Pathophysiology
описание
Sharing and discussing pathophysiology, for third year students and beyond
3 003
подписчиков
Охват к подписчикам
128,5%
ERR
Реакции к просмотрам
0,28%
236 на 21 постов
Пересылки к просмотрам
0,68%
563
Постов в день
0,1
всего 21
Где отзываются чаще
доля реакций к просмотрам- 13 авг.Քանի դեռ ամառային դպրոցը մոտենում է ավարտին, այստեղ ուզում էի անդրադառնալ սիրելի ամսագրին՝ NEJM-ին։ Իմ ամենասպասված ու սիրելի հոդվածները իհարկե եղել են ակնարկների (Review Article) ծորագրի ներքո։ Դրանցից շատերում պատկերված մեխանիզմները հետո հայտնվել են լավագույն դասագրքերում, մի մասը նաև մեր նյութերում։ Իհարկե նաև սիրելիներից են քեյսերը՝ ինչպես ինտերակտիվ, այնպես էլ դասական։ Դրանց մի մասին էլ հաճախ օգտագործում ենք մեր քննարկումներում։ Օրիգինալ հետազոտությունները (Original Articles) իհարկե NEJM-ի կարևորագույն բլոկն են ձևավորում, դրանց կարճ Quick take-երը զգալի հեշտացնում են արագ ընկալումը, նաև սովորեցնում՝ ինչպես արագ ու կարճ ներկայացնել հետազոտությունը։ Դրանցից շատ ենք օգտվում Հետազոտության հիմունքներ դասընթացում։ Ինչևէ, իմ կողմից երկար անտեսվում էր հեռանկարների (Perspective) էսսեների ռուբրիկը, սակայն այժմ դրանց մեծ մասը ևս շատ եմ հավանում։ Փորձեք օրինակ կարդալ այսօրվա համարում լույս տեսած էսսեն՝ Ջեյմս Ռոզենբաումի Last Man Running-ը։ Կարևոր խնդիրներ, մտորումներ, տարակուսանքներ, լուծումներ ու շատ, շատ գեղեցիկ լեզու։ Այդ թվում վազավագալ սինկոպեի էթիոլոգիա, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի դրաման, սիրտթոքային վերակենդանացման ժամանակ կողոսկրերի կոտրվածքը, երեք հրացանակիրների կերպարը, զուսպ հումորը։ Օրինակ, եթե անգլերենը ուզում եք բարելավել՝ հիանալի ընթերցանության համար։ Պետք է մեր օտար լեզուների ամբիոնին հորդորեմ-խնդրեմ օգտվեն։ Ի միջի այլոց, չեք պատկերացնում ինչքան բախտավոր ենք, որ առայժմ անվճար է NEJM-ը մեզ համար (Հայաստանում բնակվողների համար)։ Ու դա միայն մեր երկրի "աղքատությունից" չէ։ Եվրոպայում լրիվ վճարովի լինելը գիտեի, բայց օրինակ Շրի Լանկայում ևս վճարովի է։ Չեմ զարմանա, որ պարզվի մեզ համար դա մի հրաշալի ամերիկահայ է անում (Եթե իրական պատճառը գիտեք, ասեք իմանամ)։ Եթե մեր երազանքը իրականանա ու հայկական լավ հանդես/ամսագիր ստեղծենք, անպայման այսպիսի խորագիր կունենանք՝ էսսեների, տեսլականների, հեռանկարների համար։ Մեր ամսագիրն էլ կարող է կոչվել Հին Հայկական Բժշկական Հանդես 🤭3,15%
- 19 июл.Հարգելի զբաղված ընկերներ, եթե ինչ-որ պատճառով պետք է քննություն հանձնեք օգոստոսին ու ունեք հարցեր, կամ ուղղորդում է անհրաժեշտ՝ ապա մենք ձեր հետ ենք, թդուք երբեք միայնակ չեք քայլի, ինչպես ասում են լիվերպուլցիները։ Երեքշաբթի օրվանից միացեք կոնսուլտացիաներին ու մարզվեք։ Դրա համար առանձին ալիք եմ բացել, որ այս ալիքը սպամ չանենք։ Միացե՛ք։ https://t.me/Pathphys_Summer20261,32%
- 16 маяՈւզում էի հիշեցնել, որ Մուդլի հանձնարարությունը չմոռանաք։ Իսկ օլիմպիականներին հատուկ շնորհակալություն՝ ապրեք շատ։1,05%
- 28 маяՉնայած ճիշտ պատասխան չկա, ձեր պատասխաններից շատերն ավելի լավն էին։ Շատ ապրեք։ Ճիշտ պատասխանն է Մոնրեալ։ Մոնրեալյան կոգնիտիվ գնահատման սանդղակում էին այն բառերը, որոնք (եթե ճիշտ եմ հիշում), դասախոսությանը կարդացինք ու հիշեցինք՝ և նա, ում կոգնիտիվ ֆունկցիաներն են գնահատում, պետք է հիշի անմիջապես և 5 րոպե անց։ Դե բառերը էլ նորից չգրեմ, դրանք գրքերի շապիկների վրա են։0,51%
- 29 июн.Երկու լուսավոր կետ կա աշխարհում, որոնք հորդորեցին այս հրապարակումը։ Սեպտիկ շոկի պրոբլեմներից մեկը՝ անոթների թափանցելիությունը խիստ բարձրանում է, ջուրը անցնում է միջբջջային տարածություն, հեղուկների ներերակային ներարկումը միտված է շրջանառող արյան ծավալի վերականգմանը, սակայն ջորը հեռանում է դեպի ինտերստիցիալ տարածություն։ Խնդիրը լուծելու համար կրիստալոիդների քանակը մեծացավ, որոշ ջրալի տներ իրենց աղջիկներին ուղարկեցին ջրելու։ Որքանո՞վ են ապարդյուն են ջանքերը։0,47%
- 27 маяDear Students, there are some corrections within the questionnaires from pathophysiology: 1. Electrolyte disorders are (obviously) part of the exam, this was not mentioned in English version, please make sure to cover them. 2. We didn't include coma and other impaired states of consciousness in the module.0,35%
- 31 маяԱյսօր խոստացված փորձնական սթրիմն է լինելու, ժամը 20․00-ին։ Եթե հարցեր ունեք՝ գրեք քոմենթներում։ Քիչ ուշ հղումը կտեղադրենք։0,31%
- 1 июн.https://www.quantamagazine.org/how-we-see-the-beautiful-violent-sun-20260528/?et_rid=1016497694&et_cid=5971549 The image reflects our feeling after your today's exam.0,28%
- 12 маяՑավի մասին․ The Tyrant https://pathphys.livejournal.com/174960.html0,24%
- 21 июл.Ընկերներ, նախորդ գրառումը վերաբերում է նրանց, ովքեր լիկվիդ ունեն, գուցե շատ խուճուճ եմ գրել ։Ճ Իսկ նրանց, ովքեր ուզում են ավելի խորը պաթֆիզ ու ոչ միայն, սիրով հրավիորւմ եմ մեր մետաբոլիկ համախտանիշին նվիրված մուլտիդիսցիպլինար կոնֆերանսին։ Ահա հղումը․ https://www.facebook.com/share/1BGh9L3Fgh/0,23%
- 24 апр.Ստոմ ֆակի ցավը․ https://pathphys.livejournal.com/174544.html0,23%
- 23 апр.Ջրա-իոնային հաշվեկշռի խանգարումներ https://pathphys.livejournal.com/174243.html0,17%