tgindex
Последний пост
14 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
17
Всего постов
27
Тип
открытый
Язык
und
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
13 авг.
Подписчики
505
−2 за 4 дн.
Сутки
−1
−0,20%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
186
27 постов
Вовлечённость
36,8%
к подписчикам
Постов в день
2,4
всего 27
Упоминаний
1
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
154
1/48двое суток
176
1/72трое суток
190

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը տապալել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է սեպտեմբերի 1-ից մինչև 15 տարեկան դեռահասներին սոցցանցերից օգտվելն արգելող օրինագիծը՝ արձանագրելով, որ այն խախտում է արտահայտվելու ազատությունն ու անձնական կյանքի գաղտնիությունը։ Դատարանի որոշումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը հանձնարարել է վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին փոփոխել օրինագիծը՝ նպատակ ունենալով այն կյանքի կոչել մինչև 2027 թվականի նախագահական ընտրությունները։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3108/

  • Ռուբինյանը խոսում է ռադիկալիզացիայից, բայց լռում է իշխանության քայլերի մասին»․ Սամվել Աշոտյան Սամվել Աշոտյանն անդրադարձել է ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը «ռադիկալիզացիան կոտրելու» մասին։ Աշոտյանի խոսքով՝ Հայաստանում միակ ռադիկալ ուժը հենց իշխանությունն է, որը ներազգային թշնամանք է սերմանում, թիրախավորում արցախցիներին, մերժում ազգային արժեքներն ու առաջ տանում Բաքվի պահանջները։ Ըստ նրա՝ «ռադիկալիզացիան կոտրելը» իրականում ազգային ինքնության ձևախեղման փորձ է։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3106/

  • ԱՄՆ-ը պահպանում է զգուշացման բարձր մակարդակը Եվրոպա մեկնող զբոսաշրջիկների համար ԱՄՆ Պետդեպարտամենտը Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան թողել է անվտանգության 2-րդ մակարդակում՝ հորդորելով ցուցաբերել առավելագույն զգուշավորություն ահաբեկչական սպառնալիքների պատճառով։ Իսկ Իսպանիայի Սեուտա անկլավի համար հայտարարվել է 3-րդ մակարդակ՝ միգրացիոն ճգնաժամի պատճառով։ Միևնույն ժամանակ, ամենաանվտանգ մակարդակում են հայտնվել Շվեյցարիան, Ավստրիան, Պորտուգալիան, Լեհաստանն ու Նորվեգիան։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3103/

  • Արցախի բարբառն արդեն հասանելի է iOS-ի iBuben Keyboard հավելվածում iOS օպերացիոն համակարգի iBuben Keyboard մոբայլ հավելվածում ինտեգրվել է Արցախի բարբառը։ Նախագծի հեղինակն է Ալբերտ Հարությունյանը, իսկ բառապաշարային բազան հիմնված է հետազոտող Արմեն Սարգսյանի ակադեմիական աշխատության վրա։ Սարքավորումների ավտոհուշման գործառույթում բարբառի ներդրումը թույլ է տալիս երիտասարդությանն առօրյայում ակտիվորեն կիրառել մեր լեզվական ժառանգությունն ու պահպանել մշակութային ինքնությունը թվային տիրույթում։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3101/

  • «Բռնազավթված Հադրութում պղծվել է 17-րդ դարի Սուրբ Հարություն եկեղեցին»․ Ալեն Ղուլյան Ալեն Ղուլյանն անդրադարձել է ադրբեջանական տիրույթում հայտնված կադրերին, որտեղ երևում է Հադրութի 1621 թ․ կառուցված Սուրբ Հարություն եկեղեցու պղծումը։ Եկեղեցու պատերը այլանդակված են, իսկ գմբեթի խաչը 2022 թվականից հետո ապամոնտաժվել է։ Բաքուն շարունակում է հայկական տաճարի «աղվանացման» և յուրացման քաղաքականությունը։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3100/

  • Զինծառայողի դի է հայտնաբերվել Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքները պարզելու համար ընթանում է քննություն։

  • «Մոսկվան չի մոռացել Երևանի լռությունը»․ Զախարովան՝ Զելենսկու հայտարարությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայում չեն մոռացել Երևանի լռությունը, երբ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Հայաստանի մայրաքաղաքից սպառնում էր հարվածել Մոսկվայի Հաղթանակի շքերթին։ Զախարովայի խոսքով՝ հայ պաշտոնյաները համարձակություն չեն ունեցել արձագանքելու այդ հայտարարություններին Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3096/

  • 🌑🇪🇸🇮🇸 Եվրոպայում 27 տարվա ընթացքում առաջին անգամ Արևի լրիվ խավարում է տեղի ունեցել Իսպանիայում և Իսլանդիայում չորեքշաբթի կեսօրին ցերեկը վերածվել է մթության․ տեղի է ունեցել Արևի լրիվ խավարում։ Միլիոնավոր մարդիկ են հավաքվել խավարման գոտում։ Իսպանիայի իշխանություններն անվտանգության ապահովման համար ներգրավել են 25,000 ոստիկան և 100-ից ավելի ինքնաթիռ ու ուղղաթիռ՝ հրդեհների բարձր ռիսկի պատճառով։ Ռեյկյավիկում և Իսպանիայում հազարավոր զբոսաշրջիկներ են հետևել երևույթին։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3094/

  • 🇷🇺🇦🇲 Մոսկվան ուլտիմատում է ներկայացրել Երևանին․ ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է մինչև դեկտեմբեր հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է մինչև դեկտեմբեր համազգային հանրաքվե անցկացնի՝ որոշելու համար՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, թե՞ գնում է դեպի ԵՄ։ Հակառակ դեպքում ԵԱՏՄ անդամները դեկտեմբերին կքննարկեն Հայաստանի նկատմամբ պայմանագրի գործողության կասեցումը։ ՀՀ իշխանություններն արձագանքել են, որ նման հանրաքվեի հարց օրակարգում չկա, իսկ ԵԱՏՄ անդամակցությունը բխում է Հայաստանի շահերից։ Մոսկվան սպառնում է գազի ու նավթի մատակարարումների վերանայմամբ։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3093/

  • Ալիևն այսօր իրեն թույլ է տալիս թելադրել Հայաստանին»․ Ալեն Ղուլյանը՝ Մեծամորի ԱԷԿ-ի շուրջ Բաքվի պահանջների մասին Արցախցի գործիչ Ալեն Ղուլյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, որով պահանջվում է փակել Հայկական ԱԷԿ-ը։ Ղուլյանը հիշեցնում է, որ 2020-ին Բաքուն հարվածում էր Արցախի էներգետիկ ենթակառուցվածքներին, մինչդեռ հայկական կողմն ուներ Մինգեչաուրի ՋԷԿ-ը խոցելու հնարավորություն, որը չօգտագործվեց։ Այսօր, ըստ նրա, Բաքուն փորձում է էներգետիկ կախվածության մեջ գցել Հայաստանին։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3091/

  • «Երկրում լեգիտիմ իշխանություն չկա, բայց հանրությանը զբաղեցնում են Վեհափառին դիմելու ձևով»․ Արթուր Դանիելյանը՝ օրակարգի կեղծ թեմաների մասին Արթուր Դանիելյանն անդրադարձել է հանրության ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու փորձերին։ Նա խոսել է Սյունիքի դպրոցների, առողջապահության քայքայման, բյուջեի դատարկման, անվտանգային լուրջ սպառնալիքների ու քաղբանտարկյալների հարցերից՝ ընդգծելով, որ դրանց ֆոնին արհեստականորեն առաջ են մղվում երկրորդական քննարկումներ։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3090/

  • 🎭🇦🇿 «Արցախյան մշակույթի սպասվող ներկայացումը Վիեննայում ցավոտ է ընդունվել Բաքվում» Ադրբեջանական Day.Az-ը հեգնական հոդված է հրապարակել նոյեմբերին Վիեննայում կայանալիք «Vienna Christmas Voices» փառատոնի մասին, որտեղ ելույթ է ունենալու Արցախի մշակույթի պահպանման կենտրոնը։ Բաքվում փորձում են ծաղրել արցախյան մշակույթի ներկայացումը՝ կազմակերպիչներին մեղադրելով «քաղաքական շոու» նախապատրաստելու մեջ։ Սա հերթական ապացույցն է, որ եվրոպական բեմերում արցախյան ինքնության պահպանումն ու ներկայացումը լուրջ անհանգստություն է պատճառում ադրբեջանական քարոզչամեքենային։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3088/

  • «Ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են»․ Տիգրան Աբրահամյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին Անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը, ըստ որի՝ ադրբեջանցի մասնագետները TRIPP նախագծի շրջանակում ՀՀ տարածքում ուսումնասիրություններ են անցկացրել էլեկտրահաղորդման գծերի համար։ Ըստ նրա՝ Ալիևի խոսքերից նաև պարզ է դառնում, որ քննարկվում է Հայկական ԱԷԿ-ի փակման հարցը։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3087/

  • «Իրանական մշակույթի յուրացմամբ փորձում են կեղծ լեգիտիմություն կերտել»․ Վարդան Ոսկանյանը՝ Բաքվի պատմական զեղծարարությունների մասին Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձել է Նախիջևանում Իլհամ Ալիևի հայտարարություններին և 12-13-րդ դարերի ճարտարապետ Աջամի Նախճավանիին «ադրբեջանցի» ներկայացնելու փորձերին։ Փորձագետը նշում է, որ «աջամի» տերմինը նշանակում է «իրանցի», իսկ Ադրբեջանը փորձում է հայկական մշակույթի ոչնչացմամբ ու իրանականի յուրացմամբ լեգիտիմացնել Նախիջևանի բռնազավթումը։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3085/

  • 🎬🍿 «Последний богатырь. Колобок»․ 1 միլիարդ ռուբլի բյուջեով ֆիլմն ու դատարկ դահլիճները Ռուսաստանում էկրան բարձրացած «Последний богатырь. Колобок» ֆիլմի ցուցադրությունները Պետերբուրգի տասնյակ դահլիճներում ընթանում են գրեթե առանց հանդիսատեսի։ Ֆիլմի ցուցադրություններն ապահովելու համար «Սարդ-մարդու» (Spider-Man) պրեմիերան հետ էր մղվել «Атмосфера кино»-ի կողմից, իսկ Կոլոբոկին հնչյունավորած Գարիկ Խարլամովն ստիպված է եղել արդարանալ սոցցանցերում։ Ռեժիսորն էլ հասցրել է վիճել ֆիլմի գրաֆիկան քննադատած էլեկտրիկ հանդիսատեսի հետ։ IMDb-ում ֆիլմի վարկանիշը 1 բալ է։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3080/

  • 🏆🕊️ Թրամփին Նոբելյան մրցանակի առաջադրելը՝ որպես հայկական շահերի հաշվին կառուցված կեղծ խաղաղության դիմակ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը հանդես են եկել Սպիտակ տան հռչակագրի 1-ամյակի համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դոնալդ Թրամփին առաջադրել են Նոբելյան խաղաղության մրցանակի։ Մինչ Նիկոլ Փաշինյանը տոնում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի մեկնարկն ու Մինսկի խմբի լուծարումը, իրականում տեղի է ունենում հայկական շահերի միակողմանի զիջում հանուն արտաքին ուժերի օրակարգերի։ Սա ոչ թե իրական խաղաղություն է, այլ Սյունիքի վերահսկողության կորուստ և Արցախի հարցի վերջնական փակում։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3077/

  • «Նվիրվում է թուրքական լոբբիի մեր ռազմավարներին»․ Արթուր Խաչիկյանը՝ Թուրքիայից Ուկրաինա ATACMS-ների փոխանցման մասին Միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն ուշադրություն է հրավիրել ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներին, համաձայն որոնց՝ Ուկրաինան Թուրքիայից ձեռք է բերում 70 միավոր ATACMS բալիստիկ հրթիռ, M270 կայանքներ և զգալի քանակությամբ կասետային ռազմամթերք։ Գործարքն անցնում է ԱՄՆ Կոնգրեսի համաձայնեցումը։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3075/

  • Դոնալդ Թրամփին գաղտնի տեղափոխել են այլ ինքնաթիռ՝ մահափորձի սպառնալիքի պատճառով The Washington Post-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Դոնալդ Թրամփը ցուցադրաբար բարձրացել է Air Force One, սակայն հետո սննդի բեռնատարով գաղտնի տեղափոխվել է C-32A ռազմական ինքնաթիռ՝ Մեծ Բրիտանիա մեկնելու համար։ Պատճառը եղել է Իրանից սպառնացող վտանգը։ Air Force One-ում գտնվող լրագրողներին ու աշխատակիցներին օդանավի փոփոխության մասին չեն հայտնել։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3074/

  • 🇭🇺 Անդրաշ Բական ընտրվել է Հունգարիայի նոր նախագահ Հունգարիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակային։ Նա պաշտոնը պաշտոնապես կստանձնի օգոստոսի 19-ին։ Նախկին նախագահ Թամաշ Շույոկը վաղաժամկետ պաշտոնանկ էր արվել վարչապետ Պետեր Մադյարի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններից հետո, իսկ Վիկտոր Օրբանի կուսակցությունը հրաժարվել է մասնակցել նոր նախագահի քվեարկությանը։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3072/

  • «Երկիրը վերածել են լաբորատոր առնետի»․ Գագիկ Համբարյանը՝ Փաշինյանի դստեր և իշխանական կադրերի մասին Քաղաքագետ Գագիկ Համբարյանը խիստ քննադատել է Նիկոլ Փաշինյանի 19-ամյա դստեր մասնակցությունը ԱԺ-ում անցկացվող պաշտոնական քննարկումներին, ինչպես նաև անդրադարձել իշխանական պատգամավորներ Լուլու, Վիլեն Գաբրիելյանի և Արծրուն Հովհաննիսյանի մասնագիտական գործունեությանը։ Մանրամասները՝ հոդվածում natnews.am/3069/