Սուրբ Հարության Տաճար
СтатистикаՄիանալով մեր էջին, դուք հաղորդ կդառնաք Սուրբ Հայրերի ժառանգությանը և հնարավորություն կունենաք լսել Հոգեկիր սրբերի մեկնությունները։ Բացի դա, խմբում հրապարակվում են Եկեղեցու քաղցրաշունչ շարականները։ Նաև կտեսնեք Տիրոջ Սուրբ գերեզմանն ու շատ այլ սրբատեղիներ։
- Последний пост
- 11:36
- Последнее чтение
- 14:47
- Постов за неделю
- 6
- Всего постов
- 25
- Тип
- открытый
- Язык
- русский
- Категория
- Религия (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 171
- 1/48двое суток
- 195
- 1/72трое суток
- 211
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Բարին ընդ ձեզ։ Ողջունում եմ բոլորիդ և մաղթում Աստուծո օրհնությամբ լցված օր։ Սիրով ձեզ եմ ներկայացնում Սուրբ Հովհան Ոսկեբերանի մեկնությունը։ Սուրբ Պողոս Առաքյալի Տիմոթեոսին ուղղված խոսքերը, խորը հոգևոր խորհուրդներ են պարունակում։ Սուրբ Պողոս Առաքյալը գրում է. Ա Տմթ. 2:1: "Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթք, խնդրանք, պաղատանք, գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար..." Եկեղեցիներում միշտ արվում են այդ աղոթքները, բայց արդյո՞ք Եկեղեցուց դուրս մենք հետևում ենք այս խոսքին։ Խնդրեմ, կարդացեք մեկնությունը։ "Այսպիսով, թող մեր յուրաքանչյուր աղոթք իր մեջ գոհություն պարունակի: Եթե մեզ պատվիրված է աղոթել մերձավորների համար ոչ միայն հավատացյալների, այլև անհավատների, ապա մտածիր, թե որքան մեծ չարիք է եղբայրներին անիծելը: Ի՞նչ ես ասում դու. Նա պատվիրում է քեզ աղոթել թշնամիների համար, իսկ դու մի՞թե պիտի անիծես եղբորդ: Դու ոչ թե նրան ես անիծում, այլ ինքդ քեզ, որովհետև Աստծո բարկությունն ես հրավիրում քեզ վրա՝ արտասանելով այս անմաքուր խոսքերը. «այդպես ցույց տուր նրան, այդպես արա նրան, զարկիր նրան, հատուցիր նրան»: Քրիստոսի աշակերտները՝ հեզերն ու խոնարհները, պետք է խուսափեն այսպիսի խոսքերից: Թող այն բերանից, որն արժանացել է [հաղորդվել] նման խորհրդի, դառնություն դուրս չգա. թող այն լեզուն, որ հաղորդակից է եղել Տիրոջ մարմնին, տհաճ ոչ մի բան չարտասանի: Եկեք պահենք այն(լեզուն) մաքրության մեջ և դրանով չանիծենք: Եթե վիրավորողները չեն ժառանգելու Արքայությունը, ապա առավել ևս՝ նրանք, ովքեր անիծում են, որովհետև ով անիծում է, նա անպայման նաև վիիավորում է։ Իսկ հայհոյանքն ու աղոթքը հեռու են միմյանցից, հետևաբար՝ աղոթքը նույնպես մեծ հեռավորության վրա է [անեծքից], քանի որ դատապարտումն ու աղոթքը նույնպես մեծ հեռավորության վրա են միմյանցից։ Դու աղոթում ես Աստծուն, որ Նա ողորմած լինի քո հանդեպ, և [միևնույն ժամանակ] անիծում ես մեկ ուրիշին։ Եթե դու չես ներում, ապա քեզ էլ չի ներվելու. իսկ դու ոչ միայն ինքդ չես ներում, այլև խնդրում ես Աստծուց, որ Նա՞ էլ չների։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսի չարության ես հասել։ Եթե չի ներվում նրան, ով ինքը չի ներում, ապա ինչպե՞ս կարող է ներվել նրան, ով Տիրոջից խնդրում է, որ Նա էլ չների։ Դու ոչ թե նրան (քո մերձավորին) ես վնասում, այլ ինքդ քեզ։ Ինչպե՞ս. Այնպես, որ եթե անգամ այն աղոթքը, որ դու մատուցում ես ինքդ քեզ համար, կարող էր լսելի լինել, ապա այժմ այն երբեք լսելի չի լինի, որովհետև դու այն մատուցում ես պիղծ շուրթերով։ Իսկապես, այդպիսի շուրթերը պիղծ են ու անմաքուր, լի ամեն տեսակ գարշահոտությամբ ու ամեն տեսակ պղծությամբ։ Դու պետք է դողայիր քո մեղքերի համար և բոլոր ջանքերը գործադրեիր [դրանց համար թողություն ստանալու], իսկ դու գալիս ես Աստծո մոտ այն նպատակով, որ Նրան գրգռես եղբորդ դեմ(ինչն անհնար է)։ Մի՞թե չես վախենում, մի՞թե չես մտածում ինքդ քո մասին։ Մի՞թե չես տեսնում, թե ինչ ես անում։ ...Չէ՞ որ երբ դու Աստծո արդարադատությունն ես կանչում քո մերձավորի վրա, դրանով իսկ ծանրացնում ես քո մեղքերը և թույլ չես տալիս Նրան՝ ներելու նաև քեզ քո մեղքերի համար: Եթե ուզում ես, կասի Նա(Աստված), որ Ես խիստ քննողը լինեմ քո դեմ կատարված հանցանքների, ապա ինչպե՞ս ես ողորմություն խնդրում Իմ դեմ գործած քո մեղքերի համար: Սովորենք, ուրեմն, վերջապես քրիստոնյա լինել: Եթե մենք չգիտենք աղոթել, ինչը [համեմատաբար] ավելի հեշտ է, ապա մնացածն ինչպե՞ս կիմանանք: Սովորենք աղոթել որպես քրիստոնյաներ: Հեթանոսներին են հատուկ նման աղոթքները, հրեաներին են վայել այդ տեսակ աղաչանքները(անեծքներն ու Աստծուց պատիժ խնդրելը): Իսկ քրիստոնյայի աղոթքներն դրանց հակառակ են. [դրանցում հարկ է] խնդրել ներում և մոռացում այն ամենի, ինչով [ուրիշները] մեղանչել են մեր դեմ": Ա Կրնթ. 4:12-13: "։ Նախատում են մեզ, օրհնում ենք, հալածում են, դիմանում ենք, վարկաբեկում են, քաղցրությամբ ենք պատասխանում։ Ողջ աշխարհի ծաղրանքի և բոլորի անարգանքի առարկան դարձանք մինչ այժմ։" (Սուրբ Պողոս Առաքյալի Տիմոթեոսին ուղղված առաջին թղթի մեկնությունից)
Սուրբ Գրիգոր Տաթևացի
Սուրբ Գրիգոր Տաթևացի. Աղոթքի մասին։
без подписи
без подписи
"Հարկ է, որ մենք անընդհատ ապրենք աղոթքի մեջ, Աստծուն ծառայելով և մշտապես Նրա մասին խորհելով. հենց սա՛ համարենք կյանք, սա՛՝ առողջություն ու հարստություն, սա՛՝ բարիքների առավելագույնը"։ (Սուրբ Հովհան Ոսկեբերան)
Հայ քրիստոնյայի պաշտպանը` Տաթևի լուսավոր Վարդապետը։ Ցավոք սրտի, շատերը մոռացել են, թե Աստծու կողմից ընտրված Տաթևի վանքի սուրբն ով է...
