tgindex
Последний пост
14 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
52
Всего постов
52
Тип
открытый
Язык
und
Категория
Новости и СМИ
В каталоге с
13 авг.
Подписчики
3 289
+8 за 4 дн.
Сутки
+1
+0,03%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
357
40 постов
Вовлечённость
10,9%
к подписчикам
Постов в день
7,4
всего 52
Упоминаний
2
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
322
1/48двое суток
369
1/72трое суток
397

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • 💥https://youtu.be/FHlSzwDQyAc?si=c1DwdaxCkwhP6Ayq

  • 🔥 Շատ հետաքրքիր մի դրվագ էր այսօր Ուժեղ Հայաստան ֆրակցիայի ղեկավար Նարեկ Կարապետյանի ճեպազրույցի ընթացքում։ Լրագրող գործընկերներից մեկը հարց ուղղեց Կարապետյանին, թե՝ առավոտյան խոստացել էիք, որ ունենալու եք հետաքրքիր ելույթ, ի՞նչն էր ձեր ելույթում հետաքրքիրը։…

  • 🔥 Շատ հետաքրքիր մի դրվագ էր այսօր Ուժեղ Հայաստան ֆրակցիայի ղեկավար Նարեկ Կարապետյանի ճեպազրույցի ընթացքում։ Լրագրող գործընկերներից մեկը հարց ուղղեց Կարապետյանին, թե՝ առավոտյան խոստացել էիք, որ ունենալու եք հետաքրքիր ելույթ, ի՞նչն էր ձեր ելույթում հետաքրքիրը։ Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ ելույթում նշել է Հայաստանի տնտեսության խնդիրների առանցքային երկու ցուցիչ, որը խիստ մտահոգության առարկա է։ Մասնավորապես, նա կրկնեց, որ Հայաստանի տնտեսության մոտ 5 տրիլիոնի աճի պարագայում՝ 2,5 տրիլիոնը պետական պարտք է, իսկ 2,5 տրիլիոնը քաղաքացիների վարկեր։ Այլ կերպ ասած, տնտեսությունը Հայաստանում աճում է ոչ թե ներդրումների, արդյունք ստեղծելու բերումով, այլ պետության ու քաղաքացինրի պարտքով։ Պատկերացնո՞ւմ եք, տարիներ շարունակ տնտեսությունը աճում է լոկ պարտքով, չնայած զարգացման մասին շքեղ ճառասացությանը։ Ի՞նչն է այստեղ ուշագրավը, որ նշում եմ։ Լրագրող գործընկերների գրեթե մեծամասնության համար սա «ինքնաբերաբար հետաքրքիր» չէ, որովհտեւ չկա էպատաժի ներուժ։ Ես հասկանում եմ, որ սա մեր տեխնոլոգիական ժամանակների «մետաստազ» է, բայց այսպես մենք լճանալու ենք բոլոր իմաստներով, ճահճանալու ենք, եթե մեզ համար հետաքրքիր չէ մեր իսկ երկրի տնտեսության ծանր վիճակը եւ մենք տարված ենք էպատաժային սպասումներով։ Պատկերացրեք, եթե այստեղ առանձնակի մատնացույց անելու կարիք կա մեր լրագրողական համքարության ներկայացուցիչների համար, բա ինչ ասել նույն այդ էպատաժային մեդիահոսի առօրյա սպառման գործն ապահովող հանրության՝ շարքային քաղաքացիների համար։ Իհարկե չբացառեմ նաեւ, որ հարցը հնչել է նպատակային՝ հանգամանքի վրա ուշադրություն գրավելու ինֆորմացիոն առիթ ստեղծելու համար, ինչը իհարկե կարող է լինել միայն ու միայն ողջունելի մասնագիտական հնարք։ Հնարք, որի անհրաժեշտությունը կա, քանի որ Էպատաժային ընկալումներն ու սպասումները քաղցկեղի նման տարածված են հանրային գիտակցության մեջ եւ սպանում են իրական հետաքրքրություն ներկայացնող թեմաները։ Առավել եւս տնտեսությունը, որո ապրում են բոլորը, որով ձեւավորվում է մեր պետության ներուժն ու ապագան։ Իսկ այսօր, մեր պետության ներուժն ու ապագան ոչ թե ձեւավորվում է, այլ ըստ էության «վարկավորվում»։ Այլ կերպ ասած, մենք պետության համար «ապառիկով» ենք ապագա ստանում։ Հասարակության համար չի կարող եւ չպետք է լինի սրանից ավելի հետաքրքրող բան, քանի որ մնացյալ ամեն ինչ կախված է դրանից։ Նաեւ ահա այս կարծրությունն է, որ պետք է կոտրել, եւ որը Հայաստանում իրավիճակ փոխելու նվազ պաթետիկ, բայց չափազանց կարեւոր միջոց է եւ նախադրյալ։ Չմտածեք, թե հնարավոր է իրավիճկ փոել սկզբունքորեն, եթե չեն փոխվում ահա վերը նկարագրածս ընկալումները։

  • 🔥 Հակառակ հայկական կողմի պնդումներին, մենք որևէ նախնական համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ, երեկ հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդական գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին։ Ընդգծեմ՝ սա ասում է Իրանի զինված ուժերի հրամանատարի խորհրդական, գեներալ Սաֆավին, նշելով, որ չեն ընդունի Կովկասում ԱՄՆ անվտանգային ներկայություն։ Իսկ ի՞նչն է այսօր հայաստանյան մեդիամիջավայրի թիվ մեկ թեման։ Այո՝ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրե՞ց, թե՞ չխնդրեց։ Մենք հաճախ ենք խոսում հայաստանյան քաղաքականության բովանդակային խնդիրների, օրակարգային ցածրորակության մասին։ Բայց կարծում եմ մշտապես արդիկան է եղել ու շարունակում է արդիական լինել մեդիամիջավայրի հարցը, որը «ցիրկուլյացիոն» հարաբերության մեջ է քաղաքական այդ հարթության հետ։ Մինչդեռ, մեդիամիջավայրը կարող է լինել այն մեխանիզմը, որը կսահմանի բարձր քաղաքական նշաձողեր, կօգնի հանրությանը ձեւավորել քաղաքական ավելի բարձրակարգ պահանջարկ։ Ցավոք, այդօրինակ աշխատանքով զբաղված մեդիասուբյեկտները Հայաստանում քիչ են։

  • 🔴🔴 Որքան հասկացա, խորհրդարանի Ուժեղ Հայաստան ֆրակցիան այսօր ԱԺ աշխատանքին մասնակցում էր առանց փողկապի։ Համենայն դեպս, դատելով տեսանյութերից, ֆրակցիայի բոլոր պատգամավորները՝ խոսքն իհարկե արական սեռի պատգամավորների մասին է, առանց փողկապի էին։ Ըստ այդմ, պետք է եզրակացնել, որ դա եղել է ժեստ, այլ ոչ թե այսպես ասած զուգադիպություն։ Հետաքրքիր է, թերես աշխատանքային օրվա ընթացքում «կբացվի» այդ ժեստը։

  • 🔥 Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է Կիեւից փոխհատուցում ստանալ իրանական բեռնափոխադրող նավի խոցման համար, որ մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցավ Կասպից ծովում։ Ըստ խոսնակ Բաղայիի, Թեհրանը Կիեւի բացատրությունը բավարար չի համարում միջադեպը սպառված դիտարկելու համար, ըստ այդմ, եթե Ուկրաինան չպայմանավորվի փոխհատուցման հարցում, ապա Թեհրանը հարկ կհամարի իրեն հասանելի միջոցներով լուծել այդ հարցը։ Սա էական հայտարարություն է, որը վկայում է, որ չնայած Կիեւին պատասխան հարվածից հրաժարվելու մասին հայտարարությանը, որ արեց Իրանը՝ Ուկրաինայի ներողությունից հետո, Թեհրանը հարցը չի համարում սպառված, ինչը անկասկած պայմանավորված է ոչ թե նյութական կորուստը վերականգնելու ձգտումով, այլ քաղաքական հանգամանքներով։ Թեհրանը կարծես թե միջազգային հարաբերություններ է «բերում» մի էական սկզբունք կամ վարքագծային հանգամանք՝ նախադեպերի ստեղծումը։ Սա կարող է լինել շատ հետաքրքիր։ Իհարկե, Թեհրանի այդ վարքագիծը վերաբերում է իր պետականության կենսագործունեության արեալին, սակայն այդ արեալը բավականին լայն է, ու ի դեպ՝ ներառում է նաեւ Կովկասը։ Թեհրանը փաստորեն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ իր շուրջ եղած արեալում ստատուս–քվոյի ամենաաննշան, դետալային խախտումը կամ թիրախավորումը անգամ պետք է արժանանա ոչ միայն պարզապս արձագանքի, այլ սկզբունքորեն նոր տրամաբանությամբ արձագանքի։ Մենք դա լավագույնս տեսանք Հորմուզի նեղուցի պարագայում, երբ Իրանը նեղուցը ոչ միայն օգտագործեց որպես իր պաշտպանության ասիմետրիկ միջոց, այլ ըստ էության ստեղծեց նեղուցի կենսագործունեության նոր ռեժիմի նախադեպ։ Ընդ որում, նախադեպ ոչ միայն Հորմուզի համար, այլ առհասարակ ծովային կարեւոր հանգույցների։ Եվ հիմա, երբ Կասպիցում իրանական նավը խոցելու համար Թեհրանը Կիեւից պահանջում է փոխհատուցում, ըստ էության փորձում է ստեղծել նախադեպ Կասպիցի ռեգիոնի համար էլ, որ այստեղ ցանկացած արտաքին գործողության պարագայում դրվելու է փոխհատուցման, այսինքն՝ գնի հարց։ Ու պատահական չէ, որ հիշեցնում եմ՝ Իրանի կենսագործունեության արեալում է նաեւ Կովկասը, եւ, երբ օրինակ Իրանի զինուժի հրամանատարի խորհրդականը հայտարարում է, որ Թրամփի ուղու հարցում Հայաստանի հետ որեւէ փոխըմբռնում էլ չկա եւ չեն ընդունի ԱՄՆ ներկայությունը, պետք է համենայն դեպս լրջորեն անհանգստանալ, թե այս ուղղությամբ նախադեպային ինչ տրամաբանություն կարող է «խթանել» Իրանը։

  • 🔴🔴🔴 Ֆինլանդիայի նախագահ Ստուբը հերթական անգամ խոսել է այն մասին, որ պետք է սկսել հաղորդակցությունը Ռուսաստանի հետ։ Ըստ նրա, դա պետք է անել՝ եթե ոչ առաջիկա շաբաթների, ապա առաջիկա երկու ամիսների ընթացքում։ Ստուբը նշել է, թե իր կարծիքով պետք է այդ շփումները սկսել թե երկկողմ, թե համաեվրոպական մակարդակում։ Նրա դեպքում սա նոր չէ, բայց այս տեղեկությունը ուշադրության է արժանի մեկ այլ անձի հայտարարության ֆոնին, որը ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն է։ Նա իր հացազրույցի ընթացքում հայտարարել է, որ Եվրոպայի համար Ռուսաստանի հետ հաղորդակցությունը սկսելը անհրաժեշտություն է եւ անխուսափելի։ Ըստ նրա, Եվրոպան իհարկե պետք է բարձրացնի իր պաշտպանական հնարավորությունները, բայց անխուսափելի է Ռուսաստանի հետ երկխոսությունը։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստոլտենբերգը իհարկե աչքի չէր ընկնում այդպիսի «շրջահայացությամբ», իսկ պաշտոնը թողնելուց հետո նա թերեւս գործում է ավելի ազատ, ըստ այդմ արտահայտվում է թերեւս առավել անկեղծ ու պրագմատիկ։ Եվ հարցը այստեղ բոլորովին այն չէ, որ Եվրոպան «գլուխը կախ, փոշմանած» պատրաստվում է երկխոսել Ռուսաստանի հետ։ Այդ Հայաստանում կամ «հայաստանակերպ» պետություններում ու հանրություններում է, որ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ դիմակայությունները ընդունւմ են «սրտին շատ մոտ» եւ պատրաստ են իրենց իսկ երկրի ներսում թշնամանալ միմյնց հետ հանուն Ռուսաստանի կամ Եվրոպայի, կամ հանուն Ամերիկայի ու Չինաստանի։ Իսկ այդ կենտրոններն իրենք հիանալի գիտեն, որ կռվում են՝ պայմանավորվելու համար, ու ամբողջ հարցն այն է, թե ինչի շուրջ, ինչ դիրքերից, ինչ պայմաններով, պայմանավորվածության ինչ բալանսով, շահերի ու հետագա համակեցության ինչ համակարգով։ Առանձին կարող ենք քննարկել, թե հիմա ինչ դիրքում է Եվրոպան, ինչ դիրքում է Ռուսաստանը, ԱՄՆ, Չինաստանը եւ այլն։ Ըստ իս, այս պատկերում այսօր ամենից անհարմարը ԵՄ դրությունն է։ Բայց, դա այլ հարց է։ Բուն խնդիրն այն է, որ ուժային կենտրոնները միմյանց ոչնչացնելու իրական մտածողության մեջ կարող են հայտնվել այն դեպքում, երբ խելագարվել են վերջնականապես։ Եթե ոչ, ապա նրանք ամենասուր դիմակայության պարագայում անգամ մշտապես մտքի մի անկյունում ունենալու են պայմանավորվածության անխուսափելիությունը։ Իհարկե չեմ բացառում, որ եվրոպական գոտում կան էլիտայի շերտեր, որոնք հասել են խելագարության, մոլուցքի՝ գլոբալիստական ուլտրալիբերալ ձախ գաղափարախոսակա հիբրիդի շրջանակում։ Սակայն, այդ հիբրիդը ներկայումս նահանջի ռեժիմում է թե աշխարհում, թե նաեւ հենց Եվրոպայում։ Անշրջելի է դա, թե ոչ, միարժեք ասելը ճիշտ չէ, բայց բոլոր պարագաներում, կարծում եմ հեռանկաը լինելու է ոչ թե «լիբերալ ֆունդամենտալիզմի», այլ պայմանավորվածությունների դաշտում։

  • 🔥 Պատկերացնենք, թե ինչպես է ոստիկանությունը կատարում նախարարի հանձնարարականը։ Ստեղծվում են հատուկ շրջիկ խմբեր, որոնք անցնում են Երեւանի թաղամասերով եւ հավաքագրում թշնամական հարաբերություն ունեցող անձանց եւ խմբերին, այսպես ասած՝ վարում դրանց վիճակագրություն, պահում մատյան, կազմում թշնամության պատմություն, ժամանակագրություն։ Հետո ձեւավորում են բանակցային ֆորմատ, որի շրջանակում սկսվում է դիվանագիտական գործընթաց։ Օրինակ, կարելի է բանակցային ֆորմատին մասնակից դարձնել տարբեր կոֆլիկտաբանների՝ հայաստանյան եւ միջազգային, որոնք թշնամական հարաբերության մեջ գտնվող խմբերին կներկայացնեն թշնամական պետությունների միջեւ կարգավորման փորձը, հարկ եղած դեպքում՝ նաեւ ամոթանք կտան թշնամական խմբերին։ Կարող է լինել իհարկե նաեւ թշնամանքի դրսեւորումները դիվերսիֆիկացնելու խորհրդատվություն՝ դիվերսիֆիկացիայի այն լայն պետական քաղաքականության շրջանակում, որ վարվում է ներկայումս։ Օրինակ, ոստիկանությունը կարող է խորհուրդ տալ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց, որ նրանք ոչ թե կրակեն իրար վրա կամ հարձակվեն իրար վրա, այլ, ասենք՝ թշնամի անձի տան դռան զանգը տան ու փախչեն, կամ զանգեն հեռախոսով եւ փչեն, կամ ներկ քսեն դռների վրա, բակում կայանած մեքենայի հայելին կամ տարբերանշանը գողանան՝ եթե հետո սեւ շուկայում լավ պահանջարկ ունեցող է։ Այսինքն, ձեւավորել թշնամական այնպիսի մշակույթ, որ այն նկատելի չլինի լայն հանրության համար եւ պարտադիր չլինի դրսեւորել հասարակական վայրերում՝ փողոցներում, այգիներում, բակերում։ Ավելին, միջազգային դոնորներից կարելի է նոր աջակցություն ակնկալել՝ թշնամանքի մոդեռնիզացիայի համար, կազմակերպել սեմիներներ, տրամադրել դրամաշնորհներ «քաղաքացիական բյուրոկրատիայի» զարգացման համար, իսկ դա էլ հետագայում կարող է դառնալ Հայաստանի նոր բրենդը նոր աշխարհակարգում։

  • 💥 «Նախարարը խիստ հանձնարարական է տվել ՆԳՆ ոստիկանության ղեկավարությանը ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ տարվող աշխատանքները՝ հետագա հանցավոր դրսևորումները բացառելու նպատակով»։ Սա անեկդոտ չէ, սա պաշտոնական հաղորդագրություն է այն մասին, որ ՆԳ նախարարը ամփոփել է ոստիկանության Երեւանի վարչության աշխատանքը եւ տվել «խիստ հանձնարարական»։ Զարմանում եմ, թե ինչո՞ւ հանձնարարականը չի եղել «շատ խիստ», կամ՝ «շատ–շատ խիստ»։ Այդ դեպքում կարծում եմ արդյունքը կլիներ շատ ավելի լավը։ Գործնականում, սա այլ բան չէ, քան տրագիկոմեդիա։ Տրագիկոմեդիա, որովհետեւ «խիստ հանձնարարականները» ավելանում են, իսկ հետն էլ՝ տարատեսակ ռազբորկաները Երեւանում, որոնք մի փոքր են հեռու ամենօրյա ռեժիմից։ Հենց այսօր հայտնի է դարձել Դավիթաշենում հերթական մասին, իսկ ոստիկանությունն էլ պարզապես ուղղում է լրատվամիջոցներին, թե՝ կրակոց չի եղել, ինչո՞ւ եք գրել կրակոցի մասին։ Այսինքն, այլեւս մխիթարական է կամ ձեռքբերում է այն, որ ռազբորկաները լինում են կամ կարող են լինել առանց կրակոցի։

  • 🔥 Նախօրեի խորհրդարանական իրավիճակը, որ արդեն բավականին հայտնի է, անշուշտ բարդ դրություն է ստեղծել Ուժեղ Հայաստան ֆրակցիայի համար։ Բայց, ըստ իս, ստեղծված իրավիճակը բոլորովին ի զորու չէ «սպանել» ֆրակցիան, հետեւաբար՝ նախադրյալ է առավել ուժեղանալու համար։ Այստեղ…

  • 💥 Իրանական Թասնիմ գործակալությունը հայտնում է, որ Թեհրանը Անկարայի միջոցով փոխանցել է Սիրիային, որ, եթե այդ երկրի զինված ուժերը ներգրավվեն Լիբանանում Հըզբոլլահի դեմ գործողությունների, ապա Սիրիայի տարածքում հարյուրավոր օբյեկտներ՝ ներառյալ նախագահական նստավայրն ու այլ կառավարական հաստատություններ, կհայտնվեն Իրանի թիրախում։🇮🇷

  • 🔥 Նախօրեի խորհրդարանական իրավիճակը, որ արդեն բավականին հայտնի է, անշուշտ բարդ դրություն է ստեղծել Ուժեղ Հայաստան ֆրակցիայի համար։ Բայց, ըստ իս, ստեղծված իրավիճակը բոլորովին ի զորու չէ «սպանել» ֆրակցիան, հետեւաբար՝ նախադրյալ է առավել ուժեղանալու համար։ Այստեղ հարցը, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, բոլորովին շատ կոնկրետ միջադեպը չէ։ Հարցի արժեքը ավելի լայն է։ Իմ գնահատմամբ, Ուժեղ Հայաստանը մեր ներքաղաքական դաշտում ինստիտուցիոնալ վերբեռնման առանցքային նախադրյալ է, ու հենց այդտեղ է նոր ուժի ձեւավորման ու գործունեության մեկնարկի հիմնարար նշանակությունը։ Բնական է, որ մեկնարկը չի լինելու հարթ, ունենալու է վայրիվերումներ, կարող է հայտնվել «փոսերում»։ Բայց էականն այն է, որ բոլորի համար է գրեթե պարզ՝ երիտասարդ ուժն ունի Հայաստանի ներքաղաքական կյանքում թե ինստիտուցիոնալ, թե անգամ մտածողական–մեթոդական վերբեռնման կամ վերակերտման կարեւոր ներուժ։ Իսկ այդ հեռանկարով Հայաստանի ներքաղաքական կյանքում մեղմ ասած բոլորը չէ, որ իրապես հետաքրքրված են ու շահագրգռված։ Մինչ այժմ եղած ստատուս–քվոյի դեմ ոչ բոլոր պայքարողները կամ դժգոհություն հայտնողներն է, որ իրապես դեմ են եւ ուզում են այդ ստատուս–քվոյի փոփոխություն։ Եվ, երբ նշմարվում է իրապես փոփոխության ուրվագիծ, ապա հարվածները գալու են ամենատարբեր կողմերից՝ ոչ միայն անմիջական իշխանությունից։ Ավելին, իշխանության հետ կապված այստեղ կա մի շատ նուրբ հանգամանք, որի մասին ես բազմիցս խոսել եմ նաեւ նախընտրական շրջանում, եւ թերեւս կխոսեմ առաջիկայում։ Այդպիսով, երբ որեւէ ուժ գետնի վրա սկսում է իրավիճակ փոխելու աշխատանք՝ նրան իհարկե զանազան մեխանիզմներով եւ հնարքներով փորձելու են թրախավորել օդից, ջրից ու նույն՝ ցամաքից։ Բայց, հենց այստեղ է, որ քննություն է անցնում հենց այդ կարեւոր ներուժը, ու այն հանձնելու դեպքում դուրս գալիս առավել ուժեղացած։ Պարզապես, պետք է մնալ գետնի վրա փոփոխության փիլիսոփայությանը հավատարիմ, շարունակել հետեւողականորեն, չտրվելով ազդեցության ուժգնացող փորձերի։ Ինձ համար սա կարեւոր է, որովհետեւ ես հայաստանյան քաղաքականությունը փորձում եմ դիտել ու չափել «օրվա լրահոսից» փոքր ինչ դուրս, փոքր ինչ լայն։

  • 💥ԱՄՆ «Աբրահամ Լինկոլ» ավիակիրը դարձել է ԱՄՆ ներքաղաքական աղմուկի պատճառ։ Ամերիկյան հեղինակավոր մամուլը գրել է, որ ավիակրի անձնակազմը շատ ծանր հոգեբանական վիճակում է, քանի որ գրեթե 300 օր գտնվում է ծովում, չնայած նախապես պլանավորված է եղել, որ նոյեմբերին ծով դուրս եկած ավիակիրը ափ կվերադառնա մայիսին։ Նավի անձնակազմը մոտ 5000 մարդ է, որոնք բողոքում են թե կոմունալ համակարգի աշխատանքց, թե սննդից, թե երկարատեւ նավարկությունից բխող հոգեբանական խնդիրներից։ Նրանց հարազատներն էլ բողոքում են կոնգրեսականներին։ Դեմոկրատները նույնիսկ սպառնում են սկսել է հետաքննություն՝ ԱՄՆ նավատորմում իրավիճակի վերաբերյալ։ «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը ներկայումս մասնակցում է այսպես ասած՝ իրանի ծովային շրջափակմանը։ Ներկայումս նրան փորձում են փոխարինել մեկ այլ ավիակրով՝ «Ջորջ Վաշինգտոն», որը սակայն դեռ ճանապարհին է։ Ընդ որում, հատկանշական է, որ Իրանի դեմ պատերազմի ակտիվ փուլում ամերիկյան մամուլը գրեց նաեւ վերջին սերնդի՝ «Ջերալդ Ֆորդ» ավիակրի վրա եղած խնդիրների մասին, որոնք ստիպեցին ավիակիրը այսպես ասած հանել Իրանի դեմ պատերազմից եւ ուղարկել նորոգման։ Իրանի դեմ սանձազերծված պատերազմն ըստ էության ԱՄՆ համար դարձավ յուրօրինակ «մերկացման» գործողություն, ի հայտ եկան համակարգային լուրջ խնդիրներ թե ԱՄՆ պաշտպանական բնգավառում, թե քաղաքական–դիվանագիտական։ Ըստ էության, ամերիկյան հզորությունը ներկայումս պահվում է գերազանցապես այն բանի վրա, որ դոլարը համաշխարհային գերակա վճարամիջոցն է։ Եթե այստեղ տեղի ունենան էական վերանայումներ եւ ձեւավորվեն այնպիսի տնտեսական միավորումներ կամ կոոպերացիաներ, որոնց մասնակիցները համակարգայնորեն հրաժարվեն դոլարային գոտուց, ապա դա կլինի ԱՄՆ ոչ թե վերջի սկիզբը, այլ գուցե նույնիսկ վերջը՝ իհարկե որպես համաշխարհային հեգեմոն, այլ ոչ թե իբրեւ առհասարակ խոշոր տերություն։ Ի դեպ, հենց այդ պատճառով է, որ ԱՄՆ չափազանց սուր է ընկալում սեփական վալյուտա ստեղծելու ԲՐԻԿՍ մտադրությունը։

  • 👇🏽👇🏽👇🏽

  • 💥https://youtu.be/pCKWFOHhhT0?si=1BpJBO5TH1ByCJ3c

  • 💥https://youtu.be/Fag4hB-0BDo?si=INr-jpF4uJMj4Lr_

  • 💥 Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հանդիպել է ամերիկացի հանրահայտ տնտեսագետ, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի հետ։ Քննարկել են Վրաստանի զարգացման հարցեր։ Վրաստանում քայլ առ քայլ ձեւավորվում է ազգային֊պետական ինքնագիտակցությամբ, միաժամանակ էլ բավականին լայն միջազգային հայեցողությամբ երիտասարդ վերնախավ, որը կարող է Կովկասում դառնալ մոտ ապագայի նոր գործոն։ Այս պրոցեսում բնականաբար շատ մեծ է Իվանիշվիլիի "քաղաքական պատրիարքի" դերը, պատկերավոր ասած։ Իմ կարծիքով, Հայաստանում կա այդօրինակ պրոցեսի մի կողմից անհրաժեշտություն, մյուս կողմից` հնարավորություն։ Սա դեռ կլինի անդրադարձի թեմա։

  • 💥💥 Ուժեղ Հայաստան ֆրակցիան նիստում քննարկել է իր պատգամավորներից մեկի՝ Էդգար Ղազարյանի հարցը, այն բանից հետո, երբ Ղազարյանի սուր ելույթը խորհրդարանում բորբոքել է կրքեր։ Կառավարող ուժը փորձել է հարցը նրկայացնել իբրեւ «բարեկրթության» սահմանից դուրս գալու նախադեպ։…

  • 🔥 Իրանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդական գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին հայտարարել է, որ Թրամփի ուղու հարցում չկա փոխըմբռնում Հայաստանի հետ։ Սա չափազանց լուրջ հայտարարություն է, որովհետեւ սա հայտարարություն է Իրանի զինված ուժերից, այլ ոչ թե քաղաքական…

  • 🔥 Օրինակ, Հայաստանում թիվ մեկ թեմա «չի դառնա» այն, ինչ հայտարարում է Ուժեղ Հայաստանի ֆրակցիայի ղեկավար Կարապետյանը, ասելով, որ իրենց ուժը Թրամփի ուղին չի որակում «միջանցք», որովհետեւ հարցին մոտենոմ է պատասխանատվությամբ՝ որպես իշխանության գալու հավակնություն ունեցող ուժ, որը այդ պարագայում անխուսափելիորեն կանգնելու է այդ համաձայնության առաջ եւ լինելու է բանակցության պատասխանատու։ Ինձ սկզբունքորեն քիչ է հետաքրքրում, գոնե այս պահին, թե որքան ճշգրիտ կամ դիպուկ է ձեւակերպում այդ սկզբունքը եւ դիրքորոշումը Նարեկ Կարապետյանը։ Ինքնին էաան է, որ կա ձեւակերպումը, անկախ դրա հանդեպ վերաբերմունքից։ Ես օրինակ կարող եմ դա գնահատել միջանցք, ու գնահատում եմ այդպես։ Բայց, ես չունեմ իշխանության գալու եւ այդ ծրագրի փաստի առաջ կանգնելու, այդտեղից ելք փնտրելու հավակնության եւ պատասխանատվության հարց։ Իսկ քաղաքական ուժը, որը հավակնում է լինել իշխանության կարգավիճակում՝ վաղը, մյուս օրը, մեկ թե հինգ տարի անց, չունի իրավիճակային տրամաբանությամբ առաջնորդվելու իրավունք։ Էականն այն է, որ արտահայտվում է դիրքորոշումը, եթե անգամ հանրության զգալի մաս կարող է չլինել դրա հետ համաձայն, ու այդ թվում նաեւ տվյալ ուժին ձայն տված ընտրողներից շատերը։ Էլեկտորատը մշտպես աշխատանք պահանջող երեւույթ է, որի ընթացքը կարող է ունենալ նաեւ վայրիվերումներ։ Այստեղ է, որ կարեւոր է դառնում դիրքորոշումների հարցում սկզբունքային դիրքորոշումների առանցքի ապահովումը։ Ամփոփելով, մեր հասարակական–քաղաքական դաշտում պակասում է մարտավարությանը զուգհեռ ռազմավարական պատասխանատվության՝ թե գիտակցումը, թե դրա հրապարակային հանձնառության դրսեւորման համարձակությունը։ Եվ, եթե հանկարծ արձանագրվում է այդպիսի դրվագ, ըստ իս՝ հանրային շահի, պետական շահի հեռանկարը պահանջում է այն արժանացնել ուշադրության ու որոշակի գնահաականի։ Ի վերջո, մեր հանրության մոտ քաղաքական պրոցեսի հանդեպ վերաբերմունքի հարցում մենք պետք է ձեւավորենք գնահատականների նոր սանդղակ, նոր տրամաբանությամբ, որտեղ ողնաշարային ուղենիշը պետք է լինի ոչ թե այն, թե ընդդիմադիր ուժերը որքան պատկերավոր կստորացնեն իշխանությանը, այլեւ այն, թե որքան պատասխանատու եւ առարկայորեն կկարողանան հանրությանը ներկայացնել իրենց պատկերացումները այն պետության մոտ ու հեռու ապագայի համար, որտեղ պետք է ապրեն բոլորը։ Մենք մի անգամ արդեն տեսել ենք, թե ինչ է լինում բոլորիս հետ, երբ քաղաքական պրոցեսը կառուցվում ու առաջ է գնում իշխանության առավելագույնս պատկերավոր ստորացման առանցքով։ Մենք առ այսօր չենք կարողանում դուրս գալ հենց այդ ողբերգական թակարդից։