Ոսկանապատ
Статистика- Последний пост
- 1 июн.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 15 авг.
- 1/24сутки в ленте
- —
- 1/48двое суток
- —
- 1/72трое суток
- —
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
⛪ Երբ է հաջորդ տաղավարը։ Ի՞նչ տոն է այսօր։ Ի՞նչ է նշանակում Վարդավառը կամ Համբարձումը։ Այժմ այս ամենը կարող եք իմանալ մեկ Telegram բոտից։ 📅 Ամենօրյա հիշեցումներ եկեղեցական տոների մասին ✝️ Տոների և ծեսերի բացատրություններ 🤖 Հարցեր ու պատասխաններ Հայ Եկեղեցու վերաբերյալ 📲 @HayEkegh_bot Միացեք հիմա և բաց մի թողեք Հայ Եկեղեցու ոչ մի տոն։
Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը նոր մանրամասներ է ներկայացրել։ https://www.youtube.com/watch?v=DLdtwXIIIOQ
Ձերբակալել են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ https://www.youtube.com/live/lUD7-BxioX0?si=zPMBaEwSHVufzh2_ Շտապ ուղիղ եթեր
Սիրելի ընկերներ, հետևորդներ։ Այսօր ժամը 21։00-ին կրկին ուղիղ եթերում կլինենք։ Հերթական քննարկումը նվիրված կլինի բանակցային գործընթացի այսպես կոչված փաստաթղթերի «բացահայտմանը», Նիկոլի «բարեվարքությանը», եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին և օրվա այլ կարևոր թեմաներին։ Ուղիղ միացմանը կարող եք հետևել այստեղ։
Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները համարժեք արձագանք են պահանջում։ Փաշինյանը: Մի քանի անգամ ասել և հիմա էլ կրկնում եմ՝ նիկոլները եկեղեցին զավթելու կամ պառակտելու ռեսուրս չունեն։ Բայց այդ ռեսուրսների պակասը նրանք լիուլի կոմպենսացնում են քարոզչական տեխնոլոգիաներով։ Եվ սա հենց այն դաշտն է, որտեղ նրանք հաջողում են։ Բանը նույնիսկ հասել է նրան, որ շատ ընդդիմադիրներ մտածում են, թե «վերջ, Կաթողիկոսը ձև չունի»։ Իրականությունը միանգամայն այլ է։ Ու որպեսզի հանկարծ այնպես չստացվի, որ նիկոլների փոքրիկ խմբակն իր կամքը պարտադրի ժողովրդի ու հոգևոր դասի բացարձակ մեծամասնությանը, պետք է ամեն ինչ անել, որպեսքի քարոզչական դաշտում նույնպես նրանք հաջողություն չունենան։ Ես երկար եմ մտածել ուղիղ եթերների շարք սկսելու մասին, բայց անընդհատ տարբեր պատճառներով հետաձգել այդ գաղափարի իրագործումը։ Մտածում եմ, որ հապաղելու ժամանակ այլևս չկա։ Ոչ էլ հնարավորություն։ Ուստի արդեն այսօր կլինի առաջին ուղիղ եթերը, որի ընթացքում ևս և Միհրան Հակոբյանը, կզրուցենք այսօրվա և վերջին շրջանի իրադարձությունների մասին, կվերլուծենք իշխանական խմբակի ու նաև Եկեղեցու և ըննդիմադիր դաշտի քայլերը, հանդես կգանք մի շարք առաջարկներով։ Ուղիղ եթերում կլինենք ժամը 21։00-ին «Երևանի Ձայնը» յութուբյան ալիքում։ Համեցեք եթերի, ընթացքում կպատասխանենք նաև ձեր հարցերին, կլսենք ձեր մեկնաբանություններն ու առաջարկները։
Թուրքիան «Կենտրոնական Ասիա» տերմինը փոխարինում է «Թուրքիստան»-ով Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը հայտարարել է, որ դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա» տերմինը փոխարինվում է «Թուրքիստան»-ով։ Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը նշել է, որ այս փոփոխությունը կօգնի ամրապնդել համաթյուրքական միասնությունը։ Նախարարն ընդգծել է, որ նոր հասկացությունը պատասխան է այն խնդիրներին, որոնք, ըստ նրա, «նպատակային» են ներդրվել՝ թյուրքական աշխարհը «բաժանելու» համար։ Նրա խոսքով՝ թուրքական ուսումնական ծրագրում փոխվում են աշխարհագրական անունները, որոնք ունեն «կայսերական ենթատեքստ»։ «Մենք էական փոփոխություններ ենք կատարել և շարունակում ենք կատարել մեր ուսումնական ծրագրում, որը ձևավորում է մեր երեխաների և երիտասարդների ենթագիտակցությունը», — ընդգծել է Թեքինը։ Մասնագետները նշում են, որ այս փոփոխությունը ավելի լայն ռազմավարության մաս է, որի նպատակն է ամրապնդել թյուրքական աշխարհի ներքին կապերը, այդ թվում՝ ընդհանուր պատմության, գրականության, քարտեզների և այբուբենի ստեղծումը։ Նախկինում՝ հոկտեմբերին կայացած ԹՄԿ (Թյուրքական պետությունների կազմակերպություն) վեհաժողովում, առաջնորդները ներկայացրել էին երկար սպասված ընդհանուր թյուրքական այբուբենը՝ 34 տառից կազմված, որը կոչված է մեկտեղել լեզուները, ամրապնդել մշակութային կապերը և խթանել թվային նորարարությունները թյուրքական աշխարհում։
Ռուսական մեդիան ու համացանցը չեն դադարում քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերություններն ու Ռուսաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահի պահվածքն ընդհանրապես: Մինչդեռ, տարօրինակ ոչինչ չկա. Ռուսաստանի մասով Ադրբեջանի լեզուն և ձեռքերը կապված էին այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը հայկական էր, իսկ Հայաստանի կառավարիչը Ալիևի վեցնոցը չէր… Ռուսաստանում պետք է, որ լավ իմանային՝ Ադրբեջան պետությունը 1917-1918 թվականներին պատմության թատերաբեմ են արտաթորել օսմանցի թուրքերը՝ որպես Հայկական հարցը փակող հակառուսական-պանթուրանական նախագիծ: Այս ապօրինածին և գիշատիչ պետական կազմավորման անվանման հեղինակը թուրք է՝ Էնվերի եղբայր Նուրի փաշան, որի մտածածով Ադրբեջանը պետք է համախմբեր նաև Արաքսից հարավ ընկած Իրանական Ատրպատականի թյուրքախոսներին և դառնար օսմանների պլացդարմը՝ դեպի Կենտրոնական Ասիա և Պովոլժյե պանթուրանական թռիչքի համար: Ռուսաստանում պետք է, որ լավ իմանային՝ 1918-ին, երբ տարածաշրջանում օսմաններին փոխարինեցին բրիտանացիները, անմիջապես որդեգրեցին ամիսներ առաջ թուրքերի ստեղծած բորենուն և, ինչպես թուրքերը, այնպես էլ բրիտանացիները՝ ամեն ինչ արեցին Արցախը Ադրբեջանի կազմ խցկելու համար: Բավական է հիշել միայն Զաբուղի ձորում Անդրանիկի զորաշարժը դեպի Արցախ կանգնեցնելն ու հայտնի հայակեր Խոսրով բեկ Սուլթանովին Ղարաբաղի նահանգապետ նշանակելը: Ռուսաստանում պետք է, որ լավ իմանային՝ 1920-ի մայիսին, երբ 11-րդ Կարմիր բանակի սվիններով բոլշևիկների ԿավԲյուրոն խորհրդայնացրեց Բաքուն և որդեգրեց Էնվեր ու Նուրի փաշաների ստեղծած գիշատիչին, ոչինչ էլ չփոխվեց և հույսը, թե Ադրբեջանի միջոցով «մարքսիստական լույսը» կտարածվի Արևելքում, արագ հօդս ցնդեց: Հետաքրքիրն այն է, որ հետխորհրդային տարածքում ամենաիսկական «АнтиРоссия»-ն ի սկզբանե եղել է ու կա Ադրբեջանը, որովհետև 1917-ին այն, ինչ նախագծել էր Կայզերական Գերմանիայի Գլխավոր շտաբը Ուկրաինայի մասով, այն չէր, ինչ ի դեմս Ադրբեջանի նախագծել էր օսմանների Կովկասյան բանակի հրամկազմը: «Ուկրաինա» նախագիծը գերմանացիների համար հանքահումքային գաղութ էր նախատեսում, իսկ թուրքերի, հետո նաև բրիտանացիների համար «Ադրբեջան» նախագիծը՝ Ռուսաստանը կազմաքանդելու, Ռուսաստանի ազդեցության գոտիները և բուն ռուսական տարածքները զավթելու գործիք: Այս ծրագրային «software»-ից Ադրբեջանը չի հրաժարվել ու քանի դեռ կա այս տեսքով՝ չի հրաժարվելու: Ռուսաստանում պետք է, որ դասեր քաղած լինեին. մուսավաթականներ Մամեդ Էմին Ռասուլզադեի ու Խոսրով բեկ Սուլթանովի, բոլշևկիներ Նարիման Նարիմանովի ու Միր Ջաֆար Բաղիրովի, ԿԳԲ գեներալ Հեյդար Ալիևի ու նրա ՄԻՄՈ-ի շրջանավարտ որդի Իլհամ Ալիևի միջև տարբերություն չկա. նրանք Նուրի փաշայի նախագծած «Ադրբեջան» պրոյեկտի «software»-ը չեն փոխել ու չէին էլ կարող փոխել: Գոնե հիմա Ռուսաստանում պետք է, որ եկած լինեն գիտակցմանը՝ «Ադրբեջան» նախագծին զսպելը (էլ չասած՝ դեմոնտաժը) հնարավոր է միայն «Հայաստան-Արցախ-Սփյուռք», նույն ինքը՝ Հայկական հարց նախագծով: Բնության մեջ այլ նախագիծ ուղղակի չկա: Բայց սա արդեն խոսակցություն է վաղվա Հայաստանի մասին, որովհետև այսօրվա Հայաստանի քաղաքական համակարգը (Ալիևի վեցնոցը վարչապետի աթոռին, ԱԺ-ում «սուր հարցեր տվող» և վեցնոցի վրա տոյոտաներ ծախող, ասֆալտի տենդեռ շահող քոչարյանական ընդդիմություն) չի կարող և նպատակ էլ չունի զսպելու «Ադրբեջան» նախագծին: Հ.Գ. Այս տեքստի բանալի եզրույթը «պետք է որ» արտահայտությունն է… Միհրան Հակոբյան
Օգոստոսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Քարվաճառ, որտեղ բավական ծավալուն, միևնույն ժամանակ կարևոր ուղերձներ պարունակող ելույթով է հանդես եկել։ Վերջինս նախ երկար խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների, իսկ ավելի ճիշտ՝ թշնամանքի մասին։ Բնականաբար, Ալիևի խոսքում Փաշինյանի լավատեսության անգամ մեկ տասներորդ մասը չկար։ Այդ իմաստով Ադրբեջանի նախագահը շատ ավելի ազնիվ և ուղղախոս է, քան Հայաստանի վարչապետը։ Բայց Ալիևը չի բավարարվել միայն Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին հերթական անգամ ինքնահաստատվելուց։ Նրա խոսքում շատ ավելի կարևոր ուղերձներ կային, որոնց իրական հասցեատերն ակնհայտորեն Հայաստանը չէր։ Այսպես, Ակիևն ասել է, որ արցախյան պատերազմի ժամանակ հայկական ոչնչացված կամ Ադրբեջանի կողմից զավթված սպառազինության արժեքը 5-6 միլիարդ ԱՄՆ դոլար արժեր։ «Իհարկե, Հայաստանը նման քանակի զենք գնելու համար անհրաժեշտ միջոցներ չուներ։ Այդ ամբողջ զենքն անվճար էր տրամադրվել նրանց, որպեսզի շարունակվի օկուպացիան, որպեսզի թույլ չտրվի ադրբեջանցիներին վերադառնալ իրենց հայրենի հողեր, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը խաղաղ կարգավորում չունենա»։ Այնուհետև Ալիևը խոսել է այն մասին, թե որքան նոր սպառազինություն է ձեռք բերել Ադրբեջանը, որքան նոր ուժեր պատրաստել և այլն՝ նշելով, որ Ադրբեջանն ամեն պահ պետք է պատրաստ լինի նոր պատերազմի։ Հետաքրքիր է՝ ու՞մ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը։ Հայաստանի՞։ Հնարավոր է։ Բայց Ալիևի խոսքի ենթատեքստը չափազանց պարզ է։ Նա մեղադրում է «օտար երկրներին», իսկ իրականում՝ Ռուսաստանին, «Ադրբեջանի տարածքների օկուպացիան» պահելու համար Հայաստանին զենք-զինամթերք տրամադրելու մեջ։ Հետո խոսում է նոր ԱԹՍ-ների, ռազմական ավիացիայի ուժեղացման և այլնի մասին։ Եվ այս ամենը Ադրբեջանի հետ սահմանի մոտակայքում ռուսական մեծաթիվ զորքերի կուտակման լույսի ներքո։ Սա, իհարկե, հետաքրքիր հանգամանք է։ Տարածաշրջանն կանգնած է լուրջ վերափոխումների նախաշեմին։ Ընդ որում, աշխարհաքաղաքական իրողությունները Հարավային Կովկասում շատ արագ են փոխվում, բառացիորեն՝ օրերի ընթացքում։ Թե ինչ կլինի մոտ ապագայում դեռևս դժվար է կանխատեսել։ Բայց այն, որ Ադրբեջանն սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի և Ռուսաստանի համար, այլևս փաստ է։
Փաշինյանի այսօրվա հայտարարությունները որևէ նորություն չէին պարունակում իրենց մեջ։ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև քաղաքական դաշտը գիտեր, թե ինչ պետք է ասի կառավարության ղեկավարը։ Մեծ հաշվով՝ որևէ նորություն չկար նաև Վաշինգտոնում ստորագրված Հռչակագրի և այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» տեքստերում։ Դրանք նույնպես կանխատեսելի էին։ Փաշինյանը վաղուց է ընթանում այդ ուղով։ Ընդ որում, գրեթե անխոչընդոտ։ Ընդդիմության հակազդեցությունը չափազանց անարդյունավետ է։ Եվ պատճառը միայն այն չէ, որ ընդդիմությունը պառակտված է, կամ ոչ վճռական։ Հիմնական խնդիրն այն է, Փաշինյանի ընդդիմախոսները հաճախ պարտվում են նրան նաև գաղափարական դաշտում։ Եվ դա նոնսենս է։ Ո՞րն է ընդդիմության առաջարկը հայ ժողովրդին։ ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը չգիտի այս հարցի պատասխանը։ Մենք էլ չգիտենք։ Եվ պատճառն այն չէ, որ նման առաջարկ չի կարող լինել, կամ՝ չկա։ Պատճառն այն է, որ ընդդիմությունը չի համարձակվում ձևակերպել այդ առաջարկը։ Չի համարձակվում ազնիվ խոսել ժողովրդի հետ և ասել, որ իրական խաղաղությունը, արժանապատիվ ու երկարատև խաղաղությունը նոր պատերազմ և նոր զոհեր է պահանջում։ Կկարողանա՞ այսօրվա ընդդիմությունն առաջնորդել մեր ժողովրդին այդ ճանապարհին։ Հազիվ թե։ Ընդդիմության մի ստվար հատված այսօր նույնիսկ Արցախի մասին է խուսափում խոսել՝ վախենալով, որ դա կարող է բացասաբար ազդել իր էլեկտորալ վարկանիշի վրա։ Իսկ դա ոչ այլ ինչ է, քան խայտառակության հանդուրժում և նոր իրողությունների ընդունում։
Պուտինի հետ հանդիպումից մեկ շաբաթ առաջ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալում էր Փաշինյանին ու Ալիևին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործընթացը վերջին շրջանում նոր կարևորություն է ստացել ԱՄՆ նախագահի համար։ Վերջինս ամեն կերպ փորձում է մեծ խաղաղարարի կերպար ստեղծել ինքն իր համար՝ հետևողականորեն հաշվելով, թե որտեղ և որ հակամարտությանն է կարողացել վերջ տալ։ Հայ-ադրբեջանական հակամարտության «ավարտը» նույնպես Թրամփն իր հաշվին է գրանցել։ Այն, կարծես, վեցերորդն է։ Բայց ավելի քան պարզ է, որ եթե այդ գործընթացից հանենք PR-ի էլեմենտն ու Թրամփի մանկական ոգևորությունը, ապա տակը բան չի մնա։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռևս շատ հեռու է կարգավորվելուց, և դա բազում օբյեկտիվ պատճառներ ունի։ Այն նույնիսկ հնարավոր չէ սառեցնել՝ անգամ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում իշխում է՝ մեղմ ասած, պացիֆիստական թիմ։ Հայաստանի և Ադրբեջանի կառավարիչների մասնակցությամբ Վաշինգտոնում ընթացած բանակցություններն ու ստորագրված փաստաթղթերը վստահաբար քննարկվել են նաև Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ։ Երկու տերությունների ղեկավարները չէին կարող շրջանցել այդ հարցը. Հարավային Կովկասի ապագան և հատկապես աշխարհաքաղաքակնությունն ու աշխարհատնտեսությունը շատ կարևոր են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համար։ Ու եթե Վաշինգտոնն ու Մոսկվան ընթանում են միմյանց հետ պայմանավորվելու ճանապարհով, իսկ դա այդպես է, ապա նրանք պետք է պայմանավորվեն նաև մեր տարածաշրջանի վերաբերյալ։ Առնվազն պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասը չվերածվի աշխարհաքաղաքական մրցակցության նոր օջախի։ Այդ խնդիրը լուծելու համար երկու կողմերը շատ կոնկրետ քայլեր ունեն անելու։ Դրա համար անհրաժեշտ ժամանակ էլ ունեն։ Եվ սա ևս մեկ փաստարկ է, որը վկայում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վաշինգտոնյան գործընթացի՝ զուտ PR ակցիա լինելու մասին։ Կարելի է ենթադրել, որ Պուտինն արդեն շնորհավորել է Թրամփին Նոբելյան մրցանակակիր դառնալու մեծ հավանականության առիթով։ Բայց նաև հստակ է, որ Ռուսաստանն էլ իր շահը ունի Հարավային Կովկասում։ Եվ Մոսկվան գնալու այդ շահի ետևից։ Անգամ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված լինեն ևս մեկ պատերազմի միջով անցնել, ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում պետք է վերականգնվի։ Դա է Ռուսաստանին, նաև մի շարք այլ տերություններին այնքան անհրաժեշտ տարածաշրջանային անվտանգության հիմնական երաշխիքը։
Թրամփ-Պուտին հանդիպումը քննարկումների ու մտորումների հարուստ նյութ է տվել միջազգային հանրությանը։ Մինչ շատերը սպասում էին, որ հանդիպման արդյունքով կողմերը որոշակի պայմանավորվածություններ կունենան Ուկրաինայի հարցով, ակնհայտ է, որ ուկրաինական խնդիրը թեև կարևոր, բայց միանշանակ ԱՄՆ և ՌԴ քաղաքական օրակարգի ամենակարևոր թեման չէ։ Պուտինն ու Թրամփը շատ ավելի խոշոր խաղ են խաղում, և թույլ չեն տա, որպեսզի Ուկրաինան խոչընդոտի իրենց հեռահար քաղաքական ծրագրերի իրագործմանը։ Թերևս հակառակը՝ երկու գերտերությունների ղեկավարներն ուկրաինական ճգնաժամը որպես այլ խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ գործոն են դիտարկում։ Յուրահատուկ կատալիզատոր, որը կարագացնի ԱՄՆ և Ռուսաստանի միջև ձեռքբերվելիք պայմանավորվածությունների գործընթացը։ Իսկ այն, որ Վաշինգտոնն ու Մոսկվան տրամադրված են պայմանավորվելու, կարծես ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։ Համաշխարհային քաղաքականության համար սա շատ ավելի կարևոր գործոն է, քան զուտ Ուկրաինայի հարցով ԱՄՆ և Ռուսաստանի հնարավոր պայմանավորվածությունները։ Նշանակում է՝ Ալյասկայում տեղի ունեցած նախօրեի հանդիպումը ոչ թե ուկրաինական խնդրի քննարկումների շարունակություն էր, այլ մի նոր մեծ օրակարգի սկիզբ։ Ուկրաինան այդ օրակարգի հարցերից մեկն է ընդամենը։ Մյուսը Մերձավոր Արևելքն է, Հարավային Կովկասը, Միջին Ասիան, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը և այլն, և այլն։ Այսինքն, դա գլոբալ օրակարգ է և վերաբերվում է ձևավորվող նոր աշխարհակարգին։ Թե որքան արդյունավետ են եղել Թրամփի և Պուտինի բանակցությունները, կերևա շատ շուտով՝ սեպտեմբերի 3-ին Պեկինում։ Բայց նորից ենք կրկնում՝ այս փուլում կարևորը ոչ թե ձեռքբերված պայմանավորվածություններն են, այլ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միմյան հետ պայմանավորվելու պատրաստակամությունը։
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում է ստացել Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի կալանքը երկարաձգելու «իրավունք»։ Միջազգային հանրության աչքերում հիմա նա կրկին հերոս է, ժողովրդավար գործիչ։ Պատճառը պարզ է՝ Փաշինյանը նոր զիջումների է գնում, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի որևէ խոչընդոտ չլինի նրա համար։ Փաշինյանի իշխանության երկարաձգումը վաշինգտոնյան հանդիպման հիմնական արդյունքներից մեկն էր։ Հայկական ընդդիմությունը սա պետք է լավ հասկանա։ Ընդ որում, դա միայն Արևմուտքի որոշումը չէր։ Փաշինյանը դեռ պետք է նաև Ռուսաստանին։ Այդ են վկայում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերին վերաբերող ռուսական կողմի արձագանքները։ Մենք արդեն գրել ենք այն մասին, որ վաշինգտոնյան հանդիպումը շոուի մեծ էլեմենտներ էր պարունակում։ Նաև ակնհայտ էր, որ Փաշինյանին ու Ալիևին պատրաստել են Թրամպի հետ հանդիպմանը։ Չի կարելի բացառել, որ այդ աշխատանքներին մասնակցել է նաև ռուսական կողմը։ Ավելին, ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ եղել է։ Փաշինյանը կրկին ինքն իրեն աշխարհաքաղաքական մեծ նախագծի մաս է համարում։ Իսկ սա, իր հերթին, նշանակում է, որ կարող է հանգիստ հետապնդել իր ընդդիմախոսներին։ Փաշինյանը վստահ է՝ Վաշինգտոնը, Բրյուսելն ու Մոսկվան «չեն նկատի» այն խայտառակությունը, որ տիրում է Հայաստանում, իսկ Անկարան ու Բաքուն՝ նույնիսկ կողջունեն։ Իսկ սա ՀՀ կառավրչի համար ամենակարևորն է։ Հետևաբար դատարանների «վճիռները» սպասելի էին։ Ավելին՝ առաջիկա ամիսներին բռնաճնշումների ալիքը Հայաստանում կսաստկանա. աշխարհի ուժեղները նոր քարտբլանշ են տվել Փաշինյանին, որից վերջինս լիարժեք կօգտվի։
Ու՞մ էր ձեռնտու վաշինգտոնյան հանդիպումը և դրանց մասնակից կողմերից ով ինչ շահեց։ Այս հարցը քաղաքական դաշտում ամենաշատը քննարկվող թեմաներից մեկն է։ Շոուն պետք է շահառու ունենար և այդ շահառուները կան։ Սակայն, ի հակառակ մեդիաների մատուցման, վաշինգտոնյան գագաթնաժողովի հիմնական շահառուները ոչ թե ԱՄՆ-ն, Ադրբեջանը կամ, առավել ևս, Հայաստանն էին, այլ այդ երկրների ղեկավարները։ Ի՞նչ ստացավ Թրամփը Ալիևին ու Փաշինյանին տրամադրած միջնորդական ծառայությունից։ Կարծում ենք՝ պատասխանը ակնհայտ է. խաղաղարար գործչի հեղինակության ամրապնդում, ուժի ցուցադրման հնարավորություն, երկրի ներսում իր նախընտրական ծրագրերի կատարման իլյուզիայի պահպապանում։ Ի՞նչ ստացավ Փաշինյանը։ Կրկին, պարզ է՝ հիմա նա հանգիստ խղճով կարող է պատրաստվել ընտրությունների՝ որպես առաջարկ հանրությանը ներկայացնելով այսպես կոչված խաղաղության օրակարգը։ Դե իսկ Ալիևն էլ ամրապնդում է իր դիրքերը ոչ միայն որպես Ադրբեջանի ղեկավար, այլև որպես տարածաշրջանային գործիչ։ Խնդիրը միայն մեկն է։ Բոլորի շահն էլ կարճաժամկետ է։ Այսինքն, նրանք ևս մի որոշ ժամանակ գոհ լինելու հնարավորություն կունենան, բայց ինչի՞ հաշվին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված նոր հռչակագիրն ու նախաստորագրված պայմանագիրը կենսունակ չեն։ Մեկ պարզ պատճառով՝ տարածաշրջանում իրական խաղաղության համար անհրաժեշտ բազում գործոններ այդ թղթերում հաշվի առնված չեն։ Չկան նաև երաշխիքների մեխանիզմներ։ Բազում այլ խնդիրներ էլ կան, որոնց այս պահին անդրադառնալու կարիք չկա։ Ուստի՝ Ալիևի, Փաշինյանի ու Թրամփի շահերն իրոք կարճաժամկետ է։ Նրանք պետք է պատրաստվեն նոր անակնկալների։ Տհաճ անակնկալների։
Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպումը և դրա արդյունքում ստորագրված հռչակագիրը, ինչպես նաև նախաստորագրված այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, այնուամենայնիվ, դեռևս ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխանում եղած հարցերին։ Կա մի կարևոր հանգամանք, որը հնարավոր չէ չնկատել։ Շոուի էլեմենտը։ Պարզից էլ պարզ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրո պատկերացում ունի այն գործընթացի մասին, որը հենց ինքը պատմական է կոչում և որի կնքահոր հավակնություն ունի։ Ավելին, վերջի տարիների ընթացքում ո՛չ Թրամփը, ո՛չ էլ Միացյալ Նահանգների պետական որևէ այլ ինստիտուտ գործնական ներգրավվածություն չեն ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում։ Պաշտոնական Վաշինգտոնը միշտ հանդես է եկել միայն կոչերով և սպասումներ ձևավորող հայտարարություններով ու վերջ։ Գործնական քայլեր ԱՄՆ-ն չի կատարել և սա փաստ է, որն այսօր խնամքով փորձում են թաքցնել։ Հետևաբար հարց է առաջանում՝ ինչպե՞ս և ինչու՞ Ալիևն ու Փաշինյանը հայտնվեցին Վաշինգտոնում։ Ո՞վ է նրանց ուղարկել Թրամփի մոտ։ Ինչպե՞ս ստացվեց, որ երկուսն այդքան սինխրոնիզացված գովաբանում էին ԱՄՆ նախագահին և խոսում նրան Նոբելյան մրցանակի առաջադրելու իրենց պատրաստակամության մասին։
Այս քարտեզում կարմիրով նշված են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված այն տարածքները, որոնք 2021թ. հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Նվաճված տարածքները ոչ միայն մեր հայրենիքի մի մասն են, այլև ռազմավարական դիրքեր են, որոնց շնորհիվ թշնամին կարողանում է վերահսկել շատ ավելի մեծ տարածք Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում։ Դրանց շնորհիվ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը թելադրում է մեզ իրենց օրակարգը, պարտադրում «Զանգեզուրի միջանցքը», զրկում մեզ ինքիշխանությունից ու դարձնում վիլայեթ։ Եթե Հայաստանի կառավարիչը լիներ Հայաստանի ու հայության շահերի պաշտպանը, ապա իր գերագույն խնդիրը կլիներ այս տարածքների ազատագրումը։ Նա ամեն օր ոչ միայն գրառումներ կաներ այդ տարածքները ազատագրելու շարժման մասին, այլև կզբաղվեր քաղաքական, դիվանագիտական ու ռազմական աշխատանքով։ Բայց չի անում, փոխարենը հարձակվելով բոլոր ընդդիմախոսների վրա։ «Ինչո՞ւ» հարցի պատասխանը ոչ միայն պարզ է, այլև անկարևոր։ Կարևորը այդպիսի քաղաքականության վերջնաարդյունքն է, որը հակահայկական է իր բնույթով։ Սակայն Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրել, վերակազմակերպել իր ուժերը ու ազատագրել իր տարածքները՝ այդպիսով նորից դառնալով տարածաշրջանային գործոն, որն իր հերթին կբերի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական անվտանգություն ու վստահ ապագա կերտելու բազմաթիվ շանսեր։ Դա անելու առաջին քայլը դե-ֆակտո իշխանության հեռացումն է ու համազգային իշխանության ձևավորումն է։ Սա է միակ օրակարգը։ Մի՛ թույլ տվեք, որ ձեզ շեղեն։ ✊ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ի՞նչ է կատարվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում. Մաս 2 Սկիզբն՝ այստեղ։ Ռուս-ադրբեջանական հակամարտության հերթական փուլը մեկնարկել է հայ-թուրքական հարաբերությունների նոր զարգացումներին զուգահեռ։ Ռուսաստանում հասկացել են, որ Հարավային Կովկասում իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից և տարածաշրջանը, որը Մոսկվան համարում է կենսական շահերի գոտի, անցնում է Թուրքիայի վերահսկողության տակ։ Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը հաղթել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» համար 2020թ. նոյեմբերից սկսված պայքարում։ Հիմա արդեն դժվար է ասել։ Մոսկվայում կարծում էին, թե Արցախի հարցում Ադրբեջանին չխոչընդոտելով, ապա նաև Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության հռչակագիր ստորագրելով՝ Հարավային Կովկասում ապահովել են իրենց թիկունքի անվտանգությունը և հանգիստ կարող են զբաղվել Ուկրաինայի խնդիրներով։ Սակայն ուկրաինական ճակատում ռուսական կողմի ամեն ձախողում Ադրբեջանը մշտապես օգտագործել է Հարավային Կովկասում ռուսական շահին թիկունքից հարվածելու համար։ Արդյունքում՝ մենք կորցրել ենք Արցախը, իսկ Ռուսաստանը՝ Հարավային Կովկասում իրավիճակ թելադրելու իր կարողությունը։ Ինչպես ասվում է՝ օձը տաքացնողին է կծել։ Զատուլինի և բազմաթիվ ռուս փորձագետների այսօր հնչող հայտարարություններն այն մասին, թե «Ղարաբաղը որպես աղյուս հանեցին Անդրկովկասի շենքից, և ամեն ինչ փլուզվեց», չափազանց ուշացած են։ Ռուսաստանի քաղաքական էլիտան ու փորձագիտական շրջանակները պարզապես ապշել են, երբ վերջապես գիտակցել են տեղի ունեցած աղետի մասշտաբները։ Աղետ, որը նրանք նույնպես նախընտրում էին չնկատել։ Սակայն հիմա, երբ Ալիևն ու Էրդողանը՝ առանց Ռուսաստանի կարծիքը հարցնելու Նիկոլին կանչում են Ստամբուլ և պարտադրում միջանք հանձնել թուրք-ադրբեջանական դաշինքին, իսկ Նիկոլն էլ՝ կրկին առանց Ռուսաստանի դիրքորոշման հետ հաշվի նստելու համաձայնվում է, Մոսկվան այլևս չի կարող չնկատել ստեղծված իրողության ողջ դրամատիզմը։ Կարծում եմ՝ Հարավային Կովկասում առաջացած մարտահրավերներին վերջապես արձագանքելու որոշումը թելադրված է եղել նաև այն հանգամանքով, որ Կրեմլում փոխվել են մեր տարածաշրջանի պատասխանատուները։ Նոր թիմը, ըստ երևույթի, որոշել է զբաղվել ոչ միայն Հարավային Կովկասում կուտակված խնդիրներով, այլև Ռուսաստանում գործող ադրբեջանական հինգերորդ շարասյան հարցերով։ Կստացվի, թե ոչ՝ կրկին պարզ չէ։ Հարց է նաև, թե որքանով հետևողական կլինի նոր թիմը։ Բայց, ամեն դեպքում, այսօր մենք հենց այդ գործընթացի ականատեսն ենք։ Շարունակելի...
Ի՞նչ է կատարվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում Մի քանի ամիս առաջ՝ մարտի 26-ին, ադրբեջանի հատուկ ծառայությունները Ռուսաստանից առևանգել են ազգությամբ թալիշ հայտնի իրավապաշտապան, «Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի» նախագահ Զահիրադդին Իբրահիմիին։ Նա անհետացել էր ՌԴ Սվերդլովսկի մարզից, ապա «հայտնվել» ադրբեջանական բանտում։ Իբրահիմին ՌԴ քաղաքացի է, Ալիևի քաղաքականության և ընդհանրնրապես Ադրբեջանի մեծ քննադատ։ Ժամանակին՝ 2015թ.-ին, Ադրբեջանի իշխանություններն իրենք էին արտաքսել թալիշ գործչին երկրից՝ հայտարարելով նրան persona non grata։ Իսկ այս տարվա մարտին, ինչպես արդեն նշեցին, առևանգել են նրան Ռուսսաստանի տարածքից, ինչը, իհարկե, շառաչուն ապտակ էր ՌԴ հատուկ ծառայությունների հեղինակությանը։ Վերջիններիս մոտ կանգնած տեղեկատվական աղբյուրները հայտնում են, որ Զահիրադդին Իբրահիմիի առևանգումը կազմակերպել են հենց այն նույն Զիեդդին և Հուսեյն Սաֆարով եղբայրները, որոնք մի քանի օր առաջ մահացել են Ռուսաստանի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում։ Իսկ սա նշանակում է, որ ադրբջանական կողմը թերևս ճիշտ է, երբ պնդում է, որ եղբայրներն ամենևին էլ սրտի կաթվածից չեն մահացել, ինչպես նշում են ՌԴ իրավապահները։ Ամենայն հավանականությամբ, ռուսական հատուկ ծառայությունները պարզապես վրեժ են լուծել իրենց փաստացի ստորացրած Սաֆարով եղբայրներից ու Ադրբեջանի հատուկ ծառայություններից։ Այսինքն, կոնկրետ այս դրվագում գործ ունենք կարևոր իրողության հետ. այն, ինչը հանրային ու քաղաքական մեծ արձագանք է գտել, խորքում հատուկ ծառայությունների կռիվ է։ Կռիվ, որը կարող է և չլիներ, եթե ժամանակին՝ 2019թ. մարտին, ռուսական կողմն Ադրբեջանին չհանձներ մեկ այլ թալիշ գործչի, թալիշների ազգային ազատագրական պայքարի առաջնորդներից մեկին՝ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆահրադդին Աբոսզոդային։ Վերջինս 2020թ. նոյեմբերի 9-ին սպանվել է ադրբեջանական բանտում։ Ծանոթ ամսաթիվ է, չէ՞։ Ի դեպ, Աբոսզոդայի հանձնումն Ադրբեջանին ինձ համար այն առաջին լուրջ ազդակն էր, որը վկայում էր ռուս-ադրբեջանական հարաբերությունների մի նոր՝ մեզ համար չափազանց վտանգավոր աստիճանի հասնելու մասին։ Իսկ այսօր ահա Կրեմլում հանկարծ պարզել են, որ Ադրբեջանի իշխանություններն այնքան են ժրել, որ Ռուսաստանից մարդ տանելու համար այլևս թույլտվություն չեն հարցնում։ Պարզապես գողանում են։ Հետո Կրեմլում փորձել են հասկանալ, թե էլ ի՞նչ կարող է անել Ադրբեջանը Ռուսաստանի տարածքում և շատ արագ արձանագրել, որ… ամեն ինչ։ Ինչ ուզեն։ Որովհետև նաև «պարզվել է», որ Ադրբեջանը Ռուսաստանում բազմաթիվ լրագրողների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների և նույնիսկ հատուկ ծառայությունների ղեկավարների է գնել։ Դա «դժվար էր տեսնել», երբ գնված գործի(ք)չներով Ալիևը թալիշների կամ, նույնիսկ, Արցախի հարց էր լուծում, բայց անհնար դարձավ չնկատել, երբ այդ ռեսուրսն ուղղվեց Ռուսաստանը Հարավային Կովկասից վերջնականորեն դուրս բերելու գործին։ Կրեմլում հասկացել են, որ այդպես չի կարող շարունակվել և նախ՝ շատ կոնկրետ հարցեր ուղղել իրենց հատուկ ծառայություններին, ապա՝ սկսել ապամոնտաժել Ռուսաստանում գործող ադրբեջանական ազդեցության ցանցը։ Շարունակելի…
Իսրայելաիրանական պատերազմի ցնցումներն ու Հայաստանի «լեթարգիան» Ակնհայտ է, որ ժամանակն է, որպեսզի քաղաքական ուժերը դուրս գան նիկոլական կեղծ օրակարգերից ու դիսկուրսներից և ուղիղ ձևակերպեն՝ Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը ոչ միայն արտաքին պատերազմներն են, այլև ներսի «ապազգային լեգիտիմությունից» ձերբազատվելու անհրաժեշտությունը։ Եթե կարճ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականությունը պետության գոյության դեմ ուղղված մարտահրավեր է։ Պետք է կասեցնել այս ռեժիմի գոյությունը... Մանրամասները՝ հղմամբ
Վերջին շրջանում հրապարակված և ինձ հայտնի դարձած բոլոր սոցհարցումները վկայում են այն մասին, որ Նիկոլի վարկանիշը խայտառակ անկում է ապրել։ Նշանակում է՝ ջրերը զուլալվում են։ Ամբոխը նորից ժողովուրդ է դառնում։ Մահացու վտանգ Նիկոլի իշխանության համար։ Պարզ է, որ Նիկոլը պիտի գործի։ Ամեն ինչ անի, որպեսզի տիղմը նորից ջրի երես ելնի։ Հաշվարկը պարզ է՝ բոլոր նրանք, ովքեր կարող է շատ թե քիչ վրդովվեն եկեղեցու դեմ Նիկոլի արշավից, միևնույն է այլևս իր ընտրողները չեն։ Ժողովրդի այդ հատվածի վստահությունը նա անդառնալիորեն է կորցրել։ Նիկոլին չեն վստահում նաև հանրության այլ շերտերը։ Բոլոր նրանք՝ ովքեր կորցնելու՝ թեկուզ և փոքր բան ունեն։ Նիկոլը նրանց այլևս պետք չէ, նրանք էլ՝ Նիկոլին։ Հետևաբար, ինչպես արդեն նշել եմ նախորդ գրառմանս մեջ, հարձակվելով եկեղեցու դեմ՝ Նիկոլը վարկանիշային ոչ մի ռիսկ չի կրում։ Նրա հաշվարկները շատ պրագմատիկ են՝ եթե հնարավոր չէ ստանալ հանրության մի շերտի աջակցությունը, ուրեմն պետք է պարզապես չեզոքացնել նրան։ Կոտրել։ Հուսահատել… Վստահ եմ՝ այն, ինչի ականատեսն ենք այսօր, «Տուշոնկա - 2» օպերացիայի դեբյուտն է։ Թեման արդեն բավական «եփված է», հավանաբար շուտով կլինեն նաև «բացահայտումներ», իշխանական քարոզչության զոհեր, մեծ հիասթափություն ու սև ամբոխի ցնծություն։ Ասել է թե՝ չարիքի հաղթանակ, որի պտուղները Նիկոլը կքաղի 2026-ի ընտրություններում։ Հնարավո՞ր է արդյոք դեպքերի զարգացման այլ ընթացք։ Ո՛չ։ Բայց կարող է հնարավոր լիներ, եթե մեր ընդդիմությունը, էլիտաները, քաղաքական և հասարակական գործիչներն այլ կերպ արձագանքեին հերթական մարտահրավերին։ Նվազագույնը, օրինակ, այդպես ջանասիրաբար չտարածեին Նիկոլի գրվածքները։ Սոցիալական ցանցերը հեղեղված են Նիկոլի անբարոյական մտքերի screen-ներով։ Եվ այդ տարածողների մեծամասնությունը հենց ընդդիմադիրներն են։ Մենք ինքներս ենք մեզ «փակուղու» մեջ դրել և չենք կարողանում դուրս գալ այդ «փակուղուց»։ Մինչդեռ Նիկոլին հեռացնելու բազում հնարավորություններ են եղել։ Հիմա էլ կա՝ իմպիչմենտը։ Չկա միայն այդ որոշումը։ Ու մինչ որոշումն ուշանում է, Նիկոլը գործում է։ Այն էլ ինչպես է գործում…
«Արցախը Հայաստան է և վերջ»-ից մինչև «Հայաստանի տարածքում Արևմտյան Ադրբեջան չի լինելու» Հայաստանի տարածքի վրա բառի բուն իմաստով «աչք դնելը» Բաքվի օկուպանտի ընկալմամբ խաղաղությանն ուղղված քայլ է։ Խաղաղության համար որպես երկրորդ գործոն Ալիևի նշում է, թե ադրբեջանցիները պետք է լցվեն Հայաստան։ Մանրամասները՝ հղմամբ։