tgindex
Անկյուն°

Անկյուն°

Статистика
@annkyunрусский

B612 🔅

Последний пост
23:14
Последнее чтение
14 авг.
Постов за неделю
5
Всего постов
22
Тип
открытый
Язык
русский
В каталоге с
13 авг.
Подписчики
252
−1 за 4 дн.
Сутки
−1
−0,40%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
301
20 постов
Вовлечённость
119,4%
к подписчикам
Постов в день
0,7
всего 22
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
84
1/48двое суток
96
1/72трое суток
103

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • 23:143021

    Ինչ-որ լռություն հարկավոր էր կիսել իրար հետ, ինչ-որ շատ կարևոր հարցի մասին հարկավոր էր չխոսել միասին°

  • 22:238181

    Մարդկանց մեջ ինձ ամենագերող բաներից մեկը` էս աշխարհը փոխելու պատրաստակամությունն ա: Զգացողությունը, որ իրենք չեն ուզում հարմարվել իրենց համար փոքր կառուցած տուփիկին, որովհետև գիտեն, որ տուփիկն անսահմանության մեջ ա: Խիզախությունը էտ տուփիկից դուրս լինելու ու մեզ հարմար դարձած դարակներում չտեղավորվելու: Իրենք լի են էտ վառվող կյանքով, լի են հարցերով ու չեն դադարում էտ հարցերը իրենց տալ: Երբեմն բախտ ա վիճակվում ու գտնում են իրենց տեղը անկանոն անսահմանության մեջ: Ես հավատում եմ, գիտեմ, որ այս աշխարհը փոխելը հեշտ բան ա, պարզապես ճիշտ հենման կետեր են պետք°

  • «Մութ անտառի թեորիան» տիեզերքում բանական կյանքի բացակայության՝ Ֆերմիի պարադոքսի բացատրությունն է։ Պատկերացրեք տիեզերքը որպես մութ անտառ, իսկ կյանքը` միլիոնավոր զինված որսորդներ, որոնց ադեկվատության վրա լուրջ կասկածներ կան: Յուրաքանչյուր քաղաքակրթություն ստիպված է թաքնվել, քանի որ փոխադարձ անվստահության («կասկածի շղթայի») պատճառով ցանկացած նոր հայտնաբերված կյանք ավտոմատ կերպով դիտվում է որպես մահացու վտանգ։ Արդյունքում, տիեզերքի բոլոր բանական էակները լռում են և առաջինը հարվածում հայտնաբերվածներին՝ գոյատևելու միակ երաշխիքը համարելով մյուսների լիակատար ոչնչացումը° Ավելի պարզ ասելով` ձայն մի հանեք, որ ձեր տեղը չիմանան, բայց մենք անդադար ազդանշաններ ենք ուղարկում տիեզերք, նոր կյանք գտնելու հույսով °

  • Էս վերջերս ավարտեցի Լյու Ցինսինի «задача трёх тел» վեպը: Գիտական ֆանտաստիկայի հզոր ու մտահոգիչ գործ է, որը միացնում է Չինական մշակույթն ու հեղափոխությունը, աստղաֆիզիկան ու գոյաբանական սպառնալիքը։ Սյուժեն զարգանում է մարդկության հանդեպ հուսահատված գիտնականի՝ տիեզերք ուղղված ճակատագրական ազդանշանի և հրաշք վիրտուալ խաղի շուրջ, որտեղ անկայուն եռարև համակարգի քաոսն արտացոլում է մեր երկրի իրականությունը։ Երբ կարդում էի ( կամ լսում էի ) հետո գալիս էի իրական կյանք, մի տեսակ խաղայնացված էի ընկալում իրականությունը ու դա ամենահավես զգացողություններից էր, որ վերջերս ունեցել եմ: Ի վերջո մենք մենակ չենք էս տիեզերքում, բայց մինչև հիմա մեզ հետ կապ չեն հաստատել, ինչու՞ :) Վեպը ստիպում է լրջորեն կասկածի տակ դնել գիտության անփոփոխ հիմքերը և բացահայտել մարդկային բնույթի խոցելիությունը ու ուժեղությունը տիեզերքի անսահմանության առջև։ Շատ եմ հավանել: Հետո երբ պարզեցի, որ տրիլոգիա է ու շարունակություններ ունի շատ ուրախացա: Անպայման կկարդամ, ձեզ կպատմեմ: Հաջորդը «Մութ անտառ»-ն է, որը ինձ ծանոթ է թեորիայի տեքսով:

  • Պատկերացրեք՝ դուք գիտնական եք, որը տիեզերքում այլ կյանքի գոյության մասին իմացող միակ մարդն է, և այդ բանական էակները կապ են հաստատել ձեզ հետ՝ խնդրելով տրամադրել ձեր մոլորակի հասցեն։ Կտրամադրե՞ք այն՝ հաշվի առնելով, որ չգիտեք՝ նրանք ցանկանում են օգնել՞, թե՞ ոչնչացնել ձեզ։

  • Տիեզերքում կան հրեշավոր ուժեր՝ սև խոռոչներ, հակամատերիաներ և շատ ուրիշներ։ Եթե մարդկությունը տիրապետի նշված ուժերից թկուզ մեկին, աշխարհը կարող է դադարել գոյություն ունենալ մեկ ակնթարթում։ Խելագարության առջև բանականությունն անզոր է° «задача трех тел»

  • Անկյունում կանգնած՝ տզզում է ու բզզում: Իր զզվելի, մեծ աչքերը հառել է ինձ ու ուրիշ կողմ չի նայում․ տզզում է ու բզզում: Իսկ հայրիկը չկա, որ դուրս հանի այդ տզզանին, որ ստակացնի, սևը տա: Ես, երևի, մեծացել եմ... Դրա համար հայրիկը... Դրա համար արդեն միշտ ընտրում եմ քնել առաջին հարկում, ոչ թե երկրորդում, որ երկնքին մոտ լինեմ, ոնց առաջ էր: Դրա համար մտածում եմ ասելուց առաջ: Դրա համար սուրճը խմում եմ դառը ու էլ չեմ մոտենում ամեն տխուր անցորդի: Դրա համար չեմ պարում անձրևի տակ, որովհետև թաց է (չգիտեմ՝ թացը երբ է մահացու եղել): Դրա համար քիչ եմ գրում: Դրա համար չեմ վազում մայրիկի ծոցը գիշերվա ամեն մի բզզացողից ու տզզացողից, ու իրենք եկել, լցվել են իմ կյանք, ասում են, որ ես մեծացել եմ: Դրա համար հայրիկը չկա... Տզզանը դեռ անկյունում է: Տզզանն ասում է, որ ես մեծացել եմ, որ նորմալ է իր՝ ինձ ցավեցնելը, արդեն փոքր չեմ: Ու ինքը շարունակում է մնալ իմ սենյակում, իր զզվելի աչքերով ինձ նայել ու, ձեռքերը իրար հպելով, շոյել՝ ասես ընթրիքի է նախապատրաստվում: Երբ տզզանը կպնում է ինձ, մարմնիս բոլոր փշաքաղված հատիկները միանում են իրար ու փախնում մարմնիցս․ զզվում են ու իրենք էլ են փշաքաղվում: Ես մտովի ուզում եմ փոքրանալ, մանրանալ, դառնալ մի հատիկի չափ, որ հպվելու քիչ տեղ լինի, որ զգալու քիչ տեղ լինի: Ես փորձում եմ նորից փոքր լինել, իմ ամբողջ կյանքը, կարդացած ու չկարդացած գրքերը, սխալները, երազանքներն ու երգերը սեղմում եմ իրար ու փորձում տեղավորել մի հատիկի մեջ: Բզզոցի ձայնն արդեն սկսում է քիչ լսվել: Ես փոքրացել եմ արդեն, ինձ կարող են խառնել ոսպի հետ ու մաքրելուց չնկատել: Ես այլևս ոչ ոքի չեմ խանգարի, չեմ բողոքի: Ես չեմ երևում, կարող եմ քնել երկրորդ հարկում ու երկնքին մոտ լինել: Ես այլևս ոչինչից չեմ վախենում... Բզզոցը շարունակվում է... Իմ սենյակում նույն զզվելի էակն է: Ես պառկած եմ, լուռ նայում եմ իրեն, չեմ բողոքում: Փոքրանալը չլուծեց խնդիրը, բայց ես չեմ բողոքում, լուռ եմ: Մայրիկի մոտ չեմ գնա, ու հայրիկը չկա, որովհետև ես մեծացել եմ... Բայց բզզոցների դեմ չեմ կարողանում: Անկյունում կանգնած՝ տզզում է ու բզզում: Իր զզվելի, մեծ աչքերը հառել է ինձ ու ուրիշ կողմ չի նայում․ տզզում է ու բզզում...

  • Ինչ որ պահի ապրելու մոտիվացիան էնքան փոքր թվացող երևույթներն են դառնում։ Մեծամասամբ դա սպասումն ա լինում՝ ծանրաքարշ, դանդաղ, երկարատև։ Հունվարի երկրորդ շաբաթվանից ապրելու ցանկությունը պահում է միայն գարնան սպասումը՝ գա մարտ ամիսը, լինի արև, տեղ-տեղ գժական ու խելագար եղանակ։ Հետո ապրիլը կգրկի մեզ, կանաչ երանգ կտա ամբողջ աշխարհին, իսկ ես կկարոտեմ ու կունենամ դատարկ մի անկյուն, որը չի լցվի ոչ մի բանով, բայց արևը կփորձի ջերմացնել, կփորձի նստել, ձեռքը դնել ուսիս, ինքը, իհարկե՝ չի հասկանա, բայց հաճախ մեզ հասկանալ հարկավոր չի, այլ պետք է ուղղակի լինել։ Լինել։ Լինել առանց հարցերի, առանց օգնել ցանկանալու, կամ էլ խորհուրդների։ Հետո կծաղկեն ծառերը ու չնայած շատերը կսկսեն փռշտալ, ես կփորձեմ գոհ լինել կյանքից ու բաց տեղեր չփնտրել, գուցե նոր երգեր բացահայտած լինեմ ու ամենօրյա ճանապարհները թվան ավելի հետաքրքիր, ավելի սիրուն ու նոր․․ ախր էդ գուցեները, պիտի անեի-ները, ես կարող էի-ները ու էս սպասումը ամենապարզ բաներին մի տեսակ փչացնում են կյանքը, չէ՞, բայց հետո էլի ուղղվում է, հետո նորից փչանում ու էլի վերականգնվում։ Մի օր, փոքր տարիքում, 15 տարեկան, կարդացի Թումանյանի էս քառատողը՝ Լինե՜ր հեռու մի անկյուն, Լինե՜ր մանկան արդար քուն, Երազի մեջ երջանիկ, Հաշտ ու խաղաղ մարդկություն: Հիմա նոր եմ հասկանում։

  • Ճիշտ և սխալ արարքների պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Մենք կհանդիպենք այնտեղ

  • Կատարյալ թերի եմ~

  • Խաղաղության աղավնիներ բաց թողեք, բայց երբ նրանք հետ չգան, կամ գան կրծքին 2 փամփուշտ, խաղաղության կրակոց մի հայտարարեք

  • Հ.Գ. Դեռ գոյություն չունեցող «Հորինված պատմություններ իրական կյանքի մասին» կամ «Իրական պատմություններ հորինված կյանքի մասին» ժողովածուից :Դ

  • Սերոբ պապը վաղուցվա գյուղացի էր։ Բեխերի դեղնացած ծայրերն օլորելն ու թոռան կզակոթին տալը մեկ էր լինում։ Սերոբ պապիին չէինք հասկանում, բայց մի քանի բան կար, որ հստակ էր։ Եթե պապը բեխերը օլորեց, կամ բարկացած է, կամ էլ մտածում է։ Աստված գիտի ինչի մասին է մտածում, Սերոբ պապն իր կառուցած տնից ու այգուց էսկողմ ոչինչ չէր տեսել ու չէր էլ ուզում։ Գիտե՞ք, դղյակ կառուցելը հեշտ բան չէ, առավել ևս եթե ուզում ես, որ դղյակդ չքանդվի։ Սահմաններ ես գծում, հավատում ես քո գծած սահմաններին ու ավելի ուժեղ քեզ համոզում ես հավատալ, որ գծածդ սահմաններին մյուսներն էլ են հավատում։ Սերոբ պապը դղյակ էր կառուցում։ Էտ տունը ինչքան ես կամ կառուցվում էր ու ամեն օր պապիին վաղը ևս մի օրով ծերանալու առիթ տալիս°

  • Ամեն բան կհարթվի: Երգերն էլի հաճելի կդառնան ու խխունջի պատյանից ծովի ձայն կգա, ու թիթեռներն առաջվա պես շատ կլինեն, իսկ վաղը մենք կգտնենք ավելի շատ պատճառ ևս մեկ տարով ծերանալու համար°

  • Հոսանք չկա, օվկիանոսն ու տիեզերքը բաց են: Ոչ հակառակ, ոչ նույն ուղղությամբ: Լողա ուր ուզում ես° 𓆝 𓆟 𓆞 𓆝 𓆟

  • Ու ես նորից ինձ քաղցր կապուչինո եմ զգում, ոչ թե դառը ամերիկանո ~

  • Եկեք գումար հավաքենք, եղանակին տանենք լավ հոգեբանի մոտ: Հոգնեցինք էս էմոցիոնալ տատանումներից, կողմնորոշվի°

  • Անջատված ականջակալները նպաստում են մտածելուն* Նստած եմ երթուղայինում, զարմանալիորեն ոչ մի կռիվ դեռ չեմ լսել: Հոգնած եմ էս քաղաքական քարոզարշավային ցեխշպրտոցուց ու ակնհայտ անարդարությունից: Իշխանական ամենակարողության զգացողության դեմ չնչին բան կարողանալուց: Հենվել եմ կիթառին, փորձում եմ մտքերիցս ծանրացած գլխիս հենարան գտնել: Աչքերս պատուհանից դուրս են նայում, բայց ես արդեն մտքերով եմ: Ուզում եմ էլի լինել 10 տարեկան ու ընտրությունների ընթացքում ծլկած հունիսի 1-ին ինչ-որ տարբեր փոխկապներով հոպարներ, ովքեր ինձ համար ոչ մի նշանակություն չունեն, ինձ գնդակներ, բաթմինտոն ու պաղպաղակ նվիրեն: Ուզում եմ պաշտպանելու առիթներ չունենալ: Երեխաներին, երկիրը, տունս, արդարությունը: 01.06.26°