Աստվածաշունչն Ամեն Օր
СтатистикаԱյս էջը Աստվածաշունչն ամեն օր կարդալու և Աստուծո Խոսքը սովորելու մասին է՝ համաձայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ուղղափառ դավանության։ Միացեք միասին կարդանք Աստվածաշունչը։ Էջը վարում է Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ՝ Արմեն Հարեյանը։
- Последний пост
- 15 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 36
- Всего постов
- 36
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 1 100
- 1/48двое суток
- 1 260
- 1/72трое суток
- 1 358
Медиана по постам, которые мы застали свежими и померили через сутки.
Посты
без подписи
Բարի լույս սիրելի հարազատներ։ Այսօր մեծ տոն է։ Տոն Շողակաթի Սուրբ Էջմիածնի ըստ տեսլեան սրբոյն Գրիգորի Լուսավորչին։
Բարի լույս սիրելի հարազատներ։ Այսօր մեծ տոն է։ Տոն Շողակաթի Սուրբ Էջմիածնի ըստ տեսլեան սրբոյն Գրիգորի Լուսավորչին։
без подписи
Սիրելի բարեկամներ, ահա երեկ կարդացինք Թվերի 16-րդ գլուխը, որտեղ լիքը սովորելու բան կար։ Այսօր եկեք շարունակենք ու կարդանք Թվերի 17-րդ գլուխը։ Հարցը 17-րդ գլխից կդնեմ հաջորդիվ։
Ամփոփում. Թվեր 16-րդ գլուխը մեզ զգուշացնում է, որ հպարտությունն ու ապստամբությունը քանդում են հոգին, մինչդեռ հնազանդությունն ու խոնարհությունը պահպանում են միասնությունը։ Հարգելով Աստծո սահմանած կարգը, հեռու մնալով պառակտումներից և վստահելով Քրիստոսի միջնորդությանը՝ մենք ազատվում ենք հոգևոր կործանումից։ Թվերի 16-րդ գլխի հարցը կարող էք կարդալ այստեղ https://t.me/ahareyan/4967
Ինչ ՉՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ՝ Թվերի 16-րդ գլուխը կարդալով։ Մի՛ դատիր և մի՛ բամբասիր հոգևորականներին (Կորխի սինդրոմ). Արգելք. Երբեք մի՛ ասա. «Ինչո՞ւ են սրանք իրենց վեր դասում, չէ՞ որ մենք էլ ենք հավատացյալ/սուրբ»։ Հոգևորականներին դատելն ու քննադատելը հոգին տանում է դեպի «հոգևոր կործանում»։ Մի՛ վերցրու քեզ վրա այն, ինչ քեզ չի տրված (Հանդգնություն). Արգելք. Մի՛ փորձիր ինքնագլուխ կատարել այնպիսի հոգևոր կամ եկեղեցական պաշտոններ, որոնք քեզ չեն վստահվել (օրինակ՝ առանց օրհնության ուսուցանել, քարոզել կամ Խորհուրդներին միջամտել)։ Մի՛ պատճառիր պառակտում և խռովություն համայնքում. Արգելք. Մի՛ ստեղծիր խմբակցություններ կամ դավադրություններ Եկեղեցում, աշխատավայրում կամ ընտանիքում։ Պառակտումը (հերձվածը) Հայրերն անվանում են շատ ծանր մեղք։ Մի՛ մոտեցիր Սուրբ Խորհուրդներին առանց ահի, և հպարտությամբ. Արգելք. Մի՛ մոտեցիր Սուրբ Հաղորդությանը առանց նախապատրաստության (զղջման, Խոստովանության, պահքի)՝ մտածելով, թե «ես արժանի եմ»։ Առանց ահի մոտենալը կարող է դառնալ դատապարտության կրակ։ Թվերի 16-րդ գլխի հարցը կարող էք տեսնել այստեղ https://t.me/ahareyan/4967
Ինչպե՞ս պետք է Թվեր 16-րդ գլուխը փոխի մեր վարքը։ Ինչ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ Հարգիր Եկեղեցական նվիրապետությունն ու հոգևոր հայրերին. Գործողություն. Հնազանդվիր և հարգանքով վերաբերվիր քո եպիսկոպոսին, քահանային և հոգևոր հորը։ Անգամ եթե տեսնում ես նրանց մարդկային թերությունները, հիշիր, որ նրանց տրված Խորհրդակատար շնորհը Աստծուց է։ Մշակիր խոնարհություն քո հոգևոր կոչման մեջ. Գործողություն. Գոհացիր այն տեղով և տաղանդով, որ Աստված տվել է քեզ Եկեղեցում կամ ընտանիքում։ Եթե աշխարհական ես, սիրով ու խոնարհությամբ ծառայիր որպես աշխարհական՝ առանց ձգտելու հոգևոր իշխանության կամ ուրիշներին ուսուցանելու հպարտության։ Անմիջապես հեռացիր հերձվածողներից, աղանդներից և չարախոսներից. Գործողություն. Ինչպես իսրայելացիները հեռացան Կորխի վրաններից, այնպես էլ դու հեռու մնա այն մարդկանցից, ովքեր Եկեղեցու դեմ ապստամբություն, հերձված, քանդիչ քննադատություն կամ ատելություն են տարածում։ Աղոթիր հոգևոր առաջնորդների համար. Գործողություն. Ամեն օր քո աղոթքների մեջ հիշիր քո առաջնորդներին ու քահանաներին, որպեսզի Աստված նրանց ուժ, իմաստություն և սրբություն տա։ Թվերի 16րդ գլխի հարցը կարող էք տեսնել այստեղ https://t.me/ahareyan/4967
Աստվածաշունչն Ամեն Օր pinned «Թվերի 16-րդ գլխում տեսնում ենք որ Կահաթենք ու Կորխենք ապստամբում են Մովսեսի ու Ահարոնի դեմ։ Շատ խրատական պատմություն կա Թվերի 16-րդ գլխում։ Խնդրում եմ կարդացեք։ ՀԱՐՑ․ Կահաթենք ու կորխենք Իսրայելի 12 ցեղերից ո՞ր ցեղից էին։ Մովսեսի խոսքից էլ կիմանաք։»
🔔 ԻՆՉՊԵ՞Ս Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏԾՈ ՀԵՏ (Մաս 3) 🕯Երրրորդ քայլը դեպի հաշտություն հետևյալն է. 3. Ջանասիրաբար ձգտիր հետևել Աստծուն, որպեսզի Նա կարողանա փոխել քո սիրտը։ Ասա Նրան. 🙏 Ո՛վ Տեր, փրկի՛ր ինձ իմ սրտից, իմ մեղքից և իմ բնական հակումներից: Թող սրանցից ոչ մեկը խոչընդոտ չլինի Քեզ հետ հաշտվելու իմ ճանապարհին: Դու փոխել ես շատ մարդկանց սրտերը, որոնց վիճակը, հավանաբար, ավելի վատն է եղել, քան՝ իմը։ Փափագում եմ, որ նրանցից մեկը լինեի, որոնց սրտերը Դու փոխեցիր։ Ո՛վ Տեր, դու փոխեցիր Մովսեսի, Օգոստինոսի, Մարիամ Եգիպտացու, Արիանոսի և այլոց սրտերը։ Մի՞թե քեզ համար այդքան դժվար է փոխել իմ վիճակը։ Ո՛վ Տեր, իմ վիճակը ծանր նկատիր, բայց Քո անսահման զորության համար դժվար չի լինի այն փարատել: Ո՛վ Տեր, ես անկարող եմ վերականգնել իմ սիրտը և խաղաղեցնել այն, որն առաջին քայլն է, որը պետք անեմ Քեզ հետ հաշտվելու համար։ Միայն Դու կարող ես ուղղել իմ այս սիրտը և մեր հաշտեցման համար անհրաժեշտ նվիրական զգացումներ դնել նրանում: Արդ, ինչու՞ ականջալուր չես լինում Աստծո կանչին․ «Տո՛ւր Ինձ, որդեա՛կ, քո սիրտը, եւ թող աչքերդ սպասեն Ինձ՝ Իմ ճանապարհին» (Առակ․ 23։26)։ ⛪️ Շենուդա Գ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Պապ 🕯Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗գրքից: https://t.me/srbazan_hayastan/1336
без подписи
Անվանի մարդ լինելը չի նշանակում, շիտակ ու ազնիվ մարդ լինել։ Մանավանդ այս օրերին։ Թվերի 16-րդ գլխի 2-րդ համարում կարդում ենք, որ Մովսես դեմ ապստամբությանը միացան նաև "ԱՆՎԱՆԻ ՄԱՐԴԻԿ։" Տեսնու՞մ էք։ Անվանի մարդ լինելը, չի նշանակում լինել ազնիվ ու Աստուծո մարդ։ Մանավանդ այս օրերին, ամեն ոք ով կամերա ունի կամ պաշտոն, կարող է անվանի մարդ լինի։ Նույնիսկ եթե նա նկարիչ է, կոմպոզիտոր, գրող կամ մտավորական։ Դուք զգույշ եղեք, որ չխաբնվեք։ Անվանի մարդ լինել, դեռ չի նշանակում լինել ազնիվ ու բարի մարդ։
Այսօր շարունակենք Թվերի 16րդ գլուխը, և օրվա հարցը կլինի Թվերի 16րդ գլխից։ Թվեր» գրքի 16-րդ գլուխը Աստվածաշնչի ամենասարսափելի և ազդեցիկ պատմություններից մեկն է։ Այն պատմում է Կորխի (Կորեի), Դաթանի, Աբիրոնի և 250 իշխանների ապստամբության մասին ընդդեմ Աստծո սահմանած հոգևոր և աշխարհիկ իշխանության (Մովսեսի և Ահարոնի)։ Տեսնու՞մ էք, այս գլուխը բացահայտում է հպարտության, հերձվածի (հերետիկոսության, ԱՂԱՆԴԻ), ապստամբության և Եկեղեցական նվիրապետությունը անարգելու կործանարար հետևանքները։
Թվեր 15-րդ գլուխը մեզ սովորեցնում է, որ Աստծո ողորմությունն անսահման է ապաշխարողի համար, բայց Նրա Սրբությունը պահանջում է անկեղծ հավատարմություն։
Սիրելի բարեկամներ, հաջորդ գրառումը կլինի աբորտի մասին։ Առանձին եմ դնում, նկարի հետ տեղի սափմանափակման պատճառով։
Սիրելի բարեկամներ, հաջորդ գրառումը կլինի աբորտի մասին։ Առանձին եմ դնում, նկարի հետ տեղի սափմանափակման պատճառով։
Սրբությամբ Պահիր Տերունական Օրը՝ Կիրակին։ Բարի լույս սիրելի ժողովուրդ։ Թվերի 15-րդ գլխի բաներից մեկը որ սովորում ենք հետևյալն է։ Կիրակի օրը նվիրիր Աստծուն՝ մասնակցելով Սուրբ Պատարագին։ Այդ օրը զբաղվիր աղոթքով, Սուրբ Գրքի ընթերցանությամբ, ողորմությամբ և ընտանիքի հետ հոգևոր շփմամբ։
Աստվածաշունչն Ամեն Օր pinned «Թվեր 15-րդ գլխում տեսնում ենք, որ Աստված պատվիրում է զգեստների ծայրերին ծոպեր կարել։ Ինչի՞ համար էին այդ ծոպերը՝ ըստ Թվերի 15-րդ գլխի։»
Ահա քանի օր մենք արթնանում են լսելով որ մի տեղ իրար են ծեծել ճանապար չզիճելու համար, մի այլ տեղ խմբակով իրար են ջարդել ոտ տրորելու կամ չգիտեմ ինչի համար, մի այլ տեղ էլ կինը ծննդաբերում է ու երեխային թողնում թաքուն մի տեղ, որ մեռնի, քանի որ ինքը նոր երջանկություն է փնտրում։ Դուք տեսնում է՞ք անաստված կյանքն ու անաստված դաստիարակությունն ուր է հասցրել մեզ։ Սա դեռ ամենաներքևի աստիճանը չի։ Ավելի վատ բաներ ենք տեսնելու եթե "երեկվանից" անմիջապես չփոխենք մեր միտքը։ Եթե ոչ մի բան չանեք, ավելի վատ է լինելու, որովեհետև սերը գնալով սառելու է։ (Մթ․ 24․12)։ Դու չես կարա ինքնահաստատվես ուրիշին ցածրացնելու վրա։ Դու չես կարա երջանկություն ունենաս ուրիշի ցավի վրա։ Դու չես կարա ուրիշին խափելով հանգիստ ապրես, քեզանից պահանջվելու է դա, եթե ոչ այստեղ, ապա երկնքում։ Ուրիշին ծեծելով դու ավելի լավ տղա չես դառնում։ Ոչ էլ 00, 55, կամ 77 համարներով ես հաստատվում։ Այս կյանքը մեզ տրված է ինքնամաքրման համար։ Աստված մի օր որոշեց իր ժողովրդին հանել Եգիպտական ստրկությունից, ազգ դարձնել ու հայրենիք տալ։ Բայց պայման կար, այդ ժողովուրդը պիտի Աստծո դեմ չգնար, պիտի ապրեր երախտագիտությամբ, ու պիտի սիրեր իր մերձավորին։ Բայց այդ ժողովուրդը ապերախտ գտնվեց։ Տրտնջաց ու դժգոհեց (Աստվածաշունչ, Թվեր 14)։ Աստված համբերեց։ Ժողովուրդն էլի տրտնջաց ու դժգոհեց ու ասեց, Եգիպտոսում ձուկ ու միս էինք ուտում։ Աստված ասեց լավ։ Հեսա էնքան միս ուտեք, որ քթներիցդ գա (հենց այդպես էլ ասում է)։ Ծովի կողմից հողմ բարձրացնելով թռչունների երամներ բերեց թափեց անապատի մեջ, որ ժողովուրդն ուտի։ Բայց Աստված ասեց, այն սերունդը որ դուրս եկավ Եգիպտոսից, չի մտնի Ավետյաց Երկիրը, որ տալու էր այդ ազգին։ Եգիպտոսից դուրս եկած սերունդը, չէր տեսնելու ժառանգություն-տրված հայրենիքը, բացի երկու հոգուց, ովքեր չէին տրտնջացել ու բողոքել, որովեհտև հասկանում էին թէ ինչ է նշանակում հայրենիք։ Ու Աստված ասեց 40 տարի անապատում կդեգերեք, ինքնամաքրվելու համար։ Մինչև որ նոր սերունդը գա։ 40-ամյա թափառումը լոկ պատիժ չէր, այլ հոգևոր բժշկություն։ Եգիպտոսում ծնված սերունդը չափազանց թաթախված էր ստրկամտության և կռապաշտության մեջ՝ Սուրբ Երկիր մտնելու համար։ Անապատում պետք է մեռներ «հին մարդը», որպեսզի Երկնային Մանանայով ու Աստծո Օրենքով մեծացած նոր սերունդը ժառանգեր Երկիրը։ Սա խորհրդանշում է մեր հին, մեղսալից սովորությունների մահը ապաշխարության անապատում։ Այս կյանքը մեզ տրված է, ոչ թէ իրար միս ուտելու համար, այլ որպեսզի հին մտածողության մարդը մեռնի, ու նորը առաջանա Քրիստոսի մեջ։ Եթե մարդը այս գործը չանի, ինքն էլ "անապատի" մեջ կմեռնի, տառապանով ու լացով կմեռնի։ Կամ ինքը կծեծի, կամ իրեն կծեծեն, կամ ինքը մի վատ բան կանի, կամ իր հանդեպ դա կանեն։ Ամեն դեպքում կլացի։ Ի միջայլոց, այդ ժողովուրդը լացում էր անապատում։ Բայց լացում էր, որ ոչ թէ վիրավորել էր Աստծուն ու զղջում էր դրա համար, այլ լացում էր հուսահատությունից։ Դա չօգնեց։ Իրենք իրենց մեղքը չէին տեսնում։ Իսկ այն մարդը, ով կասի "սենց ապրել չի կարելի։ Մի հատ հասկանամ Աստված ինչ ա ուզում որ ես անեմ այս կյանքում, սովորեմ, փնտրեմ, ժամանակ տրամադրեմ ու ԽՈՍԵՄ ԱՍՏԾՈ ՀԵՏ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՂՈԹՔՆԵՐՈՎ," այդ մարդը կփնտրի Աստծո երեսն ու օրենք և մխիթարություն ու սփոփանգ կգտնի։ Մենք "Աստվածաշունչն Ամեն Օր" Տելեգրամ ալիքում այսօր ամփոփում էինք Թվերի 14-րդ գլուխը, ուր լիքը զուգահեռներ կան մեր այսօրվա ազգային ու անհատական կյանքի հետ։ Այսօր սկսել ենք 15-րդ գլուխը։ Եթե դուք էլ ուզում Աստծո Խոսքը սովորելով փոխեր ձեր մտածողությունն ու կյանքը, դուք էլ միացեք մեզ։ Տելեգրամում փնտրեք "Աստվածաշունչն Ամեն Օր" Ու եթե այս խոսքերն էլ ձեզ մտածելու տեղիք տվեցին, ու դուք էլ կուզեիք, որ ավելի շատ մարդիկ գոնե իմանային այս բաներին մասին, խնդրում եմ, դուք էլ կիսեք ձեր էջերին։ Գոնե իրար ծեծող ջահելներից մեկին կհասնի, կամ էլ այն կնոջը, որ իր երեխային երեկ տարել թողել էր թիթեղների տակ որ մեռնի։ Բայց փառք Աստուծո, որ փրկեց երեխային։ "Իմ հայրն ու մայրը թողեցին ինձ, բայց Տերն ինձ ընդունեց։" Սաղմոս 27․10։
без подписи