tgindex

Armenian Code Academy

описание

Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:

2 397
подписчиков

Лучшие посты

за три месяца
  • 4 июн.1 658 просмотров34 пересылок

    без подписи

  • 29 мая1 598 просмотров4 реакций2 пересылок

    Ժողովուրդ, եկեք մի պահ անկեղծանանք։ Ո՞րն է աշխատանքային կամ սովորելու ամենամեծ «միֆը», որին երկար ժամանակ հավատացել եք, բայց իրականում դա ձեզ միայն սթրես է տվել։ Օրինակ՝ «եթե օրական 8 ժամ չես սովորում, արդյունք չես ունենա» կամ «իսկական պրոֆեսիոնալները երբեք գործերը հետ չեն գցում ու վերջին վայրկյանին չեն անում»։ Ձեր տարբերակը ո՞րն է։ Ի՞նչ սուտ եք բացահայտել ձեզ համար, որից հետո ավելի հանգիստ եք շնչում։ Գրեք մեկնաբանություններում 👇

  • 4 июн.1 578 просмотров34 пересылок

    без подписи

  • 4 июн.1 552 просмотров34 пересылок

    без подписи

  • 1 июн.1 439 просмотров17 реакций6 пересылок

    Բոլոր նրանց համար, ովքեր կարևոր պլանները միշտ հետաձգում են «հաջորդ շաբաթվան», «հաջորդ եղանակին» կամ «ամսի 1-ին»... Այսօր օրացույցը մեզ բացառիկ «3-ը 1-ում» համադրություն է նվիրել. ✔️ Շաբաթվա առաջին օրը ✔️ Ամսվա առաջին օրը ✔️ Ամռան առաջին օրը Եթե կա մի գաղափար, նախագիծ, սովորություն կամ նպատակ, որը երկար ժամանակ է, ինչ հետաձգում եք, հենց հիմա լավագույն պահն է սկսելու համար: Գուցե սա ընդամենը օրացուցային պատահականություն է։ Իսկ գուցե հենց այն նշանն է, որին սպասում էիք՝ վերջ տալու «հետո կսկսեմ»-ներին։

  • 1 июл.1 433 просмотров5 реакций8 пересылок

    Մեր գործընկեր Yandex Armenia-ի կարևոր ծրագրով ենք եկել կիսվելու 🚀 Հերիք է գաղափարը մտքում պահել, ժամանակն է այն իրականացնել 🌟 Yandex Armenia Startup Accelerator-ը ստեղծվել է հենց դրա համար։ Ծրագիրը կօգնի ձեր գաղափարը վերածել իրական, աշխատող արտադրանքի։ Դիմել կարող են այն ուսանողները, ասպիրանտները և հետազոտական թիմերը, որոնք ունեն գաղափարներ AI-ի, ռոբոտաշինության և այլ ոլորտներում։ Ծրագրի ընթացքում դուք հասանելիություն կստանաք Yandex Cloud-ի ռեսուրսներին և քովորքինգ Երևանի կենտրոնում, ինչպես նաև մենթորական աջակցություն մեր ընկերության առաջատար փորձագետներից, ովքեր զարգացնում են մեր ծառայությունները Հայաստանում և այլ երկրներում, և միջազգային խոշոր աքսելերատորների խորհրդատուներից։ Հայտերի ընդունումը՝ մինչև հուլիսի 30։ Անցեք հղումով՝ ձեր հայտը թողնելու համար 🗺

  • 22 мая1 431 просмотров3 реакций7 пересылок

    🚀 Մեկնարկում է Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայի (IOAI) ազգային ընտրական փուլը։ FAST հիմնադրամը Հայաստանում առաջին անգամ անցկացնում է IOAI-ի ազգային ընտրական փուլը՝ ՀՀ մարզերի մինչև 20 տարեկան դպրոցականների համար (բուհի ուսանող չհանդիսացող)։ 8 հաղթողները կձևավորեն ազգային թիմը և օգոստոսի 2-8-ը կմասնակցեն Աստանայում կայանալիք միջազգային օլիմպիադային։ 📅 Ընտրական փուլերը՝ 🔹Հունիսի 1— Ինքնագնահատման փուլ (առցանց, Kaggle)․ 3 խնդիր Python-ից, մաթեմատիկայից/տրամաբանությունից և մեքենայական ուսուցումից (արդյունքները չեն ազդում հաջորդ փուլերի վրա)։ 🔹Հունիսի 9— Որակավորման փուլ (առկա, Kaggle/Bohrium, միայն CPU)․ 6 խնդիր՝ 3-ը մեքենայական ուսուցումից (ML), 3-ը՝ ինֆորմատիկայից, մաթեմատիկայից կամ տրամաբանությունից (առանց համացանցի)։ 🔹Հունիս (ամսաթիվը կհայտարարվի) — Ազգային եզրափակիչ փուլ (առկա, Kaggle/Bohrium, GPU)․ բարդության բարձր մակարդակի AI խնդիրներ, որոնցով կորոշվեն հաղթողները։ 🔗 Կանոնակարգն ու մանրամասները՝ https://ioai-armenia.org 📝 Գրանցումը բաց է մինչև մայիսի 26-ը՝ https://registration.ioai-armenia.org/

  • 4 июн.1 410 просмотров6 реакций34 пересылок

    Ի՞նչ կստանանք Yandex Armenia-ի ինթերնշիփի ընթացքում ✏️ Առաջին հերթին՝ իրական աշխատանքային փորձ բիգթեք-ում։ Ոչ սիմուլյացիաներ ու ուսումնական առաջադրանքներ, այլ նախագծեր, որոնք ազդում են միլիոնավոր օգտատերերի կյանքի վրա։ Բեքենդի փորձնկաները աշխատում են բարձր բեռնվածությամբ համակարգերի հետ և փնտրում են Yandex Go-ի ծառայությունների զարգացման նոր ուղիներ։ Մանրամասներ ուղղությունների, ընտրության փուլերի և բոլոր պայմանների մասին՝ քարտերում։ Հասցրեք դիմել հղումով:

  • 16 июн.1 395 просмотров3 реакций5 пересылок

    🚀 Acba Tech Meetup | AI, Engineering & the Future of Banking Խոսելու ենք այն մասին, թե ինչպես են արհեստական բանականությունը (AI), ինժեներական մտածողությունն ու թվային համակարգերը փոխում բանկային ոլորտի ապագան։ Ծրագրում՝ 4 գործնական ելույթ, խորքային քննարկումներ և networking: 🔸Ամսաթիվ՝ Հունիսի 26, 17:30 - 21:00 🔸Ձևաչափ՝ Օֆլայն (Synergy Business Center, Արմենակ Արմենակյան 2/5, Երևան) 🔸Մասնակցություն՝ Անվճար՝ գրանցման հաստատմամբ (տեղերը սահմանափակ են) 🔗 Մանրամասներ և գրանցում

  • 4 июн.1 389 просмотров34 пересылок

    без подписи

  • 21 мая1 352 просмотров4 реакций

    без подписи

  • 25 мая1 349 просмотров12 реакций2 пересылок

    💡Ինչո՞ւ է մեզ թվում, թե ամեն ինչ հասկացել ենք՝ TikTok-ի հոլովակ կամ AI-ի պատասխան տեսնելիս Կրթական ու տեխնոլոգիական ոլորտում հաճախ կարելի է հանդիպել մի պատկերի՝ մարդը դիտում է բարդագույն գիտական երևույթի 1 րոպեանոց սիրուն անիմացիան կամ կարդում ԱԲ-ի սահուն տեքստը, և նրա ուղեղում միանգամից դոֆամին է արտադրվում։ Նրան թվում է, թե ինքն արդեն ամեն ինչ յուրացրել է։ Սա պարզապես հաճելի զգացողություն չէ, այլ կոգնատիվ խաբկանք՝ «Հայտնագործության պատրանքը» (The Illusion of Epiphany): Դրա իմաստն այն է, որ երբ տեղեկատվությունը մեզ է հասնում առանց ջանքերի, սահուն ու գեղեցիկ փաթեթավորմամբ, ուղեղը շփոթում է «ինֆորմացված լինելը» «գիտելիք ունենալու» հետ։ Սակայն հենց փորձում ենք այդ նույն նյութը հիշողությամբ վերարտադրել կամ կոդ գրել, պատրանքը կորչում է, ու բախվում ենք իրականությանը։ Սա ուղղելը կարևոր է երկու պատճառով` 🔹Եթե սովորում եք, պատրաստ եղեք, որ իրական կրթությունը պահանջում է «ցանկալի դժվարություն»։ Եթե պրոցեսը չափազանց հեշտ է, ուրեմն ուղեղը չի լարվումկ և ոչինչ չի հիշելու։ Փակեք էկրանը ու փորձեք նյութը բացատրել ինքներդ ձեզ։ 🔹Եթե ստեղծում եք EdTech պրոդուկտներ՝ միայն գեղեցիկ UI/UX-ով ու խաղերով մի սահմանափակվեք։ Օգտատիրոջը տվեք ակտիվ մտածելու և սեփական ուղեղով լուծումներ գտնելու (Active Recall) հնարավորություն, այլ ոչ թե պատրաստի պատասխաններ։

  • 29 мая1 332 просмотров9 реакций1 пересылок

    💡Ինչո՞ւ է փորձառու մասնագետներին երբեմն թվում, թե իրենց բացատրածը բոլորի համար ակնհայտ է Կրթական ու տեխնոլոգիական ոլորտում հաճախ կարելի է հանդիպել մի պատկերի՝ senior մասնագետը կամ դասախոսը սկսնակին բացատրում է մի բարդ հասկացություն (ասենք՝ կոդի կառուցվածք կամ մարքեթինգային ստրատեգիա), օգտագործում է իրեն հարազատ տերմիններն ու անցնում առաջ։ Նրան թվում է, թե ինքն ամեն ինչ շատ պարզ ու մատչելի դասավորեց, իսկ դիմացինը պարզապես պիտի վերցնի ու անի։ Սա միշտ չէ, որ վատ բացատրելու խնդիր է։ Շատ հաճախ այստեղ աշխատում է մի հետաքրքիր կոգնիտիվ երևույթ՝ «Գիտելիքի անեծքը» (The Curse of Knowledge)։ Պարզ ասած՝ երբ մենք արդեն լավ գիտենք որևէ բան, շատ դժվար է հիշել, թե ինչ էր, երբ դեռ չէինք հասկանում դա։ Ուղեղը կարծես մոռանում է սկսնակի վիճակը և սկսում է ենթադրել, որ դիմացինն էլ նույն բազային գիտելիքն ունի։ Դրա համար է, որ փորձառու մարդուն երբեմն իսկապես թվում է, թե ամեն ինչ շատ պարզ բացատրեց։ Իր տեսանկյունից դա պարզ է։ Բայց սկսնակի համար կարող են բացակայել մի քանի կարևոր «միջանկյալ աստիճաններ», որոնք իր համար արդեն անտեսանելի են դարձել։ Ի՞նչ անել սրա հետ առօրյայում. 🔥 Եթե նոր ես սովորում կամ նոր ես թիմում Եթե զգում ես, որ դիմացինը բացատրում է, բայց դու դժվարանում ես՝ մի ձևացրու, թե հասկացար։ Շատ նորմալ է ասել․ «Կարո՞ղ ես մի քիչ ավելի պարզ կամ օրինակով բացատրել»։ Հաճախ խնդիրը քո կարողությունների մեջ չէ։ Պարզապես դիմացինը մոռացել է, թե ինչպիսին է թեման առաջին անգամ լսելը։ 💻 Եթե արդեն mentor, senior կամ ղեկավար դիրքում ես Մի վստահիր քո սեփական «ինտուիցիային»։ Եթե քեզ թվում է, որ առաջադրանքը, բացատրությունը կամ սարքած պրոդուկտը լիովին հասկանալի են, փորձիր ցույց տալ մեկին, ով թեմային նոր է կամ junior մակարդակի է։ Հենց իրենց տված «պարզ» հարցերն են ամենաազնիվ feedback-ը։ Շատ հաճախ այն, ինչ մեզ ակնհայտ է թվում, ուրիշի համար դեռ լրիվ նոր լեզու է։

  • 23 мая1 272 просмотров8 реакций3 пересылок

    Էսօր մտածում էի, թե ինչքան է դժվարացել ուղղակի կենտրոնանալն ու սովորելը։ Շուրջը էնքան ինֆորմացիա կա, էնքան նոր գործիքներ ու AI-ներ են դուրս գալիս ամեն օր, որ վախենում ես մի բան բաց թողնել։ Արդյունքում՝ 5 րոպե դաս ես նայում կամ աշխատում ես, 10 րոպե սքրոլում ես, որ տեսնես աշխարհում ինչ է փոխվել։ Ու վերջում քեզ հոգնած ես զգում, բայց իրականում առաջ չես գնացել։ Դուք ո՞նց եք պայքարում էս «աղմուկի» դեմ։ Ունե՞ք ձեր սեփական մեթոդը, թե՞ ուղղակի հեռախոսը գցում եք մյուս սենյակը։ Գրեք քոմենթներում👇

  • 20 июл.1 233 просмотров5 реакций5 пересылок

    ✨ Մեր գործընկեր Yandex Armenia-ն հրավիրում է Back to Back բեքենդ կոնֆերանսին՝ ստեղծված ինժեներների կողմից՝ ինժեներների համար։ Latency-ի աճ, անսպասելի bottleneck-ներ, մասշտաբավորման խնդիրներ ու ճարտարապետական որոշումներ, որոնք ժամանակի ընթացքում սկսում են ազդել համակարգի աշխատանքի վրա․ եթե այս մարտահրավերները ձեզ ծանոթ են, ապա այս միջոցառումը հենց ձեզ համար է։ Երևանյան հանդիպման հիմնական ուղղությունը կլինի «Architecture & Performance»-ը՝ նվիրված արտադրողականությանը, ճարտարապետական մոտեցումներին և պրոդակշնում հանդիպող իրական խնդիրներին։ Բանախոսներն են՝ 📌 Բրյուս Մոմջան — Postgres Evangelist և փոխնախագահ Թեմա՝ «WAL-ի զարմանալի աշխարհը» 📌 Մոնս Անդերսոն — Solution Architect, Exness Թեմա՝ «2⁶⁴-ից անդին․ բաշխված իդենտիֆիկատորների ալգորիթմների ժամանակակից մոտեցումները» Մասնակիցները հնարավորություն կունենան նաև անմիջականորեն շփվելու միջազգային փորձագետների հետ, ովքեր ամեն օր աշխատում են բեքենդ համակարգերի նախագծման և զարգացման վրա։ 📅 Օգոստոսի 1 📍 Երևան, օֆլայն ձևաչափ 💻 Հասանելի կլինի նաև առցանց հեռարձակում 🌐 Միջոցառման լեզուն՝ անգլերեն Գրանցվե՛ք հղումով․ տեղերի քանակը սահմանափակ է։ @yndxarmenia

  • 21 мая1 227 просмотров17 реакций2 пересылок

    Ձեր տելեգրամի «Saved Messages»-ներն է՞լ եք որպես պահեստ օգտագործում ու մեջը պահում բառացիորեն ամեն ինչ, որ հետո նայեք։ Օրինակ՝ իմ պահեստում հիմա կան՝ 🔹3 YouTube-ի վիդեո՝ AI նոր գործիքների մասին, 🔹2 երկար-բարակ հոդված՝ «how to focus» թեմայով, 🔹Ու մի 5 անվճար դասընթացի հղում, որոնք «հաստատ մի օր պետք են գալու»։ Իրականում սրա համար մի շատ հետաքրքիր գիտական բացատրություն կա, որը կոչվում է «նախապատրաստական պրոկրաստինացիա» (preparatory procrastination)։ Մեր ուղեղը սիրում է մեզ խաբել. երբ մենք ինչ-որ օգտակար բան ենք գտնում ու սեղմում «save», ուղեղը դա արդեն գրանցում է որպես փոքրիկ հաղթանակ ու դոֆամին է բաց թողնում։ Մեզ թվում է, թե արդեն առաջ ենք շարժվել, բայց իրականում պարզապես հետաձգել ենք բուն սովորելը։ Բոլորս էլ նույն բանն ենք անում, ու սրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Բայց գուցե այսօր հենց այն օրն է, որ պետք է կոտրել այս շղթան։ Եկեք մի հատ փոքրիկ փորձարկում անենք. հենց հիմա բացեք ձեր Saved Messages-ները, ընտրեք ամենակարճ վիդեոն կամ հոդվածը ու ընդամենը 10 րոպե նվիրեք դրան։ Առանց մեծ սպասելիքների, ուղղակի սկսելու համար։

  • 16 июн.1 212 просмотров1 реакций3 пересылок

    🚀 Գործնական workshop՝ AI-ը HR ոլորտում Թեմա՝ Ինչպե՞ս սկսել առանց ռիսկերի Խոսելու ենք HR-ում արհեստական բանականության անվտանգ կիրառման, տվյալների պաշտպանության և գործնականում էֆեկտիվ prompt-եր (հրահանգներ) կազմելու մասին։ Կլինի նաև թիմային աշխատանք։ 🔸Ամսաթիվ՝ Հունիսի 24, 15:00 - 19:00 🔸Ձևաչափ՝ Օֆլայն (Հակոբ Հակոբյան 3, Երևան) 🔸Մասնակցություն՝ Դոնացիոն համակարգով (սկսած $10-ից, որն ուղղվելու է Տեխնոլոգիական կրթության հիմնադրամին) 🔗 Մանրամասներ և գրանցում

  • 15 июн.1 112 просмотров2 реакций2 пересылок

    🚀 Վեբինար՝ Քո հնարավորությունները խաղային ոլորտում Խոսելու ենք Game Dev ոլորտի հնարավորությունների, սկսնակների համար հեռանկարային ուղղությունների և կարիերայի ճիշտ ուղի ընտրելու մասին։ 🔸Խոսնակներ՝ Նարեկ Աղեկյան և Անժելա Գալստյան 🔸Ամսաթիվ՝ Հունիսի 17, 18:00 🔸Ձևաչափ՝ Օնլայն 🔗 Մանրամասներ և գրանցում

  • 24 июл.1 073 просмотров4 реакций23 пересылок

    🚀 Հերթական հիանալի հնարավորությունը մեր գործընկեր Yandex Armenia-ից Հուլիսի 27-ից 31-ը տեղի կունենա AI Agents Security Week առցանց ինտենսիվը՝ Yandex School of Data Analysis-ի աջակցությամբ։ Եթե ծրագրավորման ընթացքում օգտագործում եք AI գործակալներ և մոդելներին հասանելիություն եք տրամադրում ձեր ֆայլերին, այս ինտենսիվը ձեզ համար է։ Կխոսենք՝ 🔹 AI գործակալների և LLM-ների տարբերությունների, 🔹 հարձակումներից ու տվյալների արտահոսքից պաշտպանության, 🔹 DeepSeek-ի, Microsoft Bing-ի և Amazon-ի AI համակարգերում հայտնաբերված սխալների մասին։ 📌 Ձևաչափը՝ 5 YouTube տեսադաս՝ ռուսերեն և անգլերեն ենթագրերով։ Վերջնական առաջադրանքը կատարելու դեպքում կստանաք վկայական։ 📅 Գրանցման վերջնաժամկետը՝ հուլիսի 27 💻 Մասնակցությունն անվճար է։ 🔗 Գրանցման հղում՝ https://agentsecurityweek.yandex.com/

  • 3 авг.757 просмотров6 реакций18 пересылок

    🌍 Վաղը՝ 19:30-ին, AIESEC in Armenia-ն կանցկացնի տեղեկատվական հանդիպում։ ✨Երբևէ մտածե՞լ եք արտերկրում կամավորություն անելու, մասնագիտական պրակտիկա անցնելու կամ միջազգային աշխատանքային փորձ ձեռք բերելու մասին։ Միացե՛ք AIESEC in Armenia-ի տեղեկատվական հանդիպմանը և բացահայտե՛ք միջազգային հնարավորությունների աշխարհը։ Հանդիպման ընթացքում կխոսենք՝ ✨ արտերկրում կամավորական ծրագրերի, 🌍 միջազգային փոխանակման հնարավորությունների, 💼 մասնագիտական պրակտիկաների և աշխատանքի հնարավորությունների, 🤝 տարբեր մշակույթների հետ ծանոթանալու և միջազգային փորձ ձեռք բերելու մասին։ Դուք կիմանաք՝ • ինչպիսի՞ ծրագրեր է առաջարկում AIESEC-ը, • ո՞վ կարող է մասնակցել, • ինչպե՞ս դիմել ծրագրերին, • ինչպես են իրականացվում փոխանակման ծրագրերը, • ինչպես կարող է միջազգային փորձը նպաստել ձեր անձնական և մասնագիտական զարգացմանը։ 📅 Ամսաթիվ՝ 04 August, 2026 🕒 Ժամ՝ 19:30-20:30 💻 Ձևաչափ՝ Առցանց 🔗 Հղում` https://meet.google.com/xqz-wryg-qka