Dear •
Статистика- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 4
- Всего постов
- 22
- Тип
- открытый
- Язык
- und
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 314
- 1/48двое суток
- 359
- 1/72трое суток
- 388
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Երբ մտքովդ անցնի գնալ՝ գալուդ նման գեղեցիկ, չմոռանաս վերարկու և տաք գուլպաներ վերցնել. Ասում են՝ առանց ինձ այնտեղ սարսափելի ցուրտ է... | Պետրոս Հոկտանյան |
Ինչևէ, քեզ չեմ մեղադրի, փոխարենը կհիշեմ մեր համբույրները, ու շուրթերը մեր` սիրուց խենթացած, ու թե ինչպես տվեցիր ինձ ամենն ինչ ունեիր, ու թե ինչպես առաջարկեցի քեզ ամենն ինչ մնացել էր ինձնից.... | Բուկովսկի |
Երբ մի օր ինձնից հոգնես, գտիր մեկ ուրիշ երկինք, մեկ ուրիշ արև...
Միայն նա. Նայում էր ուղիղ աչքերիս մեջ այնպես, կարծես ես նրա համար որևէ բան եմ նշանակում. | Ռեյ Բրեդբերի |
Ու դու չիմացար, որ աչքերս կկոցում էի քո հեռվությունից, որ գլխացավերս մազերս ծնկներիդ շաղ չտալուց էին, ու մեջքս ուղիղ չէի պահում, որ ինձ մեջք դառնաս. Չիմացար. | Լուսանե Ջալալյան |
Երբեմն չափազանց սառն ենք նրանց հանդեպ, որոնց կարիքն ամենից շատն ենք զգում, որովհետև սովորաբար նրանք մերը չեն. | Վիլո Մաթոսյան |
…Ասել էին` «հեռացիր, քանի չեն հեռացել քեզնից». Իմ սերը չի խանգարում նրան: Այլևս: Նա չկա: Նա մեռավ: Ճակատիս: Որպես գիր. | Արմինե Բոյաջյան |
Ես հավատում եմ, որ դժոխք իսկապես գոյություն ունի, որ գուցե մեր այս աշխարհն էլ ինչ որ անհայտ, օտար մի մոլորակի դժոխքն է, ուր մենք անկրակ, անկյանք այրվում ենք, որովհետև չկա ավելի սարսափելի պատիժ, քան կարոտել մեկին, ում երբեք չես գրկելու. | Նարինե Ապոյան |
Դու մեծ վրիպում էիր, որը հիմարաբար կկրկնեի, բայց ես փակել եմ ճեղքերը բոլոր, որ այլևս չսողոսկես ներս. #Գայա
Ինձ քեզնից խլել չեմ կարողանում. | Սահյան |
Ամենքինն ես, իմը չես, Ամենքին ես սիրում դու. | Տերյան |
Կյանքը չափազանց կարճ է քեզ սիրելու համար՝ միայն մեկում. Խոստանում եմ քեզ փնտրել հաջորդ կյանքում. | Շեքսպիր |
Անարդար է այսքան սերը, որ կա, և այն, որ չենք հանդիպում.
Եթե չհավատայի, կմեռնեի պարզապես, և դա կլիներ ամենահարմար վերջաբանը և ամենաանհարմար սկիզբը բոլոր նրանց համար, ովքեր հավատում են։ Իսկ ես հավատում եմ, որ երկու երնեկ մի տեղ լինում է, որ մարդը սիրում է մարդուն, որ անմեղ ենք բոլորս, ես հավատում եմ, որ օձը չի խայթում հենց այնպես, որ շունը գնում է նրանց ետևից, ովքեր չվերջացած հաշիվներ ունեն, որ կատուն իր ձագերին սիրում է այնուամենայնիվ, նույնիսկ նրանց, ում սպանում է։ | Victoria Samuelle |
Եվ այդ պահին, ես երդվում եմ, մենք անվերջ էինք. | Սթիվեն Չբոսկի |
Ե՞րբ է գալու մարդը, որ մեզ կազատի բոլոր մարդկանցից։ | Էմիլ Սիորան |
Երբ վաղ առավոտյան ոչ ոք քեզ չի արթնացնում, երբ ոչ ոք չի սպասում քեզ ուշ գիշերով, և դու կարող ես անել ամեն բան ցանկացած ժամանակ, ապա դու ինչպե՞ս ես կոչում դա՝ ազատությո՞ւն, թե մենակություն: | Բուկովսկի |
Եվ որքան դժվար է ուղեղում տանել քեզ ու գլխով չհենվել քո գլխին. | Վեն |
Ու թեև չստացվեց ոչինչ, այնուամենայնիվ շնորհակալ եմ ցույց տալու համար` ինչին եմ արժանի...
Ամեն անգամ, երբ ես ձգվել եմ մարդկանց և փորձել եմ իմ ու նրանց միջև կամուրջ կառուցել, ինձ դավաճանել են։ | Նիցշե |