tgindex
Iravaban.net

IRAVABAN.NET news website is an independent professional website to promote the legal awareness.

Последний пост
15 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
35
Всего постов
39
Тип
открытый
Язык
et
Категория
Новости и СМИ
В каталоге с
13 авг.
Подписчики
27 701
−36 за 4 дн.
Сутки
−7
−0,03%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
1 787
39 постов
Вовлечённость
6,5%
к подписчикам
Постов в день
5,0
всего 39
Упоминаний
1
каналов
Охват размещения
по 5 постам
1/24сутки в ленте
2 210
1/48двое суток
2 532
1/72трое суток
2 730

Медиана по постам, которые мы застали свежими и померили через сутки.

Посты

  • Անձնագիրն անվավեր է, նորը չունեք. ի՞նչ լուծում է առաջարկում նոր օրենքը Մանրամասները՝ https://iravaban.net/566700.html

  • 🏚 Օգոստոսի 30-ից ինքնակամ կառույցը կքանդվի առանց դատարան դիմելու, բայց հաշվառման ժամկետը դեռ բաց է 🔹 Օգոստոսի 30-ից ուժի մեջ են մտնում երկու օրենք, որոնք էապես փոխում են ինքնակամ կառույցների ճակատագիրը։ Դատարանն այս շղթայում այլևս պարտադիր օղակ չէ, սակայն օրինականացման ճանապարհը փակված չէ։ 📌 Ի՞նչ է կարևոր իմանալ՝ 🏠 մասնավոր հողամասերում չօրինականացված ինքնակամ շինությունները և օրինական շինություններին կից ինքնակամ հատվածները ենթակա են քանդման սեփականատիրոջ կողմից՝ իր հաշվին, համայնքի ղեկավարի գրավոր պահանջից հետո մեկ ամսվա ընթացքում 📅 հաշվառման ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ օրինականացման ցանկում ընդգրկվելու ժամկետը՝ 2027 թվականի դեկտեմբերի 30-ին... 🔗 Մանրամասները՝ Iravaban.net Կարևոր իրավական նորությունները՝ Iravaban.net գլխավոր էջում #ինքնակամկառույց #քանդում #իրազեկում

  • Կարապետ Գուլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ և բացակայելու արգելք

  • «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿ-ի և Iravaban.net առցանց մասնագիտական իրավաբանական մեդիայի համատեղ «Սնանկության ինստիտուտ՝ մատչելի լեզվով» նախագծի շրջանակում հերթական տեսանյութը նվիրված է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների պաշտպանությանը՝ այն դեպքերում, երբ նրանք գտնում են, որ սնանկության գործով կառավարչի գործողությունները պատշաճ չեն։ Իրազեկումն անցկացվում է Կոլեգիայի դիտորդ խորհրդի նախագահ Տիգրան Սահակյանի մասնակցությամբ։ Ի՞նչ պահանջներ է օրենքը նախատեսում սնանկության կառավարչի համար, և ե՞րբ կարելի է համարել, որ նրա գործողությունները պատշաճ չեն, այս և այլ հարցերի մասին մանրամասները տեսանյութում։

  • 14 авг.1 1452

    Կնոջ կրած ամուսնական մատանին ո՞ւմ սեփականությունն է Մանրամասները՝ https://iravaban.net/7610.html

  • 14 авг.1 43934

    🍼 Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում 📌 Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը միանման չէ բոլորի համար։ 🔺 Ի՞նչ է կարևոր իմանալ՝ 💰 խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31.600 դրամ, արձակուրդում գտնվողի համար՝ նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը՝ 37.500 դրամ, իսկ գյուղաբնակ ծնողին վճարվում է... 🔗 Մանրամասները՝ Iravaban.net 📌 Կարևոր իրավական նորությունները՝ Iravaban.net գլխավոր էջում #խնամքինպաստ #պետականնպաստ #իրազեկում

  • 14 авг.1 55581

    📍📍📍Վահագն Խաչատուրյանը Խաչատուր Պողոսյանին նշանակել է նախագահի աշխատակազմի ղեկավար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստարագրել, ըստ որի՝ Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը. Խաչատուր Պողոսյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար»,- ասվում է հրամանագրում:

  • 14 авг.1 56822

    🎒 Պայուսակի քաշ, տնային առաջադրանք, դասերի քանակ. ի՞նչ է սահմանում առողջապահության նախարարի հրամանը 🔺 Քչերը գիտեն, որ դպրոցականի պայուսակի քաշը, տնային առաջադրանքի տևողությունը և օրական դասերի քանակը կարգավորվում են առողջապահության նախարարի հրամանով։ Այդ նորմերի մեծ մասը ծնողը կարող է ստուգել ինքնուրույն։ 📌 Ի՞նչ է կարևոր իմանալ՝ 📚 առաջին դասարանում տնային առաջադրանք չի տրվում, երկրորդ և երրորդում՝ մինչև 1,5 ժամ, չորրորդ և հինգերորդում՝ 2 ժամ, իսկ տասներկուերորդում՝ մինչև 4 ժամ ⚖️ պայուսակի քաշը չպետք է գերազանցի 1,5 կիլոգրամը առաջին և երկրորդ դասարաններում, 2 կիլոգրամը՝ երրորդ և չորրորդում... 🔗 Մանրամասները՝ Iravaban.net Կարևոր իրավական նորությունները՝ Iravaban.net գլխավոր էջում #դպրոց #ծնողներ #իրազեկում