без подписи
Մեծագույն օգնությունը աղոթքն է։ Արիոսն ու մնացած հավատուրացները աղոթքով տապալվեցին։ Իսկ եթե Աստված մեր աղոթքները չլսի, ուրեմն մենք ենք Աստծուց հեռացել և ստանում ենք արժանին։ Սուրբ Աստվածածնի, Սուրբ Հովհաննես Կարապետի, Սուրբ Ստեփանոս նախավկայի Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Հռիփսիմյանց կույսերի, Սուրբ Տրդատի, Սուրբ Ոսկյանների, Սուրբ Գրիգոր Տաթևացու, Սուրբ Սպիրիդոն Հայարապետի, Սուրբ Նիկողայոս Հայրապետի, Սուրբ Սահակ Պարթևի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Սուրբ Մեռկուրիոսի, Սուրբ Հովհաննես Քաջամարտիկի և մնացած բոլոր սրբերի բարեխոսությամբ, թող հավատի թշնամիները խայտառակվեն և տապալվեն հանուն Եկեղեցու միասնության։
Սիրելիներ, շատ արագ հավաքվեց գումարը, քանի որ մեծ դրամական չափով փոխանցողներ էլ եղան: Աստված օրհնի ձեզ: Հավաքվել է մի փոքր ավել, որը կփոխանցենք աղքատ մարդկանց, ովքեր ֆինանսական խնդիրներ ունեն: Աստված առատապես օրհնի բոլորիդ: Շնորհակալություն վստահության համար: Տերը զորացնի բոլորիդ:
Սա էլ ֆեյսբուքում, կարող եք նաև կիսվել ու տարածել https://www.facebook.com/share/p/1BfPZgteXy/
Անպայման կարդացեք այս կարևոր գրառումը
Նարեկ, հատված բան ՀԲ-ից՝ ապաշխարով խոնարհ մեղավոր լինելու մասին. «Ձե՛զ եմ ասում արդ, ո՜վ մենակյացների խմբեր Եվ աշակերտներ մենաստանների, Դուք, որ անբավ բարի պարգևների հուսալից ակնկալությամբ Ձեր ձեռքերի մերկ մատներով զինվորագրված եք Տիրոջը՝ Ձե՛զ ընծայեցի խոսքի խորտիկներով պատրաստված սեղանն այս ահա՛, Ընդունեցե՛ք ավանդն այս խոստովանության՝ ի նորոգություն և ի փրկություն հոգիների: Ճանաչեցե՛ք սրանով մարմնի պարտությունը, Հիշեցե՛ք առաքելականի հետ միասին՝ մարգարեական խոսքերը մեզ ի խրատ, Թե՝ «Ոչ մի մարմին թող չպարծենա Աստուծո. առջև», Ինչպես և՝ «Չկա ոչ իսկ մի արդար»: Մի՛ մոռացեք նաւ այս խոսքը տերունական, Թե՝ «Պատվիրանը կատարելիս էլ համարեցեք ձեզ անպիտան ծառա», Եվ թող չլինի, որ խաբողը ձեզ կարենա որսալ: Հիշեցեք դուք այն գրվածքը նաև, Թե՝ «Ընտիրներն են նրա կերակուրները»: Զի մինչև իսկ ես, որ այս մասնավոր, նվազ պտուղը ձեզ մատուցեցի, Վկայում եմ, թե ես ինքս էլ ունեմ բյուր բամբասանքի, Ինքնադատության արժանի մեղքեր անբժշկելի, Սկզբնահորից սկսած մինչև սերունդները հուսկ. Հոժարակամ մի հանձնառությամբ՝ Բոլորիդ գործած հանցանքները ես վրաս առնելով: Լսեցի անպարտ մեկի բերանից ու չհավանեցի Խոսքն այս անհարմար՝ ուղղված Նրան, Որի առաջ ոչ մի երկրածին չի կարող արդարանալ,- Թե՝ «Չշնացա երբեք ու չպոռնկացա, Ոչ էլ աշխարհիկ մահաբույր քաղցրություններ ճաշակեցի»: Սա էլ է կոչվում անօրենություն,- Թող ների Աստված այդ խոսքը նրան,– Զի եթե նույնիսկ ճիշտ լինի ասված՝ սայթաքում է դարձյալ: Այդպես նաև Զաքարիայի [մոտ գրված]՝ Իսրայելի ժողովրդի կողմից ասված Խոսքն այս անվայել, որ փարիսեցու խոսքին է նման, Թե՝ «Օրհնյալ լինի Տերը, զի հարստացանք»»: Նարեկ, հատված Բան ՁԲ-ից՝ գովեստ ուղղված սուրբ ճգնավորներին. «Նրանց հետ, որոնք արյունով ներկված՝ անցան կրակի ու սրի միջով՝ Կան քեզ հետևող, Որդի՛դ Աստուծո, և սրբակենցաղ հայրեր մենակյաց, Որոնք անպարտելի քաջությամբ և անպատիր զգաստությամբ Արիաբար մարտնչելով դժնյա և գոռոզ մարմնի բռնության դեմ, Անմարմին Բելիարին հալածեցին. Եվ աշխարհային կյանքի ասպարիզում, մշտամարտ մրցությամբ, Առանց ծանրաբեռնվածության տաղտկության, Լայնածավալ աշխարհի ալեծուփ ծովից Թռցնելով թեթև հոգիներն իրենց մարմնի ծանր տապանակով՝ Նավահանգի՜ստն հասան կյանքի. Եվ, որպես վերին վիճակի սիրահարներ, առանց հետինների վրա մտածելու, Հաղթանակի թագն իրենց գլուխը դրին համարձակորեն, Պճնված իսկապես պայծառ ճոխությամբ: Այդ սուրբ հայրերի աղոթքներով արժանավոր և խնդրանքներով նվիրական, Նրանց հետ՝ քեզ մոտ ընդունիր նաև ինձ՝ մեղավորիս»: Հայ Եկեղեցին երբեք չի մերժել ճգնավորության, աղոթքի և խորը հոգևոր կյանքի անհրաժեշտությունը՝ Աստվածճանաչողության համար, և մեր սրբերը հենց այդպիսի կյանքով են ապրել։
շնորհներով. նրա գիտությունը ծածկում էր ողջ աշխարհի գիտությունը: ...Լուսաբանում էր Սուրբ Գրքի խրթնածածուկ խոսքերը և առաջադիմությամբ նոր զարկ տալիս Տաթևի դպրեվանքին, քանզի լուսավոր մտքով և Ամենասուրբ Հոգու թևերով շրջում էր աստվածային հոգեբուխ բուրաստաններում եւ Աստուծո Շնորհով ի հայտ բերում խորին ծածուկ խորհուրդները»: Արևմտյան աշխարհում աշխարհիկացման հաջորդ փուլը սեփական կյանքի նկատմամբ «լավատեսական» հայացքն է՝ մեղավորության գիտակցման փոխարեն։ Բերտրան Ռասելն իր «Արևմտյան փիլիսոփայության պատմություն» աշխատության մեջ գրել է. «Տասնյոթերորդ դարի մարդիկ իրենց զգում էին փառահեղ տղաներ, այլ ոչ թե խղճուկ մեղավորներ, թեև ամեն կիրակի եկեղեցում շարունակում էին իրենց այդպես անվանել»։ Այսինքն՝ արևմտյան մարդու գիտակցությունը սկսում է բաժանվել երկու մասերի՝ «իմ վարքագիծը Եկեղեցում» և «իմ վարքագիծը տանը»։ Եթե դուք խորը հայացք գցեք այս երկփեղկված մարդու մոդելի վրա, ապա կհասկանաք, որ այս ամենը ոչ թե դարեր առաջ կատարված մի բան է, այլ շարունակում է զարգանալ ու արդեն հայ իրականության մեջ մեծ տեղ ունի։ Անգամ Եկեղեցի հաճախող մարդկանցից շատերը, ինչու չէ նաև՝ շատ վայ ուսուցանողներ, մտածում են, որ պետք չէ լինել այդ «խղճուկ» ապաշխարող մեղավորը, պետք չեն վանականությունն ու ճգնությունը, հարատև աղոթքն ու ծոմապահությունը և այլն։ Կարելի է Եկեղեցում ծնկել և ասել՝ «մեղա», և հետո ապրել «լուսավորության» գաղափարներով և ոչ թե աստվածային հայտնությամբ տրված պատվիրաններով և դոգմաներով։ Բայց ո՞րն է գլխավոր գաղափարը. «Լուսավորության» դարաշրջանում տեղի ունեցավ հրաժարում հոգևոր ճշմարիտ հայացքներից և հանգում այն գաղափարին, որ միտքը անձ և հասարակություն ճանաչելու միակ չափանիշն է։ Կարելի է ասել, որ Աստվածակենտրոնությունը փոխարինվեց մարդակենտրոնությամբ և մարդկային միտքը դարձավ ամեն բան ճանաչելու և հասկանալու միջոց։ Այս ամենով հերքվում է նաև Շնորհը, աղոթական կյանքի անհրաժեշտությունն ու քրիստոնեական կենցաղը։ Ցավոք սրտի, այդ գաղափարները, որ մտքով և գիտությամբ կարելի է ամեն բան հասկանալ, աշխարհով մեկ տարված էին և առ այսօր տարված են նաև շատ կրոնավորներ։ Նորից. Բանականությունը (միտքը)՝ Հայտնության փոխարեն։ Ինքնահնար «բարոյականությունը»՝ դոգմայի փոխարեն։ Կարծիքի ազատությունը՝ եկեղեցական հեղինակությունների (Սրբերի ուսուցումների) փոխարեն։ Այսինքն, մարդն ինքն իրեն սկսում է համարել կատարյալ և սկսում է առաջնորդվել ըստ սեփական կարծիքի (իսկ բոլորի մոտ տարբերվում է կարծիքը)՝ մերժելով Աստծուց ստացած այն միակ ճշմարտությունը, որով կարելի ընթանալ փրկության ճանապարհով։ Մարդիկ սկսում են մերժել նաև այն դոգմատներն ու համոզմունքները, որոնցով հնարավոր կլիներ իսկապես բարոյական կյանք վարել, սակայն արևմտյան մարդը նախընտրեց հետևել իրեն հարմար «բարոյական» արժեքներին (բոլորի մոտ տարբերվում են այդ արժեքները) և ոչ թե Սուրբ Գրքի և Եկեղեցու Հայրերի կողմից առաջարկած կյանքին։ Եկեղեցական հեղինակությունների (սրբերի) մերժումը նշանակում էր՝ «ազատ եմ հոգևորի մասին դատել այնպես, ինչպես ես եմ կամենում»։ Սրանից շատ բաներ ընկած են նաև բողոքականության հիմքում։ Սա նույն աստվածամերժությունն է՝ քողարկված «հոգևոր-աստվածաբանական» այն արժեքներով, որոնցով կարելի է լինել բացարձակապես «ազատ» ամեն ինչի մեջ և անգամ մերժել Աստվածային Հայտնությամբ տրվածը կամ այդ Հայտնության ներգործության անհրաժեշտությունը։ Նայեք ձեր շուրջը, թե ինչ է կատարվում մեր օրերում։ «Լուսավորության» խավարը, այո, մարդկանց սրտերում է արդեն։
Բանն այն է, որ սա ուղղակի գիտական աշխարհի զարգացում չէր, այլ գերբնականի մերժումն էր։ Մարդիկ Աստվածային հայտնությունները փորձեցին փոխարինել գիտությամբ։ «Լուսավորչությանը» բնորոշ գաղափարներից է աստվածահայտնության մերժումը։ Եղան մարդիկ, որ սկսեցին աշխատել նրա վրա, որպեսզի գիտությունը միացնեն հավատին և այսկերպ հասնեն կատարյալ ներդաշնակության, որով հնարավոր կլիներ բացատրել հոգևոր ամեն բան։ Սակայն, սա նշանակում էր, որ մարդն ուզում էր գիտության միջոցով հասնել աստվածային մակարդակին, որն իհարկե անհնար է։ Իսկ ըստ Թովմա Աքվինացու, որը տիպիկ կաթոլիցիզմ է ու կաթոլիկ վանական փորձառություն, ստացվում է, որ առաջնային է գիտելիքը և աստվածային ուսմունքը գործնական գիտելիք չէ, ինչը ամբողջովին հակառակ է Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու մեր Սուրբ Հայրերի և ընդհանրական ու տիեզերական Սուրբ վարդապետների ուսուցումներին ու ավանդությանը։ Եթե դիտարկենք հայ իրականության մեջ եռամեծար վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացուն, ապա տեսնում ենք լրիվ այլ պատկեր: Նրա մասին գրված է հետևյալը. «Երանի էր նրան տեսնողներին ու լսողներին, քանզի հիանալի էր իր հրաշագեղ տեսքով, սրբասիրությամբ, խիստ պահեցողությամբ, արտասվահեղ աչքերով, ամբողջովին լի Սուրբ Հոգու յոթնարփյան շնորհներով: Այնքան վայելչատես և շնորհալի էր, որ նրան նմանեցնում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսին... ոչ ոք չէր համարձակվում ընդդիմանալ նրան, քանի որ տեսնում էին նաև այն հրաշքները, որ Աստված կատարում էր նրա ձեռքով: Ձեռք դնելով՝ բժշկում էր հիվանդներին, հալածում դեևերին, կարդում սուրբ Ավետարանը ցավագնյալների վրա, և առժամայն Քրիստոսի անվամբ սրբում ու փարատում նրանց: Եվ հայտնապես բժշկում էր ոչ միայն քրիստոնյաներին, այլև անհավատներին: Բոլորը սիրում էին նրան՝ ընդունելով որպես սուրբի: Սարսում էին նրա պատկառելի տեսքից, որովհետև նա կենդանի նահատակ էր՝ զարդարված առաքինություններով, պահեցողությամբ և աղոթքներով: Ներքուստ և արտաքուստ կրում էր մազեղեն հագուստ (քուրձ էր հագնում և ճգնում): Չուներ երկու հանդերձ, քանի որ ինչ ստանում էր, նույն պահին բաշխում էր աղքատներին: Այս երանելի այրը, ինչպէս Աթոռները (հրեշտակային դաս), անընդմիջաբար իմաստություն էր առնում Սուրբ Հոգուց և բաշխում ուղղաշավիղ (ուղղափառ) աշակերտներին: ...Իր մարդկային բնութեամբ կենցաղավարում էր անմարմինների (հրեշտակների) վարքով և, ծաղկելով առաքինութիւններով, մոտենում Աստծուն: Եթե բոլոր լեզուները ի մի ժողովվեն, չեն կարող ըստ արժանվույն ներբողական խոսքերով դրվատել նրան: Աստուծո Սուրբ Հոգին հարաժամ երթևեկությամբ իջնում էր նրա վրա և բացում Սուրբ Գրքի աստվածային իմաստները (այսինքն՝ Սուրբը միան կարդալով չի ապրել, այլ ճգնողական և առաքինի կյանքով ապրելով, Սուրբ Հոգու հայտնություններին է արժանացել): Իբրև բանավոր պատարագ՝ սուրբ սրտից մաքուր աղոթքներ էր հղում առ Աստված և հոգով երկինք վերանում` կազմելով անգին մատյաններ՝ հավատացյալներին աշխարհի ալեծուփ ծովից և մեղքերի հեղեղատներից պահելու համար: Մովսեսի պես Աստծուց առնում էր տերունական հրամաններն ու պատգամները և անդադար ուսուցանում ժողովրդին: Իր վարդապետությամբ Հեսուի պես ցամաքեցնում էր մեղքերի հոսող գետերը, որոնք գալիս էին դեպի հավատավորները: Ուրախանում էր նրանց համար, ովքեր քայլում էին Տիրոջ օրենքներով ու սգում մեղսասերների համար, ովքեր գնում էին Աստուծո կամքին հակառակ: Դավթի պես պատերազմում էր գողիաթանման դևերի և հերձվածողների դեմ ու խոցոտում նրանց Աստուծո խոսքով, ուղիղ վարդապետությամբ եւ երկնահրավեր աղոթքներով: Նա ստացավ մարգարեական շնորհներ, հասավ առաքելական պատվի, ելավ քահանայության աստիճանի և ծայրագույն վարդապետութեան գահի»: Իսկ որ Աստված էր հանել Եկեղեցու համար վարդապետ՝ ըստ առաքյալի (հմմտ. Եփես. 4:11), և որ մարդկային ճարտար իմաստությամբ և գիտությամբ չէր քարոզում, այլ Հոգու շնորհով (հմմտ. Ա Կորնթ. 2:10), այս մասին վկայվում է նաև հետևյալը. «Երբ մանուկը դարձավ յոթ տարեկան, ծնողները նրան տվեցին Սուրբ Գրքի սերտողության: Օրըստօրե երևում էր Աստուծո Շնորհը նրա վրա, և Սուրբ Հոգու լույսն էր ճառագում նրանից: Դեռևս տասնչորս տարեկանում նա այնքան արգասաբեր միտք ուներ, որ իր վարդապետների առջև մեկնում էր Սուրբ Գիրքը: ...Յոթնալույս և ճառագայթասփյուռ մեծ վարդապետ Սուրբ Հովհան Որոտնեցին նրան իր հետ տարավ աստվածակոխ Երուսաղեմ քաղաք, որտեղ ստացավ կուսակրոն քահանայության աստիճան, իսկ վերադարձին Եկեղյաց գավառում՝ Երզնկայում, տվեց վարդապետական գավազան: Եվ Գրիգորը առավել լցվեց Սուրբ Հոգու
«Լուսավորության» դարաշրջանի (17-18 դդ.) խավարը. հենց սկզբում ի հայտ են գալիս հետևյալ թեզիսները. Բանականությունը (միտքը)՝ Աստվածային Հայտնության փոխարեն։ Սեփական աշխարհընկալման վրա հիմնված «բարոյականությունը»՝ դոգմաների փոխարեն։ Սեփական կարծիքի ազատությունը՝ եկեղեցական հեղինակությունների փոխարեն։ Հռոմեադավաններից (կաթոլիկներից) առաջ եկավ և ցավոք սրտի տեղ գտավ նաև մեր մեջ այն գաղափարը, որ աստվածաբանությունը դա տեսական գիտություն է և այն տալիս է միայն գիտելիք՝ հիմնված փիլիսոփայության վրա։ Ըստ այս կարծիքի՝ ստացվում էր, որ աստվածաբան է նա, ով ուղղակի կրթված է և ունի գիտելիք։ Սակայն, Առաքելահիմն և Ուղղափառ Եկեղեցու դիրքորոշումը միշտ հիմնված է եղել ոչ թե զուտ գիտելիքի վրա, այլ նաև Աստվածային Հայտնությունների և հոգևոր կյանքի վրա։ Մեզ համար աստվածաբան է ոչ թե աստվածաբանություն ուսումնասիրած մարդը, այլ նա, ով այդ ամենի հետ նաև կենդանի հաղորդակցության մեջ է եղել Աստուծու հետ և ապրել աստվածահաճո կյանքով, որը ենթադրում է ԳՈՐԾ և ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈԳՈՒ ՊՏՈՒՂՆԵՐ (հմմտ. Գաղ. 5:22-23)։ Զուտ գիտելիքով որևէ մեկը չի կարող հասկանալ այն, ինչը տրվում է մարդուն Աստվածային հայտնությամբ։ Դրա համար է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին երբեք չի մերժել նաև պատվիրանապահության, ճգնավորության, վանական կյանքի և աղոթքի չափազանց կարևոր դերն ու նշանակությունը, քանզի միայն մարդկային մտքով և գիտելիքով հնարավոր չէ ճանաչել Աստծուն։ Ա Կրնթ. 2:14: "Ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգունն է, որովհետև դա հիմարություն է իր համար, և չի կարող հասկանալ, որ այն հոգևոր կերպով է քննվում։ Թե որն է Արևմտյան աշխարհընկալման խնդիրը, Թովմա Աքվինացին (հռոմեադավան (կաթոլիկ) եկեղեցու հայր) նկարագրել է իր «Սրբազան ուսմունքի էությունը և նշանակությունը» բաժնում, որտեղ նա հարց է տալիս՝ արդյո՞ք սրբազան ուսմունքը գործնական (պրակտիկ) գիտելիք է։ Որքան էլ Աքվինեցին ուզում էր հաշտեցնել անհաշտելին՝ անտիկ փիլիսոփայությունը, գիտությունն ու հավատքը, սակայն դա չստացվեց և Թովմա Աքվինացին հռչակեց, որ աստվածաբանությունը ոչ թե գործնական, այլ զուտ տեսական գիտություն է։ Սա ամեն ինչով հակասում է Ուղղափառությանը։ «Լուսավորության» դարաշրջանի այս խավարը կամաց-կամաց վերածնվում է հայ մարդու մեջ։ Սակայն, որպեսզի հասկանաք, որ այս ամենն իրոք մոլորություն է, պիտի կենդանի օրինակով ցույց տանք, թե ով է իրական աստվածաբան վարդապետը։ Այսօր ամեն մեկն իրեն աստվածաբան և ուսուցիչ կոչում, չնայած նրան, որ անգամ այդ «չոր» աստվածաբանական գիտելիքներն էլ չունեն։ Ի վերջո, ինչպիսի՞ն է աստվածաբան վարդապետը։ Խոսքը Սուրբ Գրիգոր Տաթևացու մասին է։ Այն, որ Սուրբ Գրիգոր Տաթևացին զուտ գիտելիքի վրա չէր իր հույսը դրել, երևում է նրանից, թե ինչ է պատվիրում իր աշակերտներին։ Պատգամ աշակերտներին. «Պատվիրեց ամենևին չերկնչել ոչ մեկից, չթաքցնել Սուրբ Գրքի խոսքերը, այլ հայտնապէս քարոզել ճշմարտությունը, կենցաղավարել (ապրել) պահեցողությամբ և աղոթքներով, ապրել հեզությամբ և խոնարհությամբ, տալ կյանքը ճշմարտության համար, հայտնապես քարոզել ուղիղ վարդապետությունը, որն ավանդեցին սուրբ վարդապետները»։ Ինքը ևս ապրում էր ճգնողական և աղոթական կյանքով՝ դրա հետ միասին ունենալով փայլուն աստվածաշնչյան գիտելիքներ։ Իսկ արևմտյան մարդկանց կողմից այս ամենը մերժվեց. Երբ Կանտը 18-րդ դարի վերջին գրում էր, թե ինչ է «Լուսավորությունը», նա այդ ժամանակաշրջանը սահմանեց որպես անչափահասության վիճակից դուրս գալու ժամանակաշրջան, որն իրենից ներկայացնում է սեփական բանականությունից օգտվելու կարողություն՝ առանց որևէ մեկի օգնության։ Կանտն ինքն էլ խավարային լուսավորության ծնունդներից էր և գտնվում էր մի իրավիճակում, երբ մարդը չի ձգտում իր բանականության մեջ ունենալ ոչինչ, բացի ինքն իրենից։ Հռմ. 1:21-22: "Որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումների մեջ նանրացան, և նրանց սրտերն անմտությամբ խավարեցին։ Իրենց իմաստուններ համարելով՝ հիմարացան։" Հռմ. 1:28-31: "Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ(մտքում, հոգում, սրտում), Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ լցվեն ամենայն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, սպանությամբ, հակառակությամբ, նենգությամբ, չարամտությամբ. լինեն բանսարկու, չարախոս, աստվածատյաց, անարգող, ամբարտավան, ինքնահավան, չարիք հնարող, ծնող անարգող, անագորույն, ուխտադրուժ, անգութ, անհաշտ, անողորմ։"
без подписи
"Խոնարհություն, հնազանդություն, սեր, համբերություն՝ ահա թե ինչն է փրկում մարդուն։" (Սուրբ Եփրեմ Ասորի) "Смирение же, послушание, любовь, терпение и долготерпение — вот что спасает человека." (Святой Ефрем Сирин) Եբր. 2:1-4: "Դրա համար մենք պետք է առավել ևս ուշադիր լինենք մեր լսածներին, որպեսզի երբեք չշեղվենք։ Որովհետև եթե հրեշտակների միջոցով ասված խոսքը հաստատուն եղավ, և ամեն հանցանք ու անհնազանդություն իր արդար պատիժն ստացան, ապա մենք ինչպե՞ս պիտի խուսափենք, եթե այսպիսի մեծ փրկության նկատմամբ անտարբեր լինենք, որը սկզբից Տիրոջ կողմից հռչակվեց, հետո մեր մեջ հաստատվեց նրան լսողների միջոցով։ Աստված այն վկայեց նշաններով, հրաշքներով, տեսակ-տեսակ զորություններով և Սուրբ Հոգու պարգևներով. ըստ իր կամքի կամեցավ։" Евр 2:1-4: "Посему мы должны быть особенно внимательны к слышанному, чтобы не отпасть. Ибо, если через Ангелов возвещенное слово было твердо, и всякое преступление и непослушание получало праведное воздаяние, то как мы избежим, вознерадев о толиком спасении, которое, быв сначала проповедано Господом, в нас утвердилось слышавшими от Него, при засвидетельствовании от Бога знамениями и чудесами, и различными силами, и раздаянием Духа Святого по Его воле?"
Նեղ է իմ հոգու տունը, որ Դու մտնես այնտեղ, ընդարձակի՛ր այն։ Քանդվում է այն, նորոգի՛ր։ Այնտեղ կան բաներ, որոնցից կվիրավորվի Քո հայացքը, խոստովանում եմ ու գիտեմ, սակայն ո՞վ կմաքրի այն, և ուրիշ ու՞մ՝ Քեզանից բացի, կանչեմ ես. "Իմ գաղտնի մեղքերից մաքրի՛ր ինձ, Տե՛ր, և օտար մեղքերից ազատի՛ր Քո ծառային" (Սաղմ. 31.5): "Հավատում եմ, դրա հա-մար էլ ասում եմ" (Սաղմ. 115.10), Տե՛ր, Դու գիտես: Արդյոք իմ դեմ չվկայեցի Քո առաջ իմ մեղքերի մասին, Աստված իմ, և Դու արձակեցիր իմ սրտի անօրենությունները (Սաղմ. 31.5): Ես դատի մեջ չեմ մտել Քեզ հետ, որ Ճշմարտությունն ես, և չեմ ուզում ինքս ինձ խաբած լինել, որպեսզի իմ ստությունը ինձ սուտ վկա չլինի։ Ո՛չ, ես դատի չեմ մտել Քեզ հետ, քանզի եթե նայես անօրենություններին, Տե՛ր, Տե՛ր իմ, ո՞վ կդիմանա (Սաղմ. 129.3): (Օգոստիանոս Երանելի)
без подписи