Կինոյի տաճար
Статистика18+ Մեր "Կինոյի Տաճար" սեկտային միանալուց հետո դուք կամ կդառնաք սինեֆիլ ու կսկսեք կինոն նայել սիրահարի պես՝ ավելի գրագետ, ավելի հաճույքով, ավելի ոգևորված կամ կսկսեք ինքներդ ֆիլմեր նկարել։ Գլխավոր տաճարական - @Hrantishere
- Последний пост
- 10 авг.
- Последнее чтение
- 14 авг.
- Постов за неделю
- 1
- Всего постов
- 21
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Эротика
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 81
- 1/48двое суток
- 92
- 1/72трое суток
- 100
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Ինչքան ել իմ համար Սարդ Մարդը անձնական մակարդակի վրա շատ մեծ նշանակություն ունի, մեկ ա, Թոմ Հոլլանդով ֆրանշիզան ես դիտարկում եմ որպես խորապես կոմերցիոն պրոդուկտ, որտեղ ամեն մի պուկը համաձայնեցվում ա պրոդյուսերսկան թիմի հետ (որտեղ ես համոզված եմ, կան շատ լիքը մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն արվեստի ու կինեմատոգրաֆիայի հետ): էս ամենը էն դեպքում, երբ Սեմ Ռեյմիի եռագրությունը ես համարում եմ իդեալական հեղինակային ժանրային կինոյի օրինակ։ Ու ուղղակի տեսնել էս ֆիլմերում որոշակի մինիմալ էքսպերիմենտներ վիզուալ ու էքշնի հետ՝ դա շատ թանկ հաճույք ա։ Էդ նշանակում ա, որ ոչ թե ռեժիսորը եկելա որպես վարձու աշխատող թղթով իրա գործը անի գնա, այլ իրոք պռոյեկտում մտցրել ա իրա ամբիցիաները ու բրդել ա մինչև Կեվին Ֆայգիի կոկորդը։ Ֆիլմի գլխավոր աստղի վրա կպցնել POV կամեռայով գլխարկ, յանի թե դուք նկարում եք ոչ թե ուլտրաբլոկբաստեր, այլ տենց փոքր, ամբիցիոզ էքշն ֆիլմ։ Մենակ դրա համար ռեսպեկտ Դեստին Կրետտոնին։
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
Ուղիղ մեկ շաբաթ առաջ մահացավ Չակ Ռասսելը, ով իր անունը գրանցել էր պատմության մեջ Ջիմ Քերրիի մասնակցությամբ "Маска" ֆիլմով։ Կոնկրետ ինձ համար Ռասսելը էն հեղինակն ա, ում շնորհիվ Ֆրեդդի Կրյուգերի ֆրանշիզան արվարձանային սլեշեռից վերածվեց դիցաբանական բլոկբաստերի։ Հենց ինքն էր, որ հանրահայտ կինո-հրեշի մասշտաբը լայնացրեց մինչև ֆենթեզի ժանրի կերպարի և ցույց տվեց, թե ինչ ջեսք կարա ունենա երազների աշխարհը մեծ էկրանին։ Չակ Ռասսելը էս գործով ինձ ցույց տվեց դեռահասի ներաշխարհի ունիկալությունը նենց, որ քեզ թվումա թե անձամբ ինքն ա դեռահաս։ Ես Ֆրեդդի Կրնուգերի եռագրությունը առաջին անգամ դիտել եմ փոքր տարիքում, ու դեռ էն ժամանակ առաջին անգամ շոշափեցի էն միտքը, որ ոնց ել ինձ դիտարկեն մեծահասակները՝ մեկա ես կարող եմ ինքնուրույն դիտարկել ինքս ինձ ու իմ հնարավորությունները։ Սա ֆիլմ էր լքված մարդկանց մասին ովքեր ամեն մեկը ունի շատ հարուստ ներքին աշխարհ, որոնց ետևում թաքնված էին ունիկալ հետաքրքրություններ և ինքդ քեզ լիարժեք ընդունելու փորձեր։ Ի շնորիվ "Кошмар на улице Вязов 3: Воины Сна" ֆիլմի, ես սիրեցի էս ֆրանշիզան ու հավերժ ասոցացնելու եմ Կրյուգերին հենց էն մասշտաբի հետ, ուր իրան ներքաշեց հենց Չակ Ռասսելը։ Մինչև հիմա ես երբեմն հիշում եմ, թե ոնց էին երազների մեջ բացահայտվում ամեն դեռահասի սուպեր հնարավորությունները։ Իմ մոտ ամենաշատը տպավորվել էր պանկ Տէրինը, ով երազի մեջ կարում էր լիներ "կռուտոյ":
