tgindex
Caspian Frontiers. From Shahdagh to Talysh

Caspian Frontiers. From Shahdagh to Talysh

Статистика
@caspian_frontiersрусский

A channel on contemporary Azerbaijan, authored by Artyom Tonoyan.

Последний пост
30 мая
Последнее чтение
01:56
Постов за неделю
0
Всего постов
20
Тип
открытый
Язык
русский
В каталоге с
12 авг.
Подписчики
1 837
−1 за 5 дн.
Сутки
−1
−0,05%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
1 765
20 постов
Вовлечённость
96,1%
к подписчикам
Постов в день
0,0
всего 20
Упоминаний
2
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
1/48двое суток
1/72трое суток

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • 30 мая9712112из varuzhandragoman

    Վերջին օրերին ինձ շատ են հարցնում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին հայեցակարգի մասին։ Որոշեցի այսպիսի մի հոլովակ նկարահանել, որտեղ բավական մանրամասն պատմում եմ, թե ինչպես ու երբ է ծագել այս ծրագիրը, ոնց է զարգացել ու ինչ է հատկապես հիմա դարձել Ադրբեջանի գլխավոր ճնշման գործիքներից մեկը։ Դանդաղ, առանց էմոցիոների ու գիտահեն։ Այս թեմայով կարող եք կարդալ նաև հետևյալ գիտական աշխատանքները. 📍Ա. Մադոյան, «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական հայեցակարգի ձևավորումը հետխորհրդային Ադրբեջանում 📍 Hovsepyan, L., & Tonoyan, A. A. (2025). Sustaining conflict: identity, ontological (in)security, and Azerbaijan’s policy toward Armenia after the 2020 Nagorno-Karabakh War. Small Wars & Insurgencies, 36(5), 963–995. 📍G. Stepanyan, The “Great Azerbaijan” Project in the Pan-Turkish Concept of the Musavatists, Young Turks and Kemalists պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

  • 28 мар.1 409163из Arm_Aeternum7

    ❗️Возможные тайные переговоры Ирана и ОАЭ в Азербайджане Я зафиксировал рейсы двух бизнес-джетов из Абу-Даби в аэропорт Ленкорани (рядом с границей с Ираном). Борты прилетели не в Баку, а именно на юг - аэропорт Ленкорани в 35 км (по прямой) от иранской границы. N.B. Сейчас туда никто вроде не летает. Весь авиапоток проходит намного севернее (южная часть Азербайджана не используется). Борты (Royal Jet) связываются с правительственными делегациями ОАЭ - география полетов (в т.ч. конфликтные зоны Африки), как минимум, одного из них - это доказывает. В условиях закрытого воздушного пространства для Ирана Ленкорань может быть удобным районом для проведения встречи, куда легко и добраться наземным путем. У Азербайджана же сохраняется контакт с обеими сторонами. @Arm_Aeternum7

  • 27 мар.1 003182из vardan_voskanyan

    Իրանի դեմ պատերազմից ի վեր, Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ողջ քարոզչամեքենան տարբեր մակարդակներով լծված է հակաիրանականության քարոզին։ Նույնիսկ այն դեպքում, երբ Իրանի տարածքում թիրախավորվում են թյուրքախոս իրանցիներով (որոնց արհեստածին Ադրբեջանում պաշտոնապես դիտարկում են, իբր, «ադրբեջանական սփյուռք) բնակեցված արտպատականյան բնակավայրերն, այդ քարոզչությունը չի դադարում աջակցել Իսրայելին։ «Ադրբեջանը միավորվի՛, Թավրիզը մայրաքաղաք լինի՛» պանթյուրքական կարգախոսը գոռալուց կոկորդները գրեթե պատռող Բաքվի իրանատյաց և հայատյաց քարոզիչներն այժմ ոչ միայն չնկատելու են տալիս Թավրիզի, Ուրմիայի և Ատրպատականի այլ բնակավայրերի նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվող իսրայելական հարվածները, այլ նաև դրանց շարքում ամենատխրահռչակներից մեկն Իսրայելի ռուսալեզու հեռուստաալիքի սպասված հյուրն է։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

  • 6 мар.1 245293из vardan_voskanyan

    Տարբեր լրատվամիջոցների արդեն մի քանի ռեպորտաժ կա Իրան-Թուրքիա սահմանային անցակետից, որոնցում լրագրողը խոսում է պատերազմի պայմաններում հայրենիք վերադարձող իրանցիների հետ։ Առնվազն երկու նման ռեպորտաժներում խոսողները թյուրքախոս ատրպատակցիներն են, որոնց այս օրերին էլ մեզանում հաճախ սխալմամբ կոչում են Իրանի «ադրբեջանցիներ» և որոնց նաև երեկվա իր հոխորտալից բարբաջանքում գրեթե ապստամբության կոչ էր անում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։ Կատարյան «Ալ-Ջազիրայի» եթերում Թուրքիայից իր հայրենիք՝ Իրան, վերադարձող թավրիզաբնակ ատրպատականցի բժիշկը նշում է, որ գնում է անհրաժեշտության դեպքում կռվելու Իսրայելի դեմ մինչև վերջին շունչը և արյան վերջին կաթիլը։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanyan

  • 4 мар.1 6395

    без подписи

  • 4 мар.1 667285

    📌 Ադրբեջանում զարմացած են այն իրանցիների վարքագծից, որոնք Թուրքիայից վերադառնում են Իրան՝ պաշտպանելու իրենց հայրենիքը։ 📌 Զարմանքը երևի տասնապատկվել է նրանից, որ տեսահոլովակում խոսողները Ատրպատականից են։ 📌 Տեսահոլովակին կից բերված գրառման թարգմանությունը. Իրանցիները Թուրքիայից վերադառնում են իրենց երկիր՝ հայտարարելով, որ Մենք Թրամփին և Նեթանյահուին կստիպենք զղջալ և մենք նրանց կայրենք։ Հ․Գ․ Հետո էլ ասում են, թե սրանք կփախչեն։ Աշխարհում նման երկրորդ ժողովուրդ չկա։ Սովորաբար շատ ժողովուրդներ պատերազմների պատճառով փախչում են իրենց երկրներից, իսկ իրանցիները, հակառակը, վերադառնում են իրենց երկիր։ 📝@caspian_frontiers

  • 3 мар.1 9022220

    Представитель агитпропа Ильхама Алиева Рауф Арифоглу говорит о цене поддержки, оказанной ими в войне, начатой Израилем и США против Ирана: «Начался большой процесс, и по его завершении сначала будет создана Республика Южного Азербайджана, а затем мы уже предпримем необходимые дальнейшие меры в направлении объединения Южного Азербайджана». 📝@caspian_frontiers

  • 3 мар.95842из rybar_mena

    📝МОССАД пролез в иранский сад📝 По крайней мере, такие сообщения можно было услышать по результатам некой ночной операции, прошедшей с 2 на 3 марта. Конкретики об этом пока нет, и большая часть новостей основывается на инсайдах издания Аль-Арабия. Чисто технически, израильтяне вполне могли провернуть нечто подобное. Присутствие израильских специалистов есть и в Иракском Курдистане, и в том же Азербайджане, а потому вариантов для проникновения через границу Ирана у них достаточно. Тем более, что по штабам и офисам иранских силовиков последовали множественные удары, Сеть лежит и за границей следить сложно. Вопрос, разве что в целях. Это могла быть как своеобразная проба пера, так и точечная ликвидация кого-нибудь вблизи с границей. ❗️А еще это могла быть банальная разведка для дальнейшего вторжения на территорию Ирана силами различных сепаратистов и прокси-сил. Тем более, что в израильских СМИ уже появлялись материалы, проталкивающие и легитимизирующие возможность федерализации Ирана, а проще говоря, расчленения его руками курдских, белуджских и прочих потенциальных сепаратистов. #Израиль #Иран 🧨 @rybar_mena — о ближневосточном хаосе с любовью 💸 Поддержать нас

  • 3 мар.646222из vardan_voskanyan

    Իրանի դեմ սանձազերծված պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ԻՀՊԿ-ի հետ փոխկապակցված ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքներից մեկը տարածեց արհեստածին Ադրբեջանը թիրախավորող կարծես թե առաջին քարոզչական նյութը։ «Flightradar»-ի՝ Դուբայ-Բաքու ավիաչվերթի խտապատկերին կից պարսկերենով գրված է՝ «Արդյո՞ք Դուբայից Բաքու ուղղությամբ թռիչքն ամերիկացի զինվորներին է տեղափոխո՞ւմ»։ Կարծում եմ՝ առաջիկայում այլ նյութեր էլ կլինեն, եթե արդեն իսկ չեն եղել, և դուրս մնացել նվաստիս ուշադրությունից։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanyan

  • 22 февр.1 7842611

    📃«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Արիֆ Հաջըլըն գրել է Ադրբեջանում սոցիալ-տնտեսական բևեռեցման մասին. «Ճգնաժամը կշարունակի խորանալ աճող տեմպերով» 🔷Այսօր Ադրբեջանում գործող «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Արիֆ Հաջըլըն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարել է գրառում, որտեղ Համաշխարհային բանկի վիճակագրական տվյալների վերլուծությամբ ներկայացրել է Ադրբեջանում սոցիալ-տնտեսական բևեռացման խնդիրը։ 🔷Գրառումն ԱԲ (Gemini 3) թարգմանությամբ և դրա լեզվական մասնակի խմբագրությամբ դրվում է ամբողջությամբ։ Ադրբեջանում ընդհանուր հարստության 58%-ը պատկանում է բնակչության 10%-ին, այն դեպքում, երբ ամբողջի 50%-ը տիրապետում է ընդհանուր հարստության ընդամենը 5%-ին։ Համաշխարհային բանկի զեկույցից վերցված այս թվերը ցույց են տալիս, որ մինչ բնակչության 10%-ն ապրում է շատ հարուստ կյանքով, բնակչության 90%-ը ստիպված է կռիվ տալ օրվա սև հացի համար։ Բևեռացման խորությունը փաստող մեկ այլ թիվ է այն, որ երկրի հարստության 23%-ը կենտրոնացված է բնակչության ընդամենը 1%-ի ձեռքում։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանում չկա ազատ շուկայական տնտեսություն և հավասար մրցակցային պայմաններում ձևավորված գործարար խավ, դժվար չէ հասկանալ, թե ովքեր են մտնում այդ 1%-ի մեջ։ Երկրի հարստության 23%-ը գտնվում է պետական բարձր պաշտոններ զբաղեցնող 1% միլիարդատերերի ձեռքում, իսկ 58%-ը՝ այդ անձանց շուրջը հավաքված և իրենց բարձր կենսամակարդակն ապահովող մինչև 10% հարուստ խավի ձեռքում։ Նույն զեկույցից երևում է նաև, որ եթե 2005 թվականին բնակչության միջին տարեկան խնայողությունների մակարդակը կազմում էր 475 դոլար (մեկ շնչի հաշվով), ապա այժմ բնակչությունը ոչ միայն խնայողություններ չունի, այլև, ընդհակառակը, միջինում ունի 88 դոլարի պարտք (մեկ շնչի հաշվով )։ Այդ շրջանից ի վեր մենք այնքան ենք «դանդաղել», որ այժմ մեկ շնչին ընկնող եկամուտների, աշխատավարձերի, թոշակների և սոցիալական օգնությունների ծավալով զգալիորեն հետ ենք մնում հետխորհրդային երկրների մեծ մասից, այդ թվում՝ Վրաստանից և Հայաստանից։ Փոխարենը՝ ուսման վարձերը, առողջապահական ծառայությունները, տուգանքները, հարկերը, մաքսային և կոմունալ վճարումները ավելի բարձր են, քան այդ երկրների մեծ մասում։ Ստեղծված և խորացող այս խնդիրները հնարավոր չէ լուծել վառելիքի, ջրի, տուգանքների գների բարձրացման կամ պետական կառույցներում չնչին կրճատումների միջոցով։ Խնդիրները չեն լուծվի նաև հանրահավաքների ու ցույցերի արգելման, հավասար քաղաքական մրցակցության վերացման, ազատ մամուլի ճնշման, խոսող բերանները լռեցնելու նպատակով իրականացվող զանգվածային ձերբակալությունների և իշխանական ուղղաձիգ մեդիաքարոզչության միջոցով։ Խնդիրների լուծման ուղին անցնում է այն պատճառների վերացմամբ, որոնք հանգեցրել են այս հետևանքներին։ Եթե բոլորին հայտնի պատճառները քաղաքական և տնտեսական բարեփոխումների միջոցով անհապաղ չվերացվեն, ճգնաժամը կշարունակի խորանալ աճող տեմպերով։ 📝 @Caspian_Frontiers

  • 16 янв.4 3502511

    Ադրբեջանի հետ խաղաղության մասին 🔶 Ադրբեջանական հասարակությունը խիստ բացասաբար է արձագանքել 4 հայ պատանդների վերադարձին՝ անվանելով դա «անամոթություն», «անսկզբունքայնություն», «նահատակների հիշատակի պղծում», «ազգային ամոթ», «դավաճանություն» և այլն։ 🔶 Սա է հենց այն հասարակությունը, որն Իլհամ Ալիևի հակահայկական քարոզչության ամենաիրական հայելին է, և սա է այն հասարակությունը, որի հետ խաղաղ համակեցությունը ներկայացվում է այստեղ իբր իրատեսական։ 🔶 Տեղի ունեցածն այնքան է վնասել Ալիևի վարկանիշին, որ երեկվանից գրպանային ընդդիմության ներկայացուցիչներով են լցրել ադրբեջանական հեռուստաալիքների եթերը, որպեսզի հայտարարեն, թե պատանդների վերադարձն արվել է նախընտրական շրջանում Փաշինյանին աջակցելու նպատակով։ 🔶 Համարել են, որ հենց դա կարող է հանգստացնել ադրբեջանական հասարակությանը և փրկել Ալիևի դեմքը։ 🔶 Տեսահոլովակում խոսում է Իղբալ Աղազադեն՝ ներկայացնելով վերևում նշվածը։ 📝 @caspian_frontiers

  • 16 янв.1 210141из Arm_Aeternum7

    Азербайджан проводит "международную конференция о репрессивной политике Индии в отношении нацменьшинств" Отмечается, что в мероприятии принимает участие "министр по правам человека и делам меньшинств пакистанского штата Пенджаб Рамеш Сингх Арора..." Наверно, Баку поделится своим опытом этнической чистки в Арцахе. @Arm_Aeternum7

  • 16 янв.1 4306

    🔶 Հատված BBC-ի ռուսական ծառայության՝ այս առավոտ հրապարակած մի հոդվածից, որը հաստատում է օրեր առաջ Caspian Frontiers-ում արված գրառման իսկությունը։ https://t.me/caspian_frontiers/345 Вахид, который опубликовал уже десятки видео из Ирана, пишет, что человек, снявший эти видео, затем проехал 1000 км до границы, чтобы включиться в мобильную сеть соседней страны и выложить все это в интернет. https://www.bbc.com/russian/articles/c0r47v80ljdo

  • 14 янв.1 9742617

    Ադրբեջանի  պետբյուջեն աստիճանաբար կորցնում է նավթային ռեսուրսների վրա հիմնված կայուն ֆինանսական համալրումների հնարավորությունը Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (ԱՊՆՀ)՝ 2025թ. առաջին 9 ամիսների հաշվետվությունների աուդիտը և 2026թ. բյուջետային կանխատեսումները պիտի որ մտահոգիչ լինեն Ալիևի ռեժիմի համար։ 🔶 Ադրբեջանի Հաշվեքննիչ պալատի 2025թ. առաջին 9 ամիսների հաշվետվության արդյուքները և 2026թ. բյուջետային կանխատեսումները տալիս են բավականին հստակ թվային պատկեր Նավթային հիմնադրամի ոչ բարվոք վիճակի մասին։ Ըստ այդմ, 🔷 2026 թ. ԱՊՆՀ կանխատեսվող եկամուտները անցած տարվա համեմատ նվազելու են մոտ 10%-ով և կազմելու են 7.66 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 2025թ.-ի համեմատ պակաս է մոտ 840 մլն դոլարով (–9.8%)։ 🔹 Եկամուտների նվազման հիմնական պատճառներն են նավթի համաշխարհային գնի որոշակի անկումը, անշարժ գույքի շուկայում և մեծամասշտաբ ռազմավարական ծրագրերի վրա արված ներդրումների ոչ եկամտաբերությունը, ինչպես նաև ԱՊՆՀ ծախսերի մեծացումը։ 🔷 2026թ. Հիմնադրամի ընդհանուր ծախսերը կազմելու են մոտ 7.75 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նշանակում է, որ այս տարվանից արդեն ԱՊՆՀ եկամուտներն ու ծախսերը գրեթե հավասարվում են։ Պրոֆիցիտը կազմելու է ընդամենը 10 մլն ԱՄՆ դոլար (փաստացի՝ զրոյական աճ)։ 🏦 ԱՊՆՀ-ից Ադրբեջանի պետբյուջեին արվող փոխանցումները (2025-2026) ✔️ 2025 թ. պետական բյուջե ԱՊՆՀ-ից փոխանցվել է մոտ 8.52 մլրդ դոլար, ✔️2026 թ. կանխատեսվում է փոխանցել մոտ 7.55 մլրդ դոլար, ✔️ հետևաբար, տարեկան նվազումը կազմում է մոտ 970 մլն դոլար (–11.1%), ինչը վկայում է, որ Ադրբեջանի  պետբյուջեն աստիճանաբար կորցնում է նավթային ռեսուրսների վրա հիմնված կայուն ֆինանսական համալրումների հնարավորությունը։ ‼️ Հաշվետվությունից ակնհայտ է դառնում նաև ,որ խնդրահարույց են հատկապես անշարժ գույքի շուկայում արված ներդրումները, քանի որ՝ ✔️ -0,8% եկամտաբերություն է ունեցել ԱՊՆՀ կոմերցիոն անշարժ գույքի ենթապորտֆելը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.68 մլրդ ԱՄՆ դոլար։ Եւ դա այն դեպքում, երբ ԱՊՆՀ անշարժ գույքի հաշվեկշռի վրա կան միավորներ՝ 🇬🇧 Լոնդոնում՝ ~ 250 մլն $, 🇫🇷 Փարիզում (Place Vendôme)՝ ~ 210 մլն $, 🇯🇵 Տոկիոյում՝ ~ 387 մլն $ 🇷🇺 Մոսկվայում՝ ~ 31 մլն $ 🔶ԱՊՆՀ ներդրումների եկամտաբերությունը՝ ըստ սեգմենտների (2025 թ. առաջին 9 ամիս)՝ ✔️ անշարժ գույք՝ –0.8% ✔️ներդրումային ֆոնդեր՝ –0.8% ✔️համատեղ նախագծեր՝ –8.9% ✔️ուղղակի ներդրումներ՝ +2.4% 📌 Ընդհանուր արդյունքը բացասական է, սակայն «եկամուտների վերադասակարգման» արդյունքում վերջնական ցուցանիշը հաշվետվության մեջ ներկայացվել է 0%՝ առանց լրացուցիչ բացատրությունների։ ❓ Ռազմավարական ներդրումների մասը ԱՊՆՀ աուդիտի ամենամութ հատվածն է, քանի որ՝ ✔️ ներդրումները STAR նավթավերամշակման գործարանում և Հարավային գազային միջանցքում կազմել են ավելի քան 5 մլրդ ԱՄՆ դոլար, ✔️և 2025-ին սպասվող դիվիդենտները գնահատված են եղել 230 մլն ԱՄՆ դոլար, ✔️սակայն փաստացի մուտքը, ըստ 2025-ի առաջին 9 ամիսների, եղել է 0, ✔️եւ 2026-ի համար կանխատեսվում է 0։ 📌 Արդյունքում՝ ավելի քան 5 միլիարդ դոլարի ներդրման վերադարձը մնում է ամբողջությամբ հարցական։ 📉 Ամփոփ պատկեր ✔️ ԱՊՆՀ-ն այլևս չի աճում։ ✔️Եկամուտներն ու ծախսերը գրեթե հավասարվել են։ ✔️Ներդրումային ակտիվների զգալի մասը տալիս է բացասական կամ զրոյական արդյունք։ ✔️Պետբյուջեի կախվածությունը ֆոնդից պահպանվում է, բայց փոխանցումների ծավալը նվազում է։ ✔️Միլիարդավոր դոլարների ռազմավարական ներդրումների վերադարձը չի երևում հաշվետվություններում։ 📝 @caspian_frontiers

  • 11 янв.3 9213115

    Իրանի ցույցերը և Ադրբեջանը 🔶 Վերջին 3 օրերի ընթացքում Իրանում փորձում են սահմանափակել կապի հասանելիությունը՝ փողոցային պայքարի տարածումը թույլ չտալու և իրավիճակը վերահսկելու համար։ 🔶 Այս իրավիճակում մի շարք ադրբեջանական ալիքներում թե երեկ, և թե առաջին օրը ցույցերի տեսահոլովակները՝ ԻԻՀ տարբեր վայրերից, տարածվում էին շատ ավելի վաղ, և շատ ավելի արագ, և իրանական սփյուռքի ամենաակտիվ հակակառավարական ալիքներն անգամ ավելի ուշ տարածում էին հենց այդ նույն տեսահոլովակները։ 🔶 Մեծ հավանականությամբ ցուցարարների ներսում կա  խումբ, որի անդամներին ապահովել են ադրբեջանական համապատասխան քարտերով և ադրբեջանական ցանցերին հասանելիությամբ սահմանային բազմաթիվ վայրերում։ 🔶 Սա նոր բան է, և Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից հետո գործի դրված նոր մարտավարություն։ 🔶Միաժամանակ, սա Իսրայելի և Ադրբեջանի խորը համագործակցության ապացույց է նաև ԻԻՀ ներքաղաքական խնդիրներին միջամտելու համատեքստում։ 📝 @caspian_frontiers

  • 28 дек.1 756121из turan_express

    🇦🇿🇷🇺 Байрамов о "Русском доме" в Баку: "Русский дом" на протяжении длительного времени осуществлял деятельность в Азербайджане без регистрации. Именно по этой причине было принято решение о закрытии "Русского дома". На сегодняшний день ликвидация "Русского дома" полностью завершена, нерешённых вопросов не осталось". 🧐 Странное совпадение, что много лет власти закрывали глаза на "нелегальную" работу "Русского дома", но "внезапно" заметили ее в один год с раскруткой провокации с самолётом, репрессий против российских СМИ и резкого ухудшения отношений между странами. Совпадение ли? Нечего тогда возмущаться, что Москва "внезапно" обратила внимание на делишки диаспоры 🤦‍♂ ✅ Поддержать Туранский экспресс #геополитика @turan_express

  • 27 дек.1 628478

    Թևավոր խոսքեր 3 🔶 Ադրբեջանական լեզվամտածողությունն ամենաուղիղ ապացույցն է այն բանի, որ Արցախի հետ ոչ այսօրվա ադրբեջանցիները, ոչ իրենց պապերը, ոչ էլ նախապապերը ոչ մի կապ չունեն։ 🔶 Ավելին, Արցախի տարածքն ադրբեջանական լեզվամտածողության մեջ կարծրացած է որպես «ուրիշի տարածք», «ուրիշի հող», «օտարի երկիր»։ 🔶Դրա ամենավառ օրինակն ադրբեջաներեն մի հայտնի թևավոր խոսք է, որ գիտեն ու օգտագործում են մեր թշնամիները նաև այսօր՝ «Մատաղը մենք արեցինք, բայց անձրևը Ղարաբաղ եկավ» (Qurbanı biz elədik, yağış Qarabağa yağdı): 🔶 Այս թևավոր խոսքի իմաստն այն է, որ գործը մենք նախաձեռնեցինք, բայց օգուտը հասավ Ուրիշին, Օտարին, Թշնամուն։ 🔶Այսինքն, մեր Արցախը, հայկական Արցախը, հային պատկանող Արցախն ադրբեջանցու անգամ լեզվամտածողության մեջ ադրբեջանական չէ, ուր մնաց մնացածը (պատմություն, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգություն և այլն): 🔷 Այս թեմայի մասին ավելի մանրամասն շուտով։ Հետևեք Caspian Frontiers-ին։ 📝 @caspian_frontiers

  • 29 нояб.2 107425

    ⚙Ադրբեջանական ինքնության պարզ շերտագրումը ցույց է տալիս երկու հիմնական շերտի և մի «թաղանթի» գոյություն։ 1⃣ իրանական ամուր մշակութային ենթաշերտ, 2⃣ թյուրքական ազգային գսղափարախոսական վերնաշերտ կամ մակաշերտ, 3⃣ «ադրբեջանական» ազգային «ուրույն» թաղանթ, որը ոչ այլ ինչ է, քան նույն իրանական մշակութային ենթաշերտի կրկնայուրացում՝ դրա իրանական էության ժխտման և «ադրբեջանականացման» ճանապարհով։ ✔️ Իրանական են պատմական անցյալ ունեցող Ադրբեջանի բոլոր ազգային տոները (ներառյալ Նովրուզ, Չիլա Յալդա և այլն): ✔️Իրանական են «ազգային» ներկայացվող խաղերը (օրինակ, Չոուգան) ✔️Իրանական և շահնամեական ավանդութից են էպիկական անձնանունները։ Այստեղ կան նաև թյուրքական էպիկական ավանդույթի հետ կապված անձնանուններ, որոնք շատ ավելի քիչ են քանակապես և ակնհայտ զիջում են շահնամեական ավանդույթից եկող անձնանուններին։ ✔️ Իրանական են գորգերը, պատմական ազգային հերոսները (Բաբաք Խորրամդին, Շահ Իսմայիլ Խաթայի), մզկիթային, պալատական և ամրոցային ճարտարապետության նմուշները։ 🔶 Կրոնական ավանդույթը ևս հագեցած է իրանականության թանձր շերտով։ Շարունակելի։ 📝 @caspian_frontiers

  • 25 нояб.1 741312из vardan_voskanyan

    Փորձ է կատարվում մեր հասարակության մեջ տարածել այն պատրանքը, թե, դիցուք, Հայաստանի Հանրապետության տեղանունների աղճատումը ոչ թե Բաքվի բարբարոսական վարչախմբի ծրագրած քաղաքականությունն է, այլ ինչ-որ ԶԼՄ-ների գործ, որը կարող է շտկվել, եթե, դիցուք, ինչ-որ Հիքմեթ Հաջիև խոսի Բաքվի բռնապետի պետական «Ազերթաջ» գործակալության հետ։ Սա բացահայտ մոլորություն է և փորձ քողարկելու, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր դեմ հիբրիդային պատերազմը, իբր, դադարեցրել է, մինչդեռ Հայաստանի տեղանունների համատարած աղճատումը այդ վարչախմբի քարոզչամիջոցներում հենց նույն այդ վարչախմբի պարագլխի ուղիղ հանձնարարականն է՝ տրված 2021թ. օգոստոսին, ինչի տեսանյութը կցված է։ Ըստ այդմ, Հիքմեթ Հաջիև կոչեցյալը պետք է խոսի ոչ թե հերթական «Ազերթաջի», այլ անձամբ իր բռնապետի հետ, որին հենց ինքն է խորհուրդներ տալիս, ինչը բնականաբար չի անելու։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanyan

  • 23 нояб.1 949558

    🔶 Ալիևը պետական մեծ միջոցներ է ծախսում, որպեսզի ադրբեջանցիների հանրային գիտակցության մեջ կարողանա մտցնել այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետության տարածքը իրենց հայրենիքն է։ 🔶 Տպագրվում են գրքեր, բուկլետներ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, գիտաժողովեր, նկարահանվում են ֆիլմեր, ռեպորտաժներ և այլն։ 🔶 Դա այն գինն է, որը վճարում է Ալիևը Հայաստանի տարածքի նկատմամբ էմոցիանալ կապ ստեղծելու և տարածքը որպես «հայրենիք» և «արժեք» սահմանելու համար։ 🔶 Այդ գինը վճարվում է ոչ միայն Հայաստանի հետ հակամարտությունը պահպանելու համար, այլև այսօրվա դպրոցականի՝ վաղվա «հանուն հայրենիքի ազատագրության և արժեքների նահատակությունը» հնարավոր դարձնելու համար։ 🔶 Սա չնկատելը կամ նկատելուց հետո բանատեղ չդնելն էլ լինելու է դիմացինի վճարելիք գինը ապագայի x կետում։ 📝 @caspian_frontiers