tgindex
ԵԿԵՂԵՑԻ

ԵԿԵՂԵՑԻ

Статистика

Մենք քարոզում ենք խաչյալ և հարությալ Քրիստոսին❤️‍🔥

Последний пост
14 авг.
Последнее чтение
13 авг.
Постов за неделю
2
Всего постов
22
Тип
открытый
Язык
und
В каталоге с
13 авг.
Подписчики
533
0 за 2 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
447
22 постов
Вовлечённость
83,9%
к подписчикам
Постов в день
0,3
всего 22
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
220
1/48двое суток
252
1/72трое суток
271

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • без подписи

  • без подписи

  • 9 авг.577317

    Հիշեցում: 📖Չմոռանաս Աստվածաշունչդ։ 😊

  • 8 авг.507526

    Սիրելինե՛ր, խնդրում ենք, որ այսուհետ գաք ձեր Աստվածաշնչերով։ Իսկ թե ինչու ենք այսպես որոշել և ինչի համար է դա կարևոր, ավելի մանրամասն կխոսենք վաղը՝ պաշտամունքի ընթացքում։ Կհանդիպենք վաղը ժամը 15:00 Վաղվա թեմա՝ <<Ավետարանը մեր տներում>> ❤️‍🔥

  • Կիրակնօրյա խոսքից շատ կարևոր հատված ❤️‍🔥 ‹‹Ինչ կրակով ենք տաքանում›› “Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսն ու մյուս աշակերտը։ Այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, ուստի Հիսուսի հետ մտավ քահանայապետի գավիթը։ Իսկ Պետրոսը կանգնել էր դրսում՝ դռան մոտ։ Այդ ժամանակ մյուս աշակերտը, որ քահանայապետին ծանոթ էր, դուրս ելավ, դռնապանի հետ խոսեց և Պետրոսին ներս մտցրեց։ Եվ դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. «Գուցե դու է՞լ ես այն մարդու աշակերտներից»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։ Այնտեղ կանգնած էին նաև ծառաներ ու պահակներ, որոնք կրակ էին վառել ու տաքանում էին, քանի որ ցուրտ էր։ Պետրոսը ևս նրանց հետ կանգնել ու տաքանում էր։ Եվ քահանայապետը Հիսուսին հարցրեց նրա աշակերտների և ուսուցումների մասին։ Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում և տաճարում, որտեղ հավաքվում էին հրեաները։ Ես ոչինչ ծածուկ չեմ խոսել։ Ինչո՞ւ ես ինձ հարցնում. հարցրո՛ւ լսողներին, թե ի՛նչ եմ նրանց հետ խոսել։ Ահավասիկ նրանք գիտեն՝ ես ի՛նչ եմ ասել»։” ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:15-21 Հիսուսին տանում են քահանայապետի գավիթը՝ դատավարության։ Պետրոսը դրսում կանգնած էր և չէր կարողանում ներս մտնել։ Հավանաբար Հովհաննեսն էր, որ, ներսում լինելով, ներս հրավիրեց նաև Պետրոսին, որովհետև ծանոթ էր քահանայապետին։ Եվ դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. «Գուցե դո՞ւ էլ ես այդ մարդու աշակերտներից»։ Նա պատասխանեց. «Ո՛չ, չեմ»։ Մեր հոգևոր կյանքում նույնպես մենք հայտնվում ենք այսպիսի իրավիճակներում կանգնում ենք դռների առաջ և պատասխանում «դռնապան կնոջ» հարցին՝ արդյոք Հիսուսի