- Последний пост
- 13 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 5
- Всего постов
- 23
- Тип
- открытый
- Язык
- ro
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 185
- 1/48двое суток
- 212
- 1/72трое суток
- 228
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Արցախի բարբառն արդեն հասանելի է iOS-ի iBuben Keyboard հավելվածում iOS օպերացիոն համակարգի iBuben Keyboard մոբայլ հավելվածում ինտեգրվել է Արցախի բարբառը։ Նախագծի հեղինակն է Ալբերտ Հարությունյանը, իսկ բառապաշարային բազան հիմնված է հետազոտող Արմեն Սարգսյանի ակադեմիական աշխատության վրա։ Սարքավորումների ավտոհուշման գործառույթում բարբառի ներդրումը թույլ է տալիս երիտասարդությանն առօրյայում ակտիվորեն կիրառել մեր լեզվական ժառանգությունն ու պահպանել մշակութային ինքնությունը թվային տիրույթում։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3101/
«Բռնազավթված Հադրութում պղծվել է 17-րդ դարի Սուրբ Հարություն եկեղեցին»․ Ալեն Ղուլյան Ալեն Ղուլյանն անդրադարձել է ադրբեջանական տիրույթում հայտնված կադրերին, որտեղ երևում է Հադրութի 1621 թ․ կառուցված Սուրբ Հարություն եկեղեցու պղծումը։ Եկեղեցու պատերը այլանդակված են, իսկ գմբեթի խաչը 2022 թվականից հետո ապամոնտաժվել է։ Բաքուն շարունակում է հայկական տաճարի «աղվանացման» և յուրացման քաղաքականությունը։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3100/
🎭🇦🇿 «Արցախյան մշակույթի սպասվող ներկայացումը Վիեննայում ցավոտ է ընդունվել Բաքվում» Ադրբեջանական Day.Az-ը հեգնական հոդված է հրապարակել նոյեմբերին Վիեննայում կայանալիք «Vienna Christmas Voices» փառատոնի մասին, որտեղ ելույթ է ունենալու Արցախի մշակույթի պահպանման կենտրոնը։ Բաքվում փորձում են ծաղրել արցախյան մշակույթի ներկայացումը՝ կազմակերպիչներին մեղադրելով «քաղաքական շոու» նախապատրաստելու մեջ։ Սա հերթական ապացույցն է, որ եվրոպական բեմերում արցախյան ինքնության պահպանումն ու ներկայացումը լուրջ անհանգստություն է պատճառում ադրբեջանական քարոզչամեքենային։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3088/
Քարվաճառում 3,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքական AFAD ծառայության փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները արձանագրվել են 23:11-ին, 5,7 կմ խորության վրա։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3064/
Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկին փորձում եմ դեռ չանդրադառնալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր գործընկեր ընդդիմադիր ուժերը նոր-նոր են դիրքավորվում խորհրդարանում, և առկա են որոշակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարություններ։ Սակայն չեմ կարող չարձանագրել հետևյալը. այսօր մշտական հանձնաժողովների ցանկը հաստատելիս և դրանց գործունեության ոլորտները որոշելիս ընդդիմության կողմից, չհնչեց որևէ առաջարկություն՝ Արցախի և արցախահայության խնդիրներին վերաբերող հարցերը այս կամ այն մշտական հանձնաժողովի պատասխանատվության տիրույթում ներառելու վերաբերյալ։ Այսպես՝ արցախահայության վերադարձի իրավունքի, սոցիալական խնդիրների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաև Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպան քաղաքականության միջազգային հետապնդման հարցերով որևէ մշտական հանձնաժողով, ըստ էության, չի զբաղվելու։ Բնական է, որ ՔՊ-ն կմերժեր նման առաջարկները, սակայն անբնական է, որ դրանք առհասարակ չհնչեցին ԱԺ դահլիճում՝ որպես քաղաքական օրակարգում Արցախի խնդիրն ու դրանից ածանցվող հարցերը պահելու հնարավորություն։ Իհարկե, կարելի էր առաջարկել նաև Արցախի հարցերի ամբողջական փաթեթով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարը։ Դա ևս այս պահին չի արվել։ Ինչևէ, հույս ունեմ, որ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները կփորձեն Արցախի ու արցախահայության խնդիրները պահել ոչ միայն ելույթների մակարդակում, այլև դրանց տալ որոշակի ինստիտուցիոնալ լուծումներ... Շիրազ Խաչատրյան
2020 թվականի պատերազմի ընթացքում Ալիևի վարչակարգը հրթիռային հարվածներով փորձեց ոչնչացնել Ղազանչեցոց եկեղեցին։ Այնուհետև, արդեն օկուպացիայից հետո, «վերականգնման» և տաճարին իբր «նախնական տեսքը» վերադարձնելու պատրվակով, ոչնչացվեցին եկեղեցու գմբեթն ու պատմական այլ ճարտարապետական տարրեր։ Դրանից հետո, Ղազանչեցոցից ընդամենը 200 մետր հեռավորության վրա, նրանք որոշեցին կառուցել բարձրությամբ երկրորդ մզկիթը (72 մետր), որպեսզի ինչ-որ կերպ ստվերեն հայկական սրբավայրի ճարտարապետական վեհությունը։ Եվ ահա հիմա, չհանգստանալով, Իլհամը, կարծես թե, անցել է մշակութային ոչնչացման նոր մարտավարության․․․ առանց պայթյունների և բուլդոզերների։ Եվ հավատացեք, մեր եկեղեցու տեսողական ոչնչացումը պակաս ավերիչ չէ, քան դրա ֆիզիկական ոչնչացումը։ Դատելով սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերի հրապարակած կադրերից՝ Իլհամի վարչակարգն արդեն սկսել է նոր շինությունների կառուցումը անմիջապես տաճարային համալիրի տարածքում, որպեսզի այդ տգեղ շենքերի հետևում թաքցնի Ղազանչեցոցի ճարտարապետական ուրվագիծը, որն ավելի քան մեկուկես դար Շուշիի համայնապատկերի անբաժանելի մասն է եղել։ Ինչպես երևում է շինարարական ցանկապատի վրայի նախագծի պատկերներից, նախատեսվում է չորսից վեց հարկանի շենքերի կառուցում․․. Ալեն Ղուլյան
без подписи
без подписи
Ադրբեջանի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որը մեծ պատժաչափեր էր սահմանել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Իր հեռախոսազանգով Բաքվի բանտում գտնվող Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ընդհանուր գծերով նկարագրել է տեղի ունեցող կրկեսի ողջ էությունն ու խախտումների շղթան, որի պայմաններում այլ որոշում չէր էլ ակնկալվում: Իշխանյանն ընդգծել էր, որ իրենց ելույթները ոչ միայն չեն լուսաբանվում, այլև դատավարության ընթացքում դատարանն անհարկի, ապօրինի ձևով ընդհատել կամ կիսատ է թողել դրանք: Վերջինիս փոխանցմամբ՝ Բաքվի դատարանում մեր հայրենակիցները պաշտպանել են հայ ժողովրդի անցյալն ու ներկան, թույլ չեն տվել հարված հասցնել մեր ազգային արժանապատվությանն ու համազգային շահերին: Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին: Տիգրան Աբրահամյան
Արցախի շրջափակման օրերի կտրոնները թանգարանին հանձնելու առաջարկ․ Կարմեն Գասպարյան Կարմեն Գասպարյանն առաջարկում է Արցախի բլոկադայի ժամանակաշրջանի կտրոնները հանձնել թանգարանային պահպանության՝ որպես պատմական հիշողության ու ժողովրդի անցած ճանապարհի կենդանի վկայություն։ «Թող դրանք փոխանցեն այդ հիշողությունը յուրաքանչյուր սերնդի, որպեսզի երբեք չմոռացվի մեր ժողովրդի անցած ճանապարհը»,- ընդգծել է նա։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/2982/
🎬 Ադրբեջանը Շուշիում ֆիլմեր նկարահանելու համար ոչնչացրել է հայերի տներն ու գույքը․ Ալեն Ղուլյան Արցախյան օկուպացիայից հետո Շուշիում լսվող պայթյուններն ու կրակոցները կապված էին ադրբեջանական քարոզչական ֆիլմերի նկարահանումների հետ։ Ալեն Ղուլյանը հայտնում է, որ նոր հրապարակված ֆիլմերի կադրերում երևում է, թե ինչպես են շուշեցի հայերի տներն ու պատմական շինությունները դարձել նկարահանման ռեկվիզիտ և ոչնչացվել տպավորիչ կադրերի համար։ Գործընթացն անձամբ վերահսկել է Ալիևի օգնականը։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/2973/
Ականի պայթյուն Մարտակերտի շրջանում․ տուժել է ականազերծման աշխատանքներ իրականացնող երկու ադրբեջանցի Օգոստոսի 3-ին Մարտակերտի շրջանի Խաչիսար (Չարդախլու) գյուղի տարածքում հակահետևակային ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի ականազերծման գործակալության հետ համագործակցող կազմակերպության 2 աշխատակից։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/2971/
Նասիմ Թալեբը հրաժարվել է Ադրբեջանի հրավերից՝ ի նշան Ռուբեն Վարդանյանի հետ համերաշխության Հայտնի մտածող և «Սև կապար» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը մերժել է դասախոսությամբ Ադրբեջան մեկնելու առաջարկը՝ չնայած հոնորարի էական ավելացմանը։ Նա հայտարարել է, որ ոտք չի դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/2962/
Marriott-ը չեղարկել է Շուշիի և Ստեփանակերտի տուրիստական փաթեթը Հայ Դատի հանձնախմբի և միջազգային կազմակերպությունների հնգօրյա արշավի արդյունքում Marriott ցանցը հեռացրել է Արցախի օկուպացված քաղաքներով առաջարկվող տուրերը։ Առաջարկվող փաթեթում լիովին անտեսված էին հայկական պատմամշակութային ժառանգությունն ու 150 հազար հայերի բռնի տեղահանման փաստը։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/2952/
Կորսիկայի Խորհրդարանը բանաձև է ընդունել՝ պահանջելով ազատ արձակել Բաքվում պահվող 19 հայ բանտարկյալներին Կորսիկայի պատգամավորները պահանջել են անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու մյուս հայ բանտարկյալներին, ինչպես նաև վերահաստատել են արցախահայերի՝ սեփական հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունքը։ Փաստաթղթում Բաքվում ընթացող «դատավարությունները» որակվել են կամայական։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/2947/
Marriott-ը տուրեր է առաջարկում դեպի հայաթափված Ստեփանակերտ և Շուշի Marriott Bonvoy Activities հարթակը քննադատության թիրախում է հայտնվել․ ընկերությունը տուրիստական փաթեթներ է վաճառում դեպի օկուպացված Արցախ, որտեղից 2023-ին բռնի տեղահանվել է ավելի քան 120,000 հայ։ Փաթեթում ներառված է այցելություն «Մենք ենք, մեր լեռները» հուշարձան, սակայն որևէ տեղ նշված չէ դրա հայկական պատկանելությունը։ Սոցցանցերում արշավ է սկսվել՝ ընկերությունից պահանջելով հեռացնել այս երթուղիները։ Միջազգային հանրությանն ու օգտատերերին կոչ է արվում բողոքի նամակներ ուղարկել marriott-activities@travelcurious.com էլեկտրոնային հասցեին՝ պահանջելով Marriott Bonvoy Activities-ից անհապաղ հեռացնել այդ տուրերը։ Մանրամասները հոդվածում՝ natnews.am/2909/
301. Արցախցի 11-ամյա աղջկա գրաքննված նկարը բարձրացվել է Արարատ լեռան գագաթ Արցախցի Եվա Դանիելյանի նկարը, որտեղ պատկերված է «Տատիկ-պապիկ» հուշարձանը, հեռացվել էր Երևանի երաժշտական դպրոցներից մեկի ցուցահանդեսից։ 301-ի փոխանցմամբ՝ ի նշան աջակցության՝ հայ լեռնագնացները նկարը բարձրացրել են Արարատի գագաթ։ «Հնարավոր է նկարը հեռացնել ցուցահանդեսից, բայց հնարավոր չէ ջնջել հիշողությունն ու ինքնությունը, որոնք այն մարմնավորում է»,- նշել են նախաձեռնության մասնակիցները։ Մանրամասները հոդվածում՝ natnews.am/2873/
Զախարովա. «ՀԱՊԿ-ն չէր կարող միջամտել Ղարաբաղի հարցին, քանի որ Հայաստանն ինքը չէր ճանաչել այն» ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀԱՊԿ մեխանիզմները Լեռնային Ղարաբաղում կիրառել անհնար էր․ «Հայաստանն ինքը չէր ճանաչում Ղարաբաղը ո՛չ որպես իր տարածք, ո՛չ էլ անկախ պետություն»։ Մանրամասները հոդվածում՝ natnews.am/2858/
Բաքվի բանտերից հղվող հայ ռազմագերիների ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը։ Ի հեճուկս հայաստանյան իշխանության, որի համար մարդը գրոշի արժեք չունի, ադրբեջանական դժոխքում՝ չափազանց ծանր պայմաններում գտնվող հայերը ապրում և պաշտպանում են հայոց համազգային գաղափարներն ու շահերը։ Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, իսկ նրանց ազատությունը օրակարգային չէ, խաղաղությունը բացառված է. դա ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունն է, այլ իրավիճակի տրամաբանական եզրահանգումը։ Տիգրան Աբրահամյան
без подписи