«Զանգակ» գրատուն
Статистика«Զանգակ» գրատների ցանց 📖 Կայք՝ https://zangakbookstore.am Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/Zangakbookstore/ Ինստագրամ՝ https://instagram.com/zangakbookstore?r=nametag ☎️ 011 223366
- Последний пост
- 20 мар. 2025 г.
- Последнее чтение
- 13 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- nn
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- —
- 1/48двое суток
- —
- 1/72трое суток
- —
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
«Էս ինչ եք անում, տղերք» ժողովածուն ամբողջացնում է Վազգեն Սարգսյանի լավագույն գրական ժառանգությունը՝ սկսած «Հացի փորձություն» վիպակից մինչև 1999-ի հոկտեմբերին՝ մահից օրեր առաջ գրված «Պատմության սկիզբն ու շարունակությունը» հայտնի հոդվածը: Գրքում ընդգրկված են ինչպես պատմվածքներ, այնպես էլ հրապարակախոսական նյութեր, որոնք պատմական որոշակի ժամանակաշրջան ներկայացնող կարևոր ուղերձներ ունեն և լույս են սփռում ազգային, պետական մի շարք հիմնահարցերի, այդ թվում՝ արցախյան հիմնախնդրի վրա: «Վերջին անգամ եմ ասում» ժողովածուն Վազգեն Սարգսյանի հարցազրույցների, ասուլիսների ընտրանի է: Գիրքը ներկայացնում է մտավորական գործչի` Հայաստանի պաշտպանության նախարարի և վարչապետի դիրքորոշումը ազգային- պետական մի շարք հիմնահարցերի, քաղաքականության թիրախների և նպատակների վերաբերյալ: ___ 🏷️Գրքերից յուրաքանչյուրի գինը`4900 դրամ Գրքերը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում` անցնելով հետևյալ հղումներով` https://zangakbookstore.am/es-inch-eq-anum-tkherq https://zangakbookstore.am/verjin-angam-em-asum ☎️011 223366
Նոր գիրք «Մահը չունի մեծ թշնամի, քան մարդը, մարտիկը` անմահության ղեկը նավով: Մեր անձի վրա տարած հաղթանակ-ահա հիմքը մեր այլ կարգի հաղթանակների:» Գարեգին Նժդեհի երկերի այս հրատարակման մեջ ամփոփված են նրա գաղափարախոսական, հրապարակախոսական և իմաստասիրական բնույթի երեք` «Էջեր իմ օրագրից», «Որդիների պայքարը հայրերի դեմ» և «Բանտային գրառումներ» աշխատությունները, որոնք ներկայացնում են Նժդեհ հայրենասերին, իմաստասերին ու հայ ժողովրդի հերոսական ոգին արժևորողին: ___ 🏷️Գրքի գինը`4400 դրամ Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում📩 ☎️011 223366
Ամենապահանջված գրքերից մեկը կրկին առկա է📚 «Փոքր կյանքը» հուզական պատմություն է, որը ցույց է տալիս չորս ընկերների կյանքը Նյու Յորքում, հատկապես կենտրոնանալով նրանցից մեկի՝ Ջուդ Սենթ Ֆրենսիսի պատմության վրա։ Գրքում բացահայտվում է Ջուդի տրավմատիկ անցյալը՝ ուսումնասիրելով ընկերության, սիրո, գոյատևման և բռնության երկարատև ազդեցության թեմաները։ ___ 🏷️Գրքի գինը`7100 դրամ Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում📩 ☎️011 223366
«ՈՒտել, աղոթել, սիրել» գիրքը պատմում է Էլիզաբեթ Գիլբերթի մեկ տարվա ճանապարհորդության մասին՝ ուղղված ինքնազարգացմանն ու անձնական աճին, որի ընթացքում նա լինում է տարբեր մշակույթներում՝ ուսումնասիրելով ուտեստները, մտածելակերպը և սերը՝ ի վերջո գտնելով ներքին խաղաղություն և ինքնագիտակցության նոր զգացում։ Իր փորձառությունների շնորհիվ նա բժշկում է անցյալից մնացած հուզական սպիները՝ փորձելով ավելի լավ հասկանալ ինքն իրեն, միաժամանակ սովորելով ընդունել կյանքն իր բոլոր անկատարություններով։ ___ 🏷️Գրքի գինը`4800 դրամ Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում📩 ☎️011 223366
«Ես ուրիշ բանից եմ վախենում, ողջ աշխարհի մարդկության համար եմ վախենում: Վախենում եմ, որ մարդը, իսկական մարդը, մարդ կոչվելու իրավունք ունեցող մարդը շուտով կդառնա թանգարանի նմուշ...» Վազգեն Սարգսյան Ազգային հյուսվածքով ստողծագործությունները մարդու մասին են, նրա առօրյա հագուստի ու փոքր պատմությունների: Հայրենի գույների ու բնության մեջ մարմնեղացող տեքստերում մանրուքներն ու շարժումները ճշգրիտ տեղ ու նշանակություն ունեն: ___ 🏷️Գրքի գինը` 4900 դրամ Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում📩 ☎️011 223366
Նոր ապրանքանիշ «Զանգակ» գրատանը Ուրախ ենք հայտնել, որ Զանգակ Գրախանութը դարձել է գերմանական «Troika» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում😍 «Troika»-ն հայտնի է իր նորարարական և գործնական աքսեսուարներով՝ իդեալական աշխատանքի, ճամփորդությունների և նվերների համար: Հրավիրվում ենք բացահայտելու այս բացառիկ հավաքածուն և վայելելու գերմանական որակն ու ոճը:
⚡️«Ճանապարհին» գիրքը շատ երկար չէր հրատարակվում։ Մի քանի տարվա տառապանքից հետո Քերուեքը վերջապես գտավ մի հրատարակչություն, որը խոստացավ գիրքը տպագրել, եթե նա փոխի բոլոր հերոսների իրական անունները և բացառի կերպարների նույնականացումը իրական մարդկանց հետ: Հեղինակը համաձայն չէր այդպիսի գրաքննությանն ու խմբագրմանը, բայց ի վերջո հանձնվեց, և 1957 թվականին վեպը վերջապես լույս տեսավ։ ___ 🏷️Գրքի գինը` 5800 դրամ Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում📩 ☎️011 223366
Խոսուն պոեզիա (Open-mic) Ստեղծագործու՞մ ես, գրում կամ թարգմանում բանաստեղծություննե՞ր, բայց երբեք չե՞ս հրատարակվել կամ կարդացել լսարանի համար: Արդեն հրատարակված կամ ճանաչված բանաստե՞ղծ ես, ումից ընթերցողը կուզենար լսել քո սիրելի ստեղծագործությունը քո իսկ կատարմամբ: Հունվարի 23-ին՝ 19:00, «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում տեղի կունենա «Խոսուն պոեզիա» միջոցառումը, որտեղ թե կայացած բանաստեղծները, թե իրենց առաջին փորձերը կատարող ստեղծագործողները և թարգմանիչները կարող են ապահով և մտերմիկ մթնոլորտում ներկայացնել իրենց գործերը : Միջոցառման հատուկ հյուր` «Կապույտ տանիքներ» և «Վազում եմ, սպասիր... » ժողովածուների հեղինակ արցախցի բանաստեղծուհի Հերմինե Ավագյան: Նախատեսվում է նաև երաժշտական համար🎼 🏷Մասնակցության համար կարող եք գրանցվել հետեևյալ հղումով՝ մինչև հունվարի 20-ը. Յուրաքանչյուր մասնակցի ելույթի տևողությունը մինչև 5րոպե, տեղերը սահմանափակ են:Կարող եք գրանցվել հետևյալ հղումով`https://zangakbookstore.am/events/խոսուն-պոեզիա 📆Հունվարի 23-ին` 19:00 📍Աբովյան 7 🏷Մասնակցությունը` գրանցումով
Հայ մարդը երջանկանում է ընտանիքում, հայի ամենամեծ երջանկությունն արդարասիրությունն է: Այն մարդն է, որ հազար տարի արդարություն է փնտրում, հիմա արդարությունը ստեղծելու ժամանակն է եկել: Մեր ուզածով պետք է լինի: Սոս Սարգսյան __ 🏷️Գրքի գինը` 4900 դրամ Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում📩 ☎️011 223366
Գրքային գույներ՝ ցուրտ եղանակի համար📚❄️
Ասում են, որ Ձմեռ Պապը Հյուսիսային Բևեռից գալու է Երևան`ուղիղ «Զանգակ» գրատուն😍🎅🏻Ձմեռ Պապիկը սիրով կսպասի բոլորիդ` 📍Դեկտեմբերի 29-ին` 13:00-14:00 Աբովյան 7 հասցեում 📍Դեկտեմբերի 30-ին` 14:00-15:00 Կոմիտաս 49/2 հասցեում
❄️Ի՜նչ իմանաս՝ ինչ են ձմեռն ու ձյունը, երբ ցուրտն ընկնելուն պես խոր քուն ես մտնում։ Բայց մի անգամ Մումիտրոլն արթնանում է ձմռանն ու իր համար բացահայտում է մի նոր սպիտակ աշխարհ։ __ 🏷️Գրքի գինը` 3800 դրամ Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում📩 ☎️011 223366
без подписи
без подписи
без подписи
«Հայկական կարմիր»–ը խճանկարի ձեւաչափով ներկայացնում է Խորհրդային Հայաստանի 77 տարիները` 1921-ից մինչեւ 1991 թվական: Յուրաքանչյուր գլխում առանձնացված են տվյալ տարվա կարեւոր քաղաքական, տնտեսական, մշակութային եւ սպորտային իրադարձություններն ու ուշագրավ դրվագները:
Դեկտեմբերի 19-ին «Տարբեր» ակումբում հանդիպում ենք ու քննարկում Չարլզ Դիքենսի «Սուրբ ծննդյան երգը» գիրքը: Դերասան Արման Մաթևոսյանի հետ կտեղափոխվենք ամանորյա հեքիաթով ու անակնկալներով լեցուն մի աշխարհ: Չմոռանա՜ք գալ լավ տրամադրությամբ ու հետաքրքիր հարցերով: Ձեզ սպասում են համեղ անակնկալներ🤫 📆Դեկտեմբերի 19՝ 17:00 📍Աբովյան 7, «Զանգակ» գրատուն Շտապե՜ք գրանցվել. ☎️011223366 Մասնակցության գինը՝ 3500դրամ: 📒ԿԱՐԵՎՈՐ Պարտադիր չէ, որ երեխան կարդացած լինի քննարկվելիք գրքերը. մեր հանդիպումից հետո նա շտապելու է տուն՝ ընթերցելու բոլոր գքերը: https://zangakbookstore.am/events/amanorya-tarber-akumb-surb-tsnndyan-ergy
Մարդ, որ ծնվում է, բնածին ունենում է միայն ինչ-որ մեկին կամ մի բան բռնելու հակումը, իսկ ձեռքը թողնելը հետո է սովորում: Արչիլ Քիքոձե, Հարավային փիղը __ 🏷️ Գրքերից յուրաքանչյուրի գինը՝ 4400 դրամ Գրքերը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում 📩 🌐https://zangakbookstore.am/search?q=Արչիլ+Քիքոձե ☎️ 011 223366
#նոր_գիրք Փարիզում 1938-ին լույս է տեսնում «Անմարդկայնության լաբիրինթոս» վեպը, որը փարիզյան գրական կյանքում մեծ իրարանցում է առաջացնում: Ոմանց համոզմամբ՝ նոր Արթյուր Ռեմբո էր հայտնվել, մյուսների համար պարզ գրագողություն էր: Հրատարակումից հետո գրքի հեղինակն անհետանում է: Մեր օրերում գիրքը հայտնվում է սենեգալցի երիտասարդ գրողի ձեռքին: Դիեգան Լատիր Ֆայեն տպավորվում է այս ստեղծագործությամբ ու որոշում է բացահայտել գրքի հեղինակի առեղծվածային անհետացումը: Գնալով առեղծվածային հեղինակի հետքերով՝ Դիեգանը հայտնվում է գաղութատիրական ժամանակաշրջանի դրամատիկ իրադարձությունների, Առաջին համաշխարհային պատերազմի, Հոլոքոստի պատմության մութ անկյուններում: ___ Հիշողության թաքստոցում, Մոհամեդ Մբուգար Սառ 🏷️ Գինը՝ 7800 դրամ Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում 📩 ☎️ 011 223