Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
СтатистикаՀայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տելեգրամյան պաշտոնական ալիք: Official Telegram channel of the Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia:
- Последний пост
- 15 авг.
- Последнее чтение
- 11:42
- Постов за неделю
- 6
- Всего постов
- 23
- Тип
- открытый
- Язык
- английский
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 815
- 1/48двое суток
- 933
- 1/72трое суток
- 1 007
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
📢 Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը։ Մասնավորապես, փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական, մաքսային, հարկային և համայնքային ծառայության, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության լիազորված մարմնի ղեկավարի պաշտոնին։ 🔻 Նոր կարգավորմամբ՝ վերոնշյալ պաշտոններում աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունն այլևս չի պայմանավորվի անձի՝ որոշակի տարիքի հասնելու հանգամանքով։ Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում կստեղծվեն իրավական հիմքեր, որոնք հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև պետական կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին հնարավորություն կտան դառնալ խնամատար ծնող և երեխայի խնամքն իրականացնելու համար ստանալ վարձատրություն։
🤝 Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովումը՝ ոլորտային առաջնահերթություն․ Հերիքնազ Բաղդասարյանը՝ Միասնական սոցիալական ծառայության աջակցությամբ աշխատանքի անցնելու և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության կարևորության մասին։
📢 2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ԱՍՀ նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը։ Միաժամանակ, նպաստի նշանակման դիմումները կընդունվեն բացառապես առցանց եղանակով՝ e-social.am հարթակի միջոցով․ բացառություն կկազմեն օրենքով նախատեսված որոշ դեպքերը։ 📌 Նշենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մինչև երեխայի մեկ տարին լրանալը։
📢 Հարգելի՛ քաղաքացիներ, այսուհետ Ձեր կենսաթոշակի նախնական չափը կարող եք հաշվել ինքնուրույն՝ օգտվելով Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում գործարկված կենսաթոշակի հաշվիչից։ 🔗 Մուտք գործելով հետևյալ հղմամբ՝ https://uss.social.gov.am/pension-calculator, Դուք կարող եք նշել Ձեր աշխատանքային ստաժի, տարիքի, առկայության դեպքում նաև հաշմանդամության խմբի կամ կերակրողին կորցնելու կարգավիճակի վերաբերյալ տվյալներ, և համակարգն ինքնաշխատ եղանակով կարտացոլի Ձեր կենսաթոշակի նախնական չափը։
✍🏻 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոզա Բաբայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ 📌 Ռոզա Բաբայանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://social.gov.am/articles/news/news-18
⁉️ Առավել հաճախ հնչող հարցեր՝ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ ❓ ՀԱՐՑ 1։ Ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ի՞նչ աջակցություն կարող եմ ստանալ պետության կողմից։ ✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ ՀՀ-ում երեխայի ծննդով պայմանավորված նպաստներն են՝ • մայրության նպաստ, • երեխայի ծննդյան միանվագ նպաստ, • մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, • ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստ, • նաև աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։ ❓ ՀԱՐՑ 2։ Եթե չեմ աշխատում, արդյոք կարող եմ ստանալ մայրության նպաստ։ ✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները: Չաշխատող անձանց դեպքում մայրության նպաստի չափը 172,698 դրամ է, իսկ աշխատող անձանց դեպքում հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով՝ միջին ամսական աշխատավարձի հիման վրա։ Նպաստը ստանալու համար որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ հղիության 210-րդ օրը լրանալուց հետո կարող եք դիմել բժշկական հաստատություն՝ անաշխատունակության թերթիկը բացելու համար և միաժամանակ նշել նախընտրած բանկը, որին կփոխանցվի նպաստը։ ❓ ՀԱՐՑ 3։ Երեխաս ծնվելու է սեպտեմբերին, որքա՞ն կկազմի ծննդյան միանվագ նպաստի չափը։ ✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ 2026 թ․ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ ❓ ՀԱՐՑ 4։ Եթե բնակվում եմ գյուղական բնակավայրում և գտնվում եմ խնամքի արձակուրդում, որքա՞ն կկազմի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։ ✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ Մինչև երկու տարեկան երեխային խնամելու կապակցությամբ ամսական տրվում է՝ • խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ, • խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ, • խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (37,500+31,600)։ Այս դեպքում կարող եք ստանալ ամսական 69,100 դրամ՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը, եթե հաշվառված եք գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ և դիմելու օրվա դրությամբ երեխան ևս հաշվառված է գյուղական բնակավայրում։ Խնամքի նպաստի համար կարող եք դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո․ դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ ❓ ՀԱՐՑ 5։ Իմ ընտանիքում երրորդ երեխան է ծնվելու, որքա՞ն ժամանակ կարող եմ ստանալ 50,000 դրամ նպաստը։ ✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստը տրամադրվում է ամսական պարբերականությամբ՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ ❓ ՀԱՐՑ 6։ Եթե ունեմ գործող հիփոթեքային վարկ, ապա երեխա ծնվելու դեպքում արդյոք կարող եմ ստանալ աջակցություն պետության կողմից։ ✅ ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, Դուք կարող եք օգտվել Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչից և ստանալ միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։ Աջակցության չափը՝ • ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կազմում է մինչև 500 հազար դրամ, • երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։ Պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://social.gov.am/housing-programs
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։ 2026 թվականի հուլիսի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր պարագայով։ 📌 Հիշեցնենք, որ աջակցող միջոցը ստանալու իրավունք ունեցող անձինք կարող են դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Փաստաթղթերի լիարժեք լինելու դեպքում, մեկ ամսվա ընթացքում քաղաքացուն ուղարկվում է հավաստագրի պատճենն ու այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը։ Քաղաքացին ինքն է ընտրում, թե որակավորում ստացած որ կազմակերպությունից ստանա համապատասխան աջակցությունը: 2026թ․ հուլիսի 31-ի դրությամբ 12,212 անձանց տրամադրվել է 286,371 աջակցող միջոց։ ✅ Աջակցող միջոցների ցանկի, անհրաժեշտ փաստաթղթերի և դիմելու ընթացակարգի վերաբերյալ կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/hy/acts/226733/latest ✅ Աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://social.gov.am/assistive-device-providers
📢 Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման վերաբերյալ որոշումը, որով լուծվում են նախկին հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները՝ նվիրաբերության միջոցով։ Ըստ այդմ՝ նորակառույց շենքի 36 բնակարաններից 23-ը կհատկացվեն աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, որոշմամբ հաստատված ցանկում ներառված այն ընտանիքներին, ովքեր որոշման ընդունմանը նախորդած 36 ամիսների ընթացքում առնվազն 183 օր փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։ ✅ Նվիրաբերված բնակարանները չեն կարող օտարվել նվիրաբերության պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 տարվա ընթացքում։ Չբաշխված բնակարանները անհատույց օգտագործման իրավունքով կամրացվեն ԱՍՀՆ «Օթևան» ՊՈԱԿ-ին՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ։
✍🏻 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԸ նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային 6-րդ փառատոնին։ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» խորագրով միջոցառումն այս տարի անցկացվել է Լոռու մարզի Օձուն գյուղում։ Փառատոնը մեկնարկել է Խարբերդի մասնագիտացված մանկատան, ինչպես նաև ԱՍՀՆ ենթակայությամբ գործող այլ կենտրոնների սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով, պարային և երաժշտական կատարումներով։ 📌 Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես է եկել ԱՍՀՆ ենթակայությամբ գործող Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, հնչել են կոմիտասյան, հոգևոր, օրորոցային և ժողովրդական երգեր։
📌 ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման նպատակի, աշխատանքի խրախուսման նոր մոտեցումների և սոցիալական աջակցության հասցեականության մասին։
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи