tgindex
Elbakyan's diary

Elbakyan's diary

Статистика

Edgar Elbakyan's Telegram channel

Последний пост
13 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
2
Всего постов
21
Тип
открытый
Язык
und
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
13 авг.
Подписчики
2 715
+5 за 5 дн.
Сутки
+3
+0,11%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
693
21 постов
Вовлечённость
25,5%
к подписчикам
Постов в день
0,3
всего 21
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
251
1/48двое суток
287
1/72трое суток
310

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • «Միջանցքդ սոցիոլոգիայով կտրեմ» կամ խոսում են փաստերը Երեկ հրապարակայնորեն հայտարարվեց, որ «Ուժեղ Հայաստանը» չունի հակամիջանցքային դիրքորոշում, ավելին՝ միջանցքը համարում է ճանապարհ։ Սա տեսանելի էր մասնագիտական դիտանկյունից նաև մինչ այս, բայց հրապարակային խոստովանությունը պահանջում է լույս սփռել որոշ կարևոր երևույթների վրա։ Հաշվի առնելով, որ «Ուժեղ Հայաստանը» նախընտրական տարում հանդես է եկել որպես հակաիշխանական ընդհանրական պայքարի դրոշն ստանձնած կուսակցություն՝ նախ դիտարկենք, թե ինչպես են նրանց ընտրողները վերաբերվում «Թրիփ» կոչված միջանցքին։ Այսպես՝ «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց միայն 2.5%-ն է դրական գնահատել «Թրիփ» նախագիծը, մինչդեռ 47.5% այն բացասական է գնահատել։ Տվյալները վերցված են «Հայկական նախագիծ» կազմակերպության իրականացրած «Հայկական մտքաչափ (2026 թ․ ձմեռ)» սոցիոլոգիական հետազոտությունից (ավելի մանրամասն՝ նկարի մեջ)։ Սա նշանակում է մի բան, որ երևի թե առանց սոցիոլոգիայի էլ էր պարզ, այն է՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրազանգվածը հակաթրիփային է, իսկ կուսակցական ղեկավարությունը, ինչպես տեսանք, հակառակը։ Ցավոք, խնդիրն ավելի խորն է, քան միջանցքի թեմայով արված մեկ հայտարարությունը։ Խնդիրը քաղաքական պատասխանատվությունն ու հետևողականությունն են։ Խնդիրը, եթե կուզեք, այն է, որ քաղաքական ուժը չի կարող ուրբաթ օրը՝ Վեհափառի դեմ շինծու դատական հետապնդման ժամանակ, ժողովրդահաճո լայքաբեր հայտարարություն անել, որ «դատավորը հայ էր»՝ փաստացի խաղարկելով այն խոսույթը, որ հակաեկեղեցական կեցվածք ունեցողները «ներքին թուրք են», իսկ դրանից հինգ օր անց՝ չորեքշաբթի, առաջ տանել նույն այդ «ներքին թուրքի» թեզը, թե իբր միջանցքը միջանցք չէ, այլ ճանապարհ։ Նման քաղաքական վարքն ուղիղ ճանապարհ է դեպի մետաֆիզիկական ինվերսիա, երբ հրեշի դեմ պայքարողն ինքն է որդեգրում հրեշի խառնվածքը։ Այդ ճանապարհով է անցել ՀՀՇ-ն, որ, արցախյան շարժման ալիքի վրա իշխանության գալով, սկսեց «Ղարաբաղյան կնճռից» օր առաջ ձերբազատվելու ուղիներ որոնել։ Այդ ճանապարհով է անցել ՔՊ-ն, որ 2021 թ․-ին խոստանում էր Շուշիի ու Հադրութի խաղաղ դեօկուպացիա, իսկ ընտրվելուց հետո Արցախի մնացած հատվածն էլ հանձնեց։ Ո՛չ ՀՀՇ-ն, ո՛չ ՔՊ-ն քաղաքական պատասխանատվություն չեն կրել խոսքի ու գործի միջև այդպիսի ահռելի անդունդ փորելու համար, դրա համար այդ ճանապարհը գայթակղիչ կարող է թվալ նույնիսկ իրենց ՔՊ-ի քաղաքական հակառակորդ հռչակածների համար։ «Բայց պետք չի»,- ինչպես կասեր մի լեգենդար աբովյանցի երիտասարդ։ Հայոց ազգային-ազատագրական պայքարի դրոշը մեր նախորդ սերունդների, ապրողներիս և դեռ ծնվելիք սերունդների ազգային իղձերի մարմնավորումն է, որ հատուկ հոգածություն է պահանջում։ Այն չի կարող տնօրինվել որպես էժանով ձեռք բերված բաժնետիրական ակտիվ… #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • Այսպես կոչված «Թրիփը» գործառութային առումով թուրքերի ձևակերպած և պահանջած «Զանգեզուրի միջանցքն» է։ Ավա՜ղ։ Դեռ մի կողմ թողնելով պատմաքաղաքական ապացուցողական ամբողջ համաշարը՝ թեկուզ միայն օգոստոսի 8-ի տխրահռչակ հռչակագրում հանդիպող «ՀՀ տարածքի վրայով Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապ» ձևակերպումը հիմնավորում է նվաստիս պնդումը։ Երկրորդ կարծիք այս հարցում կարող է լինել միայն ռազմավարական մեծ պատկերի փոխարեն բառային փաթեթավորումների վրա կենտրոնանալու դեպքում։ Բայց նույնիսկ այդ ճանապարհը լավ տեղ չի տանում։ Դիցուք՝ «Թրիփն» իսկապես ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։ Ե՞վ։ Ի՞նչ է փոխվում դրանից։ Ընդհանրապես Հայաստանի շահերից բխո՞ւմ է, որ մեր ճանապարհները զավթող, մեզնից Արցախը գրաված, մեր մեծամեծերին պատանդառած թշնամիներն առհասարակ իրար միանալու ճանապարհ ունենան, այն էլ՝ մեր իսկ տարածքով… Մեզ պետք է ոչ թե բառերի ճշգրտում, այլ ռազմավարական մտածողության հեղափոխություն։ Հեղափոխությունը մտածողության, գործունեության և առհասարակ տիրապետող մոդալությունների արմատական կերպափոխումն է։ Սրանով է հեղափոխությունը տարբերվում սովորական փոփոխությունից, որը սոսկ տիրող կարգերի շրջանակներում իրագործվող «թույլատրելի» ճշգրտում է։ 2018 թ․ և հատկապես 2020 թ․-ից Հայաստանն զգում է ճշմարիտ հեղափոխության կարիք։ Միայն այդ դեպքում հայկական քաղաքակրթությունը և դրան սպասարկելու կոչված քաղաքական դաշտը հասու կդառնան Հայաստանի իրական շահերին՝ զերծ դրսեկ և օտար խաղացողների ձևավորած «նորմալ ստատուս-քվոյի» թելադրանքներից։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • 8 авг.457221

    Իսկ գիտեի՞ք, որ տակավին 17-րդ դարի հայ բանագնաց և օրիենտալիստ Պետրոս Ապետիքը ճշտությամբ նկարագրել է ՔՊ-ի ներսում տիրող վախերը և ընդդիմադիր դաշտի մասնատվածությունը։ Ահա այդ հատվածը՝ հեղինակի «Քառասնասյուն» (Վիեննա, 1678, էջք 341-342) երկից։ «… Քանի որ առիթ է հարուցվել՝ խոսելու թուրքերի մասին, զանց չպիտի առնեմ հուշարժան մի բան պատմել հարցասեր ընթերցողին։ Այն մասին, թե քրիստոնեից այս ոխերիմ թշնամիներն ինչ են մտածում նույն այդ քրիստոնյաների մասին, և ուստի՝ սովորություն ունեն իրենց տաճարներում միաձայն աղոթելու․ "Hala Kafier Lere birlich vermeſin.", որ ասել է թե՝ «թող Աստված միասնություն և խաղաղություն չպարգևի անհավատներին», որով անօրենները նկատի ունեն քրիստոնյաներին։ Քանզի վախենում են քրիստոնեից ձեռքով իրենց վերջնական ոչնչացումից (և թող Աստծո բարեհաճությամբ ի կատար ածվի սա նրանց վրա)։ Այս բարբարոսներն ինքնապես ընդունում են, որ մի օր անհավատների, այն է՝ քրիստոնեից զորությամբ հարկադրվելու են թողնել իրենց տիրապետությունը, որ, ըստ իրենց իսկ համոզմունքի, ձեռք են բերել Մուհամեդի շնորհով, ինչից հետո վերստին պիտի փախչեն դեպի վերջին հանգրվանը՝ Արաբիա, որ է իրենց մարգարեի հայրենիքը։ Թող Աստված կատարի այս բանը, որ Աստծո Սուրբ եկեղեցին, բաղձացած ցնծությունների մեջ, օրհներգակից դառնա Զաքարիային՝ ասելով․ «փրկութիւն՝ մեր թշնամիներից», ինչպես և «մեր Աստծու գթառատ ողորմութեան շնորհիւ, որով բարձունքից արեգակը մեզ կ'այցելի»։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • 7 авг.530263

    ⚡️ ⚡️ Թուրքական իշխանություների հարուցած «դատն» ընդդեմ Հայոց Հայրապետի և եպիսկոպոսների կանցկացվի դռնփակ ռեժիմով։ Քիչ առաջ այդ մասին հայտարարեց դատավորը։ Իրավական հիմնավորումը քրեական դատավարության օրենսգրքի 267.2.1 կետն էր․ «… Դատարանի նախաձեռնությամբ հանրության…

  • 7 авг.513102

    ⚡️ ⚡️ Թուրքական իշխանություների հարուցած «դատն» ընդդեմ Հայոց Հայրապետի և եպիսկոպոսների կանցկացվի դռնփակ ռեժիմով։ Քիչ առաջ այդ մասին հայտարարեց դատավորը։ Իրավական հիմնավորումը քրեական դատավարության օրենսգրքի 267.2.1 կետն էր․ «… Դատարանի նախաձեռնությամբ հանրության ներկայացուցիչների և լրատվության միջոցների մասնակցությունը դատական նիստին կամ դրա մի մասին դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե հրապարակայնության սկզբունքի արդարացված սահմանափակումն անհրաժեշտ է ապահովելու համար մասնավոր կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը»։ Իսկ զավեշտալին այն է, որ դատավորը նկատի ուներ նաև ի՛ր մասնավոր կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը։ Կատարվեց Հովհաննես ավետարանիչի ձեռքով գրվածը, թե «… ով չարիք է գործում, ատում է լույսը եւ չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան» (3․20)։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • 7 авг.458163

    Ի՞նչպես էին Ամենայն Հայոց Կաթողիկոսին փորձում դատել 17-րդ դարում։ Այդ ժամանակվա մեր ականավոր և եկեղեցու բարեկարգիչ կաթողիկոսներից էր Հակոբ Ջուղայեցին։ Ոնոփրիոս անունով մի տիրադավ և թուրքական կողմնորոշում ունեցող վարդապետ Հակոբ Ջուղայեցուն մեղադրում էր, թե իբր վերջինս ցանկացել է գաղտնի Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Գայանեի մասունքները տանել Ֆրանսիա, դրա փոխարեն այնտեղից վերադառնալ մեծ գանձերով և Էջմիածնում, ընդդեմ պարսից իշխանության, հայոց թագավոր օծել («Սիոն» հայ ամսագիր, 1933, մայիս, թիւ 5, էջ 152)։ Ինչպես տեսնում ենք, հայոց եկեղեցուն թիրախավորելու՝ տիրադավերի և թշնամիների հնարքները չեն փոխվել։ Փոխվել են միայն դերակատարները․ Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Գայանեի մասունքների փոխարեն այժմ իբրև թե Գարեգին Բ-ի օրոք անհետացած Սուրբ Գեղարդն է, Ֆրանսիայի դերում հանդես է գալիս Ռուսաստանը, իսկ պարսից բռնակալության դերում արդեն հայաստանյան ներկայիս դե ֆակտո իշխանություններն են՝ թուրք-ադրբեջանական շահերին համահունչ իրենց քաղաքականությամբ։ Անշուշտ, մեր եկեղեցին՝ գլխավորությամբ Վեհափառ Հայրապետի, կհաղթահարի նաև այս փորձությունը։ Բայց դա չի կարող տեղի ունենալ միայն Աստծո ողորմածությամբ։ Դրա համար պետք է, որ մենք, որ երկրի վրա Աստծո կամքը կատարողները և ի կատար ածողներն ենք, շարունակաբար պաշտպանենք մեր եկեղեցին տիրադավերի և թշնամիների ոտնձգություններից։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • без подписи