  • 14 авг.1 59813

    Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

  • 14 авг.1 833816

    🏡 Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ 🔹 Հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում պետությունը միանվագ գումար է հատկացնում վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ 📌 Ի՞նչ է կարևոր իմանալ՝ 💰 առաջին կամ երկրորդ երեխա՝ մնացորդի 10 տոկոսը, Երևանում՝ 5, առավելագույնը 500 հազար դրամ. երրորդ և հաջորդ՝ 50 տոկոսը, Երևանում՝ 25, առավելագույնը 2 միլիոն ⏰ դիմելու ժամկետը՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը ներառյալ... 🔗 Մանրամասները՝ Iravaban.net Կարևոր իրավական նորությունները՝ Iravaban.net գլխավոր էջում #հիփոթեք #երեխա #իրազեկում

  • 14 авг.1 88824

    🧠 Դպրոցի հոգեբանի ութ պարտականությունը. ի՞նչ է նա անելու բուլինգի ենթարկված աշակերտի համար 🔹 ԿԳՄՍ նախարարի N 07-Ն հրամանով հաստատված չափանիշներն ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 1-ից և դպրոցի հոգեբանի համար սահմանում են ութ կոնկրետ պարտականություն։ 📌 Ի՞նչ է կարևոր իմանալ՝ 🧩 հոգեբանը պետք է իրականացնի անհատական և խմբային հոգեբանական աջակցություն բռնության կամ բուլինգի ենթարկված, ինչպես նաև ռիսկային վարք ունեցող սովորողների համար 🔀 անհրաժեշտության դեպքում պետք է... 🔗 Մանրամասները՝ Iravaban.net Կարևոր իրավական նորությունները՝ Iravaban.net գլխավոր էջում #դպրոց #հոգեբան #բուլինգ

  • 14 авг.1 94146

    👨‍👩‍👧‍👦 2026 թվականից երրորդ երեխա ունեցող ընտանիքներն ամսական 50.000 դրամ են ստանում. որքա՞ն ժամկետով 🔸 Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում պետությունը վճարում է ամսական 50.000 դրամ՝ մինչև երեխայի վեց տարին լրանալը։ 📌 Ի՞նչ է կարևոր իմանալ՝ 👶 կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նաև չափահաս զավակները 💰 դիմումն առցանց է, իսկ նպաստը կարող է նշանակվել հետընթաց՝ մինչև վեց ամսվա համար... 🔗 Մանրամասները՝ Iravaban.net Կարևոր իրավական նորությունները՝ Iravaban.net գլխավոր էջում #երրորդերեխա #պետականնպաստ #իրազեկում

  • 14 авг.2 16553

    🏫 Ո՞վ է սեպտեմբերի 1-ից պատասխանատու դպրոց անծանոթ կամ կասկածելի անձանց մուտքը կանխելու համար 🔺 ԿԳՄՍ նախարարի N 07-Ն հրամանով հաստատված չափանիշներն ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 1-ից, և դպրոց մուտքի հարցն առաջին անգամ ստանում է կոնկրետ պատասխանատու պաշտոնյա։ 📌 Ի՞նչ է կարևոր իմանալ՝ 🚪 պատասխանատուն վարչատնտեսական համակարգողն է, իսկ կառավարման նոր համակարգի չանցած դպրոցներում՝ տնտեսվարը կամ տնօրենի տեղակալը 👀 տնօրենն ապահովում է մեծահասակների շարունակական վերահսկողությունը ... 🔗 Մանրամասները՝ Iravaban.net Կարևոր իրավական նորությունները՝ Iravaban.net գլխավոր էջում #դպրոց #անվտանգություն #իրազեկում

  • 14 авг.2 1293

    Գնահատման ո՞ր երեք տեսակն է կիրառվում դպրոցում Մանրամասները՝ https://iravaban.net/566418.html

  • 13 авг.2 30213

    2027-ից նոր պահանջներ առևտրի կենտրոնների, դպրոցների և հիվանդանոցների համար Մանրամասները՝ https://iravaban.net/566662.html

  • 13 авг.2 43432

    ⚖️ Նոր նախագիծ արտերկրում գտնվող և զինծառայությունից խուսափած անձանց համար. ի՞նչ է առաջարկվում 📌 Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել քրեական օրենսգրքի փոփոխության նախագիծ։ Այն վերաբերում է այն դեպքին, երբ անձը քրեական պատասխանատվությունից ազատվելու համար վճարում է պետական բյուջե օրենքով սահմանված գումարը։ ✈️ ըստ հիմնավորման՝ փոփոխությունն ուղղված է սահմաններից դուրս գտնվող այն քաղաքացիներին, ովքեր պատրաստակամ են վճարել, բայց չեն կարողանում վերադառնալ Հայաստան. ընդ որում նախագծի տեքստում գտնվելու վայրի վերաբերյալ պայման չկա... 🔗 Մանրամասները՝ Iravaban.net Կարևոր իրավական նորությունները՝ Iravaban.net գլխավոր էջում #քրեականօրենսգիրք #զինվորականծառայություն #իրազեկում

  • 13 авг.2 6266

    📌 Զինծառայողի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ․ Քննչական կոմիտե

  • 13 авг.2 86413

    Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

  • 13 авг.2 736257

    ❗️ Վարչապետի որոշմամբ՝ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար

  • 13 авг.2 6766

    🔗Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը: Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»,- գրել է Բաբայանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են , որ,- «Ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն»: