tgindex

Armenian Code Academy

описание

Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:

2 398
подписчиков
Охват к подписчикам
55,9%
ERR
Реакции к просмотрам
0,40%
106 на 20 постов
Пересылки к просмотрам
0,96%
257
Постов в день
0,0
всего 20

Где отзываются чаще

доля реакций к просмотрам
  • 21 маяՁեր տելեգրամի «Saved Messages»-ներն է՞լ եք որպես պահեստ օգտագործում ու մեջը պահում բառացիորեն ամեն ինչ, որ հետո նայեք։ Օրինակ՝ իմ պահեստում հիմա կան՝ 🔹3 YouTube-ի վիդեո՝ AI նոր գործիքների մասին, 🔹2 երկար-բարակ հոդված՝ «how to focus» թեմայով, 🔹Ու մի 5 անվճար դասընթացի հղում, որոնք «հաստատ մի օր պետք են գալու»։ Իրականում սրա համար մի շատ հետաքրքիր գիտական բացատրություն կա, որը կոչվում է «նախապատրաստական պրոկրաստինացիա» (preparatory procrastination)։ Մեր ուղեղը սիրում է մեզ խաբել. երբ մենք ինչ-որ օգտակար բան ենք գտնում ու սեղմում «save», ուղեղը դա արդեն գրանցում է որպես փոքրիկ հաղթանակ ու դոֆամին է բաց թողնում։ Մեզ թվում է, թե արդեն առաջ ենք շարժվել, բայց իրականում պարզապես հետաձգել ենք բուն սովորելը։ Բոլորս էլ նույն բանն ենք անում, ու սրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Բայց գուցե այսօր հենց այն օրն է, որ պետք է կոտրել այս շղթան։ Եկեք մի հատ փոքրիկ փորձարկում անենք. հենց հիմա բացեք ձեր Saved Messages-ները, ընտրեք ամենակարճ վիդեոն կամ հոդվածը ու ընդամենը 10 րոպե նվիրեք դրան։ Առանց մեծ սպասելիքների, ուղղակի սկսելու համար։1,39%
  • 1 июн.Բոլոր նրանց համար, ովքեր կարևոր պլանները միշտ հետաձգում են «հաջորդ շաբաթվան», «հաջորդ եղանակին» կամ «ամսի 1-ին»... Այսօր օրացույցը մեզ բացառիկ «3-ը 1-ում» համադրություն է նվիրել. ✔️ Շաբաթվա առաջին օրը ✔️ Ամսվա առաջին օրը ✔️ Ամռան առաջին օրը Եթե կա մի գաղափար, նախագիծ, սովորություն կամ նպատակ, որը երկար ժամանակ է, ինչ հետաձգում եք, հենց հիմա լավագույն պահն է սկսելու համար: Գուցե սա ընդամենը օրացուցային պատահականություն է։ Իսկ գուցե հենց այն նշանն է, որին սպասում էիք՝ վերջ տալու «հետո կսկսեմ»-ներին։1,18%
  • 25 мая💡Ինչո՞ւ է մեզ թվում, թե ամեն ինչ հասկացել ենք՝ TikTok-ի հոլովակ կամ AI-ի պատասխան տեսնելիս Կրթական ու տեխնոլոգիական ոլորտում հաճախ կարելի է հանդիպել մի պատկերի՝ մարդը դիտում է բարդագույն գիտական երևույթի 1 րոպեանոց սիրուն անիմացիան կամ կարդում ԱԲ-ի սահուն տեքստը, և նրա ուղեղում միանգամից դոֆամին է արտադրվում։ Նրան թվում է, թե ինքն արդեն ամեն ինչ յուրացրել է։ Սա պարզապես հաճելի զգացողություն չէ, այլ կոգնատիվ խաբկանք՝ «Հայտնագործության պատրանքը» (The Illusion of Epiphany): Դրա իմաստն այն է, որ երբ տեղեկատվությունը մեզ է հասնում առանց ջանքերի, սահուն ու գեղեցիկ փաթեթավորմամբ, ուղեղը շփոթում է «ինֆորմացված լինելը» «գիտելիք ունենալու» հետ։ Սակայն հենց փորձում ենք այդ նույն նյութը հիշողությամբ վերարտադրել կամ կոդ գրել, պատրանքը կորչում է, ու բախվում ենք իրականությանը։ Սա ուղղելը կարևոր է երկու պատճառով` 🔹Եթե սովորում եք, պատրաստ եղեք, որ իրական կրթությունը պահանջում է «ցանկալի դժվարություն»։ Եթե պրոցեսը չափազանց հեշտ է, ուրեմն ուղեղը չի լարվումկ և ոչինչ չի հիշելու։ Փակեք էկրանը ու փորձեք նյութը բացատրել ինքներդ ձեզ։ 🔹Եթե ստեղծում եք EdTech պրոդուկտներ՝ միայն գեղեցիկ UI/UX-ով ու խաղերով մի սահմանափակվեք։ Օգտատիրոջը տվեք ակտիվ մտածելու և սեփական ուղեղով լուծումներ գտնելու (Active Recall) հնարավորություն, այլ ոչ թե պատրաստի պատասխաններ։0,89%
  • 3 авг.🌍 Վաղը՝ 19:30-ին, AIESEC in Armenia-ն կանցկացնի տեղեկատվական հանդիպում։ ✨Երբևէ մտածե՞լ եք արտերկրում կամավորություն անելու, մասնագիտական պրակտիկա անցնելու կամ միջազգային աշխատանքային փորձ ձեռք բերելու մասին։ Միացե՛ք AIESEC in Armenia-ի տեղեկատվական հանդիպմանը և բացահայտե՛ք միջազգային հնարավորությունների աշխարհը։ Հանդիպման ընթացքում կխոսենք՝ ✨ արտերկրում կամավորական ծրագրերի, 🌍 միջազգային փոխանակման հնարավորությունների, 💼 մասնագիտական պրակտիկաների և աշխատանքի հնարավորությունների, 🤝 տարբեր մշակույթների հետ ծանոթանալու և միջազգային փորձ ձեռք բերելու մասին։ Դուք կիմանաք՝ • ինչպիսի՞ ծրագրեր է առաջարկում AIESEC-ը, • ո՞վ կարող է մասնակցել, • ինչպե՞ս դիմել ծրագրերին, • ինչպես են իրականացվում փոխանակման ծրագրերը, • ինչպես կարող է միջազգային փորձը նպաստել ձեր անձնական և մասնագիտական զարգացմանը։ 📅 Ամսաթիվ՝ 04 August, 2026 🕒 Ժամ՝ 19:30-20:30 💻 Ձևաչափ՝ Առցանց 🔗 Հղում` https://meet.google.com/xqz-wryg-qka0,79%
  • 29 мая💡Ինչո՞ւ է փորձառու մասնագետներին երբեմն թվում, թե իրենց բացատրածը բոլորի համար ակնհայտ է Կրթական ու տեխնոլոգիական ոլորտում հաճախ կարելի է հանդիպել մի պատկերի՝ senior մասնագետը կամ դասախոսը սկսնակին բացատրում է մի բարդ հասկացություն (ասենք՝ կոդի կառուցվածք կամ մարքեթինգային ստրատեգիա), օգտագործում է իրեն հարազատ տերմիններն ու անցնում առաջ։ Նրան թվում է, թե ինքն ամեն ինչ շատ պարզ ու մատչելի դասավորեց, իսկ դիմացինը պարզապես պիտի վերցնի ու անի։ Սա միշտ չէ, որ վատ բացատրելու խնդիր է։ Շատ հաճախ այստեղ աշխատում է մի հետաքրքիր կոգնիտիվ երևույթ՝ «Գիտելիքի անեծքը» (The Curse of Knowledge)։ Պարզ ասած՝ երբ մենք արդեն լավ գիտենք որևէ բան, շատ դժվար է հիշել, թե ինչ էր, երբ դեռ չէինք հասկանում դա։ Ուղեղը կարծես մոռանում է սկսնակի վիճակը և սկսում է ենթադրել, որ դիմացինն էլ նույն բազային գիտելիքն ունի։ Դրա համար է, որ փորձառու մարդուն երբեմն իսկապես թվում է, թե ամեն ինչ շատ պարզ բացատրեց։ Իր տեսանկյունից դա պարզ է։ Բայց սկսնակի համար կարող են բացակայել մի քանի կարևոր «միջանկյալ աստիճաններ», որոնք իր համար արդեն անտեսանելի են դարձել։ Ի՞նչ անել սրա հետ առօրյայում. 🔥 Եթե նոր ես սովորում կամ նոր ես թիմում Եթե զգում ես, որ դիմացինը բացատրում է, բայց դու դժվարանում ես՝ մի ձևացրու, թե հասկացար։ Շատ նորմալ է ասել․ «Կարո՞ղ ես մի քիչ ավելի պարզ կամ օրինակով բացատրել»։ Հաճախ խնդիրը քո կարողությունների մեջ չէ։ Պարզապես դիմացինը մոռացել է, թե ինչպիսին է թեման առաջին անգամ լսելը։ 💻 Եթե արդեն mentor, senior կամ ղեկավար դիրքում ես Մի վստահիր քո սեփական «ինտուիցիային»։ Եթե քեզ թվում է, որ առաջադրանքը, բացատրությունը կամ սարքած պրոդուկտը լիովին հասկանալի են, փորձիր ցույց տալ մեկին, ով թեմային նոր է կամ junior մակարդակի է։ Հենց իրենց տված «պարզ» հարցերն են ամենաազնիվ feedback-ը։ Շատ հաճախ այն, ինչ մեզ ակնհայտ է թվում, ուրիշի համար դեռ լրիվ նոր լեզու է։0,68%
  • 23 маяԷսօր մտածում էի, թե ինչքան է դժվարացել ուղղակի կենտրոնանալն ու սովորելը։ Շուրջը էնքան ինֆորմացիա կա, էնքան նոր գործիքներ ու AI-ներ են դուրս գալիս ամեն օր, որ վախենում ես մի բան բաց թողնել։ Արդյունքում՝ 5 րոպե դաս ես նայում կամ աշխատում ես, 10 րոպե սքրոլում ես, որ տեսնես աշխարհում ինչ է փոխվել։ Ու վերջում քեզ հոգնած ես զգում, բայց իրականում առաջ չես գնացել։ Դուք ո՞նց եք պայքարում էս «աղմուկի» դեմ։ Ունե՞ք ձեր սեփական մեթոդը, թե՞ ուղղակի հեռախոսը գցում եք մյուս սենյակը։ Գրեք քոմենթներում👇0,63%
  • 4 июн.Ի՞նչ կստանանք Yandex Armenia-ի ինթերնշիփի ընթացքում ✏️ Առաջին հերթին՝ իրական աշխատանքային փորձ բիգթեք-ում։ Ոչ սիմուլյացիաներ ու ուսումնական առաջադրանքներ, այլ նախագծեր, որոնք ազդում են միլիոնավոր օգտատերերի կյանքի վրա։ Բեքենդի փորձնկաները աշխատում են բարձր բեռնվածությամբ համակարգերի հետ և փնտրում են Yandex Go-ի ծառայությունների զարգացման նոր ուղիներ։ Մանրամասներ ուղղությունների, ընտրության փուլերի և բոլոր պայմանների մասին՝ քարտերում։ Հասցրեք դիմել հղումով:0,43%
  • 20 июл.✨ Մեր գործընկեր Yandex Armenia-ն հրավիրում է Back to Back բեքենդ կոնֆերանսին՝ ստեղծված ինժեներների կողմից՝ ինժեներների համար։ Latency-ի աճ, անսպասելի bottleneck-ներ, մասշտաբավորման խնդիրներ ու ճարտարապետական որոշումներ, որոնք ժամանակի ընթացքում սկսում են ազդել համակարգի աշխատանքի վրա․ եթե այս մարտահրավերները ձեզ ծանոթ են, ապա այս միջոցառումը հենց ձեզ համար է։ Երևանյան հանդիպման հիմնական ուղղությունը կլինի «Architecture & Performance»-ը՝ նվիրված արտադրողականությանը, ճարտարապետական մոտեցումներին և պրոդակշնում հանդիպող իրական խնդիրներին։ Բանախոսներն են՝ 📌 Բրյուս Մոմջան — Postgres Evangelist և փոխնախագահ Թեմա՝ «WAL-ի զարմանալի աշխարհը» 📌 Մոնս Անդերսոն — Solution Architect, Exness Թեմա՝ «2⁶⁴-ից անդին․ բաշխված իդենտիֆիկատորների ալգորիթմների ժամանակակից մոտեցումները» Մասնակիցները հնարավորություն կունենան նաև անմիջականորեն շփվելու միջազգային փորձագետների հետ, ովքեր ամեն օր աշխատում են բեքենդ համակարգերի նախագծման և զարգացման վրա։ 📅 Օգոստոսի 1 📍 Երևան, օֆլայն ձևաչափ 💻 Հասանելի կլինի նաև առցանց հեռարձակում 🌐 Միջոցառման լեզուն՝ անգլերեն Գրանցվե՛ք հղումով․ տեղերի քանակը սահմանափակ է։ @yndxarmenia0,41%
  • 24 июл.🚀 Հերթական հիանալի հնարավորությունը մեր գործընկեր Yandex Armenia-ից Հուլիսի 27-ից 31-ը տեղի կունենա AI Agents Security Week առցանց ինտենսիվը՝ Yandex School of Data Analysis-ի աջակցությամբ։ Եթե ծրագրավորման ընթացքում օգտագործում եք AI գործակալներ և մոդելներին հասանելիություն եք տրամադրում ձեր ֆայլերին, այս ինտենսիվը ձեզ համար է։ Կխոսենք՝ 🔹 AI գործակալների և LLM-ների տարբերությունների, 🔹 հարձակումներից ու տվյալների արտահոսքից պաշտպանության, 🔹 DeepSeek-ի, Microsoft Bing-ի և Amazon-ի AI համակարգերում հայտնաբերված սխալների մասին։ 📌 Ձևաչափը՝ 5 YouTube տեսադաս՝ ռուսերեն և անգլերեն ենթագրերով։ Վերջնական առաջադրանքը կատարելու դեպքում կստանաք վկայական։ 📅 Գրանցման վերջնաժամկետը՝ հուլիսի 27 💻 Մասնակցությունն անվճար է։ 🔗 Գրանցման հղում՝ https://agentsecurityweek.yandex.com/0,37%
  • 1 июл.Մեր գործընկեր Yandex Armenia-ի կարևոր ծրագրով ենք եկել կիսվելու 🚀 Հերիք է գաղափարը մտքում պահել, ժամանակն է այն իրականացնել 🌟 Yandex Armenia Startup Accelerator-ը ստեղծվել է հենց դրա համար։ Ծրագիրը կօգնի ձեր գաղափարը վերածել իրական, աշխատող արտադրանքի։ Դիմել կարող են այն ուսանողները, ասպիրանտները և հետազոտական թիմերը, որոնք ունեն գաղափարներ AI-ի, ռոբոտաշինության և այլ ոլորտներում։ Ծրագրի ընթացքում դուք հասանելիություն կստանաք Yandex Cloud-ի ռեսուրսներին և քովորքինգ Երևանի կենտրոնում, ինչպես նաև մենթորական աջակցություն մեր ընկերության առաջատար փորձագետներից, ովքեր զարգացնում են մեր ծառայությունները Հայաստանում և այլ երկրներում, և միջազգային խոշոր աքսելերատորների խորհրդատուներից։ Հայտերի ընդունումը՝ մինչև հուլիսի 30։ Անցեք հղումով՝ ձեր հայտը թողնելու համար 🗺0,35%
  • 21 маябез подписи0,30%
  • 29 маяԺողովուրդ, եկեք մի պահ անկեղծանանք։ Ո՞րն է աշխատանքային կամ սովորելու ամենամեծ «միֆը», որին երկար ժամանակ հավատացել եք, բայց իրականում դա ձեզ միայն սթրես է տվել։ Օրինակ՝ «եթե օրական 8 ժամ չես սովորում, արդյունք չես ունենա» կամ «իսկական պրոֆեսիոնալները երբեք գործերը հետ չեն գցում ու վերջին վայրկյանին չեն անում»։ Ձեր տարբերակը ո՞րն է։ Ի՞նչ սուտ եք բացահայտել ձեզ համար, որից հետո ավելի հանգիստ եք շնչում։ Գրեք մեկնաբանություններում 👇0,25%