- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 13 авг.
- Постов за неделю
- 14
- Всего постов
- 28
- Тип
- открытый
- Язык
- und
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 62
- 1/48двое суток
- 71
- 1/72трое суток
- 76
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
📌 Սփյուռքահայ երիտասարդների երկրորդ խումբը՝ Մայր Աթոռում Օգոստոսի 12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական ու կրոնագիտական եռշաբաթյա դասընթացներին մասնակցելու նպատակով ժամանած սփյուռքահայ երիտասարդների երկրորդ խումբին։ Վեհափառ Հայրապետն օրհնել է տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, հորդորել ջանասիրությամբ զորացնել հայոց լեզվի ու պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները, հաղորդ դառնալ հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին, ինչպես նաև վստահեցրել, որ առկա դժվարություններին հակառակ՝ Եկեղեցին իր առաքելության մեջ հաստատուն է ու անսասան։ ⤵️
✝️ Բորոտի և անդամալույծի բժշկությունը (5:12-26) Ղուկասի Ավետարանի հինգերորդ գլխի 12-26-րդ համարներում նկարագրվում է, թե ինչպես է Հիսուսը բժշկում բորոտ և անդամալույծ մարդկանց և թե ինչպես է Նրա համբավն ավելի ու ավելի տարածվում։ Ի՞նչն է ավելի կարևոր աղոթքի ժամանակ։ Ինչպե՞ս կարող է մեր հավատքն ու աղոթքն օգնել մեր հարազատներին։ Ո՞ւմ է պատկանում մեղքերը ներելու իրավունքը։ Արդյո՞ք մենք փառաբանում ենք Աստծուն աղոթքի պատասխանը ստանալուց հետո։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ ⤵️
📌 Սպահանի Հայոց թեմի զորակցությունը Վեհափառ Հայրապետին Ազգային առաջնորդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որով աննախադեպ և վտանգավոր է նկատել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ արշավն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին թիրախավորելը, քանի որ, ցավոք, այս հարձակումն այսօր գալիս է ոչ թե թշնամուց, այլ հենց ՀՀ ներկա իշխանության կողմից։ Խստորեն դատապարտելով Եկեղեցու ինքնիշխանության և իրավունքների նկատմամբ ոտնձգությունը՝ առաջնորդարանը համոզմունք է հայտնել, որ մեր Եկեղեցին պատվով կանցնի նաև այս փորձությունը։ ⤵️
✝️️ Խաղողօրհնեք Օգոստոսի 16-ին եկեղեցիներում նշվում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տոնական Սուրբ Պատարագի ավարտին կատարվում է խաղողի օրհնության կարգ։
✝️️ Կայե՞ն, թե՞ Աբել. Հավերժական ընտրություն Կայենի և Աբելի պատմությունն արդյո՞ք միայն անցյալի մասին է, թե՞ ամենքիս ներկան է, երբ հաճախ կրում ենք թե մարդասպան Կայենի և թե զոհաբերվող Աբելի հոգեվիճակները։ Ինչպե՞ս է հուզական ճանաչողության բացակայությունը հանգեցնում չկառավարվող ճգնաժամի ու ողբերգության։ Ինչպե՞ս գտնել կատարյալ ներդաշնակություն ինքներս մեզ հետ և շրջապատի հետ։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ ⤵️
📌 Թուրքիայի Հայոց Պատրիարքության հայտարարությունը՝ ի պաշտպանություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի Օգոստոսի 10-ին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր զորակցությունը հայտնելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին և սրբազան եպիսկոպոսներին: Պատրիարքությունը հորդորել է բոլոր պատասխանատուներին անխոցելի պահել Հայ Եկեղեցին, չվիրավորել նրա նվիրապետական արժանապատվությունը և եկեղեցական պաշտոնական մարմինների որոշումները չվերածել աշխարհիկ դատական հակամարտությունների: ⤵️
📌 Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու կոչը՝ ի զորակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի Մալանկարա Ուղղափառ Սիրիական Եկեղեցին խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ և զորակցություն հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, հոգևորականությանն ու հավատավոր ժողովրդին: Արևելյան Ուղղափառ քույր Եկեղեցին հորդորել է բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել զսպվածություն, հետամուտ լինել խաղաղ երկխոսության, պաշտպանել կրոնական ազատությունը և հարգել Հայ Եկեղեցու կանոնական անկախությունն ու ամբողջականությունը: ⤵️
📌 Օգոստոսի 16՝ Աստվածածնի Վերափոխման տոն, Խաղողօրհնեք Հայ Առաքելական Եկեղեցին օգոստոսի 16-ին նշում է հինգ տաղավար տոներից Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Տոնական օրվա պատարագին հաջորդում է խաղողի օրհնության կարգը։ Հավատացյալները մեծարում են բարեպաշտ ու խոնարհ Աստվածամորը՝ աղոթքով խնդրելով նրա բարեխոսությունը, իսկ հաջորդ օրը՝ Մեռելոցին, մատուցվում է պատարագ և կատարվում հոգեհանգստյան կարգ։ ⤵️
📌 ԵՀԽ-ն անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված ներկա կացության և եկեղեցական ներքին գործերին անտեղի միջամտության վերաբերյալ։ Խորհրդի ղեկավարները հաստատել են Հայ Եկեղեցու կենսական դերը հայ ժողովրդի կյանքում և հույս հայտնել, որ իրավիճակը կհանգուցալուծվի՝ ի նպաստ ողջ հայ ժողովրդի։ ⤵️
❗️Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին հնարավոր չէ պետականացնել կամ լռեցնել Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սովորական կազմակերպություն չէ, այլ մեր ազգի հոգին, որն իրականացնում է իր դարավոր հոգևոր ու ազգային առաքելությունը: Եկեղեցին անհնար է բոլշևիկյան մեթոդներով «կուլակաթափ անել», էքսպրոպրիացիայի ենթարկել կամ պետականացնել, քանի որ այն մեր ինքնության ու ժողովրդի անբաժանելի մասն է։»
❗️Դատավորը հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին Փաստաբան Արա Զոհրաբյան․ «Թեև դատավորին նախկինում փաստաբանական արտոնագիր հանձնած լինելու հանգամանքն ինքնաբացարկի իրավական հիմք չէր, դատավորը որոշեց ինքնաբացարկ հայտնել՝ կասկածներից խուսափելու համար։ Ողջունում եմ այս քայլը։ Դատավորը, ըստ էության, հրաժարվեց մաս կազմել այդ ամոթալի գործընթացին։»
❗️Սա թշնամական ձեռագիր է Հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյան․ «Ես սա դիտում եմ հակազգային, հակասահմանադրական և հակաբարոյական արշավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ։ Մեր Եկեղեցին ավելին է, քան սովորական կառույց. այն մեր գոյության հիմքերից է, մեր ինքնության կարևորագույն խարիսխը։ Փորձում են կազմաքանդել ոչ միայն Եկեղեցու հիմքերը, այլև մեր պետականությունն ու ամբողջականությունը։ Սրան թշնամական ձեռագրից բացի որևէ այլ իրավական, բարոյական կամ քաղաքական գնահատական տալ չեմ կարող»։
❗️Սա հակասահմանադրական և ապօրինի գործընթաց է Խմբավար Վահե Բեգոյան․ «Եթե Կաթողիկոսին մեղադրում են կարգալույծ անելու համար, սա աբսուրդ է. դա իր ուղիղ գործառույթն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ։ Եկեղեցին իր նվիրապետական գործունեության մեջ բացարձակ անկախ է։ Այսօր պետք է խոսել իրավական կողմի մասին. սա հակասահմանադրական և ապօրինի գործընթաց է, որն ուղիղ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Եկեղեցուն տրված՝ իր նվիրապետական կարգից ներս ազատ գործելու հստակ կանոնին»։
❗️Սա ամբողջ ազգի խայտառակությունն է ու խարանը Լրագրող Դավիթ Ասլանյան․ «Բացի համազգային խայտառակությունից ու Սահմանադրության անպատվությունից, ուզում եմ ասել՝ իմ սիրելի՛ հայ ժողովուրդ, դուք դեռ շատ արհավիրքներ եք ստանալու։ Այն, ինչ մեր վրայով անցել է, կթվա անցողիկ մի բան, որովհետև Աստծո դեմ ելած, Եկեղեցին անարգող ու օծյալի վրա ձեռք բարձրացնող ազգը չի կարող անմասն մնալ։ Սա ամբողջ ազգի խայտառակությունն է ու խարանը, և ինչպես արևն ու անձրևն են տրվում արդարին ու մեղավորին, այնպես էլ մենք բոլորս պիտի կրենք այս արարքների հետևանքները»։
❗️Սա հալածանք է Եկեղեցու և Վեհափառի դեմ Հասարակական գործիչ Համբիկ Սասունյան․ «Սա հալածանք է Եկեղեցու և Վեհափառի դեմ։ Հայաստանում Սահմանադրության մասին խոսելն արդեն ծիծաղելի է։ Նրանք փորձում են նսեմացնել ու ոտնատակ անել բոլոր նրանց, ովքեր իրենցից չեն վախենում»։