tgindex

Ալբերտիչ | հեղինակային ալիք

описание

Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։ Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։

356
подписчиков
Охват к подписчикам
64,0%
ERR
Реакции к просмотрам
1,41%
58 на 18 постов
Пересылки к просмотрам
0,24%
10
Постов в день
0,0
всего 20

Где отзываются чаще

доля реакций к просмотрам
  • 18 маяԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻԼԼԵՄԱ Գնաս ընտրության, որպեսզի քվեարկես ոչ անցողիկ ուժի՝ նշանակում է «յա՛ գնացած, յա՛ չգնացած». քո ընտրությունը փաստացի առ ոչինչ է։ Չգնաս ընտրության, որովհետև «մեկ է՝ բոլորն էլ նույնն են», նշանակում է, որ գնաս թե չգնաս՝ ոչ ոչինչ է։ Ընտրես չարյաց մեծագույնը՝ նշանակում է, որ սեփական ուղեղ չունես (նորմալ է, շատերը չունեն սեփական կարծիք, ամբոխ են, դե, դու էլ ես իրենց շարքից. դա էլ քո խաչն է): Իրականում, միակ նշանակություն ունեցող և ընտրությունների արդյունքի վրա ազդող տարբերակը մասնակցության տոկոսն է։ Որքան բարձր եղավ ընտրության գնացողների թիվը, այնքան ավելի մեծ կլինի ընտրությունների այլ ելքի մասին խոսելու հավանականությունը։ Դրածոն իր կայուն ընտրազանգվածն ունի։ Մնացած ամբողջ ընտրազանգվածի 60-70%-ը չկողմնորոշվածներն են։ Մեծ հաշվով, եթե լրիվ անկեղծ լինենք, ապա ընտրությունը ոչ թե լավի ու վատի, բարու և չարի մեջ է, այլ չարյաց մեծագույնից ձերբազատվելու և աղետաբեր դրածոյի բերվելիք խիստ բացասական հետևանքները կուլ տալու միջև։ @albertich_notes3,63%
  • 17 июн.ՎԱ՞Խ, ԹԵ՞ ՑՈՒԳՑՎԱՆԳ Դուզը նստենք, շիտակ խոսենք։ Թե չէ վախ կա ճշմարտությունն ուղիղ ասելու։ Հայաստանի վիճակը շախմատում կոչվում է ցուգցվանգ։ Փոխվի ներքաղաքական վիճակը, փոխվի աշխարհաքաղաքական վիճակը տարածաշրջանում՝ Հայաստանը չի շահելու դրանից։ Դրածոն ամեն ինչի պատրաստ է, կարմիր գծեր չունի, բարոյական սահմաններ չունի։ Նա, իհարկե, կորցնելու բան ունի։ Իրեն ներսից մեծ վախ է պատում իշխանությունը կորցնելու, ուստի հիստերիկանում է, սպառնում է. վախենում է, որ կորցնի իշխանությունը կարող է կորցնել ամեն ինչ։ Ընդդիմությունն էլ կորցնելու բան ունի, բայց եթե դրածոն այդքանով հանդերձ պատրաստ է գնալու մինչև վերջ, այդ թվում՝ ուրիշների գլուխների վրայով, ինչն արել է առնվազն երկու անգամ (Արցախում 2020 և 2023-ին, կորոնավիրուսի համաճարակի ժամանակ), ապա ընդդիմությունը վարվում է այնպես, ինչպես վերջինիս կողմից ամեն օր քննադատության ենթարկվող Սերժ Սարգսյանը վարվեց 2018-ին՝ նախընտրելով իշխանություն հանձնել, թեև վստահ եմ, որ լավ գիտեր հետևանքները։ Ներկա ընդդիմությունը 2021-ին էլ, այսօր էլ գերադասում է դառնալ դրածոյի մոտ քաղբանտարկյալ կամ պատգամավոր՝ կախված նրա անձնական քմահաճույքից։ «Մեծ երկրների խաղերից» վախեցողները բարոյական իրավունք չունեն իրենց կոչելու ազգային կամ ընդդիմություն։ Այն, ինչի վերածվել է դրածոյի ընդդիմությունը՝ կոչվում է մունետիկ։ Հասկանում եմ, որ ասածս ընդդիմության և նրա ֆանատիկ աջակիցների շրջանում զայրույթ առաջացնող խոսքեր են։ Դե, իրենք ավելի լավ գիտեն իրավիճակը։ Ես՝ հասարակ նախկին բերձորցիս, ինչ գիտեմ՝ ինչ է կատարվում կուլիսների ետևում։ Ժամանակ կար, լավ էլ գիտեի։ Իսկ երբ հասկացա պրիմիտիվ և խիստ կանխատեսելի բնույթն այս ամենի՝ այլևս կարիք չկար ինֆորմացված լինելու. ամեն ինչ պարզ է։ Ինչևէ, բարդ ժամանակներ են։ Դրածոն պատրաստ է ամեն ինչի։ Ընդդիմությունը պատրաստ է դառնալ պատգամավոր-քաղբանտարկյալ։ Հայաստանն ու հայության առողջ փոքրամասնությունը՝ նշված երկուսի բերած ծանր հետևանքների կրողը։ @albertich_notes3,60%
  • 30 маяԱսեմ ու էլ նախընտրական-ներքաղաքական թեմայով բան չունեմ ասելու. Ավելի անհեռատես, ավելի միամիտ բան, քան ընտրությունների օրը գնալ և ընտրել «Բոլորին դեմ եմ», մեկ էլ հավատալն է, թե դրածոն խաղաղություն է բերելու։ Զուտ երկու փաստարկ։ Ասենք, հավաքեցին 4.1% ձայն ու անցան պառլամենտ, ապա ի՞նչ են անելու՝ մանդատներն են վայր դնելո՞ւ, թե՞ 2021-ի «Հայաստան» դաշինքի օրինակով մնան խորհրդարանում։ Այդ դեպքում՝ ո՞րն է իրենց դիրքորոշման հիմքը. բոլորին խաբե՞լը, թե իրենք բոլորին դեմ են։ Ասենք, հավաքեցին այնքան ձայն, որ կարողանան իրենց հռչակած գործողություններն անել։ Նոր ընտրություններ նշանակվեցին։ Հարց. ո՞վ է մասնակցելու ընտրություններին, եթե ներկա քաղաքական ուժերը բոլորն առանց բացառության կապ ունեն կա՛մ «նախկինների», կա՛մ «ներկաների» հետ։ Ասածս ինչ է. զավեշտն էլ չափ ունի, ռացիոնալությունն էլ։ @albertich_notes3,32%
  • 10 маяԵթե ինձ հարցնեին ինչպես ես կպատկերեի Հայաստանի և հայերի ներկա վիճակը, ապա ես հենց այսպես կնկարեի. Արարատ լեռան ֆոնին։ Հայկ Նահապետ-Արշակ Երկրորդի կերպարը՝ որպես հայ ինքնություն։ Թագը գլխին պալատական ծաղրածուն՝ որպես այդ ինքնության հակառակ կողմը։ Բել-Շապուհի կերպարը՝ որպես ինքնության հակառակ կողմին սնող։ Կիսաավեր, բայց կանգուն եկեղեցին՝ որպես այդ ինքնության պարբերաբար ծնկող, բայց մշտապես մոխրից հառնելու և վերակառուցվելու մարմնավորում։ @albertich_notes2,58%
  • 11 мар.Որքան համոզմունքներ և կարծրատիպեր են կոտրվում այս ընթացքում, մասնավորապես՝ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է, օրինակ՝ ԱՄՆ-ի և ԵՄ վերաբերմունքն իրենց դաշնակիցների հանդեպ։ Ինչպես տեսնում ենք՝ ❗️շատ հեշտ կարող են դաշնակիցներին որպես մսաղաց սպառել, ❗️բանակցել և խաղաղությունից խոսել, ապա հարձակվել, ❗️խոսել դեմոկրատիայից, ազատություններից Մերձավոր Արևելքում, բայց մարդկանց դատապարտել ազատազրկման այլակարծության համար, ❗️բարոյախրատական քարոզներ կարդալ, բայց ունենալ ահռելի դոսյե մանկապղծության և մանկասպանության գործերով, բացահայտ կերպով հրլիռակոծել դպրոցը՝ սպանելով երեխաների, ապա հեքիաթներ պատմել, թե դա իրենք չեն։ Առհասարակ, արժե վերջապես զտվել Արևմուտք-Ռուսաստան-Արևելքը բարոյական բնութագրերով իրարից տարանջատելու քարոզչությունից։ Կապիտալիզմը (փողը և իշխանությունը) շատ հազվադեպ են բարոյականության որոշակի նորմերով առաջնորդվողներին դրսևորվելու տեղիք տալիս։ Հատկապես Արևմուտքում, որտեղ կապեր ունենալու համար հազարավոր պաշտոնյաներ, դերասաններ և այլք հասնում էին Լիթլ Սենթ Ջեյմս (Էփշտեյնի կղզի): Իսկ մենք բոլորս պարզապես խոշորամասշտաբ մանիպուլացիաների, աճպարարական շուների մասնակից-դիտորդներ ենք։ 🤩 @albertich_notes2,24%
