- Последний пост
- 18 мар.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 15 авг.
- 1/24сутки в ленте
- —
- 1/48двое суток
- —
- 1/72трое суток
- —
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
🚀 Հուլիսի 12-19-ը Աղվերանում կանցկացվի «Վիճակագրություն և ուսուցման տեսություն-2026» ամառային դպրոցը՝ նախատեսված բակալավրիատի ավարտական կուրսի և մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների, հետազոտողների, ինչպես նաև ML-ով և վիճակագրությամբ հետաքրքրված բոլոր մասնագետների համար։ 👉 Դասախոսությունները կանցկացվեն անգլերենով։ 👉 Մասնակցության վճարը՝ - 450 եվրո ակադեմիական համայնքի համար, - 600 եվրո՝ մասնագիտական ոլորտի մասնակիցների համար, - 250 եվրո՝ ՀՀ բուհերի ուսանողների համար։ Նախատեսված են նաև կրթաթոշակներ, որոնք կծածկեն (ամբողջությամբ կամ մասամբ) մասնակցության վճարները։ Մանրամասները՝ https://armxss.com/slt2026/ ❗️ Գրանցվելու վերջնաժամկետը՝ հունիսի 15
📅 Գրանցվելու վերջնաժամկետը՝ փետրվարի 28 2026թ․ հուլիսի 6-10-ը ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում կանցկացվի «Ֆունկցիաների երկրաչափական տեսություն» խորագրով ուսանողական գիտաժողովը: Ուսանողական գիտաժողովի նպատակն է ուսանողներին ծանոթացնել կոմպլեքս անալիզի հիմնարար ոլորտներից մեկի՝ ֆունկցիաների երկրաչափական տեսության ժամանակակից, նշանակալի արդյունքներին: Մասնակիցներին կհանձնարարվեն թեմաներ, որի շուրջ նրանք կներկայացնեն 45-րոպեանոց դասախոսություններ։ Մանրամասների ու գրանցման համար՝ https://www.ysu.am/conference/981
❗️ Գրանցվելուն մնացել է 2 օր 🚀 Մեկնարկում է ASOF-ի հերթական դասընթացը՝ «Հեղուկների մեխանիկայի ներածություն», որին մասնակցությունն ինչպես միշտ անվճար է։ Դասախոսությունները կվարեն Լևոն Օգանեսյանը և Օշին Փերումյանը՝ Ամերիկյան համալսարանում։ 🕜 Դասերի գրաֆիկը՝ Երկ / Չրք / Ուրբ, 13:30–14:20 👉 Գրանցվելու համար՝ https://forms.gle/iqDJq42RrnchBQcS7 Մնացած մանրամասները՝ ASOF-ի էջում
Նոյեմբերի 13-ին` հինգշաբթի, կմեկնարկի «Մաթեմատիկայի կիրառություններ» խորագրով սեմինարների շարքը, որը կտևի մինչև կիսամյակի ավարտը։ Դասընթացի շրջանակում կքննարկվեն մաթեմատիկայի ժամանակակից կիրառությունները, ինչպես նաև դրանցում մաթեմատիկայի տեղն ու դերը։ Դասընթացը նախատեսված է բակալավրի ուսանողների համար։ Սեմինարները տեղի կունենան հինգշաբթի օրերին, ժ. 14։30, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 241 լսարանում։ Դասընթացը կվարի ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ասպիրանտ Արման Բայրամյանը։ 📹 Սեմինարների տեսագրությունները՝ https://www.youtube.com/playlist?list=PLz3NrXxHz_CAt78oCkE7LyzcX7eszBN1-
Ուրախ ենք տեղեկացնել, որ WorldQuant ընկերության հովանավորությամբ ս․թ․ նոյեմբերի 15-ին ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում անց է կացվելու Քանակական Ֆինանսներ - 2025 օլիմպիադան։ Օլիմպիադային կարող է մասնակցել կամայական անձ, ով ավարտել է բակալավրիատը կամ ներկա պահին սովորում է բակալավրիատում։ Ստորև բերված են օլիմպիադայի մանրամասները․ - Անցկացման օրը․ Շաբաթ, Նոյեմբերի 15, 2025 - Անցկացման վայրը․ ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ - Օլիմպիադայի սկիզբը․ 12:00 - Օլիմպիադայի ավարտը․ 16:00 - Թեմաների շրջանակը․ Գլուխկոտրուկներ, Մաթեմատիկական անալիզ, Գծային հանրահաշիվ, Հավանականությունների տեսություն, Վիճակագրություն, Օպտիմիզացիա, Ֆինանսական շուկաներ և գործիքներ, Ստոխաստիկ անալիզ - Մրցանակները․ 1-ին կարգ․ 300.000 ՀՀ Դրամ և պատվոգիր 2-րդ կարգ․ 200.000 ՀՀ Դրամ և պատվոգիր 3-րդ կարգ․ 100.000 ՀՀ Դրամ և պատվոգիր - Գրանցման վերջնաժամկետը․Նոյեմբերի 10, 23:59 - Գրանցման հղումը․ https://forms.gle/JjTP3AvJxwR4Dva16
https://t.me/maththematic տելեգրամյան ալիքում կարող եք տեղեկացվել Հայաստանի մաթեմատիկական կյանքում և դրա ε-շրջակայքում տեղի ունեցող իրադարձություններին (սեմինարներ, գիտաժողովներ, ամառային դպրոցներ, օլիմպիադաներ և այլն)
без подписи
Մաթ. ինստիտուտում անցկացվող մյուս դասընթացները՝ - Աբստրակտ հանրահաշիվ / Գալուայի տեսության ներածություն, Մ. Պապիկյան - Կոմպլեքս անալիզ, Ս. Մկրտչյան - Օպտիկայի հիմունքներ, Ս. Էշբի - Մաթեմատիկական անալիզ 1, Լ. Խաչատրյան - Ռոբոտների կառավարման համակարգեր, Ա. Հակոբյան - Գիտական հաշվարկ, Ռ. Կոպրինկով - Ազդանշանների / պատկերների / տեսանյութերի մշակում, Կ. Եղիազարյան, Ի. Շևկունով - Դասական մեխանիկայի մաթեմատիկական մեթոդները, Ա. Շիրիկյան - Սովորական դիֆերենցիալ հավասարումներ, Ա. Շիրիկյան - Հավանականությունների տեսության տարրեր, Ա. Շիրիկյան Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել կից ֆայլում.
без подписи
без подписи
без подписи
Ողջույն բոլորին։ Ուրախ եմ տեղեկացնել, որ պրոֆեսոր Շիրիկյանը CY Cergy Paris Université-ից այս տարի վարելու է երեք դասընթաց։ Դասերը տեղի են ունենալու մաթեմատիկայի ինստիտուտում, լինելու են անվճար ու նույնիսկ կրթաթոշակով։ Մանրամասները տես կցված ֆայլերում։ Հ․Գ․ մնացած մաթ․ինստի դասերի մասին սպասում ենք նորությունների։
Սեպտեմբերի 8-12-ը Ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերանս դահլիճում կանցկացվի “Analysis, PDEs and Applications” վերնագրով երիտասարդ գիտնականների դպրոց և աշխատարան (workshop)՝ կազմակերպված Ghent Analysis & PDE Center-ի հետ համատեղ։ Մանրամասները, դասախոսների ցանկը և գրանցման ձևը՝ https://analysis-pde.org/seasonal-school-and-workshop-analysis-pdes-and-applications/
Անվճար, օնլայն դասընթացի շրջանակներում սկսվում է մեքենայական ուսուցման (ML) համար անհրաժեշտ մաթեմատիկայի փուլը, Ծածկվելու են՝ - գծային հանրահաշվի - մաթանալիզի - օպտիմիզացիայի - հավտեսի, - վիճակագրության - ինֆորմացիայի տեսության՝ ML-ի համար անհրաժեշտ թեմաներ, ու համեմվելու են կիրառական բնույթի գործնականներով։ 🔗 Դասընթացին միանալու հղումը 📺 Տեսագրությունները 🌐 Կայքը
Հունիսի 1-ին ժամը 10:00 մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի թիվ 223 լսարանում տեղի կունենա ԵՊՀ ուսանողական մաթեմատիկական օլիմպիադան: Օլիմպիադային կարող են մասնակցել Հայաստանյան բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները: Օլիմպիադայի արդյունքերով ԵՊՀ բակալավրիատի 4 լավագույն ուսանողները կներկայացնեն ԵՊՀ-ն IMC միջազգային օլիմպիադային, իսկ նրանցից զատ լավագույն 4 ուսանողներին կտրվեն դրամային մրցանակներ։ Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ https://bit.ly/MathOlymp25 Հ․Գ․ Եթե ցանկանում եք հետագայում ստանալ օլիմպիադաների և պարապմունքերի մասին տեղեկատվություն, ապա անցեք https://groups.google.com/u/0/g/matholympiadarm/members հղումով և միացեք խմբին՝ սեղմելով Ask to join group կոճակը։
Եթե ցանկանում եք միանալ 1. տեսադասեր, 2. տիպային խնդիրների լուծումներ, 3. դասա/խնդրագրքերի թարգմանություններ/թվայնացնումներ, 4. բազմաթիվ այլ կրթական նախագծեր պատրաստելու գործին, խնդրում ենք լրացնել այս հայտը։ Եթե հիմա ժամանակ չունեք, բայց հետագայում կուզեք ժամանակ տրամադրել (կամ եթե այս նախագծերը հետաքրքիր չեն, բայց գաղափարը կիսում եք), միևնույն է, կարող եք միանալ։ Շնորհակալ կլինենք նաև, եթե կիսվեք Ձեր ընկերների հետ (կարևոր չէ, թե որ համալսարանից / ուսանող, թե ոչ)։
Ողջույններ։ BioBrain Pro ընկերությունը նախատեսում է կազմակերպել կենսավիճակագրության (բիոստատիստիկայի) անվճար դասընթացներ։ Եթե հետաքրքրված եք դասընթացի մանրամասներով, կարող եք գրանցվել տեղեկատվական հանդիպմանը։ Որոշ մանրամասներ և տեղեկատվական հանդիպման գրանցման հղումը կարող եք գտնել այստեղ․ https://forms.gle/x1HEuLahPT8aeTU79
Ողջույն։ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 29-ից հուլիսի 6-ը Ծաղկաձորում կանցկացվի "Մաթեմատիկա և կիրառություններ" 7-րդ ամառային դպրոցը՝ "Cryptography, Statistics and Machine Learning" վերնագրով։ Ամառային դպրոցին դասախոսելու են տարբեր երկրներից հրավիրված ոլորտների փորձառու դասախոսներ։ Մանրամասների և գրանցվելու համար կարող եք այցելել ամառային դպրոցի վեբկայքը՝ http://mathschool.ysu.am/mss2025/ հասցեով։ Սիրով սպասում ենք։
ՄաթԹիմ և ԻԿՄ ֆակուլտետի ՈՒԳԸ pinned «Ողջույն բոլորին, https://mathteam.notion.site կայքում կգտնեք հիմնականում համալսարանական մաթեմատիկայի նյութերի հավաքածու՝ ներառյալ ~200 հայերեն դասախոսությունների տեսագրություններ, տարալեզու գրքեր, օգտակար հղումներ և այլն։»
Ողջույն բոլորին, https://mathteam.notion.site կայքում կգտնեք հիմնականում համալսարանական մաթեմատիկայի նյութերի հավաքածու՝ ներառյալ ~200 հայերեն դասախոսությունների տեսագրություններ, տարալեզու գրքեր, օգտակար հղումներ և այլն։