Ադրբեջանը 24/7
СтатистикаԱդրբեջանը 🔎-ով Մենք փորձում ենք կրճատել ադրբեջանական մեդիա դաշտին հասանելիության առկա խզումը և խոշորացույցի տակ առնել լրատվական հարթակը, շրջանառվող տեսանկյունները և պետական մակարդակում հայատյացության ռազմավարական դրսևորումները։
- Последний пост
- 16 июл. 2025 г.
- Последнее чтение
- 13 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- ro
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- —
- 1/48двое суток
- —
- 1/72трое суток
- —
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
«Զանգեզուրի միջանցքի» թեմայով ակտիվությունն ադրբեջանական մամուլում մշտական բնույթ է կրում, սակայն իսրայելաիրանական պատերազմի ֆոնին այդ հարցի վերաբերյալ հայտարարությունների միտումնավոր ակտիվացումը հատկանշական էր: Ընթերցե՛ք ակնարկն ամբողջությամբ 👉 https://telegra.ph/Ադրբեջանական-մեդիայի-անդրադարձը-Զանգեզուրի-միջանցքին-Իրան-Իսրայել-պատերազմի-ընթացքում-07-16
🔎 | Ադրբեջանական կողմը հանդիպման երկկողմ ձևաչափը համարում է ամենաէական հանգամանքը, քանի որ բազմիցս ընդգծել է իր հակազդեցությունը միջնորդավորված ձևաչափերին՝ նշելով, որ հարցը պետք է լուծվի միայն երկկողմ քննարկումներով։ Ակնարկն ամբողջությամբ 👉 https://telegra.ph/Ադրբեջանական-ԶԼՄ-ների-և-փորձագիտական-դաշտի-արձագանքները-Փաշինյան---Ալիև-հանդիպման-վերաբերյալ-07-12
🇦🇲🇦🇿Ավելի քան 5 ժամ տևած բանակցություններն ավարտվել են։
🇦🇿Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Մաթին Մամմադլին, անդրադառնալով հանդիպմանը, նախ նշում է խաղաղության պայմանագրի կարևորության մասին, այնուհետև ամփոփում է իր մտքերը բացահայտ սպառնալիք պարունակող հայտարարություններով․ «Հանդիպմանը կարող են ձեռք բերվել այնպիսի պայմանավորվածություններ, որոնց հիման վրա մոտ ապագայում հնարավոր կլինի երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրել։ ․․․Գործընթացների զարգացման դինամիկան, Հայաստանի իշխանությունների այլընտրանքային որոշումները, խաղաղության օրակարգից և Ադրբեջանի պահանջներից հրաժարվելը կարող են հանգեցնել նոր ռազմական էսկալացիայի։ Արդյունքում աղետալի հետևանքներ կլինեն Հայաստանի համար»։
Ադրբեջանական կողմը, համաձայն իր որդեգրած քաղաքականության, շարունակում է այս պահին տեղեկատվական մամուլում ևս մեկ անգամ գերակա դիրքում դնել Ադրբեջանին և հայտարարել, որ «խաղաղության օրակարգում» Ադրբեջանն է միայն շահագրգիռ կողմը։ Անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ «Telegraf. az» կայքը գրել է․ «Հանդիպմանն ամենակարևոր մասն այն է, որ բանակցությունները երկկողմ ձևաչափով են։ Այստեղ միջնորդներ չկան՝ ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ Ռուսաստանը։ Այս փաստն ինքնին հզոր քաղաքական ուղերձ է պարունակում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը վերահսկում է այս գործընթացը և որևէ երրորդ կողմի միջամտության կարիք չկա։ Այս հանդիպմամբ Ադրբեջանը կրկին ապացուցեց, որ ինքն է գծում խաղաղության քարտեզը։․․․Պատմությունը չի մոռանա այս գործընթացի հեղինակին, և այս պատմության տակ կլինի միայն մեկ ստորագրություն՝ Ադրբեջանի ստորագրությունը, Ի․ Ալիևի ստորագրությունը»։
🇦🇲🇦🇿Հանդիպումը շարունակվում է արդեն ավելի քան 2 ժամ։ Պատվիրակությունները լքել են սենյակը։ Մեկնարկել է Փաշինյան-Ալիև դեմ առ դեմ հանդիպումը։ Այս պահին հայտարարվել է ընդմիջում։
❗️Կադրեր հանդիպումից
Ի․ Ալիևին ուղեկցում են փոխվարչապետ Շ․ Մուստաֆաևը, նախագահի օգնական Հ․ Հաջիևը, նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Է․ Ամիրբայովը և արտգործնախարար Ջ․ Բայրամովը։
❗️Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում այս պահին տեղի է ունենում Ի. Ալիևի և Ն. Փաշինյանի հանդիպումը։ Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հետևյալ բովանդակությամբ տեղեկություններ են տարածում. ◾️Քննարկման թեմաներից է լինելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը, ◾️թեև հանդիպման շրջանակում «խաղաղության» պայմանագրի ստորագրում չի նախատեսվում, բայց երկխոսությունն ինքնին համարվում է դրա ավարտին տանող կարևոր քայլ, ◾️վայրի ընտրության նախաձեռնողն Ադրբեջանն է, և ադրբեջանական կողմի պնդմամբ քննարկումները տեղի են ունենում երկկողմ ձևաչափով, երրորդ կողմերի մասնակցության անհրաժեշտություն չկա։
🔎 | Ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում Ադրբեջանի և #Թուրքիա-յի նախագահները հանդիպել են 7 անգամ։ Ընթերցե՛ք ակնարկն ամբողջությամբ 👉 https://telegra.ph/Ադրբեջանն-անկախ-է-Թուրքիայից-քննարկում-են-ադրբեջանական-աղբյուրները-07-09
🔎 | «24 տարի առաջ տեղի ունեցած դանակահարության դեպքը պարզապես պատրվակ էր, իրական դրդապատճառը, նպատակը քաղաքական կողմնակալությամբ ադրբեջանցիներին պատժելն էր»,- նման տեսակետներ են հնչում Ադրբեջանի փորձագիտական ու պաշտոնական անդրադարձներում: Ընթերցե՛ք նյութն ամբողջությամբ 👉 https://telegra.ph/Ինչ-է-կատարվում-ռուսադրբեջանական-հարաբերություններում-07-01
🔴 Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը նշել է. ◾️Անցումային արդարադատությունը չափազանց կարևոր է ցանկացած հետկոնֆլիկտային իրավիճակում: Ադրբեջանի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները, այժմ պատասխանատվության են ենթարկվում օրենքի առջև: Ներկայումս Ադրբեջանում դատավարությունները շարունակվում են: ◾️Ադրբեջանը Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծել է նոր ստատուս քվո՝ հիմնված միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ ❗️Նշենք, որ Ադրբեջանում կեղծ դատավարություններ են ընթանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Այդ դատավարությունները զուրկ են իրավական որևէ հիմքից։
🔴 Այսօր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները (դեսպաններ և խորհրդականներ) ժամանել են Ստեփանակերտ։
🔴Անթալիայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ◾️Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին խաղաղության համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացի…
🔴Օկուպացված Շուշի քաղաքում Ադրբեջանն անցկացնում է Իսլամական աշխարհի մշակութային 1-ին ֆորումը՝ «Մշակութային ժառանգության պահպանությունն ու վերածնունդը հետկոնֆլիկտային դարաշրջանում» թեմայով։
🔴Ադրբեջանական կողմը պաշտոնական մակարդակով խոսում է խաղաղության մասին՝ պահանջատիրության դիրքերից Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆաթ Ասգարով․ ◾️Ադրբեջանը կշարունակի իր զարգացումը նույնիսկ առանց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու։ ◾️Բայց եթե անգամ խաղաղության պայմանագիր ստորագրվի, հավանականությունը քիչ է, որ այս երկիրը կդադարեցնի իր սադրանքները։ ◾️Հայաստանի կողմից կազմակերպած ռազմական սադրանքներն Ադրբեջանը մինչև վերջ չի հանդուրժի։ Հաղթանակած ադրբեջանական բանակը ցանկացած սադրանքի պատրաստ է կրկնակի պատասխան տալ։ Եթե սադրանքները չդադարեն, հանգիստ արձագանք չի տրվելու և պատասխանը կործանարար է լինելու։ ❗️Հատկանշական է, որ Ադրբեջանը վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն է տարածում՝ մեղադրելով հայկական կողմին իր դիրքերը հրետակոծելու մեջ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է այսկերպ սադրանքների պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդել և արդյունքում հիմնավորել իր կողմից իրականացված կոշտ ուժի քաղաքականությունը։
🔴Անթալիայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ◾️Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին խաղաղության համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացի ներկա վիճակը։ ◾️ Պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը։
🔴 Ադրբեջանի պաշտպանության նախարար, Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ ◾️Քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։
🔴Թուրքիայում ապրիլի 11-ից մեկնարկել է Անթալիայի դիվանագիտական ֆորումը (ADF 2025)։ ◾️Այն կավարտվի ապրիլի 13-ին։ ◾️Այն կրում է «Դիվանագիտության վերածնունդը բաժանված աշխարհում» խորագիրը։
❗️Սա է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ անհանդուրժողականության և սպառնալիքների մթնոլորտում։ Ադրբեջանն այսկերպ բացահայտ ցույց է տալիս, որ պատրաստ չէ որևէ զիջման, իսկ «խաղաղության օրակարգն» օգտագործում է միայն իր նպատակներն իրականացնելու համար։