  • 11 июл.Դեռևս 10-15 տարի առաջ մենք ընդվզում և նյարդայնանում էինք, երբ Հայաստանի իշխանությունը «ուժային կենտրոնների միջև մանևրելու և հավասարակշռելու փոխարենը՝ վերջնարդյունքում միակողմանի քայլերի էին գնում։ Արդյունքը՝ Հայաստանում դրսից նշանակվեց դրածո, որն իր հոգետիպով, իր վարքով իրեն պահում է լիովին այնպես, ինչպես անում է թուրքական դիվանագիտությունը առվազն վերջին 150 տարում։ Բայց թուրքերը միշտ «պլստում են», իսկ մենք միայն կորցնում։ Դեռևս 10-15 տարի առաջ մեզ նյարդայնացնում էին ամեն անգամ դրսից «խորապես մտահոգություն հայտնող և կոչ անող» քաղաքական գործիչները։ Արդյունքը՝ վերջին 5 տարում ձեռք ենք բերել ֆեյսբուքով մտահոգվող և կոչ անող սեփական ընդդիմություն։ — — — Եզրակացություն. Դժգոհելիս արժե 7 անգամ մտածել, հետո մեկ անգամ արտահայտվել, թե չէ՝ գլխիդ լրիվ այլ բան կգա… @albertich_notes1,79%
  • 26 мар.Մենք սովոր ենք քարոզչության առումով օրինակ բերել Արևմուտքին։ Բայց, ինչ խոսք, քարոզչական հոլովակները իրանցիների մոտ էլ հետաքրքիր և ինչ-որ չափով ազդեցիկ են ստացվում։ 🤩 @albertich_notes1,51%
  • 17 янв.ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՄԿՈՒՄ ԴՐԱԾՈՆ Նյութապաշտ փառամոլների վերջին խնջույքը Դրածոն, ում դեռ համառորեն դավաճան են կոչում (թե ի սկզբանե արեալի գաղափարները չկիսողն ինչպե՞ս կարող է դավաճանել մի բան, որի հանդեպ մշտապես ատելությամբ է լցված եղել), ներդրվել էր բացառապես մեկ նպատակով՝ մարդկային ամենաստորին բնազդներով առաջնորդվողներին իշխանության լծակներ տալով՝ քանդել ցանկացած հենասյուն, որը պահում է ինքնությունը։ Չկա ինքնություն՝ չկա ինքնապահպանման բնազդ, հետևաբար՝ չկա խոչընդոտ։ Դրածոն հաջողեց քանդել և չեզոքացնել Արցախը, բանակը, պետական համակարգը՝ իր բոլոր ճյուղերով։ Նա հաջողեց ոչ թե որովհետև փայլուն ստրատեգ է, այլ պարզապես գործ ուներ ավազե աշտարակների հետ։ Նշածս հենասյունները բետոնե հիմք չունեին։ Դրանք կառուցված էին բառերի վրա։ Գոյություն չունի ավելի ժամանակավոր և ցնդող բան, քան բառերն են։ Իսկ ՀԱԵ հարցում դրածոն ձախողում է և վերջնական արդյունքով պարտվելու է։ Պարտվելու է ոչ թե այն պատճառով, որ Վեհափառն է այնքան ամուր կանգնած, որքան կանգուն էր Արշակ Բ-ն Շապուհի վրանում հայկական հողի վրա։ Թերևս հաշվի առնելով տիրադավների առկայությունը՝ պետք է ասել, որ հողը բավականին երերուն է ամենայն հայոց կաթողիկոսի ներքո։ Դրածոն պարտվելու է, որովհետև ի տարբերություն պետության, որը մարդուն նյութականին է կապում, եկեղեցին ինքնին հոգևոր կառույց է։ Խոսքս այն մասին չէ, թե եկեղեցին սրբագույն մի տեղ է։ Ցանկացած հոգևորական նույնքան մեղսավոր է, առնվազն՝ իր մտքերով, որքան ցանկացած միջին վիճակագրական մարդ աշխարհիկ կարգավիճակով։ Փոխարենը՝ «եկեղեցի» երևույթը մարդուն տալիս է միակ բանը, որը վերջինիս պահում է հողի վրա՝ հույս-հավատ։ Այդպիսով, դրածոն հաստատուն քայլերով մոտենալու է իր վերջին խնջույքին։ Այն լինելու է 2026-ի ընտրություններում հաղթելը։ Այո, ՀԱԵ հետ հակամարտության ելքը ոչ մի կերպ չի ազդելու ընտրությունների ելքի վրա: Դրածոն ունի բավարար նյութական ռեսուրս, որպեսզի դրանցում իր և իրեն բերողն երի համար