  • Բաքվի խոշտանգարանում ապօրինի պահվող պատանդ Դավիթ Մանուկյանն ունի այնքան արիություն և սպայական պատիվ, որ կիրառում է «ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյան» արտահայտությունը՝ առանց Հայաստանում ցարդ կիրառվող կռապաշտական «վարչապետ» պատվանունն օգտագործելու։ Նման դեպքերի համար է Գարեգին Նժդեհն ասել․ «Ես տեսա հոգով ազատը ստրկության մեջ ու սիրեցի մարդուն, ես տեսա ստրուկն ազատության մեջ ու գարշեցի մարդուց»։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • 9 июл.1 053275

    Արարատի ցեմենտի գործարանի եղկելի ավերումը մեկին մեկ նման է 1990-ականներին «վաշինգտոնյան կոնսենսուսի» թելադրանքով և ՀՀՇ-ի գործադրմամբ իրականացվող Հայաստանի արդյունաբերական կարողության թալանն ու ոչնչացումը։ Մնում ա՝ գործարանի սարքավորումները որպես մետաղի ջարդոն հանձնեն Թուրքիային, տարածքն էլ դախլեքով վարձով տան, ու ևս մեկ անգամ կապացուցվի սրանց հակազգային հհշածին լինելը։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • 8 июл.909252

    Ձեր խոնարհ ծառան հենց էս օրվա համար ա հորինել «արևմտյան նեոգաղութատիրական ցանց» հասկացությունը 😊 ։ Զարմանալի ոչինչ չկա. Արևմուտքի համար հայկական ինքնիշխան նախագիծը կերպավորվում է որպես այս տարածաշրջանում իրենց դաշնակից թուրքական նախագծի խոչընդոտ։ 2018 թ.-ին էդ խոչընդոտը հաղթահարելու համար մի ամբողջ իշխանություն հեռացրին, ինչի՞ չպիտի ձգտեն նաև Արցախի դատի պաշտպանությամբ հանդես եկող Կաթողիկոսին հեռացնել։ Հ.Գ. Ով տեղյակ չի, 2 ռուս տղաներ զանգել, գժվացրել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին՝ ներկայանալով որպես ՀՀ վարչապետ։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն էլ խոստացել ա օգնել «Կաթողիկոսի հեռացման գործում»։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • 6 июл.725203

    Ո՞ՐՏԵՂԻՑ ԵՆ ԾԱԳՈՒՄ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ, Ո՞ՐՏԵՂԻՑ Է ԾԱԳՈՒՄ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ • Հիշո՞ւմ եք հայտնի ֆիլմը։ 20-րդ դարում հայտնված Իվան Ահեղը ինժեներ Տիմոֆեևին փորձում է հիմնավորել իր արքայական լեգիտիմությունը «ոչ մարդկային հաճությամբ, այլ աստվածային կամոք եմ թագավոր» խոսքերով ("не человечьим хотением, но Божьим соизволением царь есмь")։ Հետաքրքիր է, որ այս տողերը ֆիլմի հեղինակները չեն հորինել, այլ վերցված են հենց իսկ Իվան Ահեղի՝ 1581 թ․-ին լեհաց թագավոր Ստեֆան Բատորիին գրած նամակից․ «… Իվան Վասիլևիչս … կամաւքն Աստուծոյ, այլ ոչ հաճութեամբ բազմապստամբ մարդկային …» ("… Иванъ Васильевичъ … по Божию изволенью, а не по многомятежному человечества хотѣнию …")1։ Բանն այն է, որ լեհական թագավորն ընտրված էր ազնվականության՝ «մարդկանց» կողմից, իսկ Իվան Ահեղն ինքնակալ էր, որն իր լեգիտիմությունը քաղում էր Աստծուց։ • Լեգիտիմության՝ «աստվածայի՞ն, թե՞ մարդկային» հակադրությունը տարածված գաղափար էր արևելաքրիստոնեական քաղաքական աստվածաբանության մեջ։ Իվան Ահեղից 397 տարի առաջ այս հակադրությունը ձևակերպել է հայ օրենսգետ Մխիթար Գոշը․ «Թագաւորք, կարգեալք յԱստուծոյ, որպէս Իսրայէլին, յԱստուծոյ բարձցին կամ աքսորեսցին, իսկ ի մարդկանէ կացեալք՝ ի նոցունց աքսորեսցին»2։ Այսինքն՝ Աստծուց կարգված թագավորներին Աստված կարող է գահընկեց անել, իսկ մարդկանց կողմից նշանակվածներին՝ հենց մարդիկ (հմմտ․ Դանիել 3․21)։ • Ինչո՞ւ սա հիշեցի։ Բանն այն է, որ ինչպես էներգիան է հիմնարար ֆիզիկայի և մարդկային կենսագործունեության համար, այնպես էլ լեգիտիմությունը՝ քաղաքագիտության և հանրային կյանքի համար։ Ո՞րտեղից է ծագում այն, ո՞ւմից, ի՞նչպես վերարտադրել։ Սրանք, ինչպես նշեցի, հիմնարար հարցեր են, որ զբաղեցնում են ոչ միայն գիտնականներին, այլև քաղաքական դերակատարներին։ • Հենց այս հարցերին է այսօր բախվում նաև հայոց քաղաքական դաշտը։ Այն մի կողմից կաշկանդված է լեգիտիմության վերաբերյալ տիրապետող լիբերալ-սահմանադրական հղացքով, այն է՝ իշխանությունը ծագում է ժողովրդից։ Մյուս կողմից իրական կյանքի պայմանները հուշում են, որ Հայաստանը գտնվում է օտարերկրյա հարկադրանքի ներքո, ինչն ինքնըստինքյան անհամատեղելի է լիբերալ-սահմանադրականության հետ, քանզի հավաքականորեն անազատը չի կարող ազատ կամարտահայտություն ունենալ։ • Այս հակադրության մի հետաքրքիր դրսևորում էր ընդդիմության այսօրվա հայտարարության մեջ հանդիպող «550 հազար քաղաքացիների՝ ընդդիմությանը համոզումով տրված արժանապատիվ քվե» արտահայտությունը։ «Քվե» բառից առաջ «արժանապատիվ» որակական մակդիրի կիրառումը հայոց ընդդիմադիր դաշտի փորձն է՝ վիճարկելու լիբերալ-սահմանադրականության ներկայիս ոգուց բխող այն դոգմատը, թե իբր լեգիտիմությունը բխում է քվեների քանակական-թվաբանական կույտից։ Բայց այսօրինակ վիճարկումը պահանջում է պատասխանել մի շատ պարզ ու բարդ հարցի․ «բա ուրիշ ի՞նչից կարող է բխել լեգիտիմությունը 21-րդ դարում»… • Հայոց փիլիսոփայական ասպարեզը կարոտ է այս հարցի պատասխանին, ինչն անհնար է առանց Հայաստանի վերջին քառասուն տարվա պատմության և ներկայիս ու գալիք մարտահրավերների գիտատեսական վերաիմաստավորման։ Միայն դա կարող է բերել Հայաստանի և հայության վերազարթոնքի տեսական մշակումներին և կիրառական գործադրումներին։ Եվ այդ դեպքում վազգենսարգսյանական 21-րդ դարն իսկապես մերը կլինի, իսկ ներկա իշխանություններից ազատվելը կդառնա, ժողովրդական լեզվով ասած, մեջներից ամենահեշտ բանը։ 1) РГАДА, ф. 79 (сношения с Польшей), «Книга Польского двора», № 13 (1581-1582 гг.), лл. 43-65 об. 2) Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի, Գլուխ ՄԼ, Վասն աքսորելոյ թագաւորաց։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • 6 июл.528165

    Իսկ այս ընթացքում թշնամի Ադրբեջանում «Տաշիր» հայկական տեղանունը հուշիկ քայլերով դարձավ «Դաշ յերի» (բռց․՝ Քարատեղ)։ Տե՛ս այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» կայքը։ – Չուտողի մալը ուտողին հալալ ա կամ որ նույնն է թե yeməyənin malı yeyənə halaldır,- ասում է ժողովրդական առածը։ Ըստ որում՝ բոլորիս է ասում, բոլորիս է խրատում… #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • 4 июл.702234

    ԱՐՑԱԽԻ ՏԱՐԱԾՔՆ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ Է Վերջերս մեր Հայկական համալսարանում դասախոսության ժամանակ ունկնդիրներից մեկը հարց տվեց, թե ինչպես կընթանար պատմությունը, եթե 1993 թ․ ամռանը, տեղի տալով Լևոն Տեր-Պետրոսյանի ճնշումներին, մենք հանձնեինք Քարվաճառը։ Կարճ պատասխանեցի, որ 1993 թ․-ից սկսած՝ որևէ մի պայմանով, որևէ մի դասավորությամբ, որևէ մի շրջանի հանձնման հետևանքները մոդելավորելու համար պետք է հայացք գցել այսօրվա քարտեզին, այսինքն՝ ի վերջո հանձնումը հանգեցնելու էր այսօրվա վիճակին։ Ցավոք, Հայաստանը ժամանակավորապես անկում է ապրել ոչ թե ոչմիթիզական կամ հայդատական լինելու պատճառով, այլ ընդհակառակը՝ այդպիսին չլինելու պատճառով։ Ձեր խոնարհ ծառան իր մասնագիտական գործունեության առաջին իսկ օրերից փորձել է ջանք թափել այս մտայնության տարածման համար։ Ներկայացնում եմ հատված «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի (16 մայիս 2014, թիվ 86 (5895), էջ 3) էջերում 20 տարեկան հասակումս գրած «Արցախի տարածքն անբաժանելի է» հոդվածից, որտեղ հիմնավորում եմ «7 շրջանների» հանձնման անթույլատրելիությունը․ «Նախքան Արցախյան ազատամարտը այդ տարածքները հիմնականում ադրբեջանաբնակ եւ քրդաբնակ էին. միջնադարից սկսած՝ պարսից շահերի եւ թաթար խաների հետեւողական քաղաքականության պատճառով՝ դրանք աստիճանաբար հայաթափվել են, ինչի նպատակը Արցախն ու Սյունիքը միմյանցից անջատելն էր։ Ի հետեւանս այս գործընթացի՝ դաշտային եւ մերձգետաբերանային հատվածները բռնվում էին օտար տարրերի կողմից, իսկ հայերիս բաժին էին մնում լեռնային շրջանները։ Քաղաքական աշխարհագրության տեսանկյունից, սակայն, նշված ամբողջ տարածքը կազմում է մեկ տնտեսա-երկրաքաղաքական ամբողջություն եւ վարչաքաղաքական առումով անջատ գոյություն ունենալ չի կարող։ Սա հասկանում են նաեւ ադրբեջանցիները։ 1919թ. Ղարաբաղի՝ Բաքվից նշանակված նահանգապետ Խոսրով բեկ Սուլթանովն այս մասին գրել է. «Ղարաբաղի դաշտավայրից պոկված լեռնամասի ազգաբնակչությունը սովից կկոտորվի, դաշտավայրի բնակչությունն էլ առանց լեռների կկործանվի թե՛ տնտեսապես (անասնաբուծություն) եւ թե՛ ֆիզիկապես (մալարիա)։ …Ընդունենք իբրեւ անժխտելի ճշմարտություն, որ Ղարաբաղը տնտեսապես եւ քաղաքականապես անբաժան է»։ Այստեղից էլ նահանգապետը բխեցնում էր, որ այդ ամբողջությունը պետք է պատկանի Ադրբեջանին, քանի որ Ղարաբաղը նաեւ դուռ է դեպի Զանգեզուր եւ Նախիջեւան։ Այս առումով ամենեւին պատահական չէ, որ Սյունիքի եւ առհասարակ՝ ամբողջ ՀՀ տարածքի հանդեպ նկրտումները Ադրբեջանում ցայսօր շարունակություն ունեն, այդ թվում՝ երկրի նախագահի մակարդակով։ Իսկ դառնալով Ղարաբաղի տարածքի միասնականությանը՝ պետք է նշենք, որ 1921թ., երբ Կովկասյան բյուրոյի պլենումը որոշում ընդունեց երկրամասը «թողնելու» Ադրբեջանի կազմում, հիմնավորումը նույնպես տարածքի ամբողջականությունն էր ու տնտեսական կապը Բաքվի հետ։ Անշուշտ, այս պարագան չի կարող զանց առնվել բանակցությունների ժամանակ»։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • «ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ» ՄԱՍԻՆ ՀակաՀայաստանը Հայաստանի մետաֆիզիկական ինվերսիան է։ Սա ես սահմանել եմ դեռ 2020 թ․-ի նոյեմբերին։ Ինչպես մակաբույծը, ինչպես վիրուսը, որ սնվում են միջավայրի առողջ տարրերից՝ այդ նույն միջավայրը կործանելու համար, այնպես էլ հակաՀայաստանն է սնվում Հայաստանից՝ Հայաստանը կործանելու համար։ Դիցուք՝ Հայաստանի համար Պապ թագավորը մեկն է, որ Նպատ լեռան լանջին՝ Ձիրավի դաշտում, ճակատամարտ էր տալիս Հայաստանի անկախության համար։ ՀակաՀայաստանի համար Պապի աղճատված և խեղաթյուրված կերպարը միջոց է պետությունն ու եկեղեցին արհեստականորեն իրար հակադրելու, այսինքն՝ Հայաստանը կործանելու համար։ Կամ եթե Հայաստանի համար Եղիշե Չարենցը հայկական հայրենասիրության տարբեր իպոստասիաներ մարմնավորող հանճար է, ապա հակաՀայաստանի համար վերջինիս ընդամենը մեկ ստեղծագործության խեղաթյուրված մեկնաբանությունը կապիտուլյացիան արդարացնելու, այսինքն՝ Հայաստանը կործանելու միջոց է։ Խնդիրն Ամիրյանն ու Պապը չեն։ Խնդիրը մեր մեջ բույն դրած վիրուսն է, որը սնվում է մեր իսկ կենսական նյութերից՝ մեր իսկ կյանքին վերջ տալու համար։ Հայաստանը պետք է դուրս վանի իրենից հակաՀայաստանի վիրուսը, որ ապրի։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • Այսօր հունիսի 22-ն է։ 1941 թ․-ի այս օրը նացիստական Գերմանիան հարձակվեց Սովետական Միության վրա։ Հենց նույն օրը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունն ընդունեց հրամանագիր՝ զորակոչելով 14 զինվորական շրջանների 14 տարիքային խմբերի զինապարտներին (ՌԴ ՊԱ, ֆ․ Р-7523, ց․ 4, գ․ 49, թ․ 21)։ Խորհրդային ղեկավարությունը հասկանում էր, որ այն բանակը, որ հրամանագրի ստորագրման պահին գտնվում էր առաջնագծում, շուտով այլևս չի լինելու, և զորակոչի միջոցով պետք է ձևավորել փոխարինող բանակ։ Սա հաղթանակի պարզ անատոմիան է։ 2020 թ․ Հայաստանում պատերազմի երրորդ օրը դադարեցվեց զորքերի համալրումը, ևս 6 օր անց կոչ արվեց, թե բա «բռոնի ժիլետ վերցրեք տներից, էկեք կենաց մահու պատերազմի»։ Առաջին դեպքում քաղաքական ղեկավարությունը ցանկանում էր հաղթել, երկրորդ դեպքում՝ ոչ։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • Ի՞նչ են թաքցնում ադրբեջանցիների՝ Հայաստանի դեմ գալու մասին #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • 300,000 ադրբեջանցիները գալո՞ւ են, թե՞ չէ․ 3 հուշում #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • 10-րդ դարի պատմիչ Ասողիկը՝ «եվրոկալբասիզմի», ինչպես նաև Հայաստանի երրորդ հանրապետության (1990-2018 թթ․) անկման պատճառների մասին։ «Իսկ երբ որ գիրացանք, հաստացանք, լայնացանք ու ագահացանք՝ մոռանալով մեր սիրելի Աստծուն՝ խաղաղության և ամենայն բարիքների Արարչին*, քահանաները և ժողովուրդը, մեծամեծերն ու հասարակությունը լիացան հացով և հղփացան գինուց, ինչպես որ մարգարեն էր ասել**։ Եվ քանզի Աստծու ամեն բարությունների դիմաց չհիշեցինք նրան, չանսացինք նրա պատվիրաններին, մեր թշվառանալու և վշտի ժամին նա չլսեց մեր ձայնը, որքան էլ որ պաղատեցինք նրան***, այլ մատնեց մեր աշխարհն իսմայելացիների սրին…»։ * Հմմտ․ «[Աստծու ժողովուրդը] գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տեր Աստծուն՝ իր Արարչին» (Բ Օրինաց 32․15): ** Հմմտ․ «Քո քրոջ՝ Սոդոմի անօրենությունն այս էր՝ ամբարտավանություն, հացով լիացածություն, գինու մեջ հղփացածություն» (Եզեկիել 16․49)։ *** Հմմտ․ ««Այնպես էլ նրանք պիտի կանչեն, և ես չեմ լսելու նրանց»,- ասում է Ամենակալ Տերը» (Զաքարիա 7․13)։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • 3️⃣ Երեք հիմնավորում, թե ինչու ընտրությունները լեգիտիմ չեն #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar

  • ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ Հաղթում են ոչ թե անհատները, այլ համակարգերը։ Համակարգի ուժը մեծապես կախված է որոշումների որակից։ Որոշումների սթափ կայացման համար հարկավոր է մուտքային ինֆորմացիայի անաղարտություն։ Հակառակ դեպքում որոշում կայացնողներն սկսում են կառավարել մի աշխարհ, որ չկա, սիմուլյացիա է։ Դիցուք՝ եթե Տնգլը պատասխանատու է տնգլաբուծության համար, ապա ռիսկը մեծ է, որ ղեկավարը երբեք ստույգ պատկերացում չի ունենա տնգլաբուծության մասին, եթե զեկուցողը հենց Տնգլը լինի։ Պատճառը պարզ է. ոչ ոք հեշտությամբ չի խոստովանի, որ իրեն վստահված ասպարեզում գործերը վատ են։ Իսկ ի՞նչ լուծում կա այս խնդրին։ Փոքր համակարգերի դեպքում հարցը կարող է լուծվել գաղափարականացվածության միջոցով։ Եթե Տնգլը նվիրված է գաղափարին, ոչ թե աշխատավարձին, սրտացավ կերպով է իր գործն անում, ապա շանսը մեծ է, որ անկեղծորեն պատմի տնգլաբուծության հարցում խնդիրների մասին։ Իսկ մեծ համակարգերի դեպքում առանց Զնգլի անհնար է։ Զնգլը պետք է լինի մեկը, որ վերատեսուչ կլինի տնգլաբուծությանը և անկախ կերպով այդ մասին կզեկուցի ղեկավարին։ Եթե ո՛չ սրտացավություն կա, ո՛չ ներհամակարգային վերահսկողություն, ապա իրավիճակի մասին զեկույցը դառնում է ոչ թե իրականության նկարագրություն, այլ սեփական պաշտոնը պահպանելու միջոց։ Ազգային-ազատագրական պայքարը չի կարող վարվել քաղաքական կարիերա անելու մտքի շուրջ ստեղծված համակարգերով։ Իսկ վաղը … ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է 😊 ։ #ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիում քաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar