Fundraisers Club | Funding Opportunities & Insights
СтатистикаՌազմավարական ֆանդրեյզինգ. 📍ֆինանսավորման հնարավորություններ 📍գործիքներ 📍գաղափարներ https://fundraisersclub.am/
- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 10:15
- Постов за неделю
- 3
- Всего постов
- 42
- Тип
- открытый
- Язык
- английский
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 110
- 1/48двое суток
- 126
- 1/72трое суток
- 135
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
🎭 Perform Europe դրամաշնորհային մրցույթ Perform Europe-ը հայտարարել է նոր դրամաշնորհ՝ կատարողական արվեստի ոլորտում միջազգային շրջագայությունների նորարարական նախագծերին աջակցելու նպատակով։ 💶 Դրամաշնորհներ՝ €15,000, €25,000 կամ €55,000 ➕ Մինչև €5,000՝ հասանելիության և կայունության միջոցառումների համար 🤝 Դիմել կարող են առնվազն 3 գործընկերներից բաղկացած միջազգային գործընկերություններ՝ 3 տարբեր Creative Europe երկրներից 🌍 Նախագծերը պետք է նախատեսեն շրջագայություններ առնվազն 3 Creative Europe երկրներում։ Առաջնահերթություններն են՝ ⭐️ ներառականություն և բազմազանություն, ⭐️ կլիմայի փոփոխության դեմ պայքար, ⭐️ թերներկայացված համայնքների և տարածաշրջանների ներգրավում։ 📅 Վերջնաժամկետ՝ 22 հոկտեմբերի 2026 թ. 🔗 Մանրամասներ և հայտադիմում՝ այստեղ։ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website
📢 #ԳործԿա | Ֆոնդհայթայթման համակարգող | FAST հիմնադրամ 👀 Ֆոնդհայթայթման համակարգողը կմիանա զարգացման թիմին և կաջակցի բարերարների/գործընկերների հետ երկարաժամկետ հարաբերությունների ձևավորմանն ու զարգացմանը։ 🧬 Եթե ցանկանում եք աշխատել Հայաստանի գիտության, տեխնոլոգիայի, կրթության և նորարարության էկոհամակարգի զարգացման ուղղությամբ, այս հնարավորությունը ձեզ համար է։ Պաշտոնը ներառում է՝ 🔹 բարերարների և գործընկերների հետ հաղորդակցության և ներգրավման կազմակերպում 🔹 տվյալների բազայի (CRM) կառավարում 🔹 հաշվետվությունների և այլ նյութերի պատրաստում 🔹 դրամահավաք արշավների, հանդիպումների և միջոցառումների համակարգում 🔹 տարբեր թիմերի և շահակիցների միջև համագործակցության ապահովում։ ⭐️ Պահանջվում է 5+ տարվա մասնագիտական փորձ, ուժեղ կազմակերպչական և հաղորդակցական հմտություններ, CRM համակարգերի հետ աշխատելու փորձ և հայերենի ու անգլերենի գերազանց իմացություն։ 📍 Երևան 👤 Միջին մակարդակի մասնագետ 👉 Մանրամասները և դիմելու կարգը՝ այստեղ։ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website
📚 Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական բաժանմունքը տրամադրում է դրամաշնորհներ հայկական թեմաներով մշակութային, կրթական, հետազոտական նախաձեռնությունների համար։ Ո՞վ կարող է դիմել • Անհատներ • Կազմակերպություններ Հիմնական ուղղությունները ▪️ Արևմտահայերենի զարգացում ▪️ Հայերեն մշակութային և ստեղծարար նախագծեր ▪️ Հետազոտություն և քննադատական ներգրավվածություն Հայաստանի և հայկական թեմաների շուրջ 📅 Դիմումների վերջնաժամկետները՝ • Ապրիլի 30 • Օգոստոսի 31 • Դեկտեմբերի 12 👉 Դիմումները ներկայացվում են միայն օնլայն համակարգով։ 👀 Դիմումները ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է կարդալ «Requirements, Criteria and Conditions» եւ «Guidelines» փաստաթղթերը, որոնք հասանելի են անգլերենով։ 🔗 Մանրամասները՝ այստեղ։