ցանկալի արդյունք ապահովվի, հատկապես՝ իր սրի դեմ ապակե բաժակը բարձրացրած մարտի դուրս եկած ինքնահռչակ ընդդիմության պայմաններում։ Բայց պատմական օրինաչափությունը թույլ չի տա վերջին խնջույքին փառքի մեջ ինքնամոռաց օրգիայում սեփական ոչնչությունից ուռչածներին ունենալու այլ ճակատագիր նրանցից, որը դաջվել էր այլ արեալներում նույն կերպարն ունեցող կերպարներին։ Իսկ մինչ այդ փառատոնասեր խմբակը կարմիր գույնը շատ տների դռներին կդրոշմի, բայց դա չի լինելու այն կարմիրը, որը Քրիստոսն իր վերջին ընտրիքին գինու ձևով մատուցեց… 🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes1,46%
  • 29 апр.[ՄԱՍ II] Պատրանքազերծումը՝ ազգային վերափոխման կարևորագույն բաղադրիչ Պատրանքազերծումը ազգային վերափոխման կարևորագույն բաղադրիչ է ոչ թե այն պատճառով, որ ամբողջ հասարակությունը մի օր միաժամանակ կսթափվի և կսկսի նորովի մտածել։ Այդպիսի պատկերացումը ռոմանտիզմի շարքից է։ Ժամանակակից կոնֆիգուրացիայում, քանի դեռ դա միակ կենսունակ և տարածված եղանակն է, ազգային և քաղաքական կուրսը որոշողը ամենուր և մշտապես փոքրամասնությունն է՝ էլիտան, որն ունի իշխանության, մենեջմենթի, ռեսուրսների բաշխման և պատմական օրակարգ ձևակերպելու կարողություն։ Ուստի պատրանքազերծումը նախևառաջ պետք է վերաբերի հենց էլիտային՝ նրա աշխարհընկալմանը, կառավարման լեզվին, պատասխանատվության չափին և ժամանակը հասկանալու ունակությանը։ Հայաստանի խնդիրը այն չէ, որ հասարակությունը երկար տարիներ ապրել է պատրանքներով։ Խորքային մակարդակում պատրանքները վերարտադրվել են վերևից՝ քաղաքական, վարչական, մտավորական և մեդիա շրջանակների միջոցով։ Էլիտան, ձևավորված լինելով նախորդ աշխարհակարգի տրամաբանության մեջ, շարունակում է մտածել հին սխեմաներով, իսկ նոր իշխանությունը զուրկ է պետական մտածողությունից, ռազմավարական մտքից, ինքնուրույն չէ, ավելի ճշգրիտ՝ կամակատար է, դրածո։ Արդյունքում երկիրը ոչ թե վերափոխվում է, այլ պարբերաբար տեղափոխվում է մի ճգնաժամից մյուսը՝ առանց հիմքի վերակառուցման։ Պատրանքազերծումը այս համատեքստում նշանակում է՝ հրաժարվել այն կեղծ հավատից, թե ազգային փրկությունը կարող է ծնվել զանգվածային հուզականությունից, փողոցային էներգիայից կամ հերթական «ճիշտ» կարգախոսից։ Քաղաքականությունը կազմակերպված ռեսուրսի, կամքի, ցանցերի, ինստիտուտների և որոշում ընդունող ազդեցիկ խմբերի որակական կարողությունների համալիր գործիք է։ Եթե չկա նոր էլիտա՝ նոր լեզվով, նոր աշխարհընկալմամբ և իշխանություն վերցնելու իրական կարողությամբ, ապա հասարակական դժգոհությունը մնում է միայն ձայնային ֆոն, ոչ թե վերափոխման ուժ։ Փոքր երկրի համար սա առավել ճակատագրական է։ Ուժային կենտրոնների բախման պայմաններում սխալ կամ գիտակցված սխալ հաշվարկը ոչ թե պարզապես քաղաքական պարտություն է, այլ գոյաբանական ռիսկ։ Այս պայմաններում էլիտայի ճկունությունը, իրականության հետ սառը աշխատելու կարողությունը և կողմնորոշման ճշգրտությունը դառնում են ոչ թե տեսական առավելություն, այլ պետության գոյության պայման։ Ուստի ազգային վերափոխման առաջին փուլը ոչ թե համընդհանուր բարոյախոսությունն է, այլ էլիտայի փոփոխության, մաշված կառավարման լեզվի դուրսբերման և նոր որոշող փոքրամասնության ձևավորման հարցը։ Պատրանքազերծումը պետք է սկսվի այնտեղ, որտեղ ձևակերպվում է կուրսը։ Եթե զտենք այս պահին ռեսուրսների տիրապետող ազդեցիկ խմբերին՝ ըստ չարչրկված «ազգային» և «դավաճան» տիտղոսների, ապա մենք ունենք փաստացի երկու տեսակի էլիտա՝ 1) չգիտակցված կամ գիտակցված, բայց սխալը սխալի վրա շարունակող էլիտա, որի գործողությունները հանգեցրին Հայաստանը դեպի իր էքզիստենցիալ սպառնալիքի երախը հաստատուն քայլերով գիտակցաբար տանող խմբակի կողմից պետության կառավարման ռեսուրսների զավթմանը, 2) ռացիոնալության առումով խիստ թույլ, թուլակամ խմբակ, իսկ քայլերի տրամաբանության իմաստով՝ բացարձակ օտարի շահը սպասարկող խմբակ, որի գործողությունները անխափանորեն տանում են ոչ թե այս կամ այն ուժային կենտրոններից համապարփակ կախվածության, ինչպիսի անցումային կարգավիճակում են այլ բոլոր տարածաշրջանների բոլոր փոքր երկրները, այլ բառացիորեն սուբյեկտայնության վերացման։ Հանգուցալուծումը պայմանավորված է մեկ գործոնով՝ առաջին խմբի ճկունության և նեղ անձնային «աբիդաները» հաղթահարելու սկզբունքայնության հարցում վերաիմաստավորման կարողությամբ։ @albertich_notes1,36%
  • 28 февр.ԵՐԿՈՒ ԲԱՌՈՎ Կանխատեսումը խիստ հեղհեղուկ բան է։ Օրինակ, Ժիրինովսկին ինչքան իրագործված կանխատեսում ունի, նույնքան էլ իր այդ ասածներին հակասող բաներ է ասել։ Դրա համար կանխատեսել հնարավոր է հարաբերական հաջողությամբ։ Օրինակ, ի տարբերություն շատերի՝ ես հակված եմ կանխատեսելու, որ Իրանի շուրջ կոնֆլիկտը ամեն կերպ պահվելու է ձգձգվող, հյուծող ձևաչափում։ Այսինքն՝ առնվազն հիմա կոնֆլիկտը հանրային ընկալմամբ համաշխարհային պատերազմի չի վերափոխվելու։ 🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes1,21%
  • 12 мар.Վերջին տարիներին, շարունակելով մնալ իմ քաղաքական հայացքներին հավատարիմ, զերծ եմ մնում ընդդիմադիր քաղաքավարության և ազգափրկչական տոնայնությունից։ Ու նույն տոնայնության մեջ մնալով՝ թողնեմ առաջիկա օրերին ալիքում հետագա 10-15 տարիների Հայաստանի և հայ ինքնության էքզիստենցիալ տրանսֆորմացիայի մասին երկար տեքստիցս մի քանի բանալի մտքեր. — Հայաստանում ոչինչ չի փոխվելու, քանի դեռ սովետական կառավարման դպրոցից ծնված էլիտան դուրս չի մնացել քաղաքական-քաղաքացիական կյանքից։ — Պատրանքազերծումը տրանսֆորմացիայի կարևորագույն բաղադրիչներից է։ — Վարից վեր շուռ եկած հասարակության ինքնամաքրման առաջին փուլը իրականությանն առերեսվելը կլինի։ — Երբ դու փոքր երկիր ես, որը սեփական գոյությունը պահելու համար հարկադրված է լինելու եզրագծի վրա լարախաղացի ճարպկությամբ բալանսավորել, որպեսզի կուլ չգնա ուժային կենտրոնների պայքարում, քեզ ի վերջո պարտադրելու են կողմ ընտրել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ 🤩 @albertich_notes0,77%
  • 7 июл.Երազումս մի մաքի, մոտս եկավ հարցմունքի. — Բալամ, ինչի՞ է ռուսներին այդքան տհաճ և ոչ ընդունելի դրածոյի վարքը, եթե նույն վերաբերմունքը ցույց չեն տալիս բառացիորեն նույն կերպ իրենց պահող թուրք-ադրբեջանցիների հանդեպ։ Մաքին հարցեց ու գնաց, բայց վերջում ասաց, որ հարցը հռետորական էր… @albertich_notes0,68%