tgindex
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA

Статистика

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ՀՀ կառավարության քաղաքականությունը ԿԳՄՍ ոլորտներում։

Последний пост
14 авг.
Последнее чтение
13 авг.
Постов за неделю
18
Всего постов
23
Тип
открытый
Язык
und
В каталоге с
13 авг.
Подписчики
1 037
+3 за 2 дн.
Сутки
+1
+0,10%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
110
23 постов
Вовлечённость
10,6%
к подписчикам
Постов в день
2,6
всего 23
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
90
1/48двое суток
103
1/72трое суток
111

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • видео или голосовое, без подписи

  • видео или голосовое, без подписи

  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ Հայաստանում դեսպանի առաքելության ավարտով պայմանավորված: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման տարիներին արդյունավետ և սերտ համագործակցության համար՝ բարձր գնահատելով դեսպանի անձնական ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Նախարարի խոսքով՝ դեսպանի և դեսպանության հետևողական աշխատանքի շնորհիվ զգալիորեն ակտիվացել է համագործակցությունը կրթության, մշակույթի, սպորտի և հումանիտար այլ ուղղություններով՝ ամուր հիմք ստեղծելով հարաբերությունների հետագա զարգացման համար: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/184

  • Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2026–2027 ուսումնական տարվա պետական ավարտական քննությունների ուղեցույցները։ Ուղեցույցները ներառում են պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրաստվելու համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ համապատասխան առարկաների քննությունների բովանդակության, պահանջների և նախապատրաստման շրջանակի վերաբերյալ։ Քննություններին նախապատրաստվելիս անհրաժեշտ է առաջնորդվել ԳԹԿ-ի կողմից հրապարակված համապատասխան ուղեցույցներով, որոնք բխում են գործող առարկայական չափորոշիչներից և ուսումնական ծրագրերից և սահմանում են քննության նախապատրաստման համար անհրաժեշտ բովանդակության շրջանակը։ Հատկապես «Կենսաբանություն», «Քիմիա» և «Հայաստանի պատմություն» առարկաների դեպքում, որոնց համար ավագ դպրոցի համապատասխան դասարանների նոր դասագրքերը դեռևս հասանելի չեն, անհրաժեշտ է առաջնորդվել ուղեցույցներում ներկայացված ուսումնական նյութերի և առաջարկվող աղբյուրների շրջանակով։ Ուղեցույցները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://escs.gov.am/guide

  • Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները։ Աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։ Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Բարեկարգման երկրորդ փուլի շրջանակում իրականացվում են Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգում, ինչպես նաև թանգարանային հատվածի նորոգման աշխատանքներ։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/182

  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արվեստի ոլորտում 2027 թվականին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթները: Դրամաշնորհային մրցույթները կիրականացվեն հետևյալ անվանակարգերում. 🔸«Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր» 🔸«Ստեղծագործական մանկապատանեկան կրթամշակութային նախագծեր» 🔸«Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում» 🔸«Արվեստի ոլորտում տնտեսականացման նախագծեր» 🔸«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» Դիմելու մանրամասները և ժամկետները՝ https://escs.gov.am/articles/announcements/175

  • ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Երևան քաղաքի և ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և ՀՀ Կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը: Նախագծի ընդունումը բխում է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության դրույթից, որով ամրագրվում է Ակադեմիական քաղաքի ստեղծումը՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ, ինչպես նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակներից։ Նախագծի վերաբերյալ հանրային լսումը տեղի կունենա 2026թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 14:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում: Մասնակցության մանրամասները՝ https://escs.gov.am/articles/announcements/180

  • Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանն այսօր եղել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններում: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը: Պաշտոնյաները շրջել են կառույցներում, ծանոթացել դրանց ստեղծագործական գործունեությանը, ենթակառուցվածքներին, առկա պայմաններին ու խնդիրներին: Ժաննա Անդրեասյանը երկու թատրոններում էլ ընդգծել է ստեղծագործական գործունեությանն առնչվող հարցերի կարևորությունը՝ հորդորելով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ թատրոններում գեղարվեստաստեղծագործական բարձր որակ ապահովելու և այն շարունակաբար զարգացնելու ուղղությամբ։ Նա ծանոթացել է թատրոնների խաղացանկային քաղաքականությանը, դրա բազմազանության ապահովմանը և հետագա ծրագրերին, հետաքրքրվել հանդիսատեսի հաճախելիությամբ և նոր լսարանների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներով։ Անդրադարձ է կատարվել նաև նոր ստեղծագործական ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը և հրավիրյալ ստեղծագործական ներուժի ընդլայնմանը։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մայրաքաղաքի ստեղծագործական ներուժը մարզային թատրոնների գործունեության մեջ առավել ակտիվ ներգրավելու հարցը՝ նպաստելով փորձի փոխանակմանը, նոր համագործակցությունների ձևավորմանն ու մարզերում թատերական կյանքի ակտիվացմանը։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/181

  • 📣Երիտասարդության միջազգային օրը՝ ՀՀ մարզերում Օգոստոսի 12-ին նշվող Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներում՝ մեկ գաղափարի շուրջ համախմբելով երիտասարդներին, երիտասարդական կազմակերպություններին և համայնքային կառույցներին։ Օրվա ընթացքում կազմակերպվել են սպորտային տարբեր արշավներ և նախաձեռնություններ, թեմատիկ քննարկումներ ու պանելային հանդիպումներ, երիտասարդ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների և ստեղծագործությունների ցուցադրություններ, ինտելեկտուալ խաղ-վիկտորինաներ, ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ, համերգային երեկոներ և այլ միջոցառումներ։ Նախաձեռնությունները հնարավորություն են տվել երիտասարդներին ոչ միայն հետաքրքիր և բովանդակալից օր անցկացնելու, այլև ներկայացնելու իրենց գաղափարներն ու ստեղծագործական ներուժը: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/179

  • Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում Երևանի 12 վարչական շրջաններում իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ սպորտային տարբեր արշավներ, թեմատիկ քննարկումներ, պանելային հանդիպումներ, խաղ-վիկտորինաներ, ազգագրական պարերի ուսուցում, թատերական ներկայացումներ, համերգային ծրագրեր և այլն: Երիտասարդության միջազգային օրն այս տարի անցկացվում է «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսի ներքո: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/177

  • Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում այսօր տեղի է ունեցել «Հրաշալի գաղափարների մրցույթ» արդյունքների ամփոփումը: ԿԳՄՍ նախարարության, «Օսմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հետ համագործակցությամբ Սյունիքի մարզի երիտասարդների համար կազմակերպված մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր հաղթող գաղափարի հեղինակ ստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն՝ իր գաղափարը կյանքի կոչելու նպատակով։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Տիգրան Վիրաբյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը, քաղհասարակության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Երիտասարդության միջազգային օրվա առիթով՝ հիշեցնելով, որ բոլորովին վերջերս Կապանը հյուրընկալել էր ԱՊՀ երկրներից ժամանած տարբեր պատվիրակությունների, իսկ բազմազան և հագեցած միջոցառումները ևս մեկ անգամ ցույց են տվել քաղաքի երիտասարդական մեծ ներուժը։ Նախարարն ընդգծել է, որ Երիտասարդության միջազգային օրվա այս տարվա խորագիրը ՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ», խորհրդանշական է նաև միջոցառման համատեքստում, քանի որ Կապանում համախմբվել են տարբեր համայնքներ ներկայացնող երիտասարդներ. «Մեր ամենակարևոր երազանքներն ու նպատակները կապված են մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության զարգացման հետ։ Վստահ եմ, որ հատկապես երիտասարդների ներուժը, ոգևորությունն ու եռանդը նոր խթան են դառնում մեր պետության զարգացման համար»։ Հաջորդիվ տեղի է ունեցել «Հրաշալի գաղափարների մրցույթի» հաղթողների պարգևատրումը: Նշենք, որ Կապանում միջոցառումները մեկնարկել են պլոգգինգով՝ երիտասարդների մասնակցությամբ տարածքի մաքրման աշխատանքներով՝ զուգակցված վազք մարզաձևով, ինչպես նաև կայացել են «Ապագա առաջնորդներ. երիտասարդություն, նորարարություն, մշակութային ժառանգություն» ֆորումը և երիտասարդության ոլորտին առնչվող թեմաներով պանելային քննարկում: Օրվա շրջանակում նախատեսվում են նաև երիտասարդ նկարիչների համատեղ ցուցահանդեսի բացում, «Լեռների և գետերի միջև» կոմիքսների շարքի ներկայացում և փորձարկում, տաղավարային ցուցադրություն երիտասարդական տարբեր թեմաներով: Օրը Կապանում կամփոփվի գալա համերգով: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/176

  • 📣ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ Սիրելի՛ երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս տարվա խորագիրը՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ», մեզ հիշեցնում է, որ անկախ այն հանգամանքից՝ երիտասարդները որ համայնքում կամ բնակավայրում են ապրում, սովորում, աշխատում, ստեղծագործում կամ նոր են սկսում իրենց կյանքի ուղին, նրանց միավորում են նույն արժեքներն ու ձգտումները՝ կրթվել, զարգանալ, ստեղծել, մասնակցել և իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ու աշխարհի ապագայի կերտման գործում։ Այսօր, առավել քան երբևէ, ակնհայտ է, որ պետության ամենամեծ հարստությունը մարդն է։ ՀՀ կառավարության զարգացման տեսլականում մարդկային կապիտալը դիտարկվում է որպես մեր երկրի գլխավոր ռազմավարական ռեսուրսը, իսկ կրթված, նախաձեռնող, ստեղծարար և պատասխանատու քաղաքացին՝ Հայաստանի զարգացման և մրցունակության հիմքը։ Այդ մարդկային կապիտալի ձևավորման առանցքում դուք եք՝ մեր երիտասարդները, որոնց գիտելիքը, արժեքները, մասնագիտական կարողությունները, ստեղծագործ միտքն ու ակտիվ քաղաքացիական մասնակցությունն են ձևավորում Հայաստանը։ Վերջին տարիներին Հայաստանում իրականացվել են երիտասարդական ոլորտի կարևորագույն բարեփոխումներ։ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունմամբ ձևավորվել է ոլորտի նոր իրավական հիմքը, որն ամրագրում է երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին, երիտասարդական աշխատանքի զարգացումը, միջոլորտային համագործակցությունը և երիտասարդների ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ Մեր նպատակն է՝ յուրաքանչյուր երիտասարդ լինի ոչ միայն պետական քաղաքականության շահառու, այլև դրա համահեղինակն ու գործընկերը։ Այս ճանապարհին կարևոր ձեռքբերումներից է 2018–2026 թվականների ընթացքում իրականացվող երիտասարդական միջավայրերի (կենտրոն ու տարածք) ստեղծման պետական միջոցառումը, որի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմիններն ու հասարակական կազմակերպությունները միավորել են իրենց ջանքերը՝ ձևավորելու երիտասարդների համար ժամանակակից, անվտանգ և զարգացման հնարավորություններով հարուստ միջավայրեր։ Արդեն իսկ կնքված համագործակցության հուշագրերի շնորհիվ ընդլայնվում է երիտասարդական ենթակառուցվածքների ցանցը, և 2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր։ Այս կենտրոններն ու տարածքները պարզապես ֆիզիկական վայրեր չեն. դրանք դարձել են համայնքային կյանքի ակտիվ կենտրոններ, որոնցում երիտասարդները ձեռք են բերում նոր գիտելիք ու հմտություններ, ներգրավվում են ոչ ֆորմալ կրթության, կամավորության, առաջնորդության, ձեռնարկատիրության և քաղաքացիական մասնակցության ծրագրերում, նախաձեռնում ու իրականացնում են փոփոխություններ իրենց համայնքներում։ Այսպիսով՝ այս տարվա խորագիրը՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ», Հայաստանում ստանում է իր գործնական արտահայտությունը․ տարբեր համայնքներում ստեղծվող հնարավորությունները միավորվում են մեկ նպատակի շուրջ՝ ստեղծելու պայմաններ, որ յուրաքանչյուր երիտասարդ, անկախ բնակության վայրից, ունենա հավասար հնարավորություն զարգանալու, իրացնելու իր ներուժը և մասնակցելու երկրի զարգացմանը։ Սիրելի՛ երիտասարդներ, ձեր սերունդն ապրում է փոփոխությունների ժամանակաշրջանում։ Դրանք պահանջում են գիտելիք, ճկունություն, պատասխանատվություն և համարձակություն։ Համոզված եմ, որ դուք ունեք այդ ներուժը և պատրաստ եք այն ծառայեցնել՝ ի բարօրություն մեր պետության ու հասարակության։ Հավատացե՛ք ձեր ուժերին, մի՛ դադարեք սովորել, ստեղծագործել և նոր գաղափարներ կյանքի կոչել։ Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել ձեր կրթության, կարողությունների զարգացման և ինքնիրացման հնարավորությունների ընդլայնման գործում, որովհետև յուրաքանչյուր երիտասարդի հաջողություն նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է։ Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային օրը։

  • Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 2-8-ն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցացված Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI): Հայաստանն այս տարի ներկայացրել է միանգամից երկու թիմ՝ յուրաքանչյուրում չորսական աշակերտ (առավելագույն թույլատրելին IOAI-ում)։ Թիմային մրցույթում հաջող ելույթ է ունեցել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը ներկայացնող քառյակը՝ Ալեն Գևորգյանը, Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը և Վահե Պլուզյանը: 120 երկրի ներկայացուցիչների պայքարում նրանք զբաղեցրել են 5-րդ տեղը՝ առաջ թողնելով միայն Նոր Զելանդիայի, Հոնկոնգի, Պուերտո Ռիկոյի և Իսպանիայի թիմերին: Անհատական հաշվարկում Արամ Ամիրխանյանը և Ռազմիկ Եփրեմյանը (Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց) դարձել են բրոնզե մեդալակիրներ: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/172

  • ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային կենտրոնի և «Գրին ռոք» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և «Մշակույթի զարգացման» հիմնադրամի համագործակցությամբ օգոստոսի 17-18-ին Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղում տեղի կունենա «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսը։ Ցուցադրությանը մասնակցելու են տեքստիլ մշակույթի վարպետներ Հայաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ռումինիայից, Հունաստանից, Բոսնիա և Հերցոգովինայից։ Ցուցահանդեսի իրականացումն ուղղված է ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի արժևորմանը, մասնագիտական նոր կապերի ձևավորմանը, փորձի փոխանակմանը, միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև Դիլիջան համայնքի աշխուժացմանն ու թանգարանի գործունեության հանրահռչակմանը։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/171

  • Համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունած բանաձևի՝ օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: Այս տարի այն անցկացվում է «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսով։ Օրվա կապակցությամբ Երևանի 12 վարչական շրջաններում և ՀՀ շուրջ 90 համայնքներում նախատեսվում են սպորտային տարբեր արշավներ, թեմատիկ քննարկումներ, պանելային հանդիպումներ, խաղ-վիկտորինաներ, ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ, համերգային երեկոներ և այլն: 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում ևս տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնց կմասնակցի նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/169

  • ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել սեպտեմբերի 10–13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին իրականացվող աշխատանքների համար՝ ընդգծելով, որ առաջին անգամ նման մասշտաբի միջազգային մրցաշարի պատշաճ կազմակերպումն ու հաջող անցկացումը հնարավոր են միայն շահագրգիռ բոլոր կառույցների սերտ և համակարգված համագործակցության շնորհիվ։ Կարևորվել են նախապատրաստական աշխատանքների ամենօրյա վերահսկողությունը, գերատեսչությունների միջև օպերատիվ հաղորդակցությունն ու առաջացող հարցերին արագ արձագանքելու անհրաժեշտությունը։ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ «Tour of Armenia»-ն, մարզական նշանակությունից զատ, Հայաստանի ճանաչելիության բարձրացման և երկրի զբոսաշրջային ներուժի հանրահռչակման կարևոր հարթակ է։ Մրցաշարի ժամանակացույցը՝ սեպտեմբերի 10՝ Գավառ–Մեծ Մասրիկ՝ 135 կմ սեպտեմբերի 11՝ Կիրանց–Ստեփանավան՝ 176 կմ սեպտեմբերի 12՝ Մարտունի–Դիլիջան (Պարզ լիճ)՝ 162 կմ սեպտեմբերի 13՝ Երևան՝ 113 կմ՝ 10 շրջապտույտով Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/170

  • ԿԳՄՍ նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի e-draft.am միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Սյունիքի մարզի Կապան համայնքում ֆուտբոլի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը՝ նույն տարածքում միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից մարզական համալիրի ստեղծման նպատակով։ Նախագծի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարությունն այսօր կազմակերպել է նաև հանրային լսումներ, որը վարել է սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը: Հանդիպմանը մասնակցել են Կապանի համայնքապետարանի, մարզադաշտի սեփականատերերի և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նախագծի հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները, քննարկվել դրա իրականացմանն առնչվող հարցեր։ Մասնակիցներն անդրադարձել են մարզական համալիրի կառուցման համար անհրաժեշտ տարածքին և ենթակառուցվածքներին, առկա գույքային և իրավական հարաբերություններին, ինչպես նաև հետագա աշխատանքների կազմակերպմանը։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/168

  • ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2026-2027 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Նշյալ դպրոցներում տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Մյուս մանրամասները՝ https://escs.gov.am/articles/news/165

  • ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականների անդամներին, որոնք օրերս մասնակցել են Բաքվում անցկացված աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը։ Աշխարհի Մ17 առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Ջանես Նազարյանը, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գևորգ Հարությունյանը (51 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Շնորհավորելով մարզիկներին և մարզիչներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանի հավաքականի մասնակցությունն այս առաջնությանն առանձնահատուկ նշանակություն ուներ։ «Սա շատ կարևոր մասնակցություն էր. բոլորս աննկարագրելի հպարտության զգացում ունեցանք, երբ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, ու բարձրացվեց մեր եռագույնը։ Շնորհակալ եմ այդ հպարտությունը մեզ և մեր պետությանը պարգևելու համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բարձր գնահատանքի են արժանի ոչ միայն մեդալակիրները, այլև աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրած բոլոր մարզիկները։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/164

  • Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարությունը 2027-2028 ուսումնական տարվա համար նախատեսում է տրամադրել կրթաթոշակային հնարավորություններ ուսանողների, շրջանավարտների և հետազոտողների համար: Կրթաթոշակային հնարավորությունների և համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Ավստրիայի կրթաթոշակների և հետազոտական ​​դրամաշնորհների տվյալների բազայում: Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/163

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA — tgindex