ARM NEWS
Статистика- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 60
- Всего постов
- 62
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 5
- 1/48двое суток
- 5
- 1/72трое суток
- 6
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Արամ Խաչատրյանը սովորել է Ռոտերդամի Էրազմուս համալսարանում և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է համաձայն վարչապետի այն հայտարարության, որ աշխարհի 200 լավագույն համալսարաններում սովորած և ՀՀ կառավարության կադրային բանկում ընդգրկած անձինք կնշանակվեն բարձր պաշտոնների։
❗❗ Դավիդ Թավադյանը նշանակվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
❗❗ՀՀ անվտանգության խորհրդի պաշտոնական կայքում արդեն փոխվել է քարտուղարի լուսանկարը․ Արմեն Գրիգորյանի լուսանկարի փոխարեն նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանի լուսանկարն է։
Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ֆերիտ Հոջանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման առթիվ սիրով հղում եմ Ձեզ իմ ջերմագին շնորհավորանքները՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ Ձեր նոր մանդատի ընթացքում։ Համոզված եմ, որ Դուք կշարունակեք առաջ մղել Հայաստանի բարեփոխումների օրակարգը, խորացնել Հայաստանի գործընկերությունը եվրոպական և միջազգային գործընկերների հետ և Ձեր կարևոր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման գործում։ Վստահ եմ, որ Ալբանիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ, և ակնկալում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատել՝ մեր երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու, ինչպես նաև միջազգային և բազմակողմ հարթակներում մեր համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների»,- ասված է Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի ուղերձում։
#հատիկառհատիկ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ 3400 քմ մակերեսով հողատարածքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 23 միլիոն 236 հազար դրամ:
Գազայում աղջնակը նկարահանել է իրեն իսրայելական ավիահարվածից վայրկյաններ առաջ
❗ Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի ևս 6 վագոն է ուղարկվել Հայաստան
ԱՄՆ-ն կորցրել է իր անօդաչու թռչող սարքերի մեկ քառորդը Իրանի դեմ պատերազմում. The Washington Post
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ բանկից 802 միլիոն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է, հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Հայաստանի քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, Ս․Ղ․-ն տեղեկանալով համակարգչային համակարգ հանդիսացող ընկերության էլեկտրոնային հավելվածի ծրագրային ապահովման մոդուլի՝ հաշվից քարտ և քարտից քարտ փոխանցումներ կատարելիս ծրագրում հաշվի մնացորդի ստուգման գործառույթ իրականացնելու տեխնիկական խոտանի մասին, 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, նույն բանկում իր հաշվին ունենալով ընդամենը 92 հզր ՀՀ դրամ, վերը նշված հավելվածի միջոցով ապօրինի՝ առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, համակարգչային համակարգում 2709 անգամ մուտքագրել է համակարգչային տվյալ հանդիսացող փոխանցման թվային տարբեր արժեքներ, ինչի արդյունքում նշված խոտանով պայմանավորված իր քարտային հաշվին գեներացրել է 802 մլն 568 հզր ՀՀ դրամ, որը նույն խոտանով պայմանավորված՝ համակարգի կողմից դիտարկվել է որպես բարեհաջող կատարված գործարք: Նշված եղանակով Ս․Ղ․-ն հափշտակել է ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 802 մլն 568 հզր ՀՀ դրամը և հնարավորություն ունեցել տնօրինել այն։ Բացի այդ, 2025 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Ս.Ղ.-ն նպատակ ունենալով խեղաթյուրել ակնհայտ հանցավոր ծագում ունեցող՝ ընկերությունից հափշտակված առանձնապես խոշոր չափերով՝ 711 մլն 511 հզր ՀՀ դրամի ձեռքբերման աղբյուրը, հափշտակված գումարին օրինական տեսք հաղորդելու և հափշտակության համար քրեական պատասխանատվությունից խուսափելու դիտավորությամբ, օգտվելով կրիպտոակտիվների անանունության և նույնականացման բարդությունից, հափշտակված գումարները փոխանցել է ՀՀ-ում կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող տնտեսվարողների հաշիվներին՝ փոխակերպելով հափշտակված միջոցները կրիպտոակտիվների, իսկ մնացած մասը փոխանցել է ավելի քան 100 ֆիզիկական անձանց քարտային հաշիվներին: Նրա նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար: Ս.Ղ.-ն կալանավորվել է:
#ՆԳՆՈստիկանություն2026 #փաստեր 2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 3-ով, վիրավորների թիվը՝ 31-ով։
💦 Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 14-ին ժամը 15:30-20:00-ն կդադարեցվի Չայկովսկու, Փավստոս Բուզանդի 103 շե , Ֆիրդուսի փողոցի ջրամատակարարումը:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնզալես Ալեմանին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների միջև ձևավորված փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտը։ Անդրադարձ է եղել Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են բարեկամական խմբերի և երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում։ Քննարկվել են նաև Հայաստանի և Արգենտինայի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։
Չինական փորձարարական գնացքը 800 կմ/ժ արագություն է զարգացրել ընդամենը 5.3 վայրկյանում։ Սա նոր համաշխարհային ռեկորդ է։
Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է, նախաքննությունն ավարտվել. ՔԿ
Կապանում կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել 92-ամյա հետիոտնի․ մահացել է
🌦️Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի Օգոստոսի 14-ին կեսօրից հետո, 15-19-ին գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-17-ին առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։ Օգոստոսի 14-19-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում oգոստոսի 14-ի երեկոյան, 15-ի գիշերը և երեկոյան, 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օգոստոսի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 14-19-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
⚡️Ռուսաստանը ԱՄՆ պետքարտուղարությանը խնդրել է մեկնաբանել Կիևի կողմից Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարվածներին ԱՄՆ-ի ներգրավվածության մասին հաղորդագրությունները։ Սերգեյ Լավրով
Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 17 մարդ։
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր խմբակցություններին կոչ է արել նպաստել հասարակության ներսում փոխադարձ ատելության և ռադիկալացման շղթան կոտրելուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին ասաց ԱԺ նիստում՝ անդրադառնալով նախորդ օրը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ «Ներողություն խնդրելը վիրավորանքի համար ամենևին թուլություն չէ։ Հակառակը՝ դա գիտակցումն է, որ մեր ժողովրդի՝ միմյանց նկատմամբ ռադիկալացման շղթան պետք է կոտրել։ Դա ձեզ չի դարձնում կեղծ ընդդիմություն կամ կամքից զուրկ քաղաքական ուժ։ Հակառակը՝ ցույց է տալիս ձեր կամքը»,-ասաց Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի միջև առկա տարաձայնությունները չպետք է վերածվեն «զրոյական խաղի» և փոխադարձ ատելության։ «Սա փողոց չէ, սա շուկա չէ, սա պատերազմ չէ։ Մենք ձեզ չենք ատում։ Մենք ընդամենը վերջին մի քանի ելույթներով ցույց տվեցինք, թե որքան տհաճ է, երբ որևէ մեկին անվանում են սրիկա։ Եթե գիտակցում և կիսում եք այս տրամաբանությունը, խնդրում եմ՝ անդրադարձեք, և եկեք փակենք այս թեման։ Որոշումը ձերն է»,- հայտարարեց ԱԺ նախագահը։ Ռուբինյանը հույս հայտնեց, որ ստեղծված իրավիճակը կհաջողվի հանգուցալուծել խորհրդարանում սահմանված բարեվարքության բարձր շեմի շրջանակում։ Ավելի վաղ՝ օգոստոսի 14-ի նիստում, Ռուբինյանը դիմել էր Էդգար Ղազարյանին՝ հարցնելով, թե արդյոք վերջինս ասելիք ունի նախորդ օրվա միջադեպի վերաբերյալ։ Ղազարյանը պատասխանել էր, որ Ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։ Ռուբինյանը նույն հարցն ուղղել էր նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Բացասական պատասխան ստանալուց հետո ԱԺ նախագահը հայտարարել էր․ «Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»։ Օգոստոսի 13-ին Ղազարյանի ելույթից հետո իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն էր ծավալվել։ Նիստը 20 րոպեով ընդմիջվել էր, սակայն միջադեպը ֆիզիկական բախման չէր վերածվել։ Նիստի վերսկսումից հետո Ռուբինյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ակնկալում է Ղազարյանի ներողությունը։ Նարեկ Կարապետյանն էլ նրա արտահայտությունը գնահատել էր որպես բարեվարքության նորմի խախտում՝ նշելով, որ խմբակցությունը հետագա քայլերը կքննարկի իր նիստում։
Իրանում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ստորգետնյա ցնցումները զգացվել են Խուզեստան, Իլամ և Լուրեստան նահանգների սահմանամերձ շրջաններում: Զոհերի և տուժածների, ինչպես նաև հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ չկան։