tgindex
Tigran Khzmalyan (Тигран Хзмалян) 🇦🇲🇪🇺

Tigran Khzmalyan (Тигран Хзмалян) 🇦🇲🇪🇺

Статистика

Европейская партия Армении | PanEuropa Armenia, д-р филол. наук Донаты: https://buymeacoffee.com/khzmalyan Для связи: info@armeurope.party tigran.xmalian@gmail.com +374 91 498050

Последний пост
13 авг.
Последнее чтение
12:16
Постов за неделю
7
Всего постов
27
Тип
открытый
Язык
русский
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
12 авг.
Подписчики
2 314
−2 за 4 дн.
Сутки
+2
+0,09%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
584
24 постов
Вовлечённость
25,2%
к подписчикам
Постов в день
1,0
всего 27
Упоминаний
1
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
287
1/48двое суток
328
1/72трое суток
354

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • ՄԱՐՏԻ 1-Ի ՓՈԽԱՐԵՆ ԱՊՐԻԼԻ 1-Ի «ՈԳՈՎ» Չխաբվեք այս կրկեսով՝ Նարեկ Կարապետյանն արդեն հայտարարեց իր կուսակից Էդգար Ղազարյանի խիստ ելույթը «պայմանավորված բարեվարքության նորմերի խախտում»։ Առանցքային խոսքն այստեղ «պայմանավորված»-ն է։ ՔՊ-ն եւ ՈւՀ-ն ամեն ինչի մասին արդեն պայմանավորվել են՝ ըստ ապրիլի 1-ի Պուտին-Փաշինյան մոսկովյան գործարքի, նրանք հիմա միասին են կթելու Հայաստանը, կաթն ու յուղը հանձնելով Մոսկվային, իսկ միսը՝ Բաքվին։ Առանձին սկանդալներ կպատահեն՝ ժողովրդին խաբելու ու շեղելու համար։ Բայց միայն «բարեվարքության սահմաններում»։

  • Հետընտրական ճշգրիտ գնահատական https://t.me/politiknews/13965

  • Զանգեզուրի միջանցք/ԹՐԻՓՓ֊ի գործարքման շնորհիվ Բաքուն իր քաղաքական պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն է ստանում առավելապես կոնսոլիդացնել Նախիջևանի աշխարհագրական, ռազմա֊քաղաքական, ենթակառուցվածքային, էներգետիկ ու տնտեսական ողջ պոտենցիալը` այն ամբողջապես ինտեգրելով Ադրբեջանի մնացած տարածքի հետ` էապես բարձրացնելով տարածաշրջանում Նախիջևանի աշխարհաքաղաքական արժեկշիռը։ Այս հանգամանքն իր հերթին էլ ավելի կցեմենտի Ադրբեջանի կովկասյան տարածաշրջանում սուբ֊հեգեմոնիկ դերն ու գերակա դիրքը։ Մինչ, 1992֊ից 2000֊ականները այն դոտացիոն ռեգիոն էր, նեգատիվ պարտավորվածություն, անգլերեն ասած` liability։ Եթե կուզեք` ավելորդ "գլխացավանք" Ադրբեջանի համար, քանի որ գտակցաբար, թե անգիտակցաբար, Հայաստանն այն պահում էր "ռազմավարական ստվերում"` ճնշելով նրա պոտենցիալն Ադրբեջանի համար։ Մինչ հիմա դիտարկում ենք ֆունդամենտալ այլ պատկեր, ըստ էության հակառակ իրականություն։ Ու այս ամենն իրականություն դարձավ մասամբ հայերի շղթայական ու իրար հաջորդող ռազմավարական սխալների շնորհիվ։ Էդուարդ Աբրահամյան

  • Եվ դարձյալ վասն Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի 2013թ. սեպտեմբերին Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց Հայաստանի հրաժարումը և պետության կտրուկ շրջադարձը դեպի Եվրասիական տնտեսական միություն հանգեցրել էին Հայաստանի հանդեպ՝ Եվրոպական միության և վերջինիս անդամ պետությունների մի շարք գործընկերների խոր անվստահության։ Այդուհանդերձ, հետհեղափոխական մի շարք զարգացումներ, այդ թվում՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենսդրական նախաձեռնությունը, ԵՄ-Հայաստան—ԱՄՆ գագաթաժողովի անցկացումը 2024թ., Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան առաջին գագաթաժողովի անցկացումը 2026թ. մեծապես փոփոխել էին իրավիճակը և զգալիորեն վերականգնել ԵՄ-ի գործընկերների վստահությունը Հայաստանի նկատմամբ։ Եվ ահա նորից պետությունն առիթ է ստեղծում ԵՄ գործընկերների նոր անվստահության՝ Հայաստանի եվրոպական ապագայի կերտման տեսակետից կարևորագույն հանձնաժողովի նախագահությունը հանձնելով մի քաղաքական ուժի, որի նպատակները տրամագծորեն տարբեր են այդ հանձնաժողովի հռչակված նպատակներից և գործունեության տրամաբանությունից։ Սրան գումարվում է այն, որ այդ ուժը հենց իշխանական ուժի կողմից առայսօր մեղադրվում է ԱԺ-ում ընտրակաշառքի և ընտրատուրիզմի շնորհիվ հայտնվելու մեջ, ինչը նշանակում է, որ եվրոպական ինտեգրման հարցերը նախագահելու արտոնությունը վերապահվում է եվրոպական արժեքներին՝ ըստ գործող իշխանության տրամագծորեն հակառակ գործող քաղաքական ուժի։ Դեռ չեմ խոսում այն մասին, թե այս որոշումը ինչ վնաս է հասցնելու օրենսդիր-գործադիր համագործակցությանը ԵՄ-ի առջև ստանձնած հանձնառությունների կատարման ոլորտում։ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը լուրջ ջանքեր էր գործադրել գործադիրի կողմից CEPA-ի կատարումը պառլամենտական վերահսկողության ենթարկելը խթանելու հարցում։ CEPA-ի կատարման հարցով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովում, օրինակ, քննարկումներն արդեն կրելու են զուտ ձևական բնույթ ԱԺ-ի խնդրո առարկա հանձնաժողովի նախագահի ներկայության պարագայում, եթե այդ նախագահն առհասարակ հրավիրվի այդ նիստերին։ Լուսինե Հակոբյան

  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян) 🇦🇲🇪🇺 pinned «Երկրորդ օրն է, ինչ «Եվրադաշինքի» մեր նախկին գործընկերները խիստ եւ ճշգրիտ բնորոշումներ են տալիս իշխող ՔՊ-ի եւ ռսամետ «ընդդիմության» խայտառակ գործարքին եւ համագործակցությանը ՝ երեկ Հայկ Սահակյսնը «Հանրապետություն» կուսակցությունից, այսօր Առնոլդ Բլեյանը «Հանուն…»

  • Երկրորդ օրն է, ինչ «Եվրադաշինքի» մեր նախկին գործընկերները խիստ եւ ճշգրիտ բնորոշումներ են տալիս իշխող ՔՊ-ի եւ ռսամետ «ընդդիմության» խայտառակ գործարքին եւ համագործակցությանը ՝ երեկ Հայկ Սահակյսնը «Հանրապետություն» կուսակցությունից, այսօր Առնոլդ Բլեյանը «Հանուն հանրապետության»-ից։ Չեմ ուզում հիշաչար լինել, ուստի դառնությամբ ու զարմանքով հարցնում եմ նրանց՝ բա մեկ տարի շարունակ ինչու՞ էիք հերքում ու հեգնում Եվրոպական կուսակգության այդ նույն պնդումները եւ զգուշացումները ՔՊ-ի եւ ռսամետների սերտացման մասին, ինչու՞ էիք մերժում համատեղ դեմոկրատական ճակատով ընտրություններում հանդես գալու մեր առաջարկները։ Ասում եմ դա հիմա ոչ թե մեր ճիշտ գնակատականները ապացուցելու համար, այլ ժողովրդավարական ընդդիմության վերամիավորման անհրաժեշտությունը շեշտելով։ Աժ մտնել մենք կարող էինք միայն միասին՝ դուք հրաժարվեցիք։ Գոնե հիմա լսեք մեզ, քանի դեռ ուշ չէ։

  • ԱԺ-ն իսկապես կրկես է՝ ՔՊ-ն գլխավորեց ԵԱՏՄ հետ ինտեգրման հանձնաժողովը, թողնելով ԵՄ հետ ինտեգրումն «Ուժեղ Հայաստանին»։ Երկուսն էլ ծիծաղում են։ Ազգն է լացելու։

  • Այս հայտարարությունը հավասարեցնում է Սումգայիթի ու Բաքվի ցաղացպանությունը Արցախի ազգային-ազատագրական պայքարի հետ, ուստի անընդունելի է։

  • https://youtu.be/e175yfgyNyc?si=CjaDuNTH0D6SY1Vl

  • Կիսվում եմ պ-ն Ղազարյանի սույն ելույթով ոչ թե նրա, կամ առավելեւս պ-ն Քոջորյանի հայացքներին համաձայն լինելու պատճառով։ Պարզապես ելույթի սկզբում հռետորը արդարացիորեն նշում է այն միակ օրենքը, միակ գործը, միակ քաղաքական քայլը, որը տարբերում է «նդրկաներին» «նախկիններից»՝ դա ԵՄ անդամակցելու ՀՀ օրենքն է, որը ընդունել է ՔՊ-ն մեր, ՀԵՎԿ-ի եւ մեզ այն պահին աջակցող երկու այլ կուսակցությոգնների նախաձեռնությամբ, թեեւ չի կատարել առ այսօր։ Եւ եթե չլիներ այդ միակ, եզակի, աննախադեպ (դեեւ հետաձգվող) օրենքը, քայլը, արարքը՝ նրանք ոչ մի բանով չէին տարբերվի ( եւ իրականում չեն էլ տարբերվում)։ Ասածիս լավագույն ապացույցն է՝ սույն ճառը։

  • https://youtu.be/B72KBVppLUY?si=El4xAw5scXTqk4Zw 2008 թ. օգոստոսի 3-ին, տասն ընկերներով մենք բարձրացանք Արարատի գագաթը։ Սա այդ վերելքի մասին ֆիլմս է։

  • ԵՎՐՈՊԱՆ ՄԵՐԺՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ TRIPP-Ը Ֆուտբոլում համաշխարհային սկանդալ է՝ UEFA-ն, այսինքն եվրոպական ֆուտբոլային ֆեդերացիաները զայրույթով մերժում են FIFA-ի ղեկավար Ինֆանտինոյի ծրագիրը՝ ստեղծել միջագային ֆուտբոլը տնօրինող մասնավոր ընկերություն, որի հիմնական հովանավոր ու փայատերն է լինելու ԱՄՆ նախագահ Թրամփի փեսա Կուշները։ Այսպիսի մի յուրահատուկ TRIPP ֆուտբոլում։ Եվրոպացիները դիտում են սա որպես աննախադեպ կոռուպցիա եւ ոտնձգություն ֆուտբոլի անկախ ու ինքնիշխան էության դեմ։ Հետաքրքիր է, որ այստեղ նույնպես Թրամփի ձեռքն է խառը։

  • Комментарий для российского независимого медиа «Дождь» о возможном введении виз для россиян и требовании Путина провести референдум о вступлении Армении в ЕС. 24:04 — 28:30

  • Տարօրինակ տպավորություն են թողնում վարչապետի հռետորական հարցերը, որոնց պատասխանները նա էլ գիտի, մենք էլ գիտենք, համենայնդեպս ցանկացած բանական մարդ, տարիներ շարունակ։ Ուրեմն ինչու՞ է Փաշինյանն այս անհեթեթ հարցերը տալիս 2026 թվականին։ Պատճառը մեկն է՝ որպեսզի չտա դրանց պատասխանները, որոնք ի պաշտոնե պարտավոր էր իմանալ եւ տալ առնվազն 2020 թվականին։

  • 25 июл.1 049162

    Իրանն ու ՀՀ-ն ստեղծում են էներգետիկ համագործակցության խումբ։ Ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ Սակայն դա այդ դեպքը չէ՝ Իրանն այս պահին ենթարկվում է ԱՄՆ ռազմական հարվածների եւ հատկապես դրա էներգետիկ համակարգն է քանդվում։ Ավելին՝ երեկ իրանական նավթանավին հարվածել է նաեւ Ուկրաինան, մեղադրելով Թեհրանին Մոսկվայի հետ ապօրինի առեւտրի համար։ Այսինքն, Իրանի հետ էներգետիկ համագործակցության համար ՀՀ իշխանությունն ընտրել է քաղաքական տեսակետից միանգամայն անհաջող պահ՝ նման դեպքերում ավելի ճիշտ կլիներ լռել եւ սպասել։ Հենց այս օրերին Բաքուն համագործակցություն է փորձում հաստատել ԵՄ հետ, եւ «հանկարծ արդնացած» Երեւանի նախաձեռնությունը տարօրինակ տպավորություն է թողնում ե՜ւ Վաշինգթոնում, ե՜ւ Բրյուսելում, ե՜ւ Կիեւում։ Բաքուն դա անպայման կօգտագործի մեր դեմ։

  • Tigran Khzmalyan (Тигран Хзмалян) 🇦🇲🇪🇺 pinned «ՆՈՐ ՖԻԼՄ՝ ԱՐՑԱԽԻ ԵՎ ՄՈՆՏՍԵՐԱՏ ԿԱԲԱԼՅԵԻ ՄԱՍԻՆ Հպարտությամբ հայտնում եմ, որ մի խումբ ըմկերներով սկսվել ենք «Արցախի հրեշտակը» (նախնական անվանումով) վավերագրական ֆիլմի աշխատանքները։ Այն նվիրված է մեր Հայրենիքը արեւելյան նահանգի պատմական, մշակութային, քրիստոնեական…»

  • ՆՈՐ ՖԻԼՄ՝ ԱՐՑԱԽԻ ԵՎ ՄՈՆՏՍԵՐԱՏ ԿԱԲԱԼՅԵԻ ՄԱՍԻՆ Հպարտությամբ հայտնում եմ, որ մի խումբ ըմկերներով սկսվել ենք «Արցախի հրեշտակը» (նախնական անվանումով) վավերագրական ֆիլմի աշխատանքները։ Այն նվիրված է մեր Հայրենիքը արեւելյան նահանգի պատմական, մշակութային, քրիստոնեական ու քաղաքակրթական ժառանւությանը։ Ֆիլմի առանցքում՝ աշխարհահռչակ իսպանական օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեյի 2012 թ. Արցախ կատարած ուխտագնացությունն է եւ 2023 թ. Պատրիացիդը՝ արցախահայության ցեղասպանական Հայրենազրկումը։ Պետական եւ մի շարք մասնավոր կառույցները մերժել են այդ նախագծում համագործակցելու մեր առաջարկը՝ քաղաքական պատճառներով։ Եթե ֆիլմի ստեղծմանը նյութական օգնություն տրամադրող հայտնվի՝ խնդրում եմ դիմել ինձ նամակով՝ tigran.xmalian@gmail.com։

  • https://youtu.be/cvOodbfJOcY?si=umPb9EjpYdaO9u7t

  • 21 июл.71294из puerrtto

    Кто-то возможно удивится, но я убежден что юридические действия против незаконных решений властей Армении в отношении меня это тоже в интересах Армении. Ибо развитое и цивилизованное государство выстраивается на подобных прецедентах. Ну право, если вы говорите про "евроинтеграцию" и "избавление от российского влияния", то как Армения докатилась до того, что Совет Европы (а вовсе не Путин и не Лукашенко) официально осудил её за отказ во вьезде журналисту Лапшину? Время определяться, с кем Армении по пути, а с кем нет. Ибо пытаться одной ногой остаться под Кремлем, а другой ногой цепляться за Брюссель не получится, можно "порваться" посредине. Как и глупо заподозрить, что Евросоюз подкуплен Кремлем для борьбы с Арменией )) Читайте по ссылке: https://armeniatoday.am/politics-ru/1104225/

  • Ուկրաինացիներն այսօր պայթեցրել են մերձմոսկովյան WB պահեստները։ Պատվեր անելուց, հիշենք՝ այդ ֆիրման ռսական է, հետեւբար ձեր ապրանքնը պատերազմի պատճառով կարող է տեղ չհասնել։

Tigran Khzmalyan (Тигран Хзмалян) 🇦🇲🇪🇺 — tgindex