ՀՀ ԿԳՄՍ նախարարություն / Ministry of ESCS RA
описание
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ՀՀ կառավարության քաղաքականությունը ԿԳՄՍ ոլորտներում։
1 042
подписчиков
Охват к подписчикам
10,6%
ERR
Реакции к просмотрам
0,15%
4 на 23 постов
Пересылки к просмотрам
0,19%
5
Постов в день
1,9
всего 23
Где отзываются чаще
доля реакций к просмотрам- 12 авг.Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում այսօր տեղի է ունեցել «Հրաշալի գաղափարների մրցույթ» արդյունքների ամփոփումը: ԿԳՄՍ նախարարության, «Օսմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հետ համագործակցությամբ Սյունիքի մարզի երիտասարդների համար կազմակերպված մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր հաղթող գաղափարի հեղինակ ստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն՝ իր գաղափարը կյանքի կոչելու նպատակով։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Տիգրան Վիրաբյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը, քաղհասարակության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Երիտասարդության միջազգային օրվա առիթով՝ հիշեցնելով, որ բոլորովին վերջերս Կապանը հյուրընկալել էր ԱՊՀ երկրներից ժամանած տարբեր պատվիրակությունների, իսկ բազմազան և հագեցած միջոցառումները ևս մեկ անգամ ցույց են տվել քաղաքի երիտասարդական մեծ ներուժը։ Նախարարն ընդգծել է, որ Երիտասարդության միջազգային օրվա այս տարվա խորագիրը ՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ», խորհրդանշական է նաև միջոցառման համատեքստում, քանի որ Կապանում համախմբվել են տարբեր համայնքներ ներկայացնող երիտասարդներ. «Մեր ամենակարևոր երազանքներն ու նպատակները կապված են մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության զարգացման հետ։ Վստահ եմ, որ հատկապես երիտասարդների ներուժը, ոգևորությունն ու եռանդը նոր խթան են դառնում մեր պետության զարգացման համար»։ Հաջորդիվ տեղի է ունեցել «Հրաշալի գաղափարների մրցույթի» հաղթողների պարգևատրումը: Նշենք, որ Կապանում միջոցառումները մեկնարկել են պլոգգինգով՝ երիտասարդների մասնակցությամբ տարածքի մաքրման աշխատանքներով՝ զուգակցված վազք մարզաձևով, ինչպես նաև կայացել են «Ապագա առաջնորդներ. երիտասարդություն, նորարարություն, մշակութային ժառանգություն» ֆորումը և երիտասարդության ոլորտին առնչվող թեմաներով պանելային քննարկում: Օրվա շրջանակում նախատեսվում են նաև երիտասարդ նկարիչների համատեղ ցուցահանդեսի բացում, «Լեռների և գետերի միջև» կոմիքսների շարքի ներկայացում և փորձարկում, տաղավարային ցուցադրություն երիտասարդական տարբեր թեմաներով: Օրը Կապանում կամփոփվի գալա համերգով: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/1761,02%
- 11 авг.Համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունած բանաձևի՝ օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: Այս տարի այն անցկացվում է «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսով։ Օրվա կապակցությամբ Երևանի 12 վարչական շրջաններում և ՀՀ շուրջ 90 համայնքներում նախատեսվում են սպորտային տարբեր արշավներ, թեմատիկ քննարկումներ, պանելային հանդիպումներ, խաղ-վիկտորինաներ, ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ, համերգային երեկոներ և այլն: 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում ևս տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնց կմասնակցի նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/1690,88%
- 10 авг.ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2026-2027 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Նշյալ դպրոցներում տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Մյուս մանրամասները՝ https://escs.gov.am/articles/news/1650,83%
- 7 авг.ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Պարի դասավանդումը և ցուցադրումը՝ որպես Հայաստանի հույների ինքնության պահպանման ձև» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է պահպանել և հանրահռչակել Հայաստանի հունական համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորումներից մեկը՝ հունական ժողովրդական պարը, ինչպես նաև նպաստել դրա փոխանցմանը երիտասարդ սերունդներին։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/1620,76%
- 14 авг.без подписи0,00%
- 14 авг.без подписи0,00%
- 13 авг.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ Հայաստանում դեսպանի առաքելության ավարտով պայմանավորված: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման տարիներին արդյունավետ և սերտ համագործակցության համար՝ բարձր գնահատելով դեսպանի անձնական ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Նախարարի խոսքով՝ դեսպանի և դեսպանության հետևողական աշխատանքի շնորհիվ զգալիորեն ակտիվացել է համագործակցությունը կրթության, մշակույթի, սպորտի և հումանիտար այլ ուղղություններով՝ ամուր հիմք ստեղծելով հարաբերությունների հետագա զարգացման համար: Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/1840,00%
- 13 авг.Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2026–2027 ուսումնական տարվա պետական ավարտական քննությունների ուղեցույցները։ Ուղեցույցները ներառում են պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրաստվելու համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ համապատասխան առարկաների քննությունների բովանդակության, պահանջների և նախապատրաստման շրջանակի վերաբերյալ։ Քննություններին նախապատրաստվելիս անհրաժեշտ է առաջնորդվել ԳԹԿ-ի կողմից հրապարակված համապատասխան ուղեցույցներով, որոնք բխում են գործող առարկայական չափորոշիչներից և ուսումնական ծրագրերից և սահմանում են քննության նախապատրաստման համար անհրաժեշտ բովանդակության շրջանակը։ Հատկապես «Կենսաբանություն», «Քիմիա» և «Հայաստանի պատմություն» առարկաների դեպքում, որոնց համար ավագ դպրոցի համապատասխան դասարանների նոր դասագրքերը դեռևս հասանելի չեն, անհրաժեշտ է առաջնորդվել ուղեցույցներում ներկայացված ուսումնական նյութերի և առաջարկվող աղբյուրների շրջանակով։ Ուղեցույցները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://escs.gov.am/guide0,00%
- 13 авг.Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները։ Աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։ Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Բարեկարգման երկրորդ փուլի շրջանակում իրականացվում են Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգում, ինչպես նաև թանգարանային հատվածի նորոգման աշխատանքներ։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/1820,00%
- 13 авг.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արվեստի ոլորտում 2027 թվականին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթները: Դրամաշնորհային մրցույթները կիրականացվեն հետևյալ անվանակարգերում. 🔸«Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր» 🔸«Ստեղծագործական մանկապատանեկան կրթամշակութային նախագծեր» 🔸«Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում» 🔸«Արվեստի ոլորտում տնտեսականացման նախագծեր» 🔸«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» Դիմելու մանրամասները և ժամկետները՝ https://escs.gov.am/articles/announcements/1750,00%
- 13 авг.ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Երևան քաղաքի և ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և ՀՀ Կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը: Նախագծի ընդունումը բխում է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության դրույթից, որով ամրագրվում է Ակադեմիական քաղաքի ստեղծումը՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ, ինչպես նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակներից։ Նախագծի վերաբերյալ հանրային լսումը տեղի կունենա 2026թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 14:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում: Մասնակցության մանրամասները՝ https://escs.gov.am/articles/announcements/1800,00%
- 12 авг.Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանն այսօր եղել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններում: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը: Պաշտոնյաները շրջել են կառույցներում, ծանոթացել դրանց ստեղծագործական գործունեությանը, ենթակառուցվածքներին, առկա պայմաններին ու խնդիրներին: Ժաննա Անդրեասյանը երկու թատրոններում էլ ընդգծել է ստեղծագործական գործունեությանն առնչվող հարցերի կարևորությունը՝ հորդորելով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ թատրոններում գեղարվեստաստեղծագործական բարձր որակ ապահովելու և այն շարունակաբար զարգացնելու ուղղությամբ։ Նա ծանոթացել է թատրոնների խաղացանկային քաղաքականությանը, դրա բազմազանության ապահովմանը և հետագա ծրագրերին, հետաքրքրվել հանդիսատեսի հաճախելիությամբ և նոր լսարանների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներով։ Անդրադարձ է կատարվել նաև նոր ստեղծագործական ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը և հրավիրյալ ստեղծագործական ներուժի ընդլայնմանը։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մայրաքաղաքի ստեղծագործական ներուժը մարզային թատրոնների գործունեության մեջ առավել ակտիվ ներգրավելու հարցը՝ նպաստելով փորձի փոխանակմանը, նոր համագործակցությունների ձևավորմանն ու մարզերում թատերական կյանքի ակտիվացմանը։ Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/1810,00%