Levon Kocharyan
СтатистикаԼևոն Քոչարյանի տելեգրամ ալիքը Телеграм-канал Левона Кочаряна
- Последний пост
- 31 июл.
- Последнее чтение
- 05:23
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- русский
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 1 535
- 1/48двое суток
- 1 759
- 1/72трое суток
- 1 897
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2026 թվականի հուլիսի 30-ին դատարանը մերժեց ԱԺ 8-րդ և 9-րդ գումարումների պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։ Առանց որևէ փաստարկված իրավական հիմնավորման, կոպտորեն հակասելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը, դատարանը Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը երկարաձգեց ևս մեկ ամսով։ Այսպիսով, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը զրկված է իր սահմանադրական պարտավորություններն ազատ իրացնելու հնարավորությունից։ Սա ոչ միայն առանձին պատգամավորի իրավունքների, այլև Ազգային ժողովի լիարժեք գործունեության և հազարավոր քաղաքացիների կամարտահայտության և ընտրական իրավունքի կոպիտ ոտնահարում է։ Ըստ այդմ․ «Հայաստան» դաշինքը հայտարարում է․ 1. Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է։ Նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման նպատակը նրա պատգամավորական գործունեությունը կաթվածահար անելն է, ընդդիմադիր ձայնը լռեցնելը և քաղաքական հաշվեհարդարը շարունակելը։ 2. Արթուր Սարգսյանը, 18 Արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալները, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ 3. Օրենքի և սահամանադրականության այս աննախադեպ ոտնահարման վերաբերյալ մեր բողոք-ահազանգը փոխանցելու ենք մեր միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց համարժեք գնահատականը։ 31 հուլիսի, 2026 թ․
Վաղը՝ 17:00-ին, հավաք ՍԴ մոտ✊🏼🇦🇲
Այսօր՝ ժամը 18:00-ին, լինելու ենք ԿԸՀ-ի դիմաց(Գևորգ Քոչար 21Ա)։ Միացե՛ք✊🏼🇦🇲
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիք, News.am և Yerevan․Today լրատվամիջոցներին։ Նախագահն անդրադարձել է հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, հետընտրական զարգացումներին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԵՄ հարաբերություններին։ https://youtu.be/6Lza12I7Ztk
Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար։ Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։ Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ: Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո: Մի բան հստակ է՝ չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը։ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան 08.06.2026թ.
Հունիսի 5-ին, ժամը՝ 13:00-ին Երևանում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ: Հանդիպում ենք «Դինամո» մարզադահլիճում։ Հասցեն՝ Վարդանանց փող., 69 շենք
https://youtu.be/GYDVSqZ5i3M?si=-3TZTzO7C3BNyGvy
Levon Kocharyan pinned a video
«Հայաստան» դաշինքը հրավիրում է հանրահավաքի Մայիսի 31-ին, Ժամը 17:00-ին Ք․ Երևան, Ազատության հրապարակ Ընտրի’ր Հայաստանը🇦🇲 Ընտրի’ր N17 Միասին Կարող ենք🇦🇲🤝
‼️✊🏼🇦🇲Հանրահավաք #17. վաղը՝ Մայիսի 24-ին, 17:00-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանում, հասցե՝ Ազատամարտիկների 82/1
Արգելված տեսանյութը❌ «Հայաստան» դաշինքի այս տեսանյութը Հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունները հրաժարվել են եթեր տալ: Այո, ծանր է այս տեսարաններին նայել, բայց առավել ծանր է գիտակցումը, որ այս է լինելու մեր ապագան, եթե Նիկոլ Փաշինյանը կրկին վերարտադրվի։ Մենք չենք վախեցնում, մենք զգուշացնում ենք⛔️
без подписи
Այսօր՝ մայիսի 12-ին, 18:30-ին, հանդիպում ենք Մալաթիա-Սեբաստիայում, Զորավար Անդրանիկի արձանի դիմաց✊🏼🇦🇲
Վաղը՝ մայիսի 12-ին, 18:30-ին, հանդիպում ենք Մալաթիա-Սեբաստիայում, Զորավար Անդրանիկի արձանի դիմաց✊🏼🇦🇲
https://youtu.be/MHqvEHg90Lw?si=gyARtliwUPGgTebT
Այո՛ ժողովրդավարությանը, ո՛չ երեսպաշտությանը Մայիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, կկայանա բողոքի ակցիա Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, ինչպես նաև ՀՀ-ում ժողովրդավարության նահանջի նկատմամբ աչք չփակելու պահանջով։ Հիշեցնենք՝ մայիսի 4-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում ՀՀ են ժամանել եվրոպական մի շարք երկրների և կառույցների ղեկավարներ։ 14։00-ին հավաքվում ենք Կոմիտաս 1 հասցեում (Մերգելյան այգի) և շարժվում դեպի Մարզահամերգային Համալիր, որտեղ ընթանալու է գագաթնաժողովը։ Միացի՛ր բողոքի ակցիային, ձայն բարձրացրու ընդդեմ․ Հայաստանում ժողովրդավարության նահանջի, Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների, Քաղբանտարկյալների առկայության Պահանջի՛ր․ Ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին Դադարեցնել հայկական ժառանգության ոչնչացումը Միացի՛ր, քո ձայնը բարձրացրո’ւ հանուն իրական ժողովրդավարության, խոսքի ազատության, ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների։
https://www.youtube.com/live/QJTuggbxbq8?si=3RlxA-7cnKOqSUpL
❗️Այսօր «Արարիչ» հասարակական կազմակերպությանը կից գործող մանկապատանեկան զարգացման կենտրոնում հյուրընկալվել էր ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Այցի ընթացքում պատգամավորը շփվել է երեխաների և նրանց ծնողների հետ, հետևել զարգացման տարբեր դասընթացների ընթացքին։ Կենտրոնի տարբեր խմբերում երեխաները զբաղված էին ստեղծագործական և կրթական գործունեությամբ․ մի հատվածում նրանք խաղում էին շախմատ, որին միացավ նաև Լևոն Քոչարյանը: @News_5TV
https://youtu.be/aDVqPWGvbHU
Արարատի մարզի սիրելի հայրենակիցներ, վաղը՝ փետրվարի 8-ին` ժամը 16:00-ին, հրավիրում ենք ձեզ Արտաշատի Դրամատիկական թատրոնի մեծ դահլիճ ձեզ հուզող հարցերը բարձրաձայնելու և քննարկելու համար: