tgindex
FIP - Փաստերի ստուգման հարթակ

FIP - Փաստերի ստուգման հարթակ

Статистика

Web: fip.am FB: fb.me/fiparmenia IG: instagr.am/fiparmenia TW: twitter.com/fiparmenia YT: youtube.com/c/FIPFactInvestigationPlatform

Последний пост
13 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
6
Всего постов
21
Тип
открытый
Язык
und
Категория
Видео
В каталоге с
13 авг.
Подписчики
1 389
−1 за 3 дн.
Сутки
−1
−0,07%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
279
21 постов
Вовлечённость
20,1%
к подписчикам
Постов в день
0,9
всего 21
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
184
1/48двое суток
210
1/72трое суток
227

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • ‼️ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները՝ TRIPP-ի մասին

  • 🔍🔐 Հանցագործության բացահայտման և քննության ընթացքում ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը տարբեր դերեր ունեն։ Ո՞վ է հայտնաբերում կասկածյալին, ո՞վ՝ հավաքում ապացույցները, և ո՞վ է վերջնական որոշում կայացնում։ Կարդացեք ավելին՝ https://fip.am/50773

  • Պատգամավոր Թագուհի Ղազարյանի պնդման հետքերով 🔎 ՀԱԵ-ի և հոգևորականների հարաբերությունները սովորական աշխատանքային հարաբերություններ չեն և միանշանակ չեն կարգավորվում Աշխատանքային օրենսգրքով։ 📌 Սակայն աշխատանքային պայմանագրի բացակայությունն ինքնին չի նշանակում, որ Եկեղեցին հարկ չի վճարում։ ՊԵԿ-ի տվյալներով՝ ՀԱԵ-ն եկամտային հարկ վճարում է։

  • 📌 Ո՞վ երբ է խոսել նոր Սահմանադրության մասին Քրիստինե Վարդանյանը պնդել է, թե մինչև Ալիևի 2021թ․ հայտարարությունը ՔՊ-ն երբեք չի խոսել նոր Սահմանադրության մասին։ Պնդումը սխալ է։ ❌ 📅 Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության մասին հրապարակայնորեն խոսել է դեռ 2020 թվականին։

  • Ո՞վ ինչ է անում հանցագործության բացահայտման ճանապարհին՝ ոստիկանությունից մինչև դատարան։ 🔎 FIP.am-ը ամփոփել է՝ 👮‍♂️ ինչ է անում ոստիկանությունը, 🕵️ ինչ դեր ունի քննիչը, ⚖️ ինչ է որոշում դատախազը և 👨‍⚖️ որ փուլում է վերջնական խոսքը դատարանինը։ Ինչպե՞ս է իրականում աշխատում քրեական արդարադատության համակարգը Հայաստանում․ կարդացեք հոդվածում։

  • 📍Վերջին օրերին լայնորեն տարածվում է պնդումը, թե Եվրոպայից միգրանտներ են տեղափոխելու Հայաստան։ Իրականում Հայաստանը միայն հիշատակվել էր հնարավոր «վերադարձի կենտրոնների» նախնական ցանկում՝ առանց պաշտոնական առաջարկի, բանակցությունների կամ համաձայնության։ Ավելին՝ մեկ օր անց Հայաստանն արդեն այդ ցանկում չէր։ 🇪🇺

  • Իշխանական պատգամավորների խոսքը՝ պարբերաբար, ընդդիմության ելույթները՝ գրեթե բացակա 👀 📌 Որպես հանրային հեռարձակող՝ Հանրային հեռուստաընկերությունը պետք է ապահովի անաչառ և հավասարակշռված լուսաբանում։ Մինչդեռ FIP.am-ի դիտարկումը ցույց է տալիս, որ ԱԺ աշխատանքի առաջին օրերին այդ հավասարակշռությունը չի պահպանվել։ YouTube-ի 60 տեսանյութից միայն 3-ն էր ընդդիմության մասին, Facebook-ի 70 հրապարակումից՝ 2-ը։

  • Արցախցիների բռնի տեղահանումից անցել է գրեթե երեք տարի։ Այս ընթացքում՝ 📌 40,4%-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն 📌 14,7%-ը մեկնել է երկրից և չի վերադարձել 📌 7 401 ընտանիք ստացել է բնակապահովման հավաստագիր Թվերը ցույց են տալիս՝ ինտեգրումը շարունակվում է, բայց Հայաստանում երկարաժամկետ հաստատվելու պատկերը դեռ միանշանակ չէ։ 🏡

  • ‼️ Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը Աղմկահարույց տեսանյութերն ու հին դեպքերի կրկնակի տարածումը կարող են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում սպանություններն ու հրազենի կիրառումն աճում են։ Սակայն պաշտոնական տվյալները դա չեն հաստատում: Մանրամասները՝ այստեղ

  • 📌 Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից Corriere della Sera-ի նոր հրապարակման համաձայն՝ Եվրոպական Միությունում գտնվող անօրինական միգրանտների տեղափոխման վերաբերյալ գործնական քննարկումները վերաբերում են Ռուանդային, Ուգանդային և Գանային։ 🌍 ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտնել է, որ Հայաստանի հետ նման հարց չի քննարկվել։ 🇦🇲

  • 📹 Օգոստոսի 3-ին սոցցանցերում կրկին տարածվեց Կիլիկիայում տեղի ունեցած կրակոցների տեսանյութը՝ առանց նշելու, որ դեպքը հունիսի 20-ին էր, իսկ նույն օրը ոստիկանությունը հայտնել էր ձերբակալվածի մասին։ 🔫 Հին դեպքերի տեսանյութերի կրկնակի տարածումը հաճախ տպավորություն է ստեղծում, թե կրակոցներն ու սպանությունները Հայաստանում անընդհատ ավելանում են։ 📊 Ի՞նչ է իրականում ցույց տալիս վիճակագրությունը․ կարդացեք FIP.am-ի ուսումնասիրությունում։

  • 📍 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը այսօր ևս կրկնել է նախորդ ամիս հնչեցրած հայտարարությունը, թե Հայաստանում միջազգային ներդրումներ չեն իրականացվում։ Fip.am-ը դեռևս նախորդ ամիս ուսումնասիրել էր Հայաստանում իրականացվող ներդրումների տարիների վիճակագրությունը և պարզել, որ օրինակ, 2018 թվականին ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կազմել է 94.2 մլրդ դրամ, իսկ 2019 և 2020 թվականներին դարձել է բացասական՝ համապատասխանաբար -18.6 մլրդ և -43.2 մլրդ դրամ։ 💲 Կարդացեք ավելին՝ այստեղ:

  • 🇷🇺 Ռուսալեզու լրատվամիջոցներում, սոցցանցերում տարածվում է պնդում, թե Եվրամիությունը քննարկում է անօրինական միգրանտներին Հայաստան տեղափոխելու կամ այստեղ նրանց համար կենտրոն բացելու հարցը։ FIP.am-ը ուսումնասիրել է այդ լուրի տարածման մեխանիզմները, իսկ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Հայաստանի մասով նման տեղեկություն հայտնի չէ։ 🚫 Այսպիսով՝ միգրանտներին Հայաստան տեղափոխելու մասին տարածվող պնդումը չի հաստատվում։ Մանրամասները՝ այստեղ

  • 🏛️ 9-րդ գումարման Ազգային ժողովը մեկնարկել է աշխատանքները։ Խմբակցություններում կան պատգամավորներ, որոնք առաջին անգամ են պատգամավորական մանդատ ստացել։ 🔎 FIP.am-ն ուսումնասիրել է ԱԺ նորեկ պատգամավորների անցած ճանապարհը՝ բաց աղբյուրների հիման վրա․ ավելին՝ հոդվածում։

  • Առաջիկա օրերին խորհրդարանը պետք է ընտրի ԱԺ նախագահին և նրա երեք տեղակալներին, որոնցից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչ։ Այնուհետև որոշվելու են մշտական հանձնաժողովների թիվն ու գործունեության ոլորտները և ընտրվելու են դրանց նախագահները։ Սահմանադրությունը թույլ է տալիս ստեղծել առավելագույնը 12 մշտական հանձնաժողով, իսկ դրանց տեղերն ու նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են պատգամավորների թվին համամասնորեն։

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի Հայաստանի նոր Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավորն է՝ 25 տարեկան․ FIP.am-ի Արենը նրան մի քանի հարց է ուղղել։

  • Կնյազ Հասանովը արդեն 4-րդ գումարման նստաշրջանի մեկնարկն է տալիս՝ որպես ամենաավագ պատգամավոր: FIP-ի Արենը կարճ զրույց է ունեցել նրա հետ

  • 9-րդ գումարման Ազգային ժողովը ունենալու է 105 պատգամավոր

  • 🚆 ՌԺԴ-ի ղեկավար Օլեգ Բելոզերովը հայտարարել է, թե Հայաստանը կարող է պարտավորվել վերադարձնել «Հարավկովկասյան երկաթուղում» ներդրված 145.77 մլրդ դրամը։ Ամբողջ գումարի վերադարձը, սակայն, ավտոմատ չէ։ Փոխհատուցումը հնարավոր է միայն որոշ պայմանների դեպքում և կախված է պայմանագրային խախտումներից, ՀԿԵ-ի ստացած շահույթից ու ներդրումների տեսակից։ 🔎

  • 📍 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական կողմերը։ ⚠️ Բայց զեկույցում կան նաև չհնչեցված ռիսկեր՝ խաղաղության պայմանագրի անորոշություն, երկնիշ գործազրկություն, ցածր ներդրումներ և ժողովրդագրական խնդիրներ։ Ի՞նչ չի ասվել կառավարության նիստում․ կարդացեք FIP.am-ի ուսումնասիրությունում։