LURER.AM
Статистика▫️Թարմ լուրեր|Fresh news ▫️Լուրեր Հայաստանից ▫️Լուրեր Արցախից ▫️Լուրեր աշխարհից ▫️LURER.AM|INSTAGRAM👇 📌https://www.instagram.com/lurer_.am?igsh=NzRtc3V6M2JnN3gy 📌https://www.youtube.com/@LURERAM
- Последний пост
- 19 июн.
- Последнее чтение
- 09:15
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 22
- Тип
- открытый
- Язык
- английский
- Категория
- Видео
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- —
- 1/48двое суток
- —
- 1/72трое суток
- —
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
🇦🇲 «Հայաստան» կուսակցությունների դաշինքը Սահմանադրական դատարան դիմումը կներկայացնի այսօր՝ ժամը 17:00-ին:
🇦🇲 Այսօր՝ ժամը 16:30-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի Սահմանադրական դատարան:
🇦🇲 «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Հանրապետության ԿԸՀ 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում Հանրապետության տարածքում` Հունիսի 20-ի ու 22-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ին և 21-ին առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքում՝ Հունիսի 20-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-ին, 21-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
▫️Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները:
🇦🇲 Ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման աշխատանքը:
🔻Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը. Լիպարիտ Դրմեյան «ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը (գլխատում եւ մարմնի պղծում)։ Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին: Այս դրվագը Ապրիլյանի ամենածանր դեպքերից մեկն էր, երբ թշնամին դարանակալել էր հայկական զինուժի զինծառայողներին եւ հետո գլխատել ու պղծել նրանց մարմինները (այս մասին մանրամասն ներկայացված է ՄԻԵԴ-ի վճռում)։ Հատուկ շնորհակալություն դիմումատուների փաստաբանական թիմին։ Հայաստանը այս գործերով ներգրավված էր որպես երրորդ կողմ՝ ըստ դատարանի ընթացակարգերի, եւ չնայած Ադրբեջանը շարունակաբար հերքում էր իր մեղավորությունը, բայց մանրակրկիտ աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ ներկայացնել անհերքելի ապացույցներ, այդ թվում ադրբեջանական լրատվական ալիքներից նյութեր, որտեղ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները ներկայացնում էին այդ «հերոսական դրվագը»», - գրել է նա:
🇦🇿🇦🇲ՀՀ-ն պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար, այս մասին Օրդուբադում «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III կոնգրես-փառատոնի ժամանակ հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին «Տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները վկայում են արևմտյան ադրբեջանցիների հայրենի հողեր վերադարձի անխուսափելիության մասին: Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը և պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի համար», - հայտարարել է նա:
🔻Դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետով Սրբազանին թույլատրվեց նաև յուրաքանչյուր կիրակի օր մասնակցել Սուրբ Պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում:
🇦🇲 Միասին բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, որը կկոչենք ուժեղ և վստահելի հանրահավաք, քանի որ միայն այդ դեպքում կկարողանանք ստանալ ժողովրդի աջակցությունը. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյան Ես ավելի ակտիվ մասնակցելու եմ այս բոլոր պրոցեսներին, ասել է Կարապետյանը:
🇦🇲🇷🇺 Գնացեք, նոր շուկաներին հարմարվեք. Նիկոլ Փաշինյանը՝ դեպի ՌԴ արտահանում անել չկարողացող տնտեսվարողներին
🇦🇿🇦🇲 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը երբեք չի մոռանա հայերի գործած հանցանքների մասին «Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայ զավթիչները մեր ժողովրդի և մեր քաղաքների հետ, երբեք չենք մոռանա 65 մզկիթների ավերման մասին», - այս մասին հայտարարել է նա:
☀️Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան
🇷🇺🇺🇦 Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումը շարունակվում է. մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է ևս 14 անօդաչու թռչող սարք ԱԹՍ-ների զանգվածային հարձակման ֆոնին սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում։
без подписи
без подписи
без подписи
❗️🇷🇺🇺🇦 Մոսկվան ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման տակ է. քաղաքապետը հայտնել է 180 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին Մի քանի անօդաչու թռչող սարքերի հաջողվել է հարձակվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա։
▫️Փամբակ գետում փրկարարները և ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները. ՆԳՆ փրկարար ծառայություն Ներգրավված են փրկարար ծառայության՝ 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ:
🇦🇲 «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով. պաշտպան Արամ Վարդևանյան