ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ/ Office of 3rd President of RA
Статистика🇦🇲 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պաշտոնական Տելեգրամ ալիք 🇷🇺 Официальный телеграм канал Офиса 3-го Президента РА Сержа Саргсяна 🇺🇸 Official Telegram channel of the Office of the 3rd President of RA Serzh Sargsyan
- Последний пост
- 30 июн.
- Последнее чтение
- 21:57
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 21
- Тип
- открытый
- Язык
- английский
- Категория
- Политика
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- —
- 1/48двое суток
- —
- 1/72трое суток
- —
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Նրա համար այս օրը երբեք առանձնահատուկ տոնականություն չի ունեցել, առավելևս նման երանգ չունի վերջին տարիներին, երբ մեր երկրի և ժողովրդի համար սարսափելի կորուստների և ծանր փորձությունների այս ժամանակաշրջանում, հասկանալիորեն, տրամադրություն էլ չի մնացել։ Նախագահը մշտապես նախընտրել է իր ծննդյան օրն անցկացնել տանը՝ ընտանիքի անդամների հետ։ Այսօր էլ բացառություն չէ։ Նա իրեն հատուկ զսպվածությամբ և քաղաքավարությամբ, ինչպես միշտ, կընդունի հարազատների, ընկերների, գործընկերների, համախոհների, աջակիցների շնորհավորանքները, ծանոթ ու անծանոթ մարդկանց ջերմ խոսքերը, շնորհակալ և ուշադիր կլինի յուրաքանչյուրի նկատմամբ, չնայած որ օրն իր համար հատուկ նշանակություն չունի։ Կխնդրի հրապարակային հնչած բազմաթիվ շնորհավորանքներին ի պատասխան անպայման իր կողմից շնորհակալական խոսք և փոխադարձ բարեմաղթանքներ հղել դրանց հեղինակներին, իսկ պաշտոնապես ստացված նամակներին՝ անհատապես պատասխանել։ Պարո՛ն Նախագահ, Դուք չեք սիրում, երբ գնահատանքի խոսքեր են հնչեցնում Ձեզ ուղղված շնորհավորանքներում։ Եվ այդուհանդերձ, ուզեք, թե չուզեք, Ձեր ամբողջ կյանքն ու կենսագրությունը, Ձեր գործունեությունն ուղղակիորեն և ամբողջությամբ կապված են մեր պետության և ժողովրդի պաշտպանության, անվտանգության ապահովման, նորանկախ Հայաստանի բանակաշինության և պետականության կերտման, Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման, ազատագրական պայքարի հետ։ Դրանք արժանապատիվ ու հաղթանակած պետության տարիներն էին։ Եվ փաստ է, որ Դուք Ձեր ուրույն ներդրումն ու անմիջական մասնակցությունն եք ունեցել այդ ամենում։ Գուցե հենց այդ պատճառով է առավել ծանր տեսնել, որ այն ամենը, ինչի համար պայքարել եք, ինչին նվիրել եք Ձեր կյանքի լավագույն տարիները, ինչի համար համազգային ջանքեր են ներդրվել և հազարավոր հայորդիներ իրենց կյանքերն են զոհաբերել, այսօր ոտնահարված ու մսխված է։ Անասելի դժվար է կրկին ուժ գտնել բազմաթիվ կորուստներից հետո առաջ նայել, հուսադրել կողքիններին, երբեք հոռետեսությամբ չտառապել, հուսահատությունը մեղք համարել, չափազանց իրատես լինելով՝ չկորցնել լավատեսությունը և շարունակել իրավիճակը փոխելու ելքեր փնտրել։ Դուք, ի տարբերություն շատ-շատերի, ունեցել եք համարձակություն խոսելու Ձեր սխալների, պաշտոնավարման տարիների թերացումների մասին, հրապարակային ներողություն եք խնդրել դրանց համար ու երբեք պատասխանատվությունը չեք բարդել ուրիշների վրա։ Եվ սա ևս Ձեր մարդկային արժանիքներից է, ինչպես նաև Հայրենիքին Ձեր անմնացորդ ծառայությունը, Ձեր դավանած արժեքներին, ընտանիքին ու ընկերներին անվերապահ նվիրվածությունը։ Թող Աստված Ձեզ ուժ և կորով պարգևի, ամուր առողջություն և երկար տարիների կյանք՝ տեսնելու Ձեր նպատակներն իրագործված՝ Հայաստանն ու հայկական Արցախը կրկին անվտանգ, հաղթանակած, արժանապատիվ ու խաղաղ, հզոր ներուժ ունեցող Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը՝ վերականգնված, հասարակությունը՝ համերաշխ, ազգային դավաճանություն գործածները՝ ամենախիստ պատժին արժանացած, թշնամին՝ ջախջախված։ Թող այդ օրը մոտ լինի։ Շնորհավոր Ձեր ծնունդը, պարո՛ն Նախագահ։
.
📣 «Միայն ապուշը կարող է մտածել, թե կարող եմ արդարացնել մեկին, ով հանձնել է իմ հայրենիքը»․ Սերժ Սարգսյան ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին ⤵️ 🇦🇲 Ճեպազրույցի սղագրությունը՝ https://shorturl.at/cyQgL 🇷🇺 https://shorturl.at/ybkfV 🇺🇸 https://shorturl.at/nC1Xq 📹 Ճեպազրույցի տեսաձայնագրությունը՝ https://shorturl.at/lWxdN
🇦🇲 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին ՀՀ պետական, քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 75-ամյակի առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամների ու կուսակից ընկերների հետ հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: 🇷🇺 Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна По случаю 75-летия со дня рождения государственного и политического деятеля Республики Армения, бывшего премьер-министра Армении Андраника Маргаряна, третий Президент Республики Армения, председатель Республиканской партии Армении Серж Саргсян сегодня вместе с членами РПА посетил Пантеон имени Комитаса и вместе с членами семьи и соратниками Андраника Маргаряна воздал дань уважения его памяти. 🇺🇸 Serzh Sargsyan paid tribute to the memory of statesman and political figure Andranik Margaryan. On the occasion of the 75th anniversary of the birth of Armenian statesman and political figure, former Prime Minister of Armenia Andranik Margaryan, the Third President of the Republic of Armenia and Chairman of the Republican Party of Armenia, Serzh Sargsyan, accompanied by members of the Republican Party, visited the Komitas Pantheon today and, together with Andranik Margaryan’s family members and party colleagues, paid tribute to his memory.
без подписи
без подписи
📣 Ընտրությունների նախնական արդյունքների, հետընտրական զարգացումների և հետագա քաղաքական գործընթացների վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի հիմնական շեշտադրումները. ⤵️ 📍 «Շատ տարբերակներ չկան՝ կա՛մ մանդատները ստանում են, գնում են խորհրդարան, կա՛մ հրաժարվում են մանդատներից»։ 📍 «Երկու ձևով էլ կարելի է հասնել հաջողության»։ 📍 «Խնդիրը ձևն ընտրելը չէ. խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է»։ 📍 «Քաղաքական այն ուժերը, ովքեր անցել են խորհրդարան, այսինքն՝ ում սատարել է մեր ժողովուրդն այդ չափով, նրանք պիտի որոշում կայացնեն»։ 📍 «Մենք բոլորս պետք է այդ որոշմանը ենթարկվենք, մենք բոլորս պետք է այդ որոշումներն իրականացնենք»։ 📍 «Պայքարում հաջողության համար փողոցը միշտ էլ օգտակար է»։ 📍 «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը տեղի են ունեցել զանգվածային խախտումներ»։ 📍 «Եթե մենք, օրինակ, 2017 թվականին անցկացնեինք այսպիսի ընտրություններ, ապա եվրոպական դիտորդներն անպայման կֆիքսեին հետևյալ նախադասությունը՝ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը ընտրություններն անցել են համատարած խախտումներով։ Բայց ես չեմ ակնկալում, որ հիմա այդ դիտորդներն այդպիսի արձանագրում կանեն՝ հասկանալի պատճառներով...»։ 📍 «Այո՛, ես վստահ եմ, որ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կստանա մանդատներ, իսկ եթե ոչ, ապա անհասկանալի կլինի»։ 🇦🇲 Սերժ Սարգսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ https://shorturl.at/8rxhW 🇷🇺 https://shorturl.at/glCKf 🇺🇸 https://shorturl.at/tdUH8
без подписи
📣 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները. 📌 «Ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը»։ 📌 «Այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի»։ 📌 «Այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները չեն կախում ընդդիմադիրների վրա տխրահռչակ փողերի լվացում հոդվածը»: 📌 «Շատ եմ ցանկանում, որ լինի ազգային համախմբում, որ երկրում ճնշող մթնոլորտը վերանա, որպեսզի մարդիկ կարողանան իրենց կարծիքն ազատ արտահայտել»։ 📌 «Եթե գոնե 10%-ով ավելին գան ընտրատեղամասեր, քան 2021 թվականին, ապա ես կհամարեմ, որ մեր որոշումն (ՀՀԿ-ի չմասնակցելու մասին) արդարացված էր»։ 📌 «Ես բոլորին խնդրում եմ մասնակցել ընտրություններին, որովհետև իրենց մասնակցությունից է կախված, թե Հայաստանում որ քաղաքական ուժը կլինի իշխանության»։ 📌 «Երբեք մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել»։ 📌 «Ես այսպիսի քարոզարշավ չեմ տեսել»։ 📌 «Սա ուղղակի աննախադեպ միջամտություն է, պետական ռեսուրսների աննախադեպ մսխում»: 📌 «Եթե քվեարկության արդյունքներով ընդդիմադիր ուժերը հաղթեն, որևէ մեկը չի կարող այդ ընդդիմադիր ուժերից իրենց ձայները խլել»։ 📌 «Մեր մոտեցումը կլինի պաշտպանել ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայն ստացածների դիրքորոշումը»։ 📌 «Նրանք, ովքեր վերահսկում էին ընտրությունները, այսօր աչքերը փակել են, որովհետև իրենց ղեկավարները կոնկրետ նպատակ ունեն, և այդ նպատակի համար ամենաբարձր մակարդակով մեծ ջանքեր են գործադրել՝ հրապարակավ, առանց որևէ բան թաքցնելու։ Այդ դեպքում նրանք ինչո՞ւ պիտի ինչ-որ բան նկատեն։ 📌 «Զենքը ցուցադրելու համար չէ՝ կռվելու համար է»։ 📌 «Ցուցադրված զենքերից ո՞րն է ավելի ժամանակակից և հզոր՝ դա՞, թե՞ «Իսկանդերը»»: 📌«Ակնհայտ է, չէ՞, որ դա ոչ թե զորահանդես էր, այլ ինչ-որ մի ցուցադրություն, որպեսզի արդարացնեն այն ահռելի թվերը, որ մենք տեսնում ու լսում էինք՝ իբր գումարների տեսքով հատկացված պաշտպանության նախարարությանը»։ 🇦🇲 Սերժ Սարգսյանի ճեպազրույցի սղագրությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/8HMXl 🇷🇺 https://shorturl.at/eCSMg 🇺🇸 https://shorturl.at/dG2Y4 📹 Ճեպազրույցի տեսաձայնագրությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/vcJnb 📷Ֆոտոշարքն ամբողջությամբ՝ https://shorturl.at/2JNi6
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
🇦🇲 Սերժ Սարգսյանը կատարել է իր քաղաքացիական պարտքը ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թիվ 29/46 ընտրատեղամասում կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ մասնակցելով ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությանը: Քվեարկությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: 📷 Ֆոտոշարքն ամբողջությամբ՝ https://shorturl.at/2JNi6 🇷🇺 Серж Саргсян исполнил свой гражданский долг Третий Президент Республики Армения, председатель Республиканской партии Армении Серж Саргсян исполнил свой гражданский долг, приняв участие в голосовании на очередных выборах в Национальное собрание Республики Армения на избирательном участке № 29/46. После голосования он ответил на вопросы журналистов. 📷 Полный фоторепортаж: https://shorturl.at/rgFIS 🇺🇸 Serzh Sargsyan has fulfilled his civic duty The third President of the Republic of Armenia and Chairman of the Republican Party of Armenia, Serzh Sargsyan, fulfilled his civic duty by taking part in the voting for the regular elections to the National Assembly of the Republic of Armenia at polling station No. 29/46. After casting his vote, he answered journalists’ questions. 📷 Full photo report։ https://shorturl.at/Bgdyg
Սերժ Սարգսյանը մասնակցում է ԱԺ հերթական ընտրությունների քվեարկությանը 🗳️ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թիվ 29/46 ընտրատեղամասում մասնակցում է ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությանը: Ուղիղ եթերի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=mTDFtvA5NbQ
‼️ Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 7-ին, ժամը 14:00-ին կքվեարկի թիվ 29/46 ընտրատեղամասում (Ձորաղբյուր, Լուսավորության փողոց 20, Ձորաղբյուրի միջն. դպրոց):
📣 «Ես վերստին կոչ եմ անում մեր քաղաքացիներին համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ հունիսի 7-ին ո՛չ ասել պարտության, հուսահատության և ազգային արժեքների նսեմացման խորհրդանիշ դարձած ուժին՝ իր արբանյակներով հանդերձ, սկիզբ դնել բանակի վերականգնմանը, պետականության ու Հայոց ազգային եկեղեցու դիրքերի ամրապնդմանը»: ——— Հատված Հանրապետության տոնի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձից։ 🇦🇲 https://bit.ly/3RFjPjG 🇷🇺 https://bit.ly/4wVwEGD 🇺🇸 https://bit.ly/4uusN1I