Դատական իշխանություն
Статистика- Последний пост
- 11 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 2
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 507
- 1/48двое суток
- 581
- 1/72трое суток
- 626
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Դատավոր Արմեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը https://www.facebook.com/share/v/1BqvPnreJH/
Դատավոր Ռուբեն Բունիաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը https://www.facebook.com/share/v/1BB9vQYbZp/
Ցանկացած ճանապարհ պայքար է... «Մեր գիտնական դատավորները» շարքի 5-րդ մասը https://www.facebook.com/share/v/18ryG5Bf2V/
Գիտությամբ զբաղվելը դատավորի աշխատանքից առանձին գործունեություն չէ, այլ՝ դրա օրգանական մասը․․․«Մեր գիտնական դատավորները» շարքի 4-րդ մասը https://www.youtube.com/watch?v=YozuB648Qak
ԲԴԽ որոշմամբ դատավոր Կարեն Ֆարխոյանին հայտարարվեց նախազգուշացում https://www.facebook.com/share/v/1D3VsCqQek/?mibextid=wwXIfr
Դատավոր Կարեն Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը https://www.facebook.com/share/v/1JTNrvpGpx/?mibextid=wwXIfr
Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը զբաղվում է դատավորների վարքագծին և կարգապահական պատասխանատվությանն առնչվող հարցերով։ Մինչև 2026թ. օրենսդրական փոփոխությունները Հանձնաժողովը կազմված էր 6 դատավոր և 2 դատավոր չհանդիսացող անդամից։ Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում դատավոր չհանդիսացող անդամների թիվն ավելացավ երեքով և այս տարվա հուլիսի 3–ին Դատավորների ընդհանուր ժողովն ընտրեց տվյալ հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։ Հանձնաժողովի կազմը դարձավ 11 անդամ: https://www.facebook.com/share/v/19araqEJ12/
без подписи
Դատական իշխանության ներկայացուցիչները մասնակցել են SLAPP-ի դեմ պայքարին նվիրված միջազգային վերապատրաստմանը 2026 թվականի հուլիսի 1-3-ը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը, Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը և Երևանի քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանը Լեհաստանում մասնակցել են «Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության (SLAPP) դեմ պայքար (Countering SLAPPs)» խորագրով միջազգային վերապատրաստմանը։ Ծրագրի նպատակն էր զարգացնելու գործնական և տեսական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակին «SLAPP» հայցերի բացահայտման, ինչպես նաև ազգային իրավական համակարգերում դրանց առանձնահատկությունների հաշվառմամբ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները ներդնելու համար։ https://www.facebook.com/share/p/19GFE5NLJy/
Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ է ընտրել՝ «Իրավական ուղի իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Թումասյանին, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մելիք Մելիքյանին և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանին։ Շնորհավորում ենք հանձնաժողովի նորընտիր անդամներին և մաղթում արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք։
Գիտությունը ճանապարհ է բացում պրակտիկայի համար, իսկ պրակտիկան լուսավորում է գիտության ճանապարհը.... «Մեր գիտնական դատավորները» շարքի 3-րդ մասը https://www.facebook.com/share/v/14g1VJt42LE/
без подписи
без подписи
Հայաստանի դատական իշխանությունն ընդլայնում է համագործակցությունը SIFoCC-ի հետ 2026 թվականի հունիսի 22–26-ը, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը Լոնդոնում մասնակցել է SIFoCC Observation Programme-ին։ Այցի շրջանակում անցկացվել են հանդիպումներ Միացյալ Թագավորության Բարձր դատարանի (High Court), Վերաքննիչ դատարանի (Court of Appeal) և Գերագույն դատարանի (Supreme Court) դատավորների, ինչպես նաև իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են դատական համակարգի գործունեությանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, դատական անկախությանը և միջազգային մասնագիտական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ներկայացվել են Միացյալ Թագավորության դատական համակարգի լավագույն փորձն ու ժամանակակից մոտեցումները։ Նյութն ամբողջությամբ հետևյալ հղմամբ՝ https://surl.li/eueeug See less
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտային բարեփոխումները և համագործակցության նոր ուղղությունները Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներ Քրիստինա Պակին և Նարինե Ավետիսյանին։ Հանդիպման ընթացքում ԲԴԽ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին՝ Հայաստանի դատաիրավական համակարգի զարգացման, ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումների, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ ցուցաբերվող երկարամյա և հետևողական աջակցության համար՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ն արդարադատության ոլորտում Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է։ Կողմերն անդրադարձել են նախորդ տարի սինգապուրյան աշխատանքային այցի շրջանակում իրականացված փորձի ուսումնասիրությանը, որը հիմք է ստեղծում Հայաստանում հաշտարարության և արբիտրաժի ինստիտուտների համար իրականացվող բարեփոխումների հետագա կատարելագործման։ https://www.facebook.com/share/v/1ERM95KswX/
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դատավորներ Արմեն Վարոսյանին, Աննա Արզումանյանին հայտարարվեց նկատողություն, Գագիկ Հարությունյանին՝ խիստ նկատողություն, իսկ դատավոր Գիվի Հովհանիսյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվեցին https://www.facebook.com/share/v/1LDhwUToTN/
без подписи
без подписи
без подписи
Հունիսի 23-ին տեղի է ունեցել դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացվող որակավորման գրավոր քննություն։ Քննությանը մասնակցել է 32 մարդ։