Ameriabank CJSC
описание
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio
7 713
подписчиков
Охват к подписчикам
56,9%
ERR
Реакции к просмотрам
0,45%
417 на 21 постов
Пересылки к просмотрам
0,66%
604
Постов в день
0,1
всего 21
Где отзываются чаще
доля реакций к просмотрам- 9 маяՍերունդները փոխվում են, ապրելու կամքն ու ոգին՝ ոչ։ Շնորհավոր Մայիսի 9 🤍1,26%
- 24 апр.Մենք հիշում ենք ու վերածնվում ․․․ Մանվել Ջրհորում թաքնված փոքրիկը փրկվեց՝ դառնալով մի մեծ տոհմի սկիզբ։ Նրա ու հորեղբոր որդիների սերունդները մեծ ներդրում ունեցան բիզնեսում ու քաղաքականության մեջ Հայաստանից մինչև ԱՄՆ։ Լուսիե Գաղթի քարավանից որբանոց ընկած աղջնակը տուն ու ընտանիք ստեղծեց՝ լույս աշխարհ բերելով վեց զավակ։ Նրա շարունակվող կյանքի ամենախոսուն վկայությունը դստեր որդին էր՝ Հրանտ Դինքը։ Վիկտորյա Կեսարիայից մինչև Ռումինիա գաղթած օրիորդը իր զավակների հետ հայրենիք վերադարձավ։ Այսօր նրա տոհմի ուժն ու տաղանդը հնչում են օպերային մեծ բեմերում՝ թոռնուհու ձայնով։ Աղասի Մուշից մազապուրծ Իսպիրյանները ոչ միայն փրկվեցին, այլև արմատ ձգեցին հայրենի հողում։ Պապի անունն ու երգն այսօր ապրում են հայկական մշակույթի մեջ։1,05%
- 11 июл.🌱 Հանգստյան օրերին զեղծարարները չեն հանգստանում: Իսկ մենք անհանգստանում ենք Ձեր անվտանգության համար: 🚨Այսօր Ճանապարհային ոստիկանության և Հայփոստի անունից դարձյալ կեղծ SMS-ներ են տարածվում: Սիրելի՛ հաճախորդներ, խնդրում ենք չանցնել ստացված հղումներով և ոչ մի հարթակում չտրամադրել Ձեր քարտային կամ անձնական տվյալները: Անցկացրեք հանգստյան օրը Ձեր ընտանիքի ու մտերիմների հետ և թույլ մի՛ տվեք, որ որևէ բան խաթարի Ձեր անդորրը🛡️0,76%
- 15 маяԸնտանիքն այն վայրն է, որտեղ սկսվում է մեր կյանքը, և երբեք չի ավարտվում սերը 💚 Այսօր Ընտանիքի միջազգային օրն է, և մենք որոշեցինք պաշտոնական շնորհավորանքների փոխարեն լինել անկեղծ ու գունավոր 🎨 Շնորհավո՜ր Ընտանիքի օրը 👨👩👧👦0,71%
- 13 авг.🏯 Persona-ն գնում է Ճապոնիա, իսկ դու՞ 🌸 Դիտիր վիդեոն ու իմացիր՝ ինչպես մասնակցել խաղարկությանը ✈️✨ Ավելին՝ https://ameria.me/4qjxzxY ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից0,71%
- 29 июл.Բիզնեսի սեզոնայնություն. Պասիվ սեզոնը կարող է դառնալ աճի սկիզբ Գրեթե յուրաքանչյուր ոլորտ ունի ակտիվ և պասիվ շրջաններ։ Ամռանը նվազում է կրթական ծառայությունների պահանջարկը, ձմռանը՝ բացօթյա սրճարանների հաճախորդների թիվը, իսկ տոներից հետո շատ ոլորտներում վաճառքները դանդաղում են։ Սա բնական երևույթ է, որը կոչվում է բիզնեսի սեզոնայնություն 📈 Սեզոնայնությունը կանխել հնարավոր չէ, բայց հնարավոր է պատրաստվել դրան։ Հաջողակ բիզնես ունենալու համար պետք է ոչ թե փորձել ամբողջ տարին նույն ծավալի վաճառքներ ունենալ, այլ սովորել կանխատեսել պահանջարկի տատանումները, ճիշտ կառավարել ֆինանսները և օգտագործել պասիվ ամիսները՝ հաջորդ ակտիվ շրջանին պատրաստվելու համար։ 👉 Ինչպե՞ս է բիզնեսի սեզոնայնությունը ազդում եկամուտների վրա Սեզոնայնությունը պահանջարկի կանխատեսելի փոփոխությունն է տարվա տարբեր ժամանակահատվածներում։ Շատ հաճախ պասիվ շրջանում վաճառքների պակասին զուգահեռ կրճատվում են նաև ընկերության դրամական հոսքերը, հիմնական ծախսերը շարունակում են մնալ նույնը, իսկ եկամուտը՝ ոչ։ Խուճապի չմատնվելու և վերահսկողությունը չկորցնելու համար սեզոնայնությունը պետք է դիտարկել ոչ թե որպես անսպասելի դժվարություն, այլ որպես բիզնես ցիկլի բնական մաս։ 👉 Ինչպե՞ս կանխատեսել պասիվ ամիսները. բիզնեսի վերլուծություն և պլանավորում Սեզոնայնության դեմ լավագույն գործիքը տվյալներն են։ Սկսիր նախորդ տարիների վաճառքների պատմությունից։ Փորձիր հասկանալ՝ ✔️ ո՞ր ամիսներին են վաճառքները նվազում, ✔️ ո՞ր ապրանքներն ու ծառայություններն են առավել զգայուն սեզոնայնության նկատմամբ, ✔️ ի՞նչ գործոններ են ազդել պահանջարկի վրա, ✔️ ինչպե՞ս են փոխվել ծախսերն ու շահույթը։ Այս վերլուծության հիման վրա կազմիր ֆինանսական օրացույց, որտեղ նախապես նշված կլինեն. 🖱️ բարձր և ցածր ակտիվության սեզոնները, 🖱️ սպասվող խոշոր ծախսերը, 🖱️ մարքեթինգային արշավների ժամկետները, 🖱️ դրամական հոսքերի պլանը։ Որքան շուտ սկսես պատրաստվել պասիվ շրջանին, այնքան ավելի քիչ հրատապ որոշումներ կկայացնես։ 👉 Ինչպե՞ս պասիվ շրջանը վերածել ապագա աճի հիմքի Պասիվ ամիսները հաճախ լավագույն պահն են հաճախորդների հետ հարաբերություններն ամրապնդելու, ծառայությունները և բիզնեսի ներքին գործընթացները բարելավելու համար։ 🎚️ Ապրանքատեսականու դիվերսիֆիկացում և նոր ծառայությունների ներդրում Եթե պահանջարկը նվազում է մեկ ծառայության նկատմամբ, մտածիր՝ ինչ կարող ես առաջարկել դրա փոխարեն։ Հաճախ հենց լրացուցիչ ծառայություններն են օգնում պահպանել կայուն եկամուտ ամբողջ տարվա ընթացքում։ 🎚️ Մարքեթինգային արշավներ և հատուկ առաջարկներ Պասիվ ամիսները ոչ միայն նոր լսարան փնտրելու, այլև գործող հաճախորդների հետ կապն ամրապնդելու համար լավ շրջան են։ Այս շրջանում արժե ակտիվ աշխատել հաճախորդների հետ՝ առաջարկելով. - անհատական զեղչեր, - բոնուսային առաջարկներ, - փակ վաճառքներ, - վաղ ամրագրման հատուկ պայմաններ, - հավատարմության ծրագրեր։ 🎚️ Կանխավճարային համակարգեր և բաժանորդագրություններ Եթե բիզնեսիդ մոդելը թույլ է տալիս, մտածիր կանխավճարների կամ բաժանորդագրությունների մասին, օրինակ` նախնական պատվերներ (Pre-orders), նվեր քարտեր, ամսական բաժանորդագրություններ, ծառայությունների փաթեթներ։ 🎚️ Թիմի վերապատրաստում և ներքին գործընթացների օպտիմալացում Օգտագործիր պասիվ շրջանը՝ ✔️ թիմին վերապատրաստելու, ✔️ CRM կամ այլ թվային համակարգեր ներդնելու, ✔️ կրկնվող գործընթացները ավտոմատացնելու, ✔️ վաճառքի սցենարներն ու սպասարկման ստանդարտները թարմացնելու համար։ Արդյունքը տեսանելի կլինի հատկապես հենց հաջորդող ակտիվ սեզոնին։ Սեզոնայնությունը պետք չէ ընկալել որպես խոչընդոտ։ Ի վերջո, առավելություն ունեն այն բիզնեսները, որոնք պասիվ ամիսները վերածում են հնարավորության` մի պահ դանդաղելու, ամբողջ պատկերը տեսնելու և կատարելու այն փոփոխությունները, որոնց համար ակտիվ սեզոնին պարզապես ժամանակ չէր լինի։0,68%
- 12 июн.📣 Սիրելի հաճախորդներ, Ամերիաբանկի անունից տարածվում են կեղծ ծանուցումներ` դրամական պարգև/մրցանակ ստանալու պատրվակով: Ձեր իսկ տվյալների ու դրամական միջոցների անվտանգության համար հորդորում ենք լինել զգոն, չբացել ու չտարածել կասկածելի հղումներ և չտրամադրել անձնական տվյալները ❌ ❗️ Եթե արդեն ստացել եք նմանատիպ ծանուցում, անցել եք հղումներով և տրամադրել քարտային տվյալներ կամ հավելվածին հասանելիություն ապահովող այլ տեղեկատվություն, խնդրում ենք հրատապ կերպով բլոկավորել քարտերը և հավելվածը, կապ հաստատել բանկի հետ: Քարտերը հնարավոր է բլոկավորել՝ ✅ MyAmeria հավելվածից ✅ Հավաքելով *116# ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից0,52%
- 30 июл.☁️😌Այո, AMP-երը կուտակվում են քո գնումներից։ Բայց ո՞ր գնումներից։ Կա 3 հիմնական տարբերակ․ ❤️ Օֆլայն գնումներիդ համար վճարում ես MyAmeria QR-ով (0,5%) ❤️ Օնլայն կամ օֆլայն գնումներիդ համար վճարում ես Ամերիայի քարտով, իսկ խանութը կամ հարթակը վճարումդ ընդունում է Ամերիայի POS տերմինալով (0,3%) ❤️ Օնլայն գնումներիդ համար վճարում ես MyAmeria-ով (0,5%)․ այս դեպքում դու նաև կարող ես ընտրել՝ վճարել քո հաշվից, թե MyPay սահմանաչափից՝ մաս-մաս։ ☝️Ի դեպ՝ մեր որոշ գործընկերների մոտ կարող ես կուտակել ավելի շատ AMP-եր։ Դե, իսկ կուտակած AMP-երով էլ կարող ես վճարել հետագա գնումներիդ համար։ 1 AMP-ը համարժեք է 1 դրամին 💚 👉 AMP-երդ ստուգիր քո MyAmeria-ի MyPoint բաժնում0,51%
- 19 июн.Փողի անատոմիան. Ի՞նչ է Cash Flow-ն Պատկերացրու իրավիճակ․ քո բիզնեսը, համաձայն բոլոր հաշվարկների, շահութաբեր է, հաճախորդները գոհ են, վաճառքները՝ տպավորիչ, բայց երբ գալիս է աշխատավարձ տալու կամ վարձերը վճարելու պահը, պարզվում է, որ բիզնես հաշվիդ փող չկա։ Սա ֆինանսական պարադո՞քս է։ Ո՛չ, սա ընդամենը Cash Flow-ի (դրամական հոսքերի) անտեսված կանոնների արդյունքն է... 📈 Համաձայն հետազոտությունների՝ փոքր բիզնեսների ձախողումների 82%-ի հետևում հենց Cash Flow-ի սխալ կառավարումն է։ Այսօր պատմում ենք, թե ինչպես ճիշտ կառավարել դրամական հոսքերը, որ բիզնեսդ երբեք չհայտնվի ֆինանսական ճեղքվածքի մեջ 👇 Դրամական հոսքերի (Cash Flow) էությունը և տեսակները Եթե պատկերավոր ասենք, Cash Flow-ն քո բիզնեսի «շնչառությունն» է՝ գումարի մուտքն ու ելքը: Ու շատ կարևոր է այն չշփոթել շահույթի հետ։ Դրանք բոլորովին տարբեր ցուցանիշներ են։ «Թղթի վրայի» շահույթը երբեք չի վճարի քո աշխատակիցների աշխատավարձը, եթե կանխիկի հոսքը կանգնած է։ Շահույթը քո ընդհանուր եկամուտների և բոլոր ծախսերի տարբերությունն է, որն օգտագործվում է ընկերության ընդհանուր շահութաբերությունը չափելու համար։ Մինչդեռ Cash Flow-ն պատմում է բացառապես փաստացի գումարի շարժի ու ժամկետների մասին՝ հստակ ֆիքսելով յուրաքանչյուր մուտքն ու ելքը։ Դրամական հոսքերը բաժանվում են երեք հիմնական խմբի. 👉 Գործառնական (Operating): Այն ամենը, ինչ կապված է բիզնեսի հիմնական գործունեության հետ (վաճառքից ստացված փող, աշխատավարձեր, վարձակալություն)։ 👉 Ներդրումային (Investing): Սարքավորումների, գույքի գնում կամ վաճառք։ 👉 Ֆինանսական (Financing): Վարկերի ստացում կամ մարում, ներդրողներից ստացված միջոցներ։ Ինչո՞ւ է Cash Flow-ի կառավարումը կենսական բիզնեսի համար Պատկերացրու քո բիզնեսը որպես ավտոմեքենա, իսկ գումարը՝ որպես վառելիք։ Որքան էլ շքեղ լինի մեքենադ, առանց վառելիքի դու տեղից չես շարժվի։ Լավ կառավարումը քեզ տալիս է. Վճարունակություն. դու միշտ պատրաստ ես վճարել մատակարարներին և աշխատողներին։ Ճկունություն. հավելյալ գումարի առկայությունը քեզ թույլ է տալիս արագ օգտվել շուկայական հնարավորություններից (օրինակ՝ զեղչված ապրանքի չպլանավորված գնումը)։ «Կանխիկի ճեղքվածք» (Cash Gap). ինչպե՞ս խուսափել դրանից Սա այն իրավիճակն է, երբ դու արդեն ծախսել ես գումարը ապրանքի կամ ծառայության վրա, բայց հաճախորդը քեզ դեռ չի վճարել։ Որպեսզի չընկնես այս «թակարդը», կիրառիր մի քանի պարզ քայլ. ✔️ Ճանաչիր բիզնեսիդ իրական վիճակը. քո առաջին քայլը պետք է լինի պարզ դրամական հոսքերի կանխատեսումը (forecast) ու մատակարարների պայմանների աուդիտը։ Դու պետք է հստակ հաշվարկես սպասվող մուտքերի ու պարտադիր ելքերի (աշխատավարձ, վարձ, հարկեր) տարբերությունը։ ✔️ Կանխատեսում (Forecasting). Կազմիր ճգնաժամային պլան առնվազն առաջիկա 6 ամսվա համար։ Դու պետք է կանխատեսնես «փոթորիկը» նախքան դրա սկսվելը։ Կարող ես «սև օրվա» համար նախապես ձեռք բերել վարկային գիծ կամ օվերդրաֆտ։ ✔️ Արագացրու փողի մուտքը (Cash In). ֆինանսական ճեղքվածքը նվազեցնելու ամենապարզ ձևը գումարն արագ հավաքագրելն է։ Խորհուրդ է տրվում կիրառել փուլային վճարումներ (կանխավճարով) կամ փոքր զեղչեր առաջարկել հաճախորդներին։ ✔️ Դանդաղեցրու փողի ելքը (Cash Out). ի տարբերություն առօրյա կյանքի, որտեղ ընդունված է հաշիվները միանգամից փակել, բիզնեսում պետք է փորձել մատակարարների հետ բանակցել ավելի երկար ժամկետների շուրջ, որպեսզի գումարը հնարավորինս երկար մնա բիզնեսիդ հաշվին։ ✔️ Ծախսերի օպտիմալացում. պարբերաբար վերանայիր քո ծախսերը։ Արդյոք բոլո՞ր բաժանորդագրություններն ու ծառայություններն են անհրաժեշտ։ Երբեմն մանր ծախսերի կրճատումը կարող է զգալիորեն մեծացնել հաշվիդ մնացորդը։ ✔️ Ավտոմատացում. օգտագործիր ավտոմատացման ծրագրեր, որոնք կօգնեն նվազեցնել մարդկային գործոնով պայմանավորված սխալները և կխնայեն քո թանկարժեք ժամանակը։ Cash Flow-ի խելացի կառավարումը քո բիզնեսի անվտանգության երաշխիքն է, որի միջոցով բիզնեսդ կպահես վճարունակ և կխուսափես անսպասելի ֆինանսական ճեղքվածքներից։0,50%
- 18 мая🔔 Սկսում ենք «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ընկերության՝ Վարդանանց ՆԲԿ-ի և ԷՖԵՍ-ի դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։ 📊 Թողարկման հիմնական պայմանները. Եկամտաբերություն: 11.7% Արժույթ: ՀՀ դրամ Ժամկետ: 3 տարի Նվազագույն քանակ: 1 հատ (100,000 դրամ) Վճարումներ:Կիսամյակային Տեղաբաշխվող ծավալ: 3 մլրդ ՀՀ դրամ Պարտատոմսերը կարող եք ձեռք բերել MyInvest-ով։0,44%
- 1 маяՅուրաքանչյուրիս մոտիվացիան տարբեր է՝ սիրելի մարդիկ, երազանքի ճամփորդություն, մասնագիտական նոր հնարավորություն … … Իսկ նպատակը նույն է. առաջ շարժվել և ստեղծել արժեք ✨ Շնորհավոր Աշխատավորի օրը 💚0,42%
- 22 маяԱնակնկալ անելու համար հատուկ առիթ պետք չէ 🎁 Եթե դու պարզապես․ 🤍 Ուզում ես բարձրացնել ընկերոջդ տրամադրությունը 🤍 Ուզում ես շնորհակալություն հայտնել քույրիկիդ՝ առանց ավելորդ բառերի 🤍 Կամ պարզապես կարոտել ես մայրիկիդ և ուզում ես նրան ժպիտ պարգևել MyGift-ով դա կարող ես անել հաշված րոպեների ընթացքում։ Բացիր MyAmeria-ն, գտիր MyGift բաժինն ու ուղարկիր նրանց քո ջերմությունը։ 🔗 Մանրամասները՝ այստեղ https://ameria.me/3RTWCdw0,40%