աշակերտնե՞րն ենք, թե՞ ոչ։ Դռնապան կինը խորհրդանշում է կեղծ եկեղեցին, որը ուրացել է Հիսուսին, և, որպեսզի մտնես նրա տարածք, դու նույնպես պետք է ուրանաս Հիսուսին եւ կրես նրա ուսմունքը ,որ դառնաս նրա աշակերտը։ Այնտեղ կանգնած էին նաև ծառաներն ու պահակները, որոնք կրակ էին վառել և տաքանում էին, որովհետև ցուրտ էր։ Պետրոսն էլ նրանց հետ կանգնել ու տաքանում էր։ Պետրոսը տաքանում էր մի կրակով, որը Աստծո զոհասեղանից չէր վառվում։ Աստված Մովսեսին պատվիրել էր, որ զոհասեղանի կրակից վերցված կրակը լցնեն բուրվառի մեջ՝ որպես մաքուր անոթ, և վրան խունկ լցնելով՝ վառեն այն՝ տարածելով խնկի բույրն ու ծուխը։ Բուրվառը մենք ենք՝ որպես Աստծո համար մաքուր անոթ։ Խունկը և նրա բույրը մեր աղոթքներն են, որոնք հաճելի են Աստծուն։ Իսկ ծուխը դեպի Աստված բարձրացող մեր աղոթքներն են։ Պետրոսը, երեք տարի Հիսուսի հետ լինելով, մի կարևոր բան դեռ չէր հասկացել. Հիսո՛ւսն է այն զոհը, որով միայն կարող ես տաքանալ։ Ահարոնի երկու որդիները, իրենց բուրվառները զոհասեղանի կրակից չվառելով, տեղում մահացան Աստծո հարվածից։ Այո՛, զոհը Հիսուս Քրիստոսն է։ Նա է մեր սառած սրտերը տաքացնողը։ Խնկի յուրաքանչյուր հատիկը մենք ենք եկեղեցու սիրո, հնազանդության, Նրան հետևելու, Նրան չուրանալու, Նրան պատվելու, մեծարելու և գովաբանելու խոստովանությունն է ուղղված ճշմարիտ Զոհին՝ Հիսուս Քրիստոսին։ Իսկ Պետրոսը տաքանում էր կեղծ ճյուղերով, որոնք խորհրդանշում են վախը, անորոշությունը, ինքնավստահությունը, մեծամտությունը և, վերջիվերջո, ուրացումը, ինչը տեղի ունեցավ երկրորդ անգամ հենց այդ կրակի մոտ։ Քահանայապետը Հիսուսին հարցնում է Նրա աշակերտների և ուսմունքի մասին, ինչին Հիսուսը պատասխանում է. «Հարցրե՛ք նրանց»։ Այսինքն՝ տվյալ դեպքում՝ Պետրոսին։ Բայց Պետրոսը լուռ էր, որովհետև վախեցած էր։ Երրորդ անգամ ևս մեկը հարցրեց, և նա ուրացավ։ Դրանից հետո աքաղաղը կանչեց, և նրա մարդկային ողջ կամայականությունը պարտվեց։ Նա այն աշակերտն էր, ով, հույսը դնելով իր մարդկային կամքի վրա, խոստացել էր երբեք չուրանալ Հիսուսին։ Նա նույնիսկ պատրաստ էր Հիսուսի հետ գնալ տանջարան։ Բայց հենց այստեղ պետք է հասկանանք, որ մեր մարդկային կամքն անզոր է վախի և մահվան դեմ, եթե չի սնվում և չի տաքանում Հիսուսի զոհից։ Պետրոսը լքում է այդ տարածքը, դառնագին արտասվում է, զղջում և, տաքանալով Հիսուս Քրիստոսի զոհով, բորբոքվելով Նրա սիրով, դառնում է Նրա նահատակը՝ հաջորդ կենդանի խարույկը, որը վառվում է Հիսուսի զոհի կրակով։ Նա է, Ով հավիտյան տաք է պահում մեր սառած սրտերը։

  • 5 авг.414574

    Իսկ դուք ո՞ր տարիքում եք փրկվել🤍 ⬇️

  • ԵԿԵՂԵՑԻ pinned «Նրանք ովքեր ուզում են մկրտվել, լրացրեք հարցաթերթիկը https://forms.gle/qnNrKYDABafm2uA7A»

  • 4 авг.439615

    Նրանք ովքեր ուզում են մկրտվել, լրացրեք հարցաթերթիկը https://forms.gle/qnNrKYDABafm2uA7A

  • 4 авг.421186

    «Մկրտվել , մկրտություն նշանակում է»։ Ընկղմվել, սուզվել , մեկանալ, թաղվել ։ Մի քանի տեսակի մկրտություն կա: 1. Մահվան մկրտություն 2. Սուրբ Հոգու մկրտություն։ 3. Ջրի մկրտություն։ 2- «Տարբեր մոտեցումներ կան Մկրտության վերաբերյալ»։ ֊Կաթոլիկ ֊Առաքելական -Մկրտական -Ավետարանական 3- «Տերն է պատվիրել ,որ մկրտվենք» Մատթեոս 28․19–20 (Հիսուսի պատվիրանը) “Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով.” - մենք մկրտում ենք Հանուն Հոր Որդու եւ Սուրբ Հոգու։ 4- «Ինչ է մկրտության խորհուրդը»։ Մկրտությունը փրկության վկայության ցուցադրումն է, Վերածնունդի ապաշխարհության վկայության ներկայացումը։ Երբ ընդունում ենք Հիսուսին հավատքով ,նույնականանում ենք Նրա մահվան ու հարության հետ և որոշում ենք ապրել Աստծով նոր կյանք: Այդ նույն ժամանակ այն իր մեջ կրում է հատուկ օրհնություններ։ Մկրտվելով ցանկանում ենք ինքներս մեզ եւ նաեւ շրջապատին ասել ,որ հին մարդն այլեւս մեռած է, թաղված ,իսկ նոր մարդը ցանկանում է Աստծո համար նոր, Նրան առավել հաճելի կյանք ապրել։ Օրինակ սուզվելով ջրի մեջ մենք մեր հին մարդը թողում ենք այնտեղ, որպես նշան հին մեռած մարդու եւ Աստծով փրկված նոր մարդ դուրս գալիս ջրից ասելով ,հներն անցան ամեն բան նոր է։ Ուզում ենք ասել, որ ազատ ենք մեղքից. և այսուհետ ապրելու ենք Հիսուսի համար: Եվ այսպես Մկրտությունը փրկվելու համար չէ, այլ փրկվածի վկայությունը ցուցադրելու համար է։ «Տերն ասում էր մի մկրտություն ունեմ ,որ շատ եմ փափագում»: Ինքը մեռնում է մեր փոխարեն ու համարում,որ մենք էլ ենք մահացել: Հռոմեացիներին 6:3-11 “Կամ չգիտե՞ք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, նրա մահո՛վ մկրտվեցին։ Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։ Որովհետև եթե նրա մահվան նմանությամբ նրա հետ միացանք, ապա նրա հարությամբ նույնը կլինենք։ Իմացե՛ք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։ Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։ Իսկ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Գիտենք, որ Քրիստոսը, մեռելներից հարություն առնելով, այլևս չի մեռնում, մահը նրա վրա այլևս չի իշխում։ Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկ անգամ, իսկ նա, որ կենդանի է, Աստծու համար է կենդանի։ Նույնպես էլ դուք ձեզ մեղքի համար մեռած համարեք, իսկ Աստծու համար՝ կենդանի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։” Այս համարների հիման վրա տեսնում ենք ,որ մենք մեր փրկության հարցում,ոչինչ չենք արել,բայց միակ բանը ,որ պիտի անենք այն է ,որ գիտակցենք,որ փրկված ենք ,որովհետեւ Հիսուսը մահի մեջ մկրտվելով մեզ կյանք տվեց եւ գիտակցելով ,որ փրկված ենք ապաշախարության արժանի պտուղներ ցույց տանք նաեւ ինչպես Պողոսն է ասում Իր չարչարանքներին մասնակից լինենք ։ Մկրտությունը փրկություն չէ։ Հավատքով է փրկությունը ոչ մկրտությունով։ Գործք 16.31-34-ում Փիլիպեցի բանտատերը հարցնում է թէ <<ես ի՞նչ պիտի անեմ որ փրկվեմ>>, ու առաքյալները նրան պատասխանեցին ասելով <<հավատա Հիսուս Քրիստոսին ու դու և քո ընտանիքը/տունը կփրկվեք>>, ու նրանք հավատալով փրկվեցին ու մկրտվեցին, հավատալով Աստծուն: 5- Ի՞նչ սպասել մկրտությունից հետո: Փորձվելու ենք. “Այդ ժամանակ Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։” Մատթեոս 4:1 Հնարավոր է տարատեսակ փորձություններ գան: Արդյունքում «Զորանալու ենք»։ “Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, ու նրա համբավը տարածվեց այն գավառի բոլոր կողմերում։” Ղուկաս 4:14 Հոգևոր թարմացում, նվիրում, աճ Աստծո Սիրո մեջ: Համայնքային հանդիպումների ակտիվ մասնակցություն (Եկեղեցի հաճախում,տարատեսակ միջոցառումների մասնակցում)։ Ամփոփում Մկրտության Բացատրություն․ Մկրտությունը փրկության պատճառը չէ, այլ դրա հետևանքը։ Այն գալիս է հավատքից և ապաշխարությունից։ Մկրտվել նշանակում է՝ մեռնել հին կյանքով և հարություն առնել նոր կյանքով Հիսուսում: Գործք 2.41-ում ասում է որ <<Ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին: Եվ այդ օրը նրանք երեք հազար հոգով ավելացան>>: Նրանք իրենց հավատքի հիման վրա մկրտվեցին:

  • 1 авг.417262

    Սիրելի՛ համայնք ❤️‍🔥 Վաղը միասին ունենալու ենք հաղորդություն։ Ժամը 15:00-ին. Վաղվա թեման է՝ «Ի՞նչ կրակով ենք տաքանում»։ Արի՛ պատրաստ սրտով՝ լցվելու Տիրոջ ներկայությամբ և խոսքով։

  • 1 авг.406202

    Ի՞նչ ենք աղոթում։ 🔥 Առաջին սերն ունենալով՝ մեր ամբողջ կենտրոնացումը ուղղված է Աստծուն։ Սակայն որոշ ժամանակ անց տեսնում ենք, որ այն սերը, որ ունեինք Աստծո նկատմամբ, կամաց-կամաց նվազում է, և մեր կենտրոնացումը սկսում է ուղղվել դեպի այս աշխարհը։ Եթե նախկինում Աստծուց խնդրում էինք հոգևոր բաներ, օրինակ՝ «Տե՛ր, լցրո՛ւ մեզ Քո Սուրբ Հոգու պտուղներով», ապա հիմա մեր աղոթքները հաճախ նմանվում են հեթանոսների աղոթքներին. «Տո՛ւր այս նյութական բանը, տո՛ւր այն նյութական բանը, տո՛ւր ինձ հաջողություն այս կյանքում, որպեսզի այս ունենամ, այն ունենամ»։ «Ուրեմն մի՛ մտահոգվեք՝ ասելով. «Ի՞նչ ենք ուտելու», կամ՝ «Ի՞նչ ենք խմելու», կամ՝ «Ի՞նչ ենք հագնելու», որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում. որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենի կարիքն ունեք։ Բայց նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի»։ Մատթեոս 6:31-33 Մեր սերն առ Աստված վերականգնվելու կարիք ունի։ Մեր աղոթքները պետք է ուղղված լինեն դեպի երկինք, և, ինչպես Խոսքն է ասում, նախ պետք է փնտրենք Աստծու արքայությունն ու Նրա արդարությունը, և այդ ամենը մեզ ավելիով կտրվի։ Քո օրհնվելու եւ չօրհնվելու պատասխանատուն դու ես։ Ուստի Հոգեւոր օրհնություններ փնտրիր եւ կենտրոնացումդ պահիր դեպի երկինք։

  • 1 авг.387102

    Սիրելիներ ❤️ Օգոստոսի 7-9ը Շիրակի համայնքին հարկավոր է 2 խոհարար. Ապարանի լճում դոմիկներ է լինելու. ո՞վ կկարողանա միանալ ❤️ եթե մարդ գիտեք, որ կուզի համայնքից, ասեք ինձ.

  • Կանանց հանդիպումները շարունակվում են։ 🤍 Օրհնված ենք, որ ունենք այսպիսի համայնք, որտեղ կարող ենք միասին վայելել իրար ու Տիրոջը:

  • Սիրելի համայնք, հանդիպում ենք վաղը ժամը 15:00-ին եկեղեցում: Վաղվա թեման՝ ‹‹Ի՞նչ ենք աղոթում›› ❤️

  • Կիրակնօրյա խոսքից. ❤️ «Որովհետև մեր պատերազմը արյան և մարմնի դեմ չէ, այլ՝ իշխանությունների, իշխանությունների պետերի, այս աշխարհի խավարի տիրակալների, երկնային ոլորտներում եղող չարության հոգևոր ուժերի դեմ»։ (Եփեսացիներին 6:12) Արդյո՞ք հավատում ենք, որ հոգևոր պատերազմի մեջ ենք։ Մենք պետք է գիտակցենք, որ սատանան մռնչացող առյուծի պես շրջում է՝ փնտրելով մեզ ,որ կուլ տա։ Սատանայի կողմից մեզ հասցված վնասները, հարվածներն ու ազդեցությունները շատ դեպքերում մեր կողմից դիտարկվում են որպես պատահականություններ, մինչդեռ դրանք չարի գործն են մեր կյանքում։ Չի կարելի ամեն թփի տակ սատանա փնտրել, բայց այն, ինչ սատանան անում է մեզ հետ, ակնհայտ է։ Պարզապես երբեմն մեր հոգևոր միամտությունը կամ անհասունությունը թույլ չի տալիս հավատալ և տեսնել աներևույթ թշնամուն։ Այո՛, նա աներևույթ է, բայց նրա գործերն իրական են տեսանելի ։Նա մեր կյանք է բերում կասկածներ , վախեր ,տագնապ, չարախոսություն, բամբասանք, ատելություն ,անգամ գործում է մեր դեմ երազների միջոցով։ Սատանան գալիս է սպանելու ,քանդելու համար ։ Դանիելի աղոթքի պատասխանը հետաձգվեց քսանմեկ օր, որովհետև Պարսից իշխանը, որը մարդ չէր, այլ սատանայի հրեշտակ՝ հոգևոր էակ, դեմ էր կանգնել Աստծո հրեշտակին։ Այնուհետև հրեշտակին օգնության է գալիս Միքայել հրեշտակապետը։ Մենք զենք ունենք աներևույթ աշխարհի դեմ կռվելու համար։ Այդ զենքը Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունն է։ Սատանային կարող ենք հակառակվել այսպիսի խոսքերով. «Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, սատանա՛, հեռացի՛ր»։ Ամեն օր, առավոտյան, ամենից առաջ փառք տվեք և գոհացեք Աստծուց, ապա խնդրեք Հիսուս Քրիստոսի պաշտպանությունը և Նրա արյան զորությունը։ Ասեք. «Քո արյան զորությամբ պաշտպանի՛ր ինձ»։ Երբ այս ամենը հավատքով անենք, խաղաղություն և ապահովություն կզգանք։ Սովորենք կռվել մեզ համար, իսկ հետո ուրիշների։ Մեր զենքերը տրված են թշնամու դեմ կռվելու համար, ոչ թե միմյանց դեմ։ Ամփոփենք. Մենք ռազմիկներ ենք։ Մենք ունենք աներևույթ թշնամի։ Մեր զենքը Աստծո Խոսքն է և Հիսուս Քրիստոսի անունով հրամայելն է, որ սատանան հեռանա մեզանից։ Մեր զենքը պետք է ուղղենք միայն սատանայի դեմ։

