tgindex

ՄաթԹիմ և ԻԿՄ ֆակուլտետի ՈՒԳԸ

описание

ԻԿՄ ՈւԳԸ-ի և ՄաթԹիմի լրահոս

415
подписчиков
Охват к подписчикам
206,5%
ERR
Реакции к просмотрам
0,28%
45 на 19 постов
Пересылки к просмотрам
1,09%
177
Постов в день
0,0
всего 20

Где отзываются чаще

доля реакций к просмотрам
  • 26 мар. 2025 г.Ողջույն բոլորին, https://mathteam.notion.site կայքում կգտնեք հիմնականում համալսարանական մաթեմատիկայի նյութերի հավաքածու՝ ներառյալ ~200 հայերեն դասախոսությունների տեսագրություններ, տարալեզու գրքեր, օգտակար հղումներ և այլն։1,31%
  • 2 сент. 2025 г.Ողջույն բոլորին։ Ուրախ եմ տեղեկացնել, որ պրոֆեսոր Շիրիկյանը CY Cergy Paris Université-ից այս տարի վարելու է երեք դասընթաց։ Դասերը տեղի են ունենալու մաթեմատիկայի ինստիտուտում, լինելու են անվճար ու նույնիսկ կրթաթոշակով։ Մանրամասները տես կցված ֆայլերում։ Հ․Գ․ մնացած մաթ․ինստի դասերի մասին սպասում ենք նորությունների։0,61%
  • 1 сент. 2025 г.Անվճար, օնլայն դասընթացի շրջանակներում սկսվում է մեքենայական ուսուցման (ML) համար անհրաժեշտ մաթեմատիկայի փուլը, Ծածկվելու են՝ - գծային հանրահաշվի - մաթանալիզի - օպտիմիզացիայի - հավտեսի, - վիճակագրության - ինֆորմացիայի տեսության՝ ML-ի համար անհրաժեշտ թեմաներ, ու համեմվելու են կիրառական բնույթի գործնականներով։ 🔗 Դասընթացին միանալու հղումը 📺 Տեսագրությունները 🌐 Կայքը0,47%
  • 14 апр. 2025 г.Եթե ցանկանում եք միանալ 1. տեսադասեր, 2. տիպային խնդիրների լուծումներ, 3. դասա/խնդրագրքերի թարգմանություններ/թվայնացնումներ, 4. բազմաթիվ այլ կրթական նախագծեր պատրաստելու գործին, խնդրում ենք լրացնել այս հայտը։ Եթե հիմա ժամանակ չունեք, բայց հետագայում կուզեք ժամանակ տրամադրել (կամ եթե այս նախագծերը հետաքրքիր չեն, բայց գաղափարը կիսում եք), միևնույն է, կարող եք միանալ։ Շնորհակալ կլինենք նաև, եթե կիսվեք Ձեր ընկերների հետ (կարևոր չէ, թե որ համալսարանից / ուսանող, թե ոչ)։0,44%
  • 29 сент. 2025 г.https://t.me/maththematic տելեգրամյան ալիքում կարող եք տեղեկացվել Հայաստանի մաթեմատիկական կյանքում և դրա ε-շրջակայքում տեղի ունեցող իրադարձություններին (սեմինարներ, գիտաժողովներ, ամառային դպրոցներ, օլիմպիադաներ և այլն)0,44%
  • 2 апр. 2025 г.Ողջույն։ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 29-ից հուլիսի 6-ը Ծաղկաձորում կանցկացվի "Մաթեմատիկա և կիրառություններ" 7-րդ ամառային դպրոցը՝ "Cryptography, Statistics and Machine Learning" վերնագրով։ Ամառային դպրոցին դասախոսելու են տարբեր երկրներից հրավիրված ոլորտների փորձառու դասախոսներ։ Մանրամասների և գրանցվելու համար կարող եք այցելել ամառային դպրոցի վեբկայքը՝ http://mathschool.ysu.am/mss2025/ հասցեով։ Սիրով սպասում ենք։0,37%
  • 1 сент. 2025 г.Սեպտեմբերի 8-12-ը Ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերանս դահլիճում կանցկացվի “Analysis, PDEs and Applications” վերնագրով երիտասարդ գիտնականների դպրոց և աշխատարան (workshop)՝ կազմակերպված Ghent Analysis & PDE Center-ի հետ համատեղ։ Մանրամասները, դասախոսների ցանկը և գրանցման ձևը՝ https://analysis-pde.org/seasonal-school-and-workshop-analysis-pdes-and-applications/0,33%
  • 18 мар.🚀 Հուլիսի 12-19-ը Աղվերանում կանցկացվի «Վիճակագրություն և ուսուցման տեսություն-2026» ամառային դպրոցը՝ նախատեսված բակալավրիատի ավարտական կուրսի և մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների, հետազոտողների, ինչպես նաև ML-ով և վիճակագրությամբ հետաքրքրված բոլոր մասնագետների համար։ 👉 Դասախոսությունները կանցկացվեն անգլերենով։ 👉 Մասնակցության վճարը՝ - 450 եվրո ակադեմիական համայնքի համար, - 600 եվրո՝ մասնագիտական ոլորտի մասնակիցների համար, - 250 եվրո՝ ՀՀ բուհերի ուսանողների համար։ Նախատեսված են նաև կրթաթոշակներ, որոնք կծածկեն (ամբողջությամբ կամ մասամբ) մասնակցության վճարները։ Մանրամասները՝ https://armxss.com/slt2026/ ❗️ Գրանցվելու վերջնաժամկետը՝ հունիսի 150,23%
  • 4 апр. 2025 г.Ողջույններ։ BioBrain Pro ընկերությունը նախատեսում է կազմակերպել կենսավիճակագրության (բիոստատիստիկայի) անվճար դասընթացներ։ Եթե հետաքրքրված եք դասընթացի մանրամասներով, կարող եք գրանցվել տեղեկատվական հանդիպմանը։ Որոշ մանրամասներ և տեղեկատվական հանդիպման գրանցման հղումը կարող եք գտնել այստեղ․ https://forms.gle/x1HEuLahPT8aeTU790,10%
  • 27 янв.❗️ Գրանցվելուն մնացել է 2 օր 🚀 Մեկնարկում է ASOF-ի հերթական դասընթացը՝ «Հեղուկների մեխանիկայի ներածություն», որին մասնակցությունն ինչպես միշտ անվճար է։ Դասախոսությունները կվարեն Լևոն Օգանեսյանը և Օշին Փերումյանը՝ Ամերիկյան համալսարանում։ 🕜 Դասերի գրաֆիկը՝ Երկ / Չրք / Ուրբ, 13:30–14:20 👉 Գրանցվելու համար՝ https://forms.gle/iqDJq42RrnchBQcS7 Մնացած մանրամասները՝ ASOF-ի էջում0,05%
  • 3 февр.📅 Գրանցվելու վերջնաժամկետը՝ փետրվարի 28 2026թ․ հուլիսի 6-10-ը ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում կանցկացվի «Ֆունկցիաների երկրաչափական տեսություն» խորագրով ուսանողական գիտաժողովը: Ուսանողական գիտաժողովի նպատակն է ուսանողներին ծանոթացնել կոմպլեքս անալիզի հիմնարար ոլորտներից մեկի՝ ֆունկցիաների երկրաչափական տեսության ժամանակակից, նշանակալի արդյունքներին: Մասնակիցներին կհանձնարարվեն թեմաներ, որի շուրջ նրանք կներկայացնեն 45-րոպեանոց դասախոսություններ։ Մանրամասների ու գրանցման համար՝ https://www.ysu.am/conference/9810,00%
  • 11 нояб.Նոյեմբերի 13-ին` հինգշաբթի, կմեկնարկի «Մաթեմատիկայի կիրառություններ» խորագրով սեմինարների շարքը, որը կտևի մինչև կիսամյակի ավարտը։ Դասընթացի շրջանակում կքննարկվեն մաթեմատիկայի ժամանակակից կիրառությունները, ինչպես նաև դրանցում մաթեմատիկայի տեղն ու դերը։ Դասընթացը նախատեսված է բակալավրի ուսանողների համար։ Սեմինարները տեղի կունենան հինգշաբթի օրերին, ժ. 14։30, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 241 լսարանում։ Դասընթացը կվարի ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ասպիրանտ Արման Բայրամյանը։ 📹 Սեմինարների տեսագրությունները՝ https://www.youtube.com/playlist?list=PLz3NrXxHz_CAt78oCkE7LyzcX7eszBN1-0,00%