tgindex
YAN BLOG🪩

PR -գովազդ համագործակցություն տեղեկատվություն,սպորտ,մշակույթ-ժամանց երաժշտություն և այլ հետաքրքիր նորություններ:

Последний пост
10 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
0
Всего постов
20
Тип
открытый
Язык
und
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
15 авг.
Подписчики
133
+1 за 1 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
33
20 постов
Вовлечённость
24,8%
к подписчикам
Постов в день
0,0
всего 20
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
29
1/48двое суток
33
1/72трое суток
35

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը YAN BLOG🪩

  • ⚡️⚡️⚡️🇦🇲Խնդրում ենք տարածել։ Կորել է երեխա՝ Ապիկյան Վահե Եթե որևէ տեղեկություն ունեք նրա գտնվելու վայրի մասին կամ տեսել եք նրան, խնդրում ենք անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը կամ զանգահարել նշված հեռախոսահամարով` 077051972 Յուրաքանչյուր տարածում կարող է վճռորոշ լինել։ Խնդրում ենք անտարբեր չլինել և տարածել։ YAN BLOG🪩

  • 🔻 ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. խորհրդատվական տեսանյութ 🔻 Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2 🔻 Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3 YAN BLOG🪩

  • 🔶 Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու և ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով։ ◽️Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար: Մխիթար Հայրապետյան YAN BLOG🪩

  • Հայաստանն առաջին անգամ Պակիստանում դեսպան կունենա ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Պակիստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Նախագահի հրամանագրով՝ նրա նստավայրը կլինի Աբու Դաբին։ Երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին մոտ մեկ տարի առաջ՝ համատեղ կոմյունիկե ստորագրելով։ Դրանում Երևանն ու Իսլամաբադը նշել էին, որ կձգտեն զարգացնել բարեկամական հարաբերությունները։ YAN BLOG🪩

  • 🔹Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկնոջ ձեռքը, սակայն մերժում է ստացել YAN BLOG🪩

  • Հայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը YAN BLOG🪩

  • 🇦🇲🇮🇱Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը։ Սա ցույց է տալիս, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը կախված չէ Հայաստանի և նրա կառավարության դիրքորոշումից և երևի թե հիմարություն էր այն ժամանակին Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային հարց հռչակելը։ Այն վերածվել է Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու գործիքի և բոլորն այն հաջողությամբ օգտագործում են, երբ ուզում են։ Համլետ Մազմանյան YAN BLOG🪩

  • 84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։ YAN BLOG🪩

  • Արման Ծառուկյան, հույս ունեմ քեզ կփոխանցեն այս ուղերձը Այն որ ասում է էն մեկը, հայկականը.. ", իմացի, էն որ դու համարեցիր ըստ էության  " ոչ հայակական" ու հավանաբար վախեցար վերցնես Արցախի դրոշը, որը չի կծում , ոչ էլ խփում է  քեզ, իմացիր,այն ոչ հայկական համարում են միմիայն հայ մարդու թշնամիները ի դեմս թուրքերի ու ալիևի:Հիմա թե դուք նրանց հետ համամիտ եք,ապա հիշեք, որ լավ համբավը վաստակվում է տարիներով, բայց կարելի է  կորցնել մեկ ակնթարթում,ինչը դուք արեցին: Հայհոյանքներով կարիք չկա անդրադառնալ ձեզ.դուք ձեզ արդեն հայհոյեցիք: Ի գիտություն, որ իմանաք հայական շատ դրոշներ են եղել ու կան,որոնք ոչ մի ՀԱՅ մարդու չեն խանգարում ապրել հակառակը խանգարում են արդեն ասացի ում: Իսկ ինչ վերաբերվում է այն մարդուն, ով դրոշներով մոտենում է, ապա նա Արցախում հայտնի մարդ է միշտ Գանձասարի եկեղեցու տարածքում մոտենում էր մարդկանց ու իրա հետ շատ էին նկարվում մարդիկ.պատմական Արցախի ՏԵՐԵՐՒ Վանք գյուղից էր : Ինչու պատմական, որովհետեւ ներկայիս Արցախը հայ ժողովրդինն է և չունի միապետական կարգեր: Քաղաքական մեկնաբան Վարդան  Այվազյան YAN BLOG🪩

  • ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին YAN BLOG🪩

  • 🔹Իրանական պատվիրակությունը հունիսի 21-ին Շվեյցարիայում բանակցությունների երկու փուլ կանցկացնի։ Առաջինը տեղի կունենա միջնորդ երկրների ներկայացուցիչների հետ, իսկ երկրորդը կլինի քառակողմ հանդիպում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային YAN BLOG🪩

  • Թուրքիայի ներքին գործերի նախարարը կոչ է արել «ազատագրել» Երուսաղեմը __________________ «Ինչպես տեսանք Դամասկոսի, Հալեպի եւ Ղարաբաղի ազատագրումը, այնպես էլ Աստծո կամքով մի օր կտեսնենք Երուսաղեմինը: Ինչպես անցյալում, այս հողերը կրկին մեզ կպատկանեն: Քաղաքը պիտի վերադարձվի Թուրքիայի վերահսկողությանը»: Հրեական ԶԼՄ-ները հունիսի 8-ին զետեղել են Իսրայելի ԱԳՆ, ՊՆ-ի քննադատությունը Չիֆթչիի X -ում հրապարակված ելույթին: Մանրամասները կարդալ մեր էջում։ https://gtimes.am/?p=17552 Հետևեք մեզ նաև Telegram-ում։ https://t.me/goristimes YAN BLOG🪩

  • ⚠️ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ այս էջի նյութերից տարածելուց կամ քաղվածքներ վերարտադրելիս, էջի՝ «Փակագիծ Վերլուծական Հարթակ» անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է էջի ակտիվ հղումի տեղադրումը: YAN BLOG🪩

  • 🚨 #ՀՐԱՏԱՊ #ՄԵՐՁԱՎՈՐ_ԱՐԵՎԵԼՔ. Իսրայելը դադարեցնում է հարվածները, Իրանը կասեցնում է Ժնևի բանակցությունները Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական և ռազմական դրաման հասել է գագաթնակետին։ ԱՄՆ-Իրան 14-կետանոց փոխըմբռնման հուշագրի (MOU) ստորագրումից և Իրանի Գերագույն առաջնորդի վերապահումներով լի ուղերձից հետո, ռազմաճակատում գրանցվել են կտրուկ, բեկումնային զարգացումներ։ 🔻 «ՓԱԿԱԳԻԾ»-ն առանձնացրել է վերջին ժամերի ամենակարևոր իրադարձությունները. 🚀 1. CNN. Իսրայելն ԱՄՆ-ի միջոցով Իրանին տեղեկացրել է հարվածների դադարեցման մասին. ▪️100-ից ավելի ավիահարված. Իսրայելն այս առավոտյան իրականացրած ավելի քան 100 զանգվածային ավիահարվածներից հետո, ԱՄՆ-ի միջնորդությամբ Իրանին տեղեկացրել է, որ դադարեցնում է գործողությունները։ ▪️Իսրայելի պարզաբանումը. Թել Ավիվը պնդում է, որ այդ հարվածները պատասխան էին Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) 4 զինծառայողների սպանությանը։ Իսրայելական կողմը հայտարարում է, որ Հեզբոլլահը խախտել է հրադադարի ռեժիմը, չնայած այն փաստին, որ իսրայելական ուժերն իրենք շարունակում են առաջխաղացումը հարավային Նաբատիայում։ 🕒 2. Reuters. ԱՄՆ-ն ստիպել է Իսրայելին անցնել հրադադարի. ▪️Իրանի ճնշումը. Իրանի կողմից գործադրված կոշտ աշխարհաքաղաքական ճնշումներից հետո, Միացյալ Նահանգները ստիպել է Իսրայելին համաձայնել Հեզբոլլահի հետ հրադադարի ռեժիմին՝ ժամը 16:00-ից սկսած։ ▪️Վաշինգտոնի ազդակը Թեհրանին. Ամերիկյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է Իրանին, որ Լիբանանում իրականացված հարվածներից հետո Իսրայելը համաձայնել է պահպանել հանգստությունն ու դադարեցնել էսկալացիան։ 🇨🇭 3. Իրանը կասեցնում է Ժնևի բանակցությունները. «Նախ՝ հուշագրի կատարումը». Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ, որը հաստատում է Al-Mayadeen-ի և Axios-ի ավելի վաղ արված արտահոսքերը. 💬 «Ժնևում ընթացող բանակցությունները կասեցված են և հետաձգվում են մինչև այն պահը, երբ գործնականում կկատարվեն Փոխըմբռնման հուշագրի (MoU) պայմանները»։ 🟨 ՓԱԿԱԳԾՈՒՄ. { Խամենեիի «մտրակը» գործեց, Թրամփը կոտրեց Նեթանյահուին. Այս իրադարձությունները Իրան-ԱՄՆ 14-կետանոց հուշագրի 13-րդ կետի ուղղակի և գործնական կիրառումն են։ Հիշեցնենք, որ ըստ այդ կետի՝ վերջնական քաղաքական գործարքի շուրջ բանակցությունները չեն կարող շարունակվել, քանի դեռ գործնականում չեն կատարվել զինադադարի, շրջափակման վերացման և ֆինանսների ապասառեցման պայմանները։ 1️⃣ Իրանի կոշտ դիրքորոշումը. Հենց որ Իսրայելը փորձեց ռմբակոծել Լիբանանը, Թեհրանը գործի դրեց իր դիվանագիտական հաղթաթուղթը՝ սառեցրեց Ժնևի բանակցությունները։ Գերագույն առաջնորդի ուղերձի տրամաբանությամբ՝ Իրանը ցույց տվեց, որ թույլ չի տա ամերիկյան «ավելորդ պահանջատիրություն» և խաղեր ռազմաճակատում։ Սա ուղիղ ազդակ էր Սպիտակ տանը, որ եթե Թրամփը չսանձի Նեթանյահուին, Հորմուզի նեղուցը նորից կփակվի։ 2️⃣ Թրամփի և Վենսի կտրուկ քայլը. Ջեյ Դի Վենսի՝ ժամեր առաջ արած հայտարարությունն այն մասին, որ «ԱՄՆ-ն ապահովում է Իսրայելի ՀՕՊ-ի 2/3-ը, և Իսրայելը պետք է արթնանա», դատարկ խոսքեր չէին։ Թրամփի վարչակազմը, հասկանալով, որ բանակցությունների կասեցումը կտապալի իրենց նավթային ու տնտեսական ողջ ռազմավարությունը, անմիջապես ուժային ճնշում է գործադրել Թել Ավիվի վրա և ստիպել Իսրայելին անցնել հրադադարի ժամը 16:00-ից։ 3️⃣ Իսրայելի դեմքը փրկելու փորձը. 100-ից ավելի հարվածներն ու CNN-ի միջոցով արված հայտարարությունները դասական «վերջին ակորդի» մարտավարություն են։ Նեթանյահուն փորձեց ցույց տալ, թե ինքը հեռանում է հարվածելով ու պատժելով, սակայն աշխարհաքաղաքական իրականությունն այն է, որ Վաշինգտոնը նրան կանգնեցրեց իրանական պահանջով։ Մերձավոր Արևելքում խաղի կանոնները փոխվել են. Իրանին հաջողվեց ստիպել ԱՄՆ-ին սեփական ձեռքերով կառավարել Իսրայելի էսկալացիան։ 60-օրյա ժամացույցը միացված է, բայց այն կաշխատի միայն այն դեպքում, եթե Իսրայելի զորքերը դադարեցնեն առաջխաղացումը Նաբատիայում, իսկ Վաշինգտոնն անցնի պատժամիջոցների փաստացի չեղարկմանը։ } #ԱՄՆ #Իրան #Իսրայել #Լիբանան #Հեզբոլլահ #Հուշագիր #Հրադադար #Ժնև #ԴոնալդԹրամփ #ՋեյԴիՎենս #Գեոպոլիտիկա ©️ #ՓԱԿԱԳԻԾ 🪁 Հետևեք մեզ նաև «Թելեգրամ» հարթակում 👉 https://t.me/Pakagits

  • 🟨Եվրահանձնաժողովը շտապ կարգով մշակում է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման միջոցառումների փաթեթ՝ հաշվի առնելով Ռուսաստանում հայկական որոշ ապրանքների արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ Financial Times YAN BLOG🪩

  • 🔹Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 📌«Միացյալ Նահանգները հանձնառու է խաղաղությանը, և մենք կոչ ենք անում Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին մնալ հանձնառու խաղաղ կարգավորմանը։ Մենք սպասում ենք լիակատար հրադադարի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Իսրայելում»,-գրել է նա։ YAN BLOG🪩

  • Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին YAN BLOG🪩

  • ալիևը հայտարարել է, թե ադրբեջան կոչված կեղծ կազմավորումը երբեք չի մոռանա հայերի գործած հանցանքների մասին։ «Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայ "զավթիչները" մեր ժողովրդի և մեր քաղաքների հետ, երբեք չենք մոռանա 65 մզկիթների ավերման մասին»,- հայտարարել է ալիևը։ Իսկ Հայաստանի բնակչության զգալի մասը,իհարկե,ոչ բոլորը, մոռանում է ամեն ինչ, վախենում է տալ Արցախի ու Արարատի անունը ու չեն հասկանում "խաղաղություն" բառի քաղաքական իմաստը, որովետև այլ կիրառություն այդ բառը չունի, այսինքն բացարձակ իմաստով : Խաղաղությունը լինում է միմիայն մի դեպքում, երբ դու ունես ուժեղ ,ազգային միտք ու մտածելակերպ ունեցող պետության ղեկավար ու վարչակազմ , հետեւաբար պետություն, ուժեղ և որպես պետական ուղղորդված քաղաքականության արդյունք կամային հատկանիշներով օժտված ժողովուրդ : Ժամանակին Պոլսում ( ստամբուլում) էլ էին հայերը "խաղաղության" մեջ ապրում թուրք զավթիչների հետ , սեփական հայրենիքում օտարի լծի տակ, ընկերություն էին անում հայ դահիճների հետ, օրինակ, թալեաթի հետ, իսկ հետո հենց այդ հայ ընկերները առաջին հերթին դարձան հայերի բնաջնջման զոհերից : Այնպես որ խաղաղությունը բացարձակ հասկացություն չէ, այն միշտ հարաբերական է, որովհետեւ կախված է շատ գործոններից, ու եթե քո պետությունը այդ գործոնների վրա ունի այնպիսի ազդեցություն, որ կարողանա կառավարել դրանք, ապա ժողովուրդը հարաբերական իմաստով ապրում է խաղաղության մեջ, իսկ եթե ոչ, ապա ժողովուրդը միշտ էլ ապրելու է ահաբեկման վտանգի տակ, իսկ մեր այսօրվա իրողության մեջ անգամ սեփական երկրի ղեկավարության ահաբեկման ներքո: Նույն Փաշինյանը քանի անգամ է արդեն ահաբեկել ժողովրդին բռնելով մարդկանց վախը, թե բա իրեն չընտրենք կլինի պատերազմ: Վերջին վառ ապացույցը ընտրություններից առաջ էր, որը քրեորեն պատժելի արարք է : Ասաց հետևյալը . "Եթե ինձ չընտրեք, սեպտեմբերին կլինի պատերազմ ": Սա պետական հանցագործի ու ժողովրդի ահաբեկչի պահվածք է, որի համար այդ ստոր արարածը պիտի մի օր բանտարկվի ցմահ իր բոլոր , այդ թվում որոշ իբր ընդդիմադիր հանցակիցների հետ միասին : Քաղաքական մեկնաբան Վարդան Այվազյան YAN BLOG🪩

  • 🔶 Եթե պետք է այրվի Ուկրաինան, պետք է այրվի նաև ձեր Մոսկվան: Վոլոդիմիր Զելենսկի YAN BLOG🪩