  • без подписи

  • без подписи

  • Մենք հավատում ենք միասնական աղոթքի զորությանը։ 🔥 Անցյալ կիրակի միասին աղոթելու երեք գեղեցիկ առիթ ունեցանք. Նոր կազմավորվող ընտանիքի համար. Բանակ գնացող մեր եղբոր համար. Ընտանիքի համար, ում բալիկը շուտով պիտի ծնվի «Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։ Մատթեոս 18:20 🤍

  • Սպասում ենք քեզ եկեղեցում ❤️‍🔥 Այսօրվա թեման՝ «Ո՞ւմ դեմ ենք պատերազմում»։

  • Ի՞նչ ենք մենք տեսնում. Մենք Բարտիմեոսի նման կույր ենք ծնվում, բայց Հիսուսին ընդունելուց հետո մեր հոգևոր աչքերը բացվում են, որից հետո, աճելով հավատքի մեջ, Աստված սկսում է մեզ պատրաստել այն նպատակի համար, որի համար մեզ կանչել է։ Մեզ պետք են Աբրահամի աչքերը, ով հավատում էր, որ ուր էլ գնա, Աստված իրեն օրհնելու է։ Իսկ Ղովտը հավատում էր իր տեսածին և ընտրեց շնչավորը։ Նա չէր տեսնում, որ Աստված իրեն օրհնել էր Աբրահամի պատճառով։ Նա շահասեր էր դարձել և չէր տեսնում Սոդոմի վտանգը։ Նրա հոգևոր աչքերը փակ էին, և Սոդոմում ապրելու արդյունքում նրա ընտանիքի անդամները վնասվեցին։ Իր երկու աղջիկները, հարբեցնելով նրան, խաբեությամբ կենակցեցին նրա հետ։ Նա գրկում էր իր երկու որդիներին, բայց ոչ իր կնոջից ծնված, այլ իր աղջիկներից ծնված։ Նա քաղում էր սարսափելի դառը պտուղներ։ Բայց, հասկանալով իր գործած սխալները, նրա արդար հոգին տանջվում էր, ինչպես Աստվածաշունչն է ասում։ Նա հասկանում էր, որ սխալ ընտրություն էր կատարել՝ ընտրելով Սոդոմը, ինչի արդյունքում պղծվել էր իր ընտանիքը։ Իսկ Աբրահամն ինքը չէր ընտրել իր գնալիք ուղղությունը, այլ հավատքով, վստահելով, հետևում էր Աստծո ասածներին։ Այն վայրը՝ Քանանը, որը Աստված նրան ցույց էր տվել, քարքարոտ էր, փշոտ և ապրելու համար բարենպաստ չէր։ Բայց հենց այնտեղ ենք տեսնում Աբրահամի հավատքով ընթանալը։ Նրա հոգևոր բաց աչքերը երկրի վրա տեսնում էին երկինքը։ Նա համբերությամբ գնաց հավատքով և դարձավ ամբողջ աշխարհի հավատացյալների հայրը։ Ի՞նչ ենք մենք տեսնում։ Մենք Աբրահա՞մ ենք, թե՞ Ղովտ։ Աստված տեսիլք և նպատակ ունի քեզ համար պատրաստված, և որպեսզի այն տեսնես, պետք է զգույշ լինես, թե ինչ ես տեսնում։ Հետևաբար, նայիր հոգևոր աչքերով։ Հատված կիրակնօրյա խոսքից ❤️‍🔥