без подписи
Նորություն, որին մենք արժանի ենք։ Lionsgate ը նամակ ա ուղարկել Imdb ին ու Letterboxd ին խնդրանքով, որ ավելացնեն իրենց թեգերում ու որոնման դաշտում առանձին ժանր՝ "Ջեյսոն Սթեյթհեմ"։
Ոնց ա ծնվել 2026 թվականի լավագույն քաստինգային որոշումը։ "Обсессия" ի դերասանների՝ Ինդե Նավարրետտիի ու Մայքլ Ջոնստոնի միջև քիմիայի թեստ։ Առաջին տեսարանը, որը իրանք երկուսով կարդացել են, եղելա էն, որտեղ Բեարը Նիկկիի վրա գոռում ա, ասելով "խի՞ դու չես կարում ուղղակի լինես նորմալ", ու իրանք էնքան էին տարվել էդ տեսարանով, որ սկսել էին իրենց սեփական ինտերպրետացիան տալ։ Գործի մեջ էր մտել ամեն ինչ՝ գոռոցներ, հիստերիկաներ, իրար դեմքից ու ձեռքերից բռնել։ Նրանց համար, ովքեր առաջին անգամ են տենում սենց "քիմիայի թեստ"։ Սա քասթինգի վերջին էտապն ա։ Գոյություն ունի նաև անսամբլային թեստ (երբ կերպարները շատ են), երբ հիմնական կերպարների մի քանի պոտենցիալ դերասաններ կարդում են տեսարանները, իսկ ռեժիսորը նայում ա իրանց միջի քիմիային։ Լինում ա նենց, որ դերասանները առանձին իդեալական են լինում, բայց դուետի մեջ (կամ անսամբլի) չեն բռնում իրար։ Էդ պարագայում դերասաններին սկսում են փոխել նենց, մինչև գտնվի էն քիմիան ու կատարվի էն իսկական կախարդանքը, որը տեսանք օրինակ "Обсессия" ֆիլմում։ #Հետաքրքիր
Եկել ա մեր ամենամեծ էպիզոդի առաջին մասը, որը կիսով չափ քննարկում ա, կիսով չափ սռաչ։ Ամեն դեպքում հետաքրքիր ա, վայելեք 🔥
A24 ի ու Google ի պայմանավորվածության մասին Դուրս ա եկել The Hollywood Reporter ի հոդվածը մի տեսակ տոքսիկ վերնագրով "Արդյո՞ք A24 ը դեռ խզարում ա" (Is A24 Still Cool?), որում հեղինակը տեքստի մեծ մասը մտորում ա այթի կորպորացիաների մասին։ Տեքստում դու պրյամ զգում ես, որ հեղինակին ցավացրած փոքր համաձայնագիրը ու A24+Google ԱԲ ի թեմայով կոլլաբը ավելի շատ առիթ էր մտորելու մռայլ ժամանակների ու չար կորպորացիաների մասին։ Վերջում գնում ա փոքր պարագրաֆ նրա մասին, որ A24 ը իրա բռենդը հիմնել ա հեղինակային կինոյի վրա, վերջերս նշել ա "Star Wars" ի հանդեպ հաղթանակը (շնորհակալություն Բեքռումսին), իսկ հիմա անցնում ա dark side։ Յանի էն սաղ ռեպուտացիան ու բռենդը, որը տարիներով կառուցվել ա՝ հիմա քաքմեջ են անում։ Դժգոհ ժողովուրդը Ջեսսի Այզենբերգով նոր ֆիլմի թռեյլեռի քոմենթներում գրում են ոչ թե ֆիլմի մասին, այլ իրանց ջղային կարծիքն են հայտնում ստուդիայի՝ ԱԲ ի ու Գուգլի հետ ընկերություն անելու թեմայով։ Ուզում եմ մի քիչ հետ գնամ էս պեսիմիստական տրամադրվածությունից ու հիշացնեմ, որ A24 ը վափշե տը առաջինն էր, ով օգտագործեց ԱԲ ն որպես մարկետինգային գործիք, որը բավականին հաջող ստացվեց։ Ու դա երկու տարի առաջ էր։ Ստուդիան Ալեքս Գարլենդի "Civil War" ի համար պոստեռներ էր գեներացրել աշխարհի ամենահայտնի հուշակոթողների մոտ։ Էս քայլը տարավ նրան, որ սոց ցանցերում ու ԶԼՄ ներում խոսակցությունների մեծ ալիք բարձրացավ։ Պարզ աշխատանք պրովոկացիաների հետ։ Հիշեց եմ, որ Գարլենդի ֆիլմը A24 ի ամենաթանկ ու ամենահաջողակ պռոյեկտներից մեկն ա եղել։ Մենք հո չե՞նք ժխտելու, որ ստուդիայի մարկետոլոգները վափշե էդ թեմայից հասկանում են։ Մենակ էդքանը արդեն բացատրում ա ամբողջ էդ քոլլաբի թեման։ Գուգլին պետք են ոչ ստանդարտ քեյսեր ու աշխատանք իմիջի վրա, իսկ A24 ին՝ ավելի շատ ռեսուրսներ էքսպերիմենտների հսմար։ Մի քիչ պռեսս-ռելիզը քաքմեջ արեցին, բայց կջղայնանան կանցնի կգնա։ Գարլենդի ԱԲ պոստեռների մասին մարդիկ մի շաբաթ հետո մոռացան ու գնացին ֆիլմը վայելելու։ Անընդհատ կարիք ա հայտնվում հիշեցնելու, որ հեղինակային ու անկախ կինոն ՉԻ ԿԱՐԱ աշխատի առանց կոմերցիոն կինոյի։ Վերջիններս ակտիվ են պահում ժամանցի ինդուստրիան, որը իր հերթին դռներ ա բացում ավելի նիշային կինեմատոգրաֆիայի համար։ ԱԲ վիզուալը՝ դա խնայողության գործիք ա։ Բոլոր տնային կոտենտմեյքերները, ովքեր սպասում էին իրանց աստղային ժամին ու հիմա ունեն "Հոլիվուդ ոչնչացնող" գործիք՝ ժամանակի հետ ուղղակի անհետանալու են կոնտենտի հոսքի մեջ։ Հաղթելու են մեկա նրանք, ովքեր հանդիսատեսի ուշադրությունը կարում են գրավեն իրանց ունիկալ տեսլականով, տաղանդով ու մի պտղունց հաջողությամբ։ Բլենդեր ծրագիրը ունեցել են միլիոնավոր օգտատերեր, բայց Կեյն Պարսոնսը մեր մոտ միակն ա էդպիսին։
🎨🖼️ Ինչպե՞ս «Մոնա Լիզան» դարձավ աշխարհի ամենահայտնի նկարը և հայտնվեց կինոյում։ 📖Հետաքրքիր է, բայց «Մոնա Լիզան» միշտ չէ, որ աշխարհի ամենահայտնի նկարն էր։ Ամեն ինչ փոխվեց 1911 թվականին, երբ այն գողացան Լուվրից։ Դեպքը վերածվեց իսկական սենսացիայի․ թերթերը ամիսներ շարունակ գրում էին դրա մասին, մարդիկ հերթերով գնում էին թանգարան՝ պարզապես դատարկ պատը տեսնելու։ Երկու տարի անց նկարը գտան։ Իսկ հետո եկան պարոդիաները, հուշանվերները, գովազդները և, իհարկե, կինոն։Տարիների ընթացքում Ջոկոնդան հայտնվել է բազմաթիվ ֆիլմերում. 🎬 «The Tragic Love of Mona Lisa» (1912) 🎬 «On a volé la Joconde» (1966) 🎬 «Mona Lisa» (1986) 🎬 «Mona Lisa Smile» (2003)՝ 🎬 «The Da Vinci Code» (2006) 🎬 «Stealing the Mona Lisa» (2006) 🎬 «Leo da Vinci: Mission Mona Lisa» (2018) 🎬 «Glass Onion: A Knives Out Mystery» (2022) ✨«Մոնա Լիզան» երևացել է նաև «Lupin»-ում, «Doctor Who» ում, «The Simpsons»-ում: ✅ Մի խորհրդավոր ժպիտը բավական էր, որ «Մոնա Լիզան» դառնար ոչ միայն աշխարհի ամենահայտնի կտավը, այլև կինոյի ու փոփ մշակույթի խորհրդանիշ։
без подписи
без подписи
без подписи