📢 Կարողությունների զարգացման և դրամաշնորհի հնարավորություն | «Մարդը կարիքի մեջ» (People in Need) ՀԿ 👀 Ծրագիրը նախատեսված է մարզերում գործող տեղական և համայնքային ՔՀԿ-ների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները և նպաստել համայնքների տեղեկատվական դիմակայունության ամրապնդմանը։ 🙌 Կազմակերպությունները կստանան․ 🔹 կարողությունների գնահատում և զարգացման ծրագիր, 🔹 կարողությունների զարգացման դրամաշնորհի հնարավորություն՝ մինչև €3,750, 🔹 տեղեկատվական դիմակայունության ծրագրային դրամաշնորհների հնարավորություն՝ մինչև €6,500 (յուրաքանչյուր մրցութային փուլում)։ 📍 Ովքե՞ր կարող են դիմել 2021 թ. հուլիսի 1-ից հետո գրանցված ՀԿներ, որոնց գործունեությունը իրականացվում է մարզերում և ուղղված է համայնքային զարգացման, երիտասարդության, կրթության, մարդու իրավունքների, մեդիա և տեղեկատվական գրագիտության, սոցիալական ներառման կամ հարակից ոլորտներին։ 📅 Դիմելու վերջնաժամկետ՝ 16 օգոստոսի, 2026 թ., 23:59 ℹ️ Տեղեկատվական հանդիպում՝ օգոստոսի 4, ժամը 15:00 (այստեղ)։ 🔗 Մանրամասներ՝ այստեղ
📢 Դրամաշնորհային հնարավորություն UNDP-ից՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար նորարարական աջակցող տեխնոլոգիաների փորձնական ներդրման համար ❗️ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Բարելավված ծառայությունների միջոցով սոցիալական ներառման և իրավունքների հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար Հայաստանում» (OSIRIS) ծրագիրը հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) մասնակցելու դրամաշնորհային մրցույթին՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար նորարարական աջակցող տեխնոլոգիաների փորձնական ներդրման նպատակով։ 👀 Դրամաշնորհի շրջանակում կիրականացվի երեք Այլընտրանքային և Լրացուցիչ Հաղորդակցման տեխնոլոգիաների փորձարկում, գնահատում և կիրառություն՝ ուղղված խոսքի և շարժողական ծանր խանգարումներ ունեցող անձանց հաղորդակցման հնարավորությունների, ինքնուրույնության և կյանքի որակի բարելավմանը։ 🙌 Փորձնական ծրագիրը կձևավորի ապացույցների բազա և առաջարկություններ՝ Հայաստանում ներառական աջակցող տեխնոլոգիաների տրամադրման ծառայությունների համապետական ներդրմանն աջակցելու համար։ 💰 Դրամաշնորհի չափը՝ 10,276,000 ՀՀ դրամ 📅 Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 4 օգոստոսի, 2026 թ. ⏳ Ծրագրի տևողությունը՝ 2.5 ամիս (օգոստոս–հոկտեմբեր 2026) ✅ Դիմորդները պետք է ունենան փորձ հաշմանդամության ներառման, վերականգնողական ծառայությունների, աջակցող տեխնոլոգիաների կամ ներառական կրթության ոլորտներում և ձևավորեն բազմամասնագիտական թիմ։ 🔗 Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և դիմումների ամբողջական փաթեթը հասանելի են այստեղ։ ___ Fundraisers Club | LinkedIn | Telegram | Facebook | Instagram | Website
#ԳործԿա | Ֆոնդահայթայթման մենեջեր և միջոցառումների կազմակերպիչ | «Այբ» կրթական հիմնադրամ Հիմնադրամը փնտրում է մասնագետի, ով կմասնակցի ռեսուրսների հայթայթման, ռազմավարությունների մշակման և իրականացման, նվիրատուների հետ հարաբերությունների զարգացման և մեր կրթական նախաձեռնությունների համար կենսական ֆինանսական աջակցություն ապահովելու գործում: 🙌 Աշխատանքային պարտականություններ • սերտորեն համագործակցելով ռամավարական ծրագրերի տնօրենի հետ, մշակել միջոցների հայթայթման ռազմավարություններ • Կապեր հաստատել և վարել անհատ բարերարների հետ հարաբերությունները • Պատշաճ վարել նվիրատուների և նվիրատվությունների տվյալների շտեմարանը (CRM) • Hիմնադրամների, ինստիտուտների և ձեռնարկությունների հետ կապերի հաստատում և վարում • Փնտրել, դիմել և ստանալ դրամաշնորհային ծրագրեր • Կազմակերպել միջոցառումներ • այլն Պարտականությունների ամբողջական ցանկը, դիմելու կարգը և այլ մանրամանսերը հասանելի են այստեղ։ 📅 Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 9
#ԳործԿա | Զարգացման և հաղորդակցության համակարգող | Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ⭐️ Եթե ունեք ֆոնդհայթայթման, հաղորդակցության, բարերարների հետ աշխատանքի և հանրային կապերի առնվազն 5 տարվա փորձ և ցանկանում եք նպաստել բնապահպանական նախաձեռնություններին, այս հնարավորությունը ձեզ համար է։ 🙌 Պաշտոնը ներառում է. • ֆոնդհայթայթման և քրաուդֆանդինգ արշավների իրականացում, • միջազգային գործընկերների հետ համագործակցություն, • PR և բրենդի կառավարում, • միջոցառումների կազմակերպում, • դրամաշնորհային գործընթացների աջակցություն։ 📅 Դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 30։ 🔗 Մանրամասները և դիմելու կարգը՝ այստեղ։ ——— FPWC առաքելությունն է պահպանել վայրի բնությունը և բնական ժառանգությունը՝ համադրելով համայնքների կայուն զարգացումը, բնապահպանական կրթությունը և վարքագծի փոփոխությունը։
📢 Դրամաշնորհային հնարավորություն՝ խաղաղաշինության և հակամարտությունների կանխարգելման ծրագրերի համար 👀 zivik Funding Programme-ի դրամաշնորհային մրցույթն ուղղված է ճգնաժամերի կանխարգելմանը, հակամարտությունների կառավարմանը, խաղաղաշինությանը, կայունացմանը և ժողովրդավարության զարգացմանը։ ✅ Դիմել կարող են պետական գրանցում ունեցող ՀԿ-ները, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրներից։ 🎯 2026 թվականի առաջնահերթ թեման՝ «Երիտասարդություն, խաղաղություն և անվտանգություն» (UNSCR 2250)՝ ներառյալ երիտասարդների մասնակցությունը, պաշտպանությունը, հակամարտությունների կանխարգելումը, գործընկերությունները և վերաինտեգրումը։ 💶 Դրամաշնորհի առավելագույն չափը՝ մինչև €400,000։ 📅 Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հոկտեմբերի 1-ը։ ❗️Բացի ֆինանսական աջակցությունից, ծրագիրը տրամադրում է նաև խորհրդատվություն, գործընկերային ցանցերի զարգացման և նախագծերի գնահատման աջակցություն։ 📌 Մանրամասներին և դիմելու պայմաններին կարող եք ծանոթանալ ծրագրի պաշտոնական էջում։
Erasmus+ Youth ծրագրեր. տեղեկատվական հանդիպում Fundraisers Club-ը և Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնը հրավիրում են հասարակական կազմակերպություններին մասնակցելու առցանց տեղեկատվական հանդիպման։ 📅 Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 17:00-ին, ZOOM-ով: 💥 Հանդիպումը նախատեսված է այն ՀԿ-ների համար, որոնք ցանկանում են մասնակցել/իրականացնել Erasmus+ երիտասարդական ծրագրեր, սակայն դեռ չեն կողմնորոշվում՝ որտեղից սկսել։ 👩🏻🦱 Հանդիպումը կվարի Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի համակարգող Մարիամ Ղարագյոզյանը։ 👌🏻 Հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները․ • երիտասարդական ոլորտի ծրագրային հնարավորություններ • ինչպես գրանցվել համապատասխան հարթակներում • Erasmus+ հարթակներ և գործիքներ • գործընկերների որոնման գործիքներ 🔗 Առցանց հանդիպմանը մասնակցելու համար գրանվե'ք այստեղ։
🧑⚕ Առողջապահության ուղղությամբ դրամաշնորհային հնարավորություն | Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամ Հիմնադրամը շարունակում է ընդունել դրամաշնորհային հայտեր Հայաստանի գրանցված ոչ առևտրային կազմակերպություններից։ 📌 2026 թ. երրորդ եռամսյակի առաջնահերթ թեման՝ առողջապահություն, մասնավորապես՝ • առողջապահական համակարգի բարեփոխումներ, • առողջապահական հաստատությունների և մասնագետների կարողությունների զարգացում, • բուժօգնության որակի բարելավում։ 💰 Ֆինանսավորում Ընդհանուր հասանելի գումարը եռամսյակի համար՝ 280,000 ԱՄՆ դոլար, որը կբաշխվի մի քանի հաղթողների միջև։ 📍 Աշխարհագրություն` ամբողջ Հայաստանի տարածքով 📅 Վերջնաժամկետ սեպտեմբերի 30, 2026 (վերջնական որոշումներ՝ նոյեմբերի կեսին) 👥 Կարևոր • խրախուսվում են համագործակցային և բազմամարզային նախագծերը • հնարավոր են նաև բազմամյա ծրագրեր ⚠️ Դիմելու գործընթաց • նախ՝ լրացվում է համապատասխանության հարցաշար • ապա՝ concept note • հետո՝ ամբողջական հայտ (եթե նախորդ փուլերը անցել եք) 👉 ամբողջ գործընթացը իրականացվում է անգլերեն ❗ Ուշադրություն • կընդունվեն միայն առաջին 25 ամբողջական հայտերը → խորհուրդ է տրվում դիմել հնարավորինս շուտ 📩 Կոնտակտ Անահիտ Հակոբյան info@hovnanianfoundation.org 🔗 Մանրամասներ և դիմում՝ այստեղ #դրամաշնորհ #առողջապահություն #Հայաստան #ֆոնդհայթայթում
📢 #ԳործԿա | Ռազմավարական գործընկերությունների պատասխանատու | Impact Hub Yerevan 🙌 Եթե ունեք ֆոնդահայթայթման, բիզնեսի զարգացման, դոնորների և ռազմավարական գործընկերների հետ աշխատանքի փորձ, ինչպես նաև ուժեղ հաղորդակցման և բանակցային հմտություններ, այս հնարավորությունը ձեզ համար է։ 👀 Պաշտոնը ներառում է նոր ֆինանսավորման հնարավորությունների բացահայտում, դրամաշնորհային հայտերի համակարգում, բարերարների և գործընկերների հետ հարաբերությունների զարգացում, ինչպես նաև Impact Hub-ի ներկայացումը տեղական և միջազգային հարթակներում։ 📅 Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 8 (հարցազրույցներն անցկացվում են դիմումների ստացմանը զուգահեռ, ուստի խորհուրդ է տրվում դիմել հնարավորինս շուտ) 📩 Դիմելու համար՝ ուղարկեք ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը yerevan@impacthub.net հասցեին՝ նամակի թեմայում նշելով դիմած պաշտոնի անվանումը։ 🔗 Մանրամասները՝ այստեղ։
📢 ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ | GIZ 📍Հրավերը բաց է Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում գործող կամ ներկայացվող հայտի շրջանակներում նշված մարզերում ծրագիր իրականացնող ՔՀԿ-ների համար։ 🙌 Ներկայացվող բոլոր ծրագրերը պետք է ուղղված լինեն համայնքների զարգացմանը: ❗️Հայտեր կարող են ներկայացվել համայնքային և մարզային մակարդակներում իրազեկման, կարողությունների զարգացման և համագործակցության շրջանակի ամրապնդման նպատակով՝ հետևյալ թեմաների շրջանակում. ✅ գենդերային հավասարություն ✅ կանանց հզորացում ✅ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելում ✅ հաշմանդամություն ունեցող կանանց և երիտասարդների իրավունքների պաշտպանություն ✅ տեղահանված կանանց և երիտասարդների իրավունքների պաշտպանություն ⏳ Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 17 հուլիսի, 2026թ., ժ. 17:00: Մանրամասները` այստեղ ‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ հետաքրքրված կազմակերպությունների համար ս.թ. հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, կազմակերպվելու է առցանց տեղեկատվական հանդիպում (Microsoft Teams հարթակում), որին մասնակցելու համար անհրաժեշտ է անցել հետևյալ հղմամբ։
#ԳործԿա | Զարգացման և հաղորդակցության համակարգող | Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ⭐️ Եթե ունեք ֆոնդհայթայթման, հաղորդակցության, բարերարների հետ աշխատանքի և հանրային կապերի առնվազն 5 տարվա փորձ և ցանկանում եք նպաստել բնապահպանական նախաձեռնություններին, այս հնարավորությունը ձեզ համար է։ 🙌 Պաշտոնը ներառում է. • ֆոնդհայթայթման և քրաուդֆանդինգ արշավների իրականացում, • միջազգային գործընկերների հետ համագործակցություն, • PR և բրենդի կառավարում, • միջոցառումների կազմակերպում, • դրամաշնորհային գործընթացների աջակցություն։ 📅 Դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 26։ 🔗 Մանրամասները և դիմելու կարգը՝ այստեղ։ ——— FPWC առաքելությունն է պահպանել վայրի բնությունը և բնական ժառանգությունը՝ համադրելով համայնքների կայուն զարգացումը, բնապահպանական կրթությունը և վարքագծի փոփոխությունը։
📢 EU4Culture II Բաց կանչեր Հայաստանում ⭐️ Գյոթե ինստիտուտը, ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Culture II ծրագրի շրջանակներում, հրավիրում է հայկական մշակութային և ստեղծարար կազմակերպություններին՝ դիմել երկու տարբեր բաց մրցույթների՝ 🔹 Աջակցություն միջնորդ կազմակերպություններին Մինչև 9,000 եվրո ֆինանսավորում՝ մշակութային և ստեղծագործական էկոհամակարգերի ամրապնդման նպատակով առաջարկներ մշակելու համար։ 🔹 Կենդանի լաբորատորիաների ստեղծում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մինչև 9,500 եվրո ֆինանսավորում՝ Կենդանի լաբորատորիաների ստեղծման և տեղական ստեղծարար էկոհամակարգերի զարգացման ճանապարհային քարտեզների համատեղ ստեղծման համար։ 📅 Երկու Բաց կանչերի համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 20 հուլիսի 2026թ., ժամը 23:59 🔗 Մանրամասները՝ այստեղ 👀Հայտերը և յուրաքանչյուր մրցույթի հատուկ ուղեցույցները կարող եք գտնել հետևյալ հղումներով. • Միջնորդ կազմակերպությունների աջակցության համար՝ այստեղ։ • Կենդանի լաբորատորիաների ստեղծման համար՝ այստեղ։
📢 ԳործԿա | Ֆոնդհայթայթման օգնական | CRRC-Armenia Եթե հետաքրքրված եք ֆոնդահայթայթմամբ, բարերարների ու գործընկերների հետ աշխատանքով, նախագծերի մշակմամբ, հետազոտությամբ և ոչ առևտրային կազմակերպությունների կառավարմամբ, ապա այս հնարավորությունը կարող է հենց ձեզ համար լինել։ Պաշտոնը նախաձեռնող, կազմակերպված, մանրուքներին ուշադրություն դարձնող և մասնագիտական աճի ձգտող թեկնածուների համար է, ովքեր ցանկանում են նպաստել կազմակերպության կայուն զարգացմանն ու հետազոտական գործունեությանը։ 📅 Վերջնաժամկետ՝ հուլիսի 9 ❗️Մանրամասներն ու դիմելու կարգը՝ այստեղ։
🎓 #ԳործԿա | Ֆոնդհայթայթման և դրամաշնորհների մասնագետներ | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը փնտրում է՝ 1️⃣ Դրամաշնորհային ծրագրերի գլխավոր մասնագետ Եթե ունեք դրամաշնորհների ներգրավման, առաջարկների մշակման, նախագծերի կառավարման և միջազգային դոնորների հետ աշխատանքի փորձ, այս հնարավորությունը կարող է հետաքրքրել ձեզ։ 📅 Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 25 📩 CV-ն ուղարկել՝ hr@polytechnic.am 📌 Վերնագիր(Subject)՝ «Դրամաշնորհային ծրագրերի գլխավոր մասնագետ» Մանրամասները՝ այստեղ։ ______________________ 2️⃣ Ֆոնդահայթայթման գլխավոր մասնագետ Պաշտոնը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ունեն ֆոնդահայթայթման ռազմավարությունների մշակման, դոնորների հետ հարաբերությունների կառավարման և կայուն ֆինանսավորման աղբյուրների ներգրավման փորձ։ 📅 Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 25 📩 CV-ն ուղարկել՝ hr@polytechnic.am 📌 Վերնագիր (Subject)՝ «Ֆոնդահայթայթման գլխավոր մասնագետ» Մանրամասները՝ այստեղ։
📢 EU4Dialogue Phase II դրամաշնորհային մրցույթ Հայաստանում տեղական նախաձեռնությունների համար 👀 Ում համար է ՀՀ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպությունների համար, որոնք գործունեություն են ծավալում կամ աշխատում են Արարատի (Արարատ խոշորացված համայնք), Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, ինչպես նաև Շիրակի (Ախուրիկ) և Արմավիրի (Մարգարա) սահմանամերձ համայնքներում։ 🔹 Թեմատիկ ուղղություններն ընդգրկում են՝ շրջակա միջավայր, երիտասարդություն, խաղաղություն և անվտանգություն, կանանց հզորացում, ներառականություն, կրթություն, սոցիալական համախմբվածություն, հետտրավմատիկ վերականգնում և այլ ոլորտներ։ 💰 Դրամաշնորհի չափը՝ 23,000-ից 90,000 ԱՄՆ դոլար։ 📅 Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հուլիսի 3-ը։ 🎯 Մրցույթի նպատակն է աջակցել համայնքային նախաձեռնություններին, որոնք նպաստում են հակամարտությունից տուժած համայնքների կենսապայմանների բարելավմանը, մարդկային անվտանգության, համայնքային դիմակայունության և սոցիալական համախմբվածության ամրապնդմանը։ 🔗 Մանրամասները և դիմելու կարգը՝ այստեղ։
🎯 Քաղաքացիները կկարողանան հարկերի վերադարձ ունենալ նվիրատվություններից. նոր նախագիծ e-draft-ում Հայաստանում հարկատուներին հնարավորություն կտրվի անձամբ ընտրել, թե որ հասարակական կազմակերպությանը կամ լրատվամիջոցին ուղղվի իրենց վճարած եկամտային հարկի մի մասը։ Ֆինանսների նախարարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ է ներկայացրել, որը ներդնում է «սոցիալական ծախսերի» նոր մեխանիզմ։ 🔗 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
📢 Երևանում կանանց միջազգային միավորման (IWAY) ամենամյա բարեգործական ծրագիր՝ հայտադիմումների ընդունելություն IWAY-ի նպատակն է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի հեռավոր և սահմանամերձ համայնքներում բնակվող կանանց և երեխաների կյանքի որակի բարելավմանը։ Յուրաքանչյուր ծրագիր պետք է լուծի հստակ և որոշակի խնդիր՝ ուղղված լինելով տնտեսական զարգացման խթանմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը կամ բարելավմանը, մայրական և/կամ մանկական առողջության բարձրացմանը, սանիտարական պայմանների կամ ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաև՝ համայնքի կանանց ու երեխաների համար նոր և նշանակալի հնարավորությունների ստեղծմանը։ 💸 Ֆինանսավորման ծավալը՝ 500,000 – 3,000,000 ՀՀ դրամ 🕙 Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ հունիսի 26. 2026 🇦🇲 Հայտադիմման լեզուները՝ հայերեն կամ անգլերեն 📎 Մանրամասները և դիմելու կարգը՝ այստեղ։
💬 Ճիշտ մոտեցումը հավասարը հավասարի զրույցն է Impacture 2026 համաժողովից հետո Fundraisers Club համահինադիր Շարմաղ Սաքունցն ամփոփել է մի քանի մտքեր բիզնեսի եւ ոչ առեւտրային ոլորտի համագործակցության մասին․ ի՞նչ կարող են նրանք սովորել միմյանցից, ինչպե՞ս է փոխվում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ընկալումը, եւ ինչո՞ւ է կարեւոր գործընկերությունը կառուցել ոչ թե «տվող–ստացող», այլ հավասարը հավասարի հարաբերության վրա։ 📖 Հոդվածը՝ այստեղ։