ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
Статистика«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:
- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 19:54
- Постов за неделю
- 70
- Всего постов
- 70
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 12 авг.
- 1/24сутки в ленте
- 112
- 1/48двое суток
- 128
- 1/72трое суток
- 138
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
ՀՀ զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ մահվան դեպքերը պետք է դիտարկել ծառայության հետ կապված և ծառայության հետ չկապված հանգամանքների համատեքստում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր դեպք առանձին վերլուծության և քննարկման առարկա է։ «Պաշտպանության նախարարությունը միակ կառույցն է, որն իր կազմում ընդգրկված անձանց ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերը ևս հանրայնացնում է։ Այսինքն՝ որևէ այլ կառույց չենք գտնի, որ տվյալ կառույցի աշխատակիցը կամ ծառայողը, օրինակ, տանը հանկարծամահ լինի, ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ դառնա կամ հիվանդության հետևանքով մահանա, և այդ տվյալները տարեվերջին հանրայնացվեն»,- ասել է Թորոսյանը։ Նրա խոսքով՝ նախորդ տարիներին հրապարակված վիճակագրությունը տարբեր մանիպուլյացիաների առիթ է դարձել։ «Մամուլում հաճախ կհանդիպենք հրապարակումների, որ բանակում տարվա ընթացքում արձանագրվել է մահվան 30 դեպք, բայց որևէ մեկը չի նշում՝ այդ 30 դեպքից քանիսն են հենց բուն բանակում տեղի ունեցել, որոնք են կապված ծառայության հետ և քանիսը՝ ծառայության հետ կապված չեն։ Նույնիսկ եթե մահվան դեպքերը ծառայության հետ են կապված, արդյո՞ք դրանք բոլորը սպանություններ և ինքնասպանություններ են, թե՞ ոչ»,- նշել է ՊՆ մամուլի քարտուղարը։ Նա ընդգծել է, որ բանակում մահվան դեպքերի աճի մասին խոսակցությունները ՊՆ-ի ունեցած վիճակագրությամբ չեն հիմնավորվում։ «Եթե խոսում ենք այս տարվա հաշվետու ժամանակահատվածի մասին, ապա այս տարի ունեցել ենք մահվան 11 դեպք, որից միայն 5-ն են ժամկետային զինծառայողներ։ Ունեցել ենք մահվան դեպքեր հիվանդության հետևանքով, ականի պայթյունի հետևանքով, իսկ այս տարի տեղի ունեցած ինքնասպանությունների դեպքերի մասով պետք է նշեմ, որ դրանցից միայն 3-ն են, այսպես ասած, ծառայության հետ առնչվող հանգամանքներում տեղի ունեցել»,- ասել է Թորոսյանը։ Նրա խոսքով՝ ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքերի մասով նախնական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ դրանց մի մասը կապված է անձնական և այլ պատճառների հետ, որոնք ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների հետևանքով չեն։ Թորոսյանը նշել է, որ մահվան դեպքերի վերաբերյալ տարբեր քաղաքական և հասարակական գործիչների հայտարարություններում հաճախ նշվում է, որ պատասխանատվություն պետք է ստանձնի Պաշտպանության նախարարությունը. «Քավ լիցի, մենք այդ պատասխանատվությունը կրում ենք։ Մենք պատասխանատու ենք բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում տեղի ունեցող դեպքերի համար։ Բայց նաև առկա է բոլոր ժամանակներում, բոլոր տարիներին արձանագրված դեպքերի վիճակագրությունը»,- ասել է նա։ ՊՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ մահվան դեպքերը պետք է ավելի խորությամբ ուսումնասիրվեն և չդառնան քաղաքական շահարկումների թեմա։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Արամ Խաչատրյանը սովորել է Ռոտերդամի Էրազմուս համալսարանում և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է համաձայն վարչապետի այն հայտարարության, որ աշխարհի 200 լավագույն համալսարաններում սովորած և ՀՀ կառավարության կադրային բանկում ընդգրկած անձինք կնշանակվեն բարձր պաշտոնների։
Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ֆերիտ Հոջանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման առթիվ սիրով հղում եմ Ձեզ իմ ջերմագին շնորհավորանքները՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ Ձեր նոր մանդատի ընթացքում։ Համոզված եմ, որ Դուք կշարունակեք առաջ մղել Հայաստանի բարեփոխումների օրակարգը, խորացնել Հայաստանի գործընկերությունը եվրոպական և միջազգային գործընկերների հետ և Ձեր կարևոր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման գործում։ Վստահ եմ, որ Ալբանիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ, և ակնկալում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատել՝ մեր երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու, ինչպես նաև միջազգային և բազմակողմ հարթակներում մեր համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների»,- ասված է Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի ուղերձում։
Առաջին անգամ ռազմական ակադեմիայի շրջանավարտները ստացել են բնակարանների գնման հավաստագրեր https://youtu.be/wBD-yqJ5gVo?si=J9hjtaURvi34LpyI
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ բանկից 802 միլիոն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է, հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Հայաստանի քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, Ս․Ղ․-ն տեղեկանալով համակարգչային համակարգ հանդիսացող ընկերության էլեկտրոնային հավելվածի ծրագրային ապահովման մոդուլի՝ հաշվից քարտ և քարտից քարտ փոխանցումներ կատարելիս ծրագրում հաշվի մնացորդի ստուգման գործառույթ իրականացնելու տեխնիկական խոտանի մասին, 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, նույն բանկում իր հաշվին ունենալով ընդամենը 92 հզր ՀՀ դրամ, վերը նշված հավելվածի միջոցով ապօրինի՝ առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, համակարգչային համակարգում 2709 անգամ մուտքագրել է համակարգչային տվյալ հանդիսացող փոխանցման թվային տարբեր արժեքներ, ինչի արդյունքում նշված խոտանով պայմանավորված իր քարտային հաշվին գեներացրել է 802 մլն 568 հզր ՀՀ դրամ, որը նույն խոտանով պայմանավորված՝ համակարգի կողմից դիտարկվել է որպես բարեհաջող կատարված գործարք: Նշված եղանակով Ս․Ղ․-ն հափշտակել է ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 802 մլն 568 հզր ՀՀ դրամը և հնարավորություն ունեցել տնօրինել այն։ Բացի այդ, 2025 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Ս.Ղ.-ն նպատակ ունենալով խեղաթյուրել ակնհայտ հանցավոր ծագում ունեցող՝ ընկերությունից հափշտակված առանձնապես խոշոր չափերով՝ 711 մլն 511 հզր ՀՀ դրամի ձեռքբերման աղբյուրը, հափշտակված գումարին օրինական տեսք հաղորդելու և հափշտակության համար քրեական պատասխանատվությունից խուսափելու դիտավորությամբ, օգտվելով կրիպտոակտիվների անանունության և նույնականացման բարդությունից, հափշտակված գումարները փոխանցել է ՀՀ-ում կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող տնտեսվարողների հաշիվներին՝ փոխակերպելով հափշտակված միջոցները կրիպտոակտիվների, իսկ մնացած մասը փոխանցել է ավելի քան 100 ֆիզիկական անձանց քարտային հաշիվներին: Նրա նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար: Ս.Ղ.-ն կալանավորվել է:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնզալես Ալեմանին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների միջև ձևավորված փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտը։ Անդրադարձ է եղել Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են բարեկամական խմբերի և երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում։ Քննարկվել են նաև Հայաստանի և Արգենտինայի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։
2026 թվականի աշնանը մեկնարկելու է անձը հաստատող նոր կենսաչափական փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը ՀՀ քաղաքացիներին։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի մասին է, այլև գրեթե բոլոր տեսակի անձը հաստատող փաստաթղթերի, այդ թվում՝ փախստականներին տրամադրվող նույնականացման քարտի, ինչպես նաև կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի մասին է։ Դա վերաբերում է նաև կացության կարգավիճակ սահմանող փաստաթղթերին։ Այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը։
ԱԺ նիստ https://www.youtube.com/live/p0RtQTxmGO4?si=fApL5f0DSXFjWBo6
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր խմբակցություններին կոչ է արել նպաստել հասարակության ներսում փոխադարձ ատելության և ռադիկալացման շղթան կոտրելուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին ասաց ԱԺ նիստում՝ անդրադառնալով նախորդ օրը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ «Ներողություն խնդրելը վիրավորանքի համար ամենևին թուլություն չէ։ Հակառակը՝ դա գիտակցումն է, որ մեր ժողովրդի՝ միմյանց նկատմամբ ռադիկալացման շղթան պետք է կոտրել։ Դա ձեզ չի դարձնում կեղծ ընդդիմություն կամ կամքից զուրկ քաղաքական ուժ։ Հակառակը՝ ցույց է տալիս ձեր կամքը»,-ասաց Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի միջև առկա տարաձայնությունները չպետք է վերածվեն «զրոյական խաղի» և փոխադարձ ատելության։ «Սա փողոց չէ, սա շուկա չէ, սա պատերազմ չէ։ Մենք ձեզ չենք ատում։ Մենք ընդամենը վերջին մի քանի ելույթներով ցույց տվեցինք, թե որքան տհաճ է, երբ որևէ մեկին անվանում են սրիկա։ Եթե գիտակցում և կիսում եք այս տրամաբանությունը, խնդրում եմ՝ անդրադարձեք, և եկեք փակենք այս թեման։ Որոշումը ձերն է»,- հայտարարեց ԱԺ նախագահը։ Ռուբինյանը հույս հայտնեց, որ ստեղծված իրավիճակը կհաջողվի հանգուցալուծել խորհրդարանում սահմանված բարեվարքության բարձր շեմի շրջանակում։ Ավելի վաղ՝ օգոստոսի 14-ի նիստում, Ռուբինյանը դիմել էր Էդգար Ղազարյանին՝ հարցնելով, թե արդյոք վերջինս ասելիք ունի նախորդ օրվա միջադեպի վերաբերյալ։ Ղազարյանը պատասխանել էր, որ Ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։ Ռուբինյանը նույն հարցն ուղղել էր նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Բացասական պատասխան ստանալուց հետո ԱԺ նախագահը հայտարարել էր․ «Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»։ Օգոստոսի 13-ին Ղազարյանի ելույթից հետո իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն էր ծավալվել։ Նիստը 20 րոպեով ընդմիջվել էր, սակայն միջադեպը ֆիզիկական բախման չէր վերածվել։ Նիստի վերսկսումից հետո Ռուբինյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ակնկալում է Ղազարյանի ներողությունը։ Նարեկ Կարապետյանն էլ նրա արտահայտությունը գնահատել էր որպես բարեվարքության նորմի խախտում՝ նշելով, որ խմբակցությունը հետագա քայլերը կքննարկի իր նիստում։
Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մասով Հայաստանն ակտիվ աշխատանքային փուլում է. այս տարվա մայիսին հայկական կողմը ստացել է գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, որում բավականին դրական են գնահատվել Հայաստանի կողմից կատարված քայլերն այդ ուղղությամբ։ Օգոստոսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։ «Մեզ Եվրամիության կողմից ներկայացվել են 53 հանձնարարականներ, որոնք զուտ մեր տնային աշխատանքի նպատակով բաժանել ենք կոնկրետ գործողությունների։ Մենք մանրամասնել ենք այդ հանձնարարականները, թե ինչ քայլեր պետք է իմպլեմենտացնենք, որպեսզի հասնենք դրանց կատարմանը։ Ըստ այդմ՝ մշակել ենք 117 գործողություններ։ Կեսից ավելին արդեն կատարված է, և մինչև տարեվերջ կունենանք շատ ավելի դրական արդյունքներ։ Հանձնարարականները վերաբերվում են վիզաների ազատականացման ծրագրի գործողությունների առաջին փուլին, որն առնչվում է միայն օրենսդրության և քաղաքականության մշակմանը»,- մանրամասնեց Ղազարյանը։ Նա հույս հայտնեց, որ գալիք տարվա սկզբին կամ առաջին կիսամյակում հնարավոր կլինի ամփոփել առաջին փուլի գործողություններն ամբողջությամբ, ինչի արդյունքում ԵՄ-ի հետ վիազների ազատականացման երկխոսության մասով կլինեն դրական արդյունքներ։
Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ լինելու նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար https://youtu.be/hCANdAc6coQ?si=c2VBBVQ6tr0RQLyX
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանն առաջարկում է խորհրդարանում ստեղծել բիզնեսի խնդիրներին արձագանքող խումբ։ Թունյանն այս առաջարկը ներկայացրեց Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ։ «Մտածում եմ, որ Ազգային ժողովում պետք է ստեղծենք բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ։ Իհարկե, այստեղ կարողությունների խնդիր կա, բայց կարծում եմ՝ դա լուծելի հարց է։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ այս հարցը քննարկելու ենք և կարող ենք շատ արդյունավետ համագործակցել»,- ասաց Թունյանը։ Նա կարևորեց նաև խորհրդարանի վերլուծական կարողությունների ընդլայնումը՝ առաջարկելով ԱԺ բյուջեի շրջանակում ստեղծել առանձին ֆոնդ, որի միջոցները կարող են արտապատվիրակմամբ ուղղվել տնտեսական հետազոտությունների իրականացմանը։ «Խորհրդարանական երկրում խորհրդարանը պետք է շատ ավելի մեծ ռեսուրսներ ունենա։ Գաղափարներից մեկն այն է, որ Ազգային ժողովն իր ամենամյա հաստատված բյուջեից բացի, ունենա որոշակի ֆոնդ, որը կարող է ուղղվել տնտեսական բնույթի հետազոտությունների անցկացմանը»,- նշեց թեկնածուն։ Թունյանն իր առաջնահերթությունների թվում ընդգծեց նաև գործարար միությունների և բուհական համայնքի հետ համագործակցության ակտիվացումը, արդեն ընդունված օրենքների արդյունավետության հետօրենսդրական մշտադիտարկումը և ընդունվող փոփոխությունների վերաբերյալ հանրության պատշաճ իրազեկումը։ Նրա խոսքով՝ հաճախ քաղաքացիները խորհրդարանում ընդունված փոփոխությունների մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն ուժի մեջ են մտնում և անմիջականորեն ազդում իրենց կյանքի կամ ֆինանսական վիճակի վրա։
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները նկատելի աճում են https://youtu.be/K5FPfv2pLxc?si=7XRrCxbrxvDcduy3
Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար https://youtu.be/Oh5Ax94EHOU?si=dVTugYVmnKiwTva-
Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար, Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնեցի այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար
ԱԺ նիստ https://www.youtube.com/live/CJ_-WXrH1mI?si=MwcWQJzsWPbDSdRj
Վնասազերծվել է հանցավոր խումբ. ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացնում https://youtu.be/aaES2u4Q0Eo?si=XZTKVmEFAkriGz1P
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, փոխադարձ առևտրաշրջանառության ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման և ժամանակակից ագրոտեխնոլոգիաների ու փորձի փոխանակման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոռոգման համակարգերի, անասնաբուծության և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտներում համագործակցությանը։ Նախարար Պապոյանն ընդգծել է հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի՝ մասնավորապես գինեգործական, պտուղբանջարեղենային և ձկնաբուծական արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժը։
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները վերացնելու պայմանները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, հարցը քննարկվել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ Ալմաթիում կայացած հանդիպման ընթացքում։ «Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, ներառյալ հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և մյուս պարտադիր պահանջների պահպանումը, ներկայումս սահմանափակումների տակ գտնվող ապրանքների ներմուծումը վերականգնելու կարևորագույն պայմանն է»,- հայտնել են ՌԴ գյուղատնտեսության նախարարությունից։ Լուտը ռուսական կողմի անվերապահ առաջնահերթություն է համարել մատակարարվող արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին։