staff.am
Статистикаstaff.am is the leading career platform in Armenia. The aim of this channel is to create a community and share career related insight, news and vacancies.
- Последний пост
- 14 авг.
- Последнее чтение
- 00:45
- Постов за неделю
- 17
- Всего постов
- 37
- Тип
- открытый
- Язык
- английский
- Категория
- Новости и СМИ
- В каталоге с
- 12 авг.
- 1/24сутки в ленте
- 331
- 1/48двое суток
- 379
- 1/72трое суток
- 409
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
🎥 MentorPlay Marketing Edition-ի մասնակիցները կիսվում են իրենց տպավորություններով՝ պատմելով MentorPlay-ի յուրահատուկ ձևաչափի, հանդիպումների և ձեռք բերած նոր կապերի մասին։ 👀 Իսկ դուք դեռ չե՞ք միացել MentorPlay | Visual Storytelling Edition-ին։ ✨ Դիտե՛ք տեսահոլովակը, ծանոթացե՛ք մասնակիցների փորձին և համոզվե՛ք, որ այս ձևաչափը բաց թողնել չի կարելի։ 📍 Տեղերը սահմանափակ են, այնպես որ շտապե՛ք գրանցվել՝ անցնելով հղումով։ http://stff.am/IeeuB
🩺 ՌԵՅՄՈՆԴ ԴԱՄԱԴՅԱՆ | Գյուտարար, որի աշխատանքը նոր էջ բացեց բժշկության մեջ Այսօր ներկայացնում ենք հայազգի բժիշկ, գիտնական և գյուտարար Ռեյմոնդ Դամադյանին, որի նորարարական աշխատանքը դարձավ MRI տեխնոլոգիայի զարգացման կարևորագույն քայլերից մեկը։ 💡 1970 թվականին Դամադյանը հայտնաբերեց, որ առողջ և քաղցկեղային հյուսվածքները մագնիսական ռեզոնանսի ժամանակ տարբեր ազդանշանային բնութագրեր ունեն։ 1971 թվականին նա իր հետազոտությունը հրապարակեց Science ամսագրում, իսկ 1972 թվականին արտոնագրեց այդ բացահայտման գործնական կիրառությունը։ 🏢 1978 թվականին Դամադյանը հիմնեց FONAR ընկերությունը՝ իր տեխնոլոգիան գործնական կիրառության և արտադրության հասցնելու համար։ 1980 թվականին ընկերությունը ներկայացրեց աշխարհում առաջին կոմերցիոն MRI սկաները։ 🔎 Բացահայտե՛ք staff.am-ում բժշկության ոլորտի թափուր հաստիքները և գտե՛ք Ձեր հաջորդ կարիերայի հնարավորությունը՝ http://stff.am/oeruh
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
✨ Ուրախ ենք հայտնել, որ staffmedia.am-ի սյունակագիրներին է միացել Ucom ընկերությունների խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն և մեր սիրելի գործընկեր Աստղիկ Սարգսյանը։ 📖 Մեծ ոգևորությամբ ներկայացնում ենք Աստղիկի առաջին հեղինակային հոդվածը, որը նվիրված է աշխատաշուկայի ամենաարդիական թեմաներից մեկին՝ Gen Z սերնդի հետ աշխատանքին և առաջնորդության նոր մարտահրավերներին։ 💡 Իր հոդվածում Աստղիկը վերլուծում է՝ արդյոք նոր սերունդն իրոք «բարդ» է, թե՞ նրանք պարզապես հայելի են, որտեղ արտացոլվում են մեր կառավարման համակարգերի հնացած կողմերը։ 🧭 Հեղինակը հետաքրքիր զուգահեռներ է անցկացնում՝ բացատրելով, թե ինչու է Gen Z-ը ղեկավարին նմանեցնում GPS-ի, ինչպես է տեղեկատվության առատությունը փոխում առաջնորդության կանոնները և ինչու պինգ-պոնգի սեղաններն ու նմանատիպ արտոնություններն այլևս բավարար չեն տաղանդներին ներգրավելու և պահելու համար։ 🔗 Կարդացե՛ք ամբողջական վերլուծությունը staffmedia.am-ում և կիսվե՛ք Ձեր կարծիքով մեկնաբանություններում։ http://stff.am/nerUz
🎙️ Շարունակում ենք ներկայացնել Compass Meetup Vol. 2-ի խոսնակներին և ուրախ ենք կիսվել, որ միջոցառման ընթացքում իր փորձառությամբ կկիսվի ՀՀ Կենտրոնական բանկի Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրեն Անի Կիրակոսյանը։ 👩💼 Անին պատասխանատու է Կենտրոնական բանկում մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականության մշակման, մարդկային կարողությունների ռազմավարական պլանավորման և իրագործման համար՝ ապահովելով համապատասխանությունը Բանկի առաքելությանը, տեսլականին և արժեքներին։ Նրա հիմնական պատասխանատվության շրջանակում է նաև բարձր արդյունավետությամբ թիմերի և ներառական կորպորատիվ մշակույթի ձևավորումը, հաղորդակցումը և պահպանումը։ Նա նաև Բանկի Գործադիր կոմիտեի անդամ է։ 👉 Շտապե՛ք ամրագրել Ձեր մասնակցությունը՝ անցնելով հղումով՝ http://stff.am/Bewzt
🤝 Ուրախ ենք տեղեկացնել, որ MentorPlay | Visual Storytelling Edition-ը իրականացնում ենք Plug and Play Armenia-ի հետ համատեղ՝ ԲՏԱ նախարարության աջակցությամբ։ 🌍 Plug and Play-ն աշխարհի խոշորագույն ստարտափ էկոհամակարգերից մեկն է՝ կենտրոնակայանը Սիլիկոնյան հովտում, ներկայացվածությունը՝ 60+ վայրերում, և 550+ կորպորատիվ գործընկերների ցանցով։ 🚀 2024 թվականին Plug and Play Armenia-ն պաշտոնապես դարձավ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարական գործընկերը՝ հանդես գալով որպես կամուրջ տեղական տաղանդների և համաշխարհային շուկաների միջև։ 📌 Տեղերը սահմանափակ են։ Գրանցվե՛ք հիմա և միացե՛ք MentorPlay | Visual Storytelling Edition-ին՝ անցնելով հղումով։ http://stff.am/IeeuB
💰 Ի՞նչ են ասում աշխատավարձերը Հայաստանի աշխատաշուկայի մասին։ 2026 թվականի հունիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 308,678 դրամ։ Միևնույն ժամանակ, տարբեր ոլորտներում և մասնագիտություններում աշխատավարձերի պատկերը զգալիորեն տարբերվում է։ 📊 Ո՞ր ոլորտներում են այսօր ամենաբարձր աշխատավարձերը։ 👥 Որտե՞ղ է մասնագետների պահանջարկն ու մրցակցությունն առավել բարձր։ 💡 Ի՞նչ են ցույց տալիս աշխատավարձերի տարբերությունները, և ինչպե՞ս կարող են այս տվյալներն օգնել HR թիմերին ավելի հիմնավորված որոշումներ կայացնել։ 📖 Այս և այլ հարցերի պատասխանները գտեք staffmedia.am-ի նոր հոդվածում, որտեղ վերլուծել ենք 2026-ի աշխատավարձերի տվյալները և դրանց նշանակությունը բիզնեսի ու HR ռազմավարության համար։ http://stff.am/Lee1H
#եթե_բաց_եք_թողել 🎙️ Beyond Podcast-ի 53-րդ էպիզոդի հյուրը լեռնագնաց Գևորգ Գասպարյանն է։ 🏔️ Զրույցը Էվերեստը նվաճելու իրական ու դժվար ճանապարհի մասին է․ 57 օր լեռներում, -40 աստիճան ցուրտ ու որոշումներ, որոնք երբեմն կյանքի գին ունեն։ Գևորգն անկեղծ պատմում է, թե ինչ է զգացել աշխարհի ամենաբարձր գագաթին ու ինչու այդ փորձառությունից հետո այլևս չի ձգտում վերադառնալ 8000 մետրից բարձր լեռներ։ ❄️ Խոսել ենք նաև լեռնագնացության այսօրվա իրականության, վախերը հաղթահարելու և այն մասին, թե ինչպես է բնությունը փոխում մարդու մտածելակերպը։ 🤝 Էպիզոդի վերջում անդրադարձել ենք նաև Գևորգի բարեգործական նախաձեռնությանը, որն օգնում է բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքներին։ 💪 Այս թողարկումը նրանց համար է, ովքեր սիրում են լեռները կամ փնտրում են մոտիվացիա՝ սեփական «էվերեստները» հաղթահարելու համար։ 🔗 Դիտեք ամբողջական զրույցը staff.am-ի YouTube ալիքում։ http://stff.am/yeeVJ
🤖 Հրազդանում պաշտոնապես գործարկվեց Firebird-ի արհեստական բանականության գործարանը՝ ԱՊՀ տարածաշրջանի ամենամեծ AI ենթակառուցվածքը։ ⚡ Սա պարզապես տվյալների կենտրոն չէ, այլ հզոր հարթակ, որը կարող է հիմնովին փոխել Հայաստանի տնտեսությունն ու աշխատաշուկան։ 🚀 Սա նոր մարտահրավեր է մեր մասնագետների և ստարտափների համար։ Արդյո՞ք պատրաստ ենք այս հսկայական հզորությունը վերածել համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական արտադրանքի։ 📖 Իմացեք ավելին Firebird-ի ազդեցության և նոր հնարավորությունների մասին՝ կարդալով ամբողջական հոդվածը staffmedia.am-ում։ http://stff.am/HeeZT
MentorPlay-ը վերադառնում է՝ այս անգամ Visual Storytelling Edition-ով: Վիզուալ հաղորդակցությունը միայն գեղեցիկ նկարներ չեն. այն ռազմավարություն է, էմոցիա և ազդեցիկ պատմություն: Եթե դու ստեղծարար ոլորտում ես, ապա այս միջոցառումը հենց քեզ համար է: 🚀 Ի՞նչ է սպասվում. ✅ 1:1 մենթորություն. 15-րոպեանոց անհատական հանդիպումներ ոլորտի առաջատարների հետ: Քննարկի՛ր քո նախագիծն ու ստացիր գործնական լուծումներ: ✅ Պանելային քննարկում. «The Future Creative Team» — ինչպիսին են լինելու ապագայի թիմերի աշխատանքը AI-ի լայն կիրառության պայմանններում: ✅ Նեթվորքինգ. Նոր ծանոթություններ և համագործակցության հնարավորություններ: 📍 Որտե՞ղ. Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն (Աբովյան 13) 📅 Ե՞րբ. Սեպտեմբերի 12, 11:00–15:00 🎟 Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, բայց տեղերը սահմանափակ են: ⏳ Գրանցվի՛ր մինչև սեպտեմբերի 10-ը անցնելով հղումով , իսկ միջոցառման մանրամասներին ծանոթացիր՝ կարդալով հոդվածը staffmedia.am-ում: http://stff.am/IeeuB
🚀 Աշխարհը փոխվում է ավելի արագ, քան երբևէ։ Արհեստական բանականությունն ու ավտոմատացումն այլևս ապագա չեն․ դրանք մեր ներկան են։ 💡 Այսօր ընկերությունների համար ավելի արդյունավետ է զարգացնել սեփական թիմը, քան անընդհատ փնտրել նոր աշխատակիցներ։ Հիշե՛ք՝ ամենամեծ մրցակցային առավելությունը ոչ թե ամենաշատ աշխատակիցներ ունենալն է, այլ ամենաարագ սովորող թիմը։ 📚 Ինչպե՞ս սկսել թիմի զարգացման գործընթացը։ Career Factory by staff.am-ի LMS-ը հնարավորություն է տալիս կառուցել համակարգված ուսուցման միջավայր, որտեղ Ձեր աշխատակիցները կզարգացնեն իրենց հմտությունները և պատրաստ կլինեն վաղվա մարտահրավերներին։ 📞 Լրացուցիչ տեղեկությունների և համագործակցության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ +374 11 900 901 +374 43 901 900 📖 Կարդացեք ավելին staffmedia.am-ի մեր նոր հոդվածում։ http://stff.am/WeehF
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи