Times.am
СтатистикаԲարի գալուստ Times.am։ Այստեղ Ձեզ ենք ներկայացնելու քաղաքականության,տնտեսության, բիզնեսի, բարձր տեխնոլոգիաների և մշակույթային անցուդարձի ու զարգացումների վերաբերյալ հետաքրքիր, ամենաարադիական և ինֆորմատիվ տեղեկատվությունը։
- Последний пост
- 15 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 33
- Всего постов
- 33
- Тип
- открытый
- Язык
- lv
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 64
- 1/48двое суток
- 73
- 1/72трое суток
- 79
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել. «Հրապարակ» «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ օգոստոսի 12-ին հայրենի բնակավայր՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղ է վերադարձել 1970 թ․ ծնված Սեյրան Մարկոսյանը, որը 1992-ին Բաղանիս գյուղի տարածքում Բաղանիսի բնակիչներ Սերյոժա Սահակյանի եւ նրա կնոջ սպանության գործով դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Ս․ Մարկոսյանը վերադարձել է քաղաքացիական հիվանդանոցից։ Նա առողջական լուրջ խնդիր ունի, որը համարվել է կալանքի հետ անհամատեղելի, եւ նա ազատվել ու տուն է վերադարձել 34 տարվա անազատությունից հետո։
«Ուժեղ Հայաստան»-ում Էդգար Ղազարյանի հետ լուրջ քննարկում է ունեցել․ առաջիկա օրերին նա ելույթներով հանդես չի գա․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում վերջին միջադեպից հետո խմբակցության անդամների և պատգամավոր Էդգար Ղազարյանի միջև լուրջ քննարկում է եղել։ Քննարկման առանցքում եղել է նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, հիշեցվել է պահպանել խորհրդարանական էթիկայի ու վարքագծի կանոնները։ Նույն աղբյուրի տվյալներով՝ որոշվել է ներողություն չհնչեցնել՝ Ղազարյանի դեմ լինելու պատճառով, իսկ առաջիկա օրերին նա ԱԺ ամբիոնից հարցերով կամ ելույթներով չի հանդես գա. մոտեցումը գործում է երեկվանից և կպահպանվի նաև երկուշաբթի՝ մինչև խորհրդարանում ստեղծված լարվածությունը որոշ չափով հանդարտվի։ Նշվում է, որ իշխանության ներկայացուցիչներն անգամ նրան «սրիկա» են անվանել և տրամադրված են գործել առավել կոշտ ու անզիջում։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ»-ը ուսումնասիրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի հայտարարագրերը։ Նա ԿԸՀ անդամ և քարտուղար է ընտրվել 2011-ին, 2016-ին և 2022-ին։ 2021-ին ունեցել է երեք հողամաս ու մեկ բնակարան, եկամուտը՝ 9 մլն 977 հազար 986 դրամ։ 2022-ին վաճառել է հողամաս, պահպանել երկու հող և բնակարան, ունեցել է 7.62% մասնակցություն «Եղեգնաձորի ԲԿՏ» ԲԲԸ-ում, որը կնքել է 27.9 մլն և 11 մլն դրամի պայմանագրեր մրցույթով։ Եկամուտը՝ 12 մլն 217 հազար 333 դրամ։ 2023-ին ստացել է ևս մեկ հող, ձեռք բերել Toyota, հատկացրել փոխառություններ, եկամուտը՝ 80 մլն 212 հազար 861.7 դրամ, պարտավորությունները՝ 48 մլն 344 հազար 667 դրամ։ 2024-ին ձեռք է բերել համատեղ բնակարան, վաճառել Toyota-ն, տարեվերջին ավանդներում՝ 10 հազ. դոլար և 4 մլն դրամ, եկամուտը՝ 95 մլն 350 հազար 537 դրամ, պարտավորությունները՝ 31 մլն 347 հազար 61 դրամ։
Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում. «Հրապարակ» «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ֆոնին քրեակատարողական հիմնարկներում այդ «մշակույթը» խորանում է։ Ըստ պարբերականի, «Արմավիր» ՔԿՀ պետ Գարիկ Ծատուրյանն ու տեղակալ Իշխան Հակոբջանյանը «զոն» մտնելիս ողջագուրվում ու անգամ պաչիկով են բարեւում Արթուր Ասատրյանին՝ Նորագավիթցի Ծռին։ Տեղեկություններ կան, որ ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանի եղբայրը ջերմ հարաբերություններ ունի Նվեր Կիրակոսյանի՝ Նորագյուղցի Նվերիկի եւ մեկ այլ «ավտարիտետի»՝ Սեւոյի հետ, նրանց միջոցով փորձելով օգնել քրոջը։ Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ»-ը գրում է, որ իններորդ գումարման ԱԺ անդրանիկ նստաշրջանը, մեկնարկած օգոստոսի 2-ին, դեռ երկար կշարունակվի, իսկ արդեն հաջորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայացնի կառավարության ծրագիրը։ Մինչ այս քննարկվել է միայն վեց մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածություն, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան»-ի Դավիթ Ղազինյանը (Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների) և Հայկ Ֆարամանյանը (Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի)։ Թերթի տեղեկություններով՝ իշխանությունը նպատակ չունի այս երկու թեկնածուներին ընտրելու, իսկ քննարկվելիք են ևս վեց թեկնածություններ։ Եթե նրանք չընտրվեն, ընդդիմությունը կներկայացնի նոր թեկնածուներ, և գործընթացը կկրկնվի։ Սահմանադրական 20-օրյա ժամկետը, հաշվի առնելով օգոստոսի 2-ը, լրանում է հաջորդ շաբաթվա վերջում։
Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է, որ բանակում բարձիթողի իրավիճակ է, և ինքնասպանությունների հաճախացած դեպքերի կապակցությամբ «ժերտվա տվեցին» ռազմական ոստիկանության պետին, ինչը, սակայն, չի կարգավորելու համակարգը։ Պարբերականի տեղեկացմամբ, օրեր առաջ Էջմիածնի քիմիկների զորամասում հայտնաբերվել է վառելիքի հետ կապված հերթական խախտումը։ Հիշեցվում է, որ անցած հոկտեմբերին նույն զորամասում արձանագրվել էր վառելիքի գողություն, սակայն որևէ բարձրաստիճան զինվորական պատասխանատվություն չի կրել․ դատարան են ներկայացվել միայն պահեստապետը և միջին օղակի մի սպա։ Այս անգամ, ըստ նույն աղբյուրի, բենզինի հետ խառնել են դիզվառելիք, ինչի հետևանքով բենզինով լիցքավորված մեքենաները չեն աշխատել, և այսպես բացահայտվել է յուրացումը։ Պարբերականը գրում է նաև, որ զորամասի հրամանատար Յուրի Դանիելյանը ջերմ հարաբերություններ ունի զորամասի աշխատանքները վերահսկող, ՊՆ բարձրաստիճան սպա Համլետ Հարությունյանի հետ, ինչի հետեւանքով խախտումները չեն բացահայտվում։
Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից. «Հրապարակ» «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվելը տխուր տրամադրություններ է առաջացրել նաեւ արցախցիների որոշ խմբերի մոտ, որոնց ստվերային կուրատորը ծնունդով մարտունեցի Արմեն Գեւորգյանն էր, որը վաղուց է ուրացել իր ծննդավայրը։ Ըստ թերթի՝ դրանք իշխանամետ խմբեր են, որոնք երբեմն օգտագործվել են ընդդիմացվելու համար արցախյան իշխանություններին եւ Արցախը հիշող շրջանակներին՝ ակցիաների, ՀՀ իշխանությունների հետ հանդիպումների, բնակապահովման ծրագրից գոհունակության բեմականացման ու սոցցանցերում օգտագործման միջոցով, ոչ անվճար հիմքերով։ Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
ԱԺ-ի ընդմիջումների «քարտեզը». ՔՊ-ն՝ ճաշարանում ու սրճարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ ԱԺ ճաշարանում հաճախ են լինում բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանը։ Արայիկ Հարությունյանը ևս պարտաճանաչ օգտվում է ճաշարանից, սակայն համեմատաբար զուսպ է և հիմնականում ժամանակ է անցկացնում Սուրեն Հովհաննիսյանի հետ։ Ըստ պարբերականի՝ ՔՊ խմբակցության պատգամավորներն ակտիվ են նաև բացօթյա սրճարանում։ Իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության 29 անդամները հիմնականում ընդմիջումն անցկացնում են միասին՝ խմբակցության աշխատասենյակում, որտեղ նրանց սնունդը տեղափոխվում է ճաշարանից։
Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Կենտրոն ՔԿՀ-ից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գրել է, որ զրոյից է կայացել՝ առանց ազդեցիկ բարեկամների ու ժառանգված կապիտալի, իսկ իր ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք։ Նա ասում է, որ բոլոր փաստերը պահպանված են։ Ծառուկյանը նշում է, որ արտահանողները լուրջ խնդիրների առաջ են, շուկաները զբաղեցնում են ուրիշները, այդ թվում՝ ադրբեջանական ապրանքները։ Նրա խոսքով՝ փոքր ու միջին բիզնեսը երկրի ողնաշարն է, շուկաների կորստը կխաթարի ամբողջ ցիկլը, և պետությունը պետք է գործի այս գիտակցությամբ։
Ես իշխանության պահանջները չեմ կատարում. Էդգար Ղազարյան «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ չի կատարում իշխանության պատգամավորների պահանջները։ Նա դա ասաց այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ արձագանքելով այն հարցին, որ ՔՊ-ականները պահանջում են ներողություն խնդրել ԱԺ-ում իր երեկվա ելույթի համար։ «Ես մեր խմբակցության գործընկերների հետ ունեմ փոխըմբռնման ընդհանուր շատ լավ մթնոլորտ, և ամեն մի ելույթ, հարցադրում և քննարկում չի կարող դառնալ մեծ իրադարձություն»,— նշել է Ղազարյանը։ Նրա խոսքով, երեկ ԱԺ-ում իրավիճակը լարվեց իր՝ ՔՊ-ական պատգամավորներին պատերազմի և զոհերի հաշվին իշխանություն պահելու ու բարեկեցության հասնելու մեջ մեղադրելուց հետո։
Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses Շուրջ 20 տարի առաջ Արամ Մնացականյանը մեկնարկեց բիզնեսը՝ արտադրելով բարձրորակ ներքնակներ։ Սկզբում աշխատում էր իր պատրաստած մեխանիկական հաստոցով, որը մինչ այսօր տեղ ունի նորագույնների կողքին։ Տարիների ընթացքում ընդլայնեց արտադրությունն ու ավտոմատացրեց գործընթացը։ Royal Mattresses-ը այժմ պատրաստում է շուրջ 30 տեսակ ներքնակ՝ էկոնոմ դասից մինչև օրթոպեդիկ, ինչպես նաև բազմատեսակ անկողնային պարագաներ, վերմակներ, ծածկոցներ ու մահճակալներ։ Գործընկերներ դարձան ԱԿԲԱ բանկն ու լիզինգային շուկայի առաջատար ԱԿԲԱ Լիզինգը, որոնց աջակցությամբ ընկերությունը ընդլայնվեց և համալրվեց նորագույն հաստոցներով։ Ընկերությունն ունի չորս խանութ-սրահ Երևանում և Վանաձորում, շարունակում է զարգացնել արտադրությունն ու ընդլայնել գործունեությունը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները Ակբա Ֆեդերացիան ամփոփել է 2025-ը՝ նշելով նորարարական գյուղատնտեսության, մրցունակության և համայնքների հզորացման առաջընթացը։ Կազմակերպվել է 24 մասնագիտական դասընթաց (372 մասնակից, միջին տարիքը՝ 45), իսկ 2022–2025 թթ. մասնակցել է շուրջ 800 շահառու՝ թեմաներով՝ բարձրարժեք մշակաբույսերից ու մեղվաբուծությունից մինչև հյուրատնային բիզնես։ Իրականացվել է 8 խմբային այցելություն (113 մասնակից), իսկ 2023–2025 թթ.՝ 41 այց (շուրջ 285 մասնակից) դեպի Հայաստանի առաջատար գյուղատնտեսական կազմակերպություններ։ Ֆինանսավորվել է 10 նոր ստարթափ, ծրագրի մեկնարկից ի վեր՝ 72, որոնց 73%-ն արդեն գրանցվել է որպես բիզնես։ Ստացված 95 հայտերից ընտրվել և ֆինանսավորվել է գյուղական տուրիզմի 5 նոր ծրագիր։ ԳԻԶ-ի և Հայաստանի գինու հիմնադրամի հետ գործարկվել է Winesofarmenia.store հարթակը՝ ԵՄ-ում հայկական գինիների վաճառքն ու պատվերները խթանելու համար։ Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է՝ ավելի քան 75% բաժնեմասով։
Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը․ ՊՆ Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Ինչո՞ւ է ձերբակալվել Մարտուն Գրիգորյանը Այսօր՝ օգոստոսի 13-ի առավոտյան, դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Նա ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Mediahub-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ. Գ.-ն։
«Վարչաֆեստ»՝ առանց «Վարչաբենդի». «Հրապարակ» Օգոստոսի 21-22-ին Սևանա լճի ափին կանցկացվի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական փառատոնը, որը կիրականացնի ԿԳՄՍ նախարարությունը՝ կառավարության աջակցությամբ։ Նախարարությունը հայտնում է, որ 100 խումբ է հայտ ներկայացրել ՀՀ բոլոր մարզերից, Երևանից, ինչպես նաև Կանադայից, Ավստրիայից և Նիդեռլանդներից, ժանրային սահմանափակում չկա։ Նախընտրական լսումները եղել են երկու փուլով, կենդանի լսումները ավարտվել են երեկ։ Մրցույթի բյուջեն 178 մլն 954 հազար դրամ է։ Գլխավոր մրցանակը 4 մլն դրամ է, ապա՝ 3 մլն, 2 մլն և 1 մլն դրամ։ Ժյուրիի նախագահը Վահագն Հայրապետյանն է, անդամները՝ Նարինե Զարիֆյանը, Մհեր Մանուկյանը, Կառլ Մանուկյանը և Վահագն Գևորգյանը։ Մասնակցել կարող են 13-35 տարեկանները։ «Վարչաբենդը» մրցույթին չի մասնակցելու, սակայն միջոցառման շրջանակում ելույթ կունենա։
Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունից դժգոհ են և՛ ռուսամետ, և՛ եվրոպամետ շրջանակները, իսկ Մոսկվայի հետ հարաբերությունները ծայրահեղ լարված են։ Ըստ պարբերականի, Ռուսաստանը մեկը մեկի հետևից տնտեսական սահմանափակումներ է կիրառում՝ դրանք պաշտոնապես բացատրելով սանիտարական ու այլ պատճառներով, և Վլադիմիր Պուտինը հունիսի 7-ի ընտրություններից հետո հրապարակային չի շնորհավորել Փաշինյանին։ Նույն աղբյուրի համաձայն՝ Եվրոպայից հնչում են ազդակներ, որ պետք է պատրաստ լինել ընտրված ուղու տնտեսական գնին, մինչդեռ ֆինանսական ծրագրերը չեն փոխհատուցում շուկայի կորուստը։ Նշվում է նաև, որ նոր ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան»-ը ստանձնել է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարումը, իսկ եվրոպամետ դաշտում ՔՊ-ի քննադատությունը աճում է։
Քաղաքական տարբերակ է քննարկվում. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է, որ ընդդիմադիր ֆրակցիաները լռություն են պահպանում հանձնաժողովների նախագահների հարցում, մինչդեռ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում պաշտոնապես առաջադրվել է Հայկ Ֆրմանյանը։ Միաժամանակ հերքվում են տեղեկությունները Մամիկոն Ասլանյանի, ինչպես նաեւ Էդգար Ղազարյանի կամ Լենա Մաթեւոսյանի հնարավոր առաջադրումների մասին։ Թերթը նշում է, որ «ուժեղ» «Հայաստան»-ը, չնայած նախապես հրաժարված էր, Դոնթի բանաձեւով բաշխմանը մասնակցելով ընտրել է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը։ Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ վերջնական որոշում չունեն, քննարկում են «քաղաքական տարբերակ»։ Նույն աղբյուրի խոսքով՝ դիտարկվում են Գեղամ Մանուկյանի կամ Արթուր Սարգսյանի թեկնածությունները՝ համապատասխանաբար գերիների հարցով զբաղվելու եւ ապօրինի կալանքի հանգամանքով։ Խորհուրդ է տրվել սպասել մեկ օր. անունները կհրապարակվեն այսօր կամ վաղը։
Նիկոլ Փաշինյանի վարչաբենդն այլեւս չի՞ գործում. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է, որ երգիչ Հայկ Ստվերը, որն 2018-ին կատարել է հեղափոխության խորհրդանիշ դարձած «Իմ քայլը» երգը, չի կարողանում աշխատանք գտնել։ Նրա խոսքով՝ շատ ակումբներում մերժում են, քանի որ դրանք պատկանում են քաղաքական ուժերի ներկայացուցիչների։ Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանին միայն թեթեւ ասել է աշխատանք չգտնելու մասին, օգնություն չի խնդրել՝ իրեն անհարմար զգալու պատճառով։ Անդրադառնալով «Վարչաբենդ»-ին՝ նշել է, որ խումբն ընտրություններից հետո չի հավաքվել, փորձեր չեն արվում, եւ, երեւի, «Վարչաֆեսթ 2026»-ին էլ չեն մասնակցի։ Նշվում է, որ Հայկ Ստվերը Մխիթար Հայրապետյանի եղբայրն է։
Արցախցիների բնակապահովման ծրագիրը գրեթե անիրագործելի է դարձել. «Հրապարակ» «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագիրը բախվել է բազում խոչընդոտների, և վերջին երկու տարում քչերն են կարողացել բնակարան գնել։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտ 30 հազար մարդ ստացել է սերտիֆիկատ, Երևանում տրամադրվում է 3, մարզերում՝ 4 մլն դրամ։ Սերտիֆիկատների իրացումն, սակայն, դժվար է. մայրաքաղաքում գները բարձր են, միջին ընտանիքի համար գրեթե անհնար է անգամ մեկ սենյականոցը։ Մատչելի են նախկին հանրակացարանները, բայց բանկերը դրանք գրավ չեն ընդունում։ Նույն խնդիրն է նաև Գյումրիում՝ սեփականության բարդ ձևերով, ինչը ևս խոչընդոտում է գրավը։
Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. «Հրապարակ» «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ իշխանական աղբյուրների տվյալներով՝ այսպես կոչված անկլավների հարցը կդրվի օրակարգ միայն ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո։ Թերթի տեղեկություններով, Ալիևը նախ ցանկանում է Սահմանադրության նախաբանից հանել հղումը Անկախության հռչակագրին, ապա անցնել Հայաստանի սահմաններին։ Աղբյուրը նշում է, որ ճակատագրական է համարվում Տիգրանաշենի՝ Քյարքիի հանձնումը, ինչը կարող է կտրել Վայոց Ձորն ու Սյունիքը Հայաստանի հյուսիսից։ Այդ դեպքում, ըստ թերթի, Ալիևը կարող է մոռանալ սահմանադրական հանրաքվեին հայ ժողովրդի մասնակցության մասին։ «Հրապարակ»-ը գրում է, որ ՔՊ-ում որոշ շրջանակներ քննարկում են Արծվաշեն–Տիգրանաշեն փոխանակումը, սակայն Փաշինյանը, ըստ նույն աղբյուրի, կատեգորիկ դեմ է՝ նշելով, թե առանց հանրաքվեի չի կարող զիջել ՀՀ սուվերեն տարածք՝ Արծվաշենը։ Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։