tgindex
Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

Статистика
Последний пост
15 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
21
Всего постов
30
Тип
открытый
Язык
und
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
13 авг.
Подписчики
5 737
−1 за 4 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
944
28 постов
Вовлечённость
16,5%
к подписчикам
Постов в день
3,0
всего 30
Упоминаний
1
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
886
1/48двое суток
1 015
1/72трое суток
1 095

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • без подписи

  • без подписи

  • 🔷 Կիևյան կամրջի անվտանգ շահագործմանն ու ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ։ 🔷 Ամբողջությամբ նորոգվել են երթևեկելի և հետիոտնային հատվածները, փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու ջրահեռացման համակարգը, իրականացվել են ջրամեկուսացման աշխատանքներ, իսկ լուսավորության մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով։ 🔷 Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման աշխատանքները՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու։

  • 13 авг.965449из avinyantigran

    Սիրելի՛ երևանցիներ, Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգումն ավարտված է․ վաղ առավոտից կամուրջն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար։

  • 13 авг.1 01091

    🔷 Բաբաջանյան փողոցի հ.42/5 հասցեի հարևանությամբ ապամոնտաժվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա՝ առանց համապատասխան թույլտվության կառուցված ինքնակամ շինությունը։ 🔷 Ապամոնտաժման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

  • 🔷 Սոցիալական պաշտպանության ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող անհատ փորձագետները կարող են դիմել՝ Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» կազմում ընդգրկվելու համար։ 🔷 Դիմումները կարող եք ներկայացնել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ լրացնելով համապատասխան ձևաչափը և ուղարկելով children.social@yerevan.am էլ. հասցեին։ 🔹 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 2-ը ներառյալ։ 🔹 Հարցերի դեպքում՝ 011 514 153 Դիմումի ձև

  • 🔷 Oգոստոսի 17-ից Սայաթ-Նովա 12 հասցեին հարակից հասարակական տրանսպորտի կանգառի կետից մինչև Սայաթ-Նովայի պողոտա - Նալբանդյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:

  • 🔷 Օգոստոսի  17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում, մասնավորապես` Մամիկոնյանց - Շահսուվարյան  փողոցների խաչմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:

  • 13 авг.1 0097

    🔷 Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանն իրականացրել են մոնիթորինգային աշխատանքային այց «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ։ 🔷 Այցի ընթացքում ներկայացվել են հիմնադրամի կողմից 2026 թվականին իրականացվող ծրագրերը, որի շրջանակում համալիր աջակցություն է տրամադրվում 213 ծանր և խորը հաշմանդամություն ունեցող երեխաների (ըստ ֆունկցիոնալության գնահատման արդյունքների)։ 🔹 Յուրաքանչյուր երեխայի տրամադրվում է 60 ժամ նպատակային թերապևտիկ միջամտություն՝ անհատական կարիքներին համապատասխան:

  • 🔷 Տարածքի մաքրում 🔹 Օգոստոսի 16, 16:30 🔹 Հրազդանի Կիրճ, Արգիշտիի փողոց, 36

  • без подписи

  • 12 авг.1 0127

    без подписи

  • 12 авг.1 0117

    без подписи

  • без подписи

  • 12 авг.1 002148

    🔷 Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիները օգոստոսի 14-ից կվերադառնան իրենց հիմնական երթուղուն:

  • 12 авг.1 080173

    🔷 Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտով պայմանավորված՝ տրոլեյբուսային Տ5 երթուղին օգոստոսի 14-ից կվերադառնա իր հիմնական երթուղուն։

  • 12 авг.1 0831717

    🔷 Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները:

  • 12 авг.1 061163

    Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից ավելի շուտ: Կամրջի հիմնանորոգման շրջանակում իրականացված բոլոր աշխատանքների առաջնային նպատակը երթևեկության անվտանգության բարձրացումն ու քաղաքացիների համար առավել անվտանգ և հարմարավետ…

  • 12 авг.965244из avinyantigran

    Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից ավելի շուտ: Կամրջի հիմնանորոգման շրջանակում իրականացված բոլոր աշխատանքների առաջնային նպատակը երթևեկության անվտանգության բարձրացումն ու քաղաքացիների համար առավել անվտանգ և հարմարավետ պայմանների ապահովումն է. ▫️ տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը, ▫️ ասֆալտապատվել են երկու կողմերի մայթերը, ▫️ տեղադրվել են նոր, ցինկապատ արգելափակոցներ, ▫️ վերականգնվել և ներդրվել են ջրահեռացման և ջրամեկուսացման համակարգեր, ▫️վերականգնվել են դեֆորմացիոն կարերը, ▫️ լուսավորության սյուներից էլեկտրական մալուխներն ապամոնտաժվել և տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիտահորեր։ Երթևեկելի հատվածի բացումից հետո կշարունակվեն կամրջի վերականգնման մնացած աշխատանքները։

  • 12 авг.1 060143

    🔷Երևանի քաղաքապետի հովանու ներքո և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ՝ ուրախ ենք հայտնել ԱՄՆ Փրինսթոնի համալսարանին կից «STEAM Works Studio»-ի հետ համագործակցության մասին, որի շրջանակում անցկացվում է քաղաքապետին կից STEAM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա) առաջին միջազգային ամառային ճամբարը։ 🔷 Նախաձեռնության շրջանակում Երևանի համայնքային դպրոցների 4 աշակերտներ ուղևորվում են Նյու Ջերսիի Փրինսթոնի համալսարան։