատման համատեքստում, ապա պետական առաջնահերթությունները, որոնք կապված են մեր քաղաքացիների անվտանգության և երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ, պետք է դիտարկվեն ոչ թե հանրության հաճելի ակնթարթների կամ ցանկությունների, այլ առաջադրված մարտական խնդիրների տրամաբանության ներքո: Սա նաև որոշակի առումով անկեղծության պոռթկում էր առ այն, որ այս փոփոխությունը բխում է ո´չ թե երկրի անվտանգային անհրաժեշտությունից, այլ հանրությանը հաճելի փոփոխություններ մատուցելու տրամաբանությունից, ինչն անխոս իր մեջ նախընտրական ընդգծված հետք ունի: Շարունակելի: Տիգրան Աբրահամյան

  • 24 окт.2 87032

    Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ արձանագրված մեծաթիվ խախտումների պայմաններում, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից` համարելով, որ մեկ է` նրա առկայության պայմաններում էլ իր իրավունքները խախտվում են: Ալիև-Փաշինյան ջերմացող հարաբերությունների ֆոնին, ադրբեջանական բանտում հայեր են տառապում, իսկ ՀՀ-ի գլխին ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակ կարվում: Այս իրավիճակին զուգահեռ հայաստանյան բանտերն են համալրվում Փաշինյանի իշխանության ընդդիմախոսներով: Նիկոլը թուրքերի ու ադրբեջանցիների գործած հանցանքները վաղուց է ներել, բայց իր տեսակետները չկիսող անձանց անձնական թշնամի հռչակել: Նախկին նախագահներ, հոգևորականներ, բարերար, պատգամավոր և տասնյակներով անձինք, ովքեր որևէ պայմաններում ոչ միայն չեն կիսում գործող ռեժիմի դիրքորոշումները, այլ պայքարում են երկրի և մեր քաղաքացիների շահերն առաջ մղելու համար: Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի վճիռն էլ ամբողջացնում է իշխանության` ամեն գնով իշխանություն պահելու և համակարգը յուրայիններով լցնելու քաղաքական կուրսը: ՀԳ. Թեպետ որոշ գործիչներ, ակտիվ քաղաքացիներ այս պահին բանտում չեն, սակայն նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են: Տիգրան Աբրահամյան

  • Ո՞նց կարելի է թշնամու հետ փորձել իբր հարաբերություններ կարգավորել, և միևնույն ժամանակ սեփական ժողովրդի մեջ տարածել թշնամանք ու պառակտում։ Սրանց տգետ քաղաքականության ողջ մերկությունը երևում է հենց այստեղ, երբ խոսում են խաղաղությունից, բայց ներսում պատերազմ են սերմանում մարդկանց մեջ: Եթե իսկապես ուզում ես ուժեղ պետություն կառուցել, պետք է սկսել ներքին կարգուկանոնից, միասնության ու համերաշխության վերականգնումից։ Առանց դրա «արտաքին խաղաղությունը» ընդամենը գեղեցիկ ձևակերպումներով քողարկված դատարկություն է... Շիրազ Խաչատրյան

  • Նկատել ե՞ք, մենք հիմա շատ վատ մի շրջան ենք ապրում, որը հիշեցնում է 1930-ական թվականների բռնապետական ժամանակները: Փաստորեն այն, որ պատմության դասերն էր փնտրում ինչ-որ մեկը պատմության էջերի մեջ, եկել կանգնել է 1937-ի վրա ու առաջ չի գնում: Այս խառնակ իրավիճակի ստեղծման մոտիվացիան առաջիկա ընտրություններին ընդառաջ իրական պրոբլեմներից հասարակության ուշադրության շեղումն է նաև: Բոլորն էլ գիտեն, որ տնտեսությունը, անվտանգությունը կամ սոցիալական վիճակը այսօր վատ վիճակում է և գնալով էլ ավելի է վատանալու: Դա շատ ավելի ցայտուն կերևա Ամանորյա տոներից հետո: Այս պայմաններում իշխանությունը սոցիալական մեծ դժգոհության ալիքից զգուշանալով սկսել է ուժային և սկանդալային մեթոդներ կիրառել հասարակության ուշադրությունը սարսափի, սկանդալի կամ թշնամանքի վրա կենտրոնացնելու համար։ Վահագն Սարոյան

  • Բաքվում ընթացող կեղծ դատավարության ժամանակ ուշադրությանն արժանի իրադարձություններ են տեղի ունենում: Նախորդ լսումների ժամանակ Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը իրենց անհամաձայնությունն են հայտնել հարցազրույցներից, առցանց ռեսուրսներից և սոցիալական ցանցերից վերցված հայտարարությունների հիման վրա կազմված փաստաթղթերում պարունակվող բազմաթիվ դրույթների վերաբերյալ։ Այն, որ Ադրբեջանն ըստ նախապես պլանավորված սցենարի ու տրամադրության է շարժվում, դա ի սկզբանե պարզ էր, սակայն կարևոր է, որ տեղում պատանդի կարգավիճակ ունեցող հայերը որքան հնարավոր է դիմադրում են և ի ցույց դնում ադրբեջանական մեղադրանքի թշվառությունն ու «դատավարությանն» ուղեկցող կեղծիքները: Դավիթ Իշխանյանը նույնիսկ պահանջ է ներկայացրել դատարանին, որպեսզի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին վերագրվող գաղտնի հրամանն իրենց ներկայացվի, որովհետև այն դատին ընթերցվել է, սակայն դրա հավաստիացումը ապացուցող որևէ փաստ չկա: ՀՀ իշխանությունների` Բաքվի կեղծ դատավարության ընթացքին անհաղորդ մնալը, ազատել է Ադրբեջանի թևերը` ազատ ստեղծագործելու և կեղծիքների մի մեծ տրցակ վերագրելու ՀՀ և Արցախի մեծ թվով պետական գործիչների, զինվորականների և ազգային ազատագրական պայքարի նվիրյալների: Տիգրան Աբրահամյան

  • без подписи

  • Փարիզում հայ երիտասարդները Արցախյան դրոշներ են բարձրացրել և կոչ արել ազատ արձակել հայ գերիներին՝ Ֆրանսիա–Ադրբեջան աշխարհի առաջնության ընտրական խաղի ընթացքում

  • Բաքվի դատարանը գեներալ Լևոն Մնացականյանի դեմ «ցուցմունքների» շրջանակներում «վկա» է պեղել, ով 2022 թվականի կեղծ միջադեպ է վկայակոչում` իբր Մնացականյանը բռնության է դիմել և այլն: Թե ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ կարգավիճակով է այդ ժամանակ եղել Մնացականյանը և ի՞նչ իրավիճակներում է այդպես գործել, դա ադրբեջանական իշխանությանը հետաքրքիր չէ: Նրանց պետք է ամբողջացնել գեներալի ու Ադրբեջանում դատվող հայերի դեմ գործը և այդ ճանապարհին 1-2 կեղծ դրվագն այս կամ այն կողմ այլևս ոչինչ չի փոխում: Մնացականյանը դատարանում խոսել է բոլոր պատերազմներին իր մասնակցության և դրա դրդապատճառների մասին, միաժամանակ հերքել իր դեմ ներկայացված կեղծ մեղադրանքները: Ինչևէ, Ադրբեջանը շարունակում է շինծու դատական նիստերն ու ՀՀ-ի դեմ գործողությունները` ի հեճուկս խաղաղության և համագործակցության վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների: Tigran Abrahamyan

  • Հետաքրքիր իրողություն է ստեղծվել իշխող խմբի ներսում քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցի քննարկել-չքննարկելու առնչությամբ։ Այս ընթացքում տարբեր աչքովս ընկավ, բայց միևնույնն է այդ հանձնաժողովի գոյությունն ու գործունեությունն, անգամ, այնքան ծիծաղելի է, որ զեկույցի մասին արդեն կարևոր էլ չէ, թե ինչ են խոսում իշխող թիմում։ Հանձնաժողովի գործունեությունը գիտե՞ք ինչի է նման, որ երբ մի հանցագործ դառնում է ինքն իր դատավորը և որոշում է, որ մեղավոր են բոլորը։ Մյուս կողմից չենք մոռանում, որ ՔՊ-ում և դրա շուրջ ինչ կատարվում է, ապա դա տեղի է ունենում իրենց ղեկավարի քմահաճույքով, հիմա եթե արհեստական դեֆիցիտ է առաջացել այդ զեկույցի շուրջ, ապա դա ոչ թե ժամկետների կամ կանոնակարգի հարց է, այլ ուղղակի ոմն մեկի ցանկության, ինչպես և այդ հանձնաժողովի ստեղծումն է եղել ցանկության արդյունք։ Եվ հետո, այնպես չի, որ եթե ցանկություն ունենային դա դրոշակներով, ավացիաներով ու ավելորդ կարևորությամբ մանիպուլացնել ժամկետներն էին խանգարելու ամենօրյա ռեժիմով Սահմանադրություն խախտող իշխանությանը։ Վահագն Սարոյան