ԻԿՄ ԻՆՖՈ
Статистика- Последний пост
- 24 июл.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 15 авг.
- 1/24сутки в ленте
- 853
- 1/48двое суток
- 977
- 1/72трое суток
- 1 054
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
📢 Հարգելի՛ համալսարանականներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ունի նոր պաշտոնական ֆեյսբուքյան էջ։ ❕Հետևեք ֆակուլտետի պաշտոնական էջին՝ տեղեկանալու նորություններին, միջոցառումներին, հայտարարություններին և կարևոր թարմացումներին։ 🔗 https://www.facebook.com/facultyofiam/
🚀 TUMO Labs-ում կրկին մեկնարկում է Global AI Hackathon համաշխարհային լավագույն համալսարանների ուսանողների մրցույթը: 🇦🇲 Նախորդ տարի մրցույթին Հայաստանից մասնակցել էր շուրջ 100 ուսանող՝ գրանցելով մեծ հաջողություններ։ Շտապի՛ր մասնակցել և Հայաստանը ներկայացնել միջազգային մրցույթում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🤩 Պատրա՞ստ ես լսել և բացահայտել IT աշխարհը նոր տեսանկյունից։ ⚡️ ԻԿՄ ՈւԽ արտաքին կապերի հանձնաձողովը կազմակերպել է IT Podcast ուսանողի, շրջանավարտի և դասախոսի միջև, որի ընթացքում կքննարկվեն ոլորտի ամենաարդի թեմանները։ 🎙️ IT Live Podcast-ի ընթացքում հանդես կգան ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետի դասախոս Ներսես Խաչատրյանը, շրջանավարտ Հրաչ Խալաթյանը և ուսանող Նունե Հարոյանը ✨ Սա քո հնարավորությունն է ստանալու օգտակար խորհուրդներ և բացահայտելու՝ ինչպես զարգանալ IT ոլորտում։ Հանդիպում ենք՝ 🗓️ Մայիսի 20-ին, 🕝 Ժամը՝ 13:00, 📍 Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտտոնում: 🔗 Գրանցման հղումը՝ https://forms.gle/WPD8LthRGfUuHfeJ9 🤍 Սիրով՝ ԻԿՄ ՈւԽ #iam_sc #իկմ_արտաքին_կապեր
🧠 ԻԿՄ ՈւԽ գիտակրթական և արտաքին կապերի հանձնաժողովները` Picsart Academy-ի հետ միասին, հրավիրում են մասնակցելու C++ ծրագրավորման մրցույթին։ 🚀 Մրցույթի շրջանակներում ստուգվելու են կոդի օպտիմալացման, տրամաբանության և շարահյուսության իմացությունը, ինչպես նաև խնդիրների լուծման ընդհանուր կարողությունները: 🏆 Լավագույն արդյունքը ցուցաբերած մասնակիցը կստանա 70% զեղչ Picsart Academy-ի կողմից։ Մրցույթը կկայանա` 🗓 մայիսի 14-ին՝ 🕞 16:00-ին, 📍 Picsart Academy-ում: 🌟 Բաց մի՛ թող ուժերդ փորձելու և լավագույններից մեկը դառնալու քո հնարավորությունը։ 🔗 Գրանցման հղումը` https://forms.gle/e4tikQCni7Kbs4mK7 🤍 Սիրով` ԻԿՄ ՈւԽ #iam_sc #իկմ_գիտակրթական #իկմ_արտաքին_կապեր
👩🏻🏫 ScienTeach-ը գալիս է: Հանդիպման ընթացքում հնարավորություն կստանաս` ✅ ծանոթանալ ոլորտների մասնագետների իրական փորձին, ✅ լսել նրանց մասնագիտական ուղու մասին, ✅ ինչպես նաև այն փորձությունների և ընտրությունների մասին, որոնք ձևավորել են նրանց ճանապարհը։ 🎤 ScienTeach-ի խոսնակներն են` Լիանա Սահակյան` GoTravel Agency-ի հիմնադիր (հայերեն): Կատերինա Նուժդինա` Տվյալների վերլուծության և ինժեներական բաժնի ղեկավար, BostonGene (անգլերեն): Սպասում ենք հենց քեզ` 📅 Ապրիլի 28-ին, 🕓 Ժամը` 16:00-ին, 🏫 Երևանի Պետական Համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճում: 👥 Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված անձինք՝ պարտադիր գրանցումով: Տեղերը սահմանափակ են, շտապի´ր գրանցվել, հղումը էջի մեկնաբանություններում:
Ինչպե՞ս գտնել աշխատանք դեռ ուսանողական տարիներին և մուտք գործել միջազգային նախագծերի աշխարհ։ 🎓Ապրիլի 14-ին Երևանի պետական համալսարանը հյուրընկալում է բիոմետրիկ ծառայությունների ոլորտում առաջատար Gurus ընկերության թիմին։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները. 🔹 Gurus-ի գործունեությունը, SAS ծրագրավորման հնարավորությունները, 🔹 Gurus Academy-ի կրթական ծրագրերն ու վերապատրաստման հնարավորությունները, 🔹 Գործնական խորհուրդներ՝ աշխատանքի փնտրման և CV-ի պատրաստման վերաբերյալ։ 🗓 Ապրիլի 14 ⏰ 14:30 📍 ԵՊՀ, Կոնֆերենց դահլիճ 🔗 Մասնակցության համար գրանցվե՛ք այստեղ. https://forms.gle/JUoniyT2VRvmsiUc6
🚀 ԻԿՄ ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովը կազմակերպում է հանդիպում, որի ընթացքում հնարավորություն կունենանք քննարկել ամենապահանջված ՏՏ ոլորտներից մեկի՝ Data Analysis-ի առանձնահատկությունները: 📊 Հանդիպման ընթացքում դատավերլուծաբան Վարդան Մնացականյանը կներկայացնի Data Analysis ոլորտի հեռանկարները։ 🤩 Ոլորտի HR մասնագետ Մերի Բաղդասարյանը կկիսվի ՏՏ աշխատաշուկայի ներկայիս պահանջներով՝ ի՞նչ են փնտրում գործատուները, և ինչպե՞ս առանձնանալ մյուսների մեջ։ 🎁 Հանդիպումը կամփոփենք ինտերակտիվ Kahoot խաղով, որի հաղթողները կստանան հատուկ զեղչ Python ծրագրավորման և տվյալների վերլուծության դասընթացի համար, ինչպես նաև այլ օգտակար նվերներ։ Հանդիպում ենք 🗓️ մարտի 25-ին` 🕒 Ժամը 14:30-ին, 📍 ԵՊՀ, ՄՄՖ 1-ին հարկ (AITC կենտրոն): ❕Մուտքն ազատ է` նախապես գրանցումով: 🔗 Գրանցման հղումը` https://forms.gle/BWAp2av1KXiVKc9P6 🤍 Սիրով` ԻԿՄ ՈՒԽ #iam_sc #իկմ_արտաքին_կապեր
Մահազդ. Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի փոխդեկան Էդվարդ Դանոյանը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Դանոյանի հարազատներին, ընկերներին, համալսարանականներին։ Հոգեհանգիստ տեղի կունենա այսօր՝ ժամը 17:30-ին, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող սգո սրահում։
🔥 «Արի՛ մրցենք» առաջնության մշակութային ներֆակուլտետային փուլի հայտագրման մեկնարկը տրված է!! Եթե ցանկանում ես ներկայացնել ԻԿՄ ֆակուլտետը մեգաառաջնությունում, ապա շտապի՛ր լրացնել հայտը մինչև մարտի 22, 23:59՝ հետևյալ մրցութաձևերով․ 🎤 ազատ ոճի երգ, 💃🏻 ազատ ոճի պար, 🎤 ժողովրդական երգ, 💃🏻 ժողովրդական պար։ 🔗 Գրանցման հղում 🤍 Սիրով՝ ԻԿՄ ՈւԽ
Metric-ը վերադառնում է ինտերնշիփի հնարավորությամբ։ Մանրամասները՝ այստեղ։
«ՀԵՆՔ» Համազգային Բարեգործական Հիմնադրամը այս տարի ևս մեկնարկում է «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում» դասընթացների շարքը։ 👉 Դասընթացների մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք այս հղումով. forms.gle/3cG4a89SmnMBbJob9
ԻԿՄ ֆակուլտետից ուսանողների մի խումբ ստեղծել են հարթակ, որը կօգնի մյուս ուսանողներին ուսումնական ընթացքի ժամանակ: «Մեր նպատակն է ստեղծել աղբյուր, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել այն հարցերի պատասխանները, որոնք երբեմն փոքր-ինչ դժվար են հասկանալ: Հույս ունենք, որ մեր աշխատանքը կօգնի շատ մարդկանց հեշտությամբ սովորել և զարգանալ այս հետաքրքիր ու բարդ ոլորտներում: Բարի գալուստ մի հարթակ, որտեղ մաթեմատիկան միավորվում է ծրագրավորման և նորարարության հետ։ Այս ալիքը նվիրված է մաթեմատիկայի, համակարգչային գիտության և ծրագրավորման թեմաների պարզ, հասկանալի և կիրառական բացատրությանը։ Գծային ալգեբրայից և վեկտորներից մինչև ալգորիթմներ, կոդավորում և ժամանակակից տեխնոլոգիաներ, յուրաքանչյուր տեսանյութ ստեղծված է խորքային ըմբռնում և տրամաբանական մտածողություն զարգացնելու համար։ Այստեղ ուսուցումը պարզապես բանաձևեր հիշելը չէ․ այն վերաբերում է գաղափարների ընկալմանը, խնդիրներ լուծելու կարողության զարգացմանը և հասկանալուն, թե ինչպես են մաթեմատիկան ու ծրագրավորումը ձևավորում տեխնոլոգիայի և արհեստական բանականության ապագան։ Անկախ նրանից՝ դու ուսանող ես, ինքնուսուցող, թե ապագա նորարար, այս ալիքը նպատակ ունի խթանել հետաքրքրասիրությունը, կարգապահությունը և վստահությունը ուսման գործընթացում։ 📌 Սովորիր • Մտածիր • Ստեղծիր 📌 Մաթեմատիկա • Ծրագրավորում • Կրթություն • Նորարարություն։https://youtu.be/LVmBgWk7FnI?si=77dceYDPCO4QVBWQ »
🤩 ԵՊՀ ԻԿՄ ՈւԽ գիտակրթական հանձնաժողովը և Արդի կրթության ակադեմիան մեծ ոգևորությամբ հրավիրում են ձեզ մասնակցելու Python ծրագրավորման լեզվով իրականացվելիք մրցույթին։ Սա բացառիկ հնարավորություն է՝ փորձելու քեզ իրական մրցակցային միջավայրում և ստուգելու քո ներկայիս հմտությունները՝ վերածելով դրանք նոր նպատակների։ 🔥 Եթե սիրում ես ծրագրավորել կամ պարզապես ուզում ես փորձել քեզ AI ոլորտում, ապա սա հենց քո հնարավորությունն է՝ ցուցադրելու գիտելիքներդ և մրցելու լավագույնների հետ։ ✨ Մասնակցի՛ր, և թող այս մարտահրավերը դառնա քո հաջորդ հաղթանակի սկիզբը։ 🏆 Հաղթողներին սպասվում են բացառիկ զեղչեր Արդի կրթության ակադեմիայի Data Science and ML դասընթացի համար՝ 🥇 50% զեղչ, 🥈 30% զեղչ, 🥉 20% զեղչ: Մրցույթը կկայանա 📅 դեկտեմբերի 17-ին՝ 🕒 ժամը 15:30-ին, 📍 Արդի ակադեմիայում, Woods կենտրոն: 🔗 Գրանցման հղումը՝ https://forms.gle/3WxMumt1M4ZvaU347 Սիրով՝ ԻԿՄ ՈւԽ🤍 #iam_sc #իկմ_գիտակրթական
🤩 Սիրելի’ ուսանողներ, ԵՊՀ ԻԿՄ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովը կազմակերպում է «ԱլգոQuest» մրցույթը, որը նվիրված է ալգորիթմների ուսումնասիրությանը, սխալների հայտնաբերմանը և օպտիմիզացիային։ 🌟 Համագործակցելով Smart Code Academy-ի հետ՝ մրցույթի մասնակիցներին հնարավորություն կտրվի փորձել իրենց ուժերը ալգորիթմների աշխարհում՝ ցուցադրելով տրամաբանական մտածողություն, արագություն և տեխնիկական ճկունություն։ 🔍 Մասնակիցները երեք փուլով կաշխատեն՝ վերլուծելով ալգորիթմներ, գտնելով և ուղղելով սխալները, և լուծելով օպտիմիզացիոն խնդիրներ՝ ցույց տալով արագություն և հնարամտություն։ 🎁 Մրցույթի արդյունքում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերին կտրվեն նվեր քարտեր Smart Code Academy-ի կողմից, իրենց ցանկացած դասընթացին մասնակցելու համար։ Հանդիպում ենք՝ 🗓️ Նոյեմբերի 28-ին՝ 🕦 Ժամը 15:00-ին, 📍 Պալեանների անվան դահլիճում։ 🔗 Հայտի հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScr7T46k8WWbfXGPhlMkvAKt6KzViS8pCGABvziy1xuzAjxpA/viewform?usp=header 🤍 Սիրով՝ ԻԿՄ ՈւԽ #iam_sc #իկմ_գիտակրթական
EnviTech x Human Rights իդեաթոն՝ 500,000 դրամ մրցանակով🤩 Թումո լաբերը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցել EnviTech x Human Rights իդեաթոնին, որի մասնակիցները մշակելու են տեխնոլոգիական լուծումներ էկոլոգիական և մարդու իրավունքների խնդիրների համար🌱 Իդեաթոնի մասնակիցները կստանան ● Թրեյնինգներ Հայաստանից և արտերկրից բիզնեսի, մարդու իրավունքների ու էկոլոգիայի ոլորտում փորձագետների հետ ● Կունենան հնարավորություն աշխատել իրական խնդիրների լուծման վրա ● Հաղթող թիմը կստանա 500,000 դրամ գաղափարի զարգացման համար Պատրաստի գաղափար չունե՞ս՝ խնդիր չկա, կարևորը ցանկությունն է և հետաքրքրվածությունը։ Օդի աղտոտումից մաքուր ջրի հասանելիություն, բնապահպանական տվյալների թափանցիկություն, աղբի քարտեզագրում, ԱԲ կիրառում եղանակի կանխատեսման հարցում՝ թեմաներն անսպառ են, իսկ գաղափարները կմշակվեն իդեաթոնի ընթացքում՝ թիմում և մենթորների օգնությամբ 🤍 ● Դիմելու վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 3 ● Իդեաթոնի անցկացման օրերը՝ դեկտեմբերի 13-14 Ծրագրին դիմելու ու այլ մանրամասների համար անցեք հղումով։
🤩 Սիրելի ուսանողներ, ԻԿՄ ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ուրախությամբ հայտարարում է Python Basics ծրագրավորման դասընթացի մասին, որը նախատեսված է սկսնակների համար։ 📚 Դասընթացի ընթացքում ուսանողները կսովորեն ծրագրավորման հիմունքները, ալգորիթմական մտածողությունը, կծանոթանան Python լեզվի հիմնական կառուցվածքներին և կստեղծեն իրենց առաջին նախագծերը։ ❕Տեղերը խիստ սահմանափակ են, և ակնկալվող քանակով գրանցումներից հետո հայտերը փակվելու են։ 📝 Հայտերը կփակվեն նոյեմբերի 10-ին՝ ժամը 23:59-ը: Հայտը լրացնելուց առաջ ուշադիր ծանոթացեք նկարագրությանը։ 🚀 Շտապեք գրանցվել, բաց մի թողեք հնարավորությունը՝ բացահայտելու ծրագրավորման աշխարհը, ստեղծելու ձեր առաջին նախագծերը և քայլելու դեպի նոր հմտություններ ու հնարավորություններ։ Գրանցման հղումը` https://forms.gle/5de3cmk2tejh48eX9 🤍 Սիրով՝ ԻԿՄ ՈՒԽ #iam_sc
видео или голосовое, без подписи
🚀 Global AI տեխնոլոգիական հեքեթոն MIT համալսարանի կողմից Առցանց հեքեթոնը տեղի է ունենալու նոյեմբերի 8-9-ը։ Գրանցվել կարող եք մինչև հոկտեմբերի 30-ը։ 🤩 Ի դեպ, SAP-ի դասընթացին մասնակցող ԻԿՄ ֆակուլտետի ուսանողներից արդեն շատերը մասնակցության հաստատում են ստացել MIT-ի կողմից։ Կարող եք միանալ նաև Հայաստանի մասնակիցների խմբին կապը ապահովելու համար։ ԳՐԱՆՑՈՒՄ (կարող եք գրանցվել Hack-with-Tsovinar-at-MIT-or-online-4184 պրոմոկոդով) 🇦🇲 Բաց մի՛ թող այս հնարավորությունը. միացիր հեքեթոնին և ներկայացրու Հայաստանը միջազգային հարթակում։ Մանրամասները՝ ստորև👇🏻
Սիրելի՛ ուսանողներ, 🧑💻 Քննություններն են մոտենում, բայց Համալսարանական Մաթեմատիկա-ն գտել է լուծումը: Իրենց YouTube ալիքում կարելի է գտնել 200-ից ավել լեկցիաներ մաթեմատիկական անալիզից, կոմպլեքս անալիզից, դիֆերենցիալ հավասարումներից և այլ առարկաներից: Լիովին անվճար է: 🌐 Նաև ունեն կայքէջ, որտեղ հավաքագրել են գրեթե ամեն ինչ. https://mathteam.notion.site/ Դե, Ձեզ հաջողություն 💪
🤩 Սիրելի՛ ուսանողներ, Հիշեցնում ենք, որ մոտենում է մեր ամենասպասված «IAM Industry Day» էքսպոն: 🚀 Էքսպոյի մասնակից առաջատար ընկերությունները կպատմեն իրենց գործունեության ու նոր հնարավորությունների մասին, կկիսվեն արժեքավոր խորհուրդներով և կհայտնեն թափուր աշխատատեղերի մասին. ▫️BostonGene ▫️Microsoft ▫️DataArt ▫️Armenian Code Academy ▫️Picsart Academy ▫️Soft Academy ▫️42 Yerevan ▫️Teach for Armenia ▫️ՀԵՆՔ Հանդիպում ենք 📆 հոկտեմբերի 21-ին 🕑 ժամը 13:30-17:00, 📍 ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում: 🧩 Գրանցվի´ր և արի´ բացահայտելու IT ոլորտը: 🔗 Գրանցման հղումը https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf6mrvXrjGvGW9RZG_Wk_RxlUjjECftK500IV_TvLj-koJzzA/viewform?usp=dialog 🤍 Սիրով՝ ԻԿՄ ՈւԽ #iam_sc