LIVEnews.am
Статистика‹‹Livenews.am›› լրատվական կայքի տելեգրամյան ալիքը
- Последний пост
- 07:22
- Последнее чтение
- 09:42
- Постов за неделю
- 57
- Всего постов
- 73
- Тип
- открытый
- Язык
- русский
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 12 авг.
- 1/24сутки в ленте
- 109
- 1/48двое суток
- 124
- 1/72трое суток
- 134
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
«Ростех» նոր շարժիչ է նախագծել փոքր ուղեւորատար ինքնաթիռների համար, այդ թվում՝ Ан-2 եւ Ан-3 մոդելների, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ ՎԿ-1600С տուրբոպրոպ շարժիչի հզորությունը 1450 ձիաուժ է։ Սա Ռուսաստանում այս դասի առաջին շարժիչն է։ Այն ստեղծվել է ՎԿ-1600В ուղղաթիռային մոդելի հիման վրա։ Փոփոխությունների են ենթարկվել ազատ տուրբինը, ռեդուկտորը եւ հանգույցային փոխանցատուփը։ Էլեկտրոնային համակարգը ապահովում է աշխատանքը 300–4500 մետր բարձրություններում, −50-ից մինչեւ +55 °C ջերմաստիճանի եւ 100% խոնավության պայմաններում։
✝ Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը Ս. Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կկատարվի խաղողօրհնության կարգ:
❗️❗️Սվետլանա Լոբոդան հայերեն է երգել, իսկ նորանշանակ ԱԽՔ Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն է հայտնել երգչուհուն։
без подписи
без подписи
без подписи
без подписи
Շվեդա-ամերիկյան Heart Aerospace ընկերությունն առաջին անգամ օդ է բարձրացրել X1 ցուցադրական նախատիպը, որն ընկերությունը ներկայացնում է որպես երբևէ թռիչք իրականացրած ամենամեծ ամբողջությամբ էլեկտրական ինքնաթիռը։ Օգոստոսի 12-ին Նյու Յորք նահանգում կայացած 27-րոպեանոց թռիչքի ընթացքում X1-ը բարձրացել է մոտ 335 մետր, իսկ էլեկտրական շարժիչային համակարգի հզորությունը գերազանցել է 1 ՄՎտ-ը։ Թռիչքն ամբողջությամբ իրականացվել է մարտկոցներով՝ ծախսելով մոտ 5 դոլարի էլեկտրաէներգիա։ X1-ը 30-տեղանոց ES-30 հիբրիդային-էլեկտրական տարածաշրջանային ինքնաթիռի լիաչափ նախատիպն է։ Ընկերությունը նախատեսում է ES-30-ը շահագործման հանձնել 2031 թվականին։
без подписи
без подписи
без подписи
Ուկրաինայի զինված ուժերը սկսել են ստանալ Starlink V5 արբանյակային կապի տերմինալների նոր տարբերակները։ Նոր V5-ի մակերեսը նախորդ V4-ից մոտ 50%-ով փոքր է, քաշը՝ ավելի քան 60%-ով թեթև՝ 1,1 կգ՝ նախկին 2,9 կգ-ի փոխարեն։ Էներգասպառումը նվազել է 75–100 Վտ-ից մինչև 35–50 Վտ, իսկ քամադիմացկունությունը բարձրացել է 96-ից մինչև 265 կմ/ժ։ Այս բնութագրերի շնորհիվ նոր տերմինալներն ավելի հարմար են շարժական կիրառման համար և ավելի քիչ էներգիա են պահանջում։ Աղբյուրի գնահատմամբ՝ փոքր չափերն ու քաշը կարող են նաև հեշտացնել դրանց ինտեգրումն անօդաչու թռչող և ծովային համակարգերում։
RIMPAC-2026 զորավարժությունների շրջանակում ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Columbia (SSN-771) հարվածային ատոմային սուզանավը երկու UGM-84 Harpoon հականավային թևավոր հրթիռներով խոցել է շահագործումից հանված USS Peleliu (LHA-5) դեսանտային նավը։ Խոցումը տեղի է ունեցել հուլիսի 17-ին՝ մարտական հրաձգությամբ նավախորտակման վարժանքի ընթացքում։
Ամերիկյան Lockheed Martin ընկերությունն իրականացրել է Kodiak կոնտեյներային հրթիռային արձակման կայանքի առաջին կրակային փորձարկումները։ Kodiak-ը տեղավորում է 12 կառավարվող GMLRS հրթիռ, ինչպես նաև նախատեսված է MLRS և HIMARS համակարգերում կիրառվող ATACMS և PrSM ընտանիքների հրթիռների արձակման համար։ Առաջին փորձարկումներն անցկացվել են Վաշինգտոն նահանգի Յակիմա զորավարժարանում՝ RRPR ուսումնական հրթիռներով։ Համակարգը պատրաստված է ստանդարտ բեռնատար կոնտեյների ձևաչափով և, ըստ ընկերության, կարող է տեղակայվել օդային, ցամաքային և ծովային հարթակների վրա։
🇨🇳 🇪🇬 Չինական բանակն ու Եգիպտոսի ռազմաօդային ուժերը օգոստոսի կեսերից մինչեւ սեպտեմբերի սկիզբ Եգիպտոսի տարածքում կանցկացնեն «Քաղաքակրթության Արծիվներ-2026» համատեղ ավիացիոն զորավարժություններ։ Զորավարժությունների շրջանակներում կողմերը կմշակեն օդային մարտի մարտավարություն, օդում գերակայության նվաճում, որոնողափրկարարական գործողություններ, ինչպես նաեւ ավիացիոն ստորաբաժանումների տարբեր սցենարներում կիրառման վարժանքներ: Սա երկու երկրների միջև այս ձևաչափի արդեն երկրորդ զորավարժությունն է։ Դրանց անցկացումը ցույց է տալիս Պեկինի և Կահիրեի ռազմական համագործակցության հետագա ամրապնդումը։
Իրանը վերջին պատերազմի ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կարևոր լոգիստիկ բազան։ The New York Times-ի տվյալներով՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակրի լոգիստիկ ապահովման խնդիրները սկսվել են պատերազմի առաջին իսկ օրվանից, երբ իրանական հրթիռներն ու ԱԹՍ-ները հարվածել են Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի բազային։ Հարձակման հետևանքով բազայի զգալի մասը ոչնչացվել է։ Շարքից դուրս է եկել նաև կարևոր լոգիստիկ կենտրոններից մեկը, որի վրա ԱՄՆ ռազմածովային ուժերը տասնամյակներ շարունակ հենվել են տարածաշրջանում գործողություններ իրականացնելիս։ ԱՄՆ ռազմածովային ուժերը ստիպված են եղել այլընտրանքային մատակարարման ուղիներ գտնել՝ ավիակիրների անձնակազմերի աշխատանքն ու մարտական թռիչքները շարունակելու համար։ Տարածաշրջանի մյուս նավահանգիստների նկատմամբ իրանական նոր հարվածների վտանգի պատճառով Պենտագոնը որպես այլընտրանքային լոգիստիկ կենտրոն ընտրել է Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանական ռազմաբազան։
без подписи
без подписи
🔺Գլենդեյլում ձերբակալվել է հայերի խումբ՝ փոստի գողության և ուրիշների տվյալներով վարկային քարտեր ձևակերպելու կասկածանքով
🇻🇳 Վիետնամը սկսել է իր պատմության մեջ ամենախոշոր և տեխնոլոգիապես առաջադեմ տեղական նախագծմամբ հակասուզանավայի նֆրեգատի կառուցումը։ Նավիշինարարությունը մեկնարկել է Դանանգում՝ «Song Thu Corporation»-ի պետական նավաշինարանում։ Նախագծի իրականացումը նախատեսվում է մոտ 36ամսում։ Նոր ֆրեգատը կզինվի AESA տիպի ակտիվ էլեկտրոնային սկանավորմամբ ռադարով, հակաօդային պաշտպանության հրթիռներով, հականավային հրթիռներով, տորպեդային համակարգերով, ծովային ուղղաթիռի համար նախատեսված թռիչքային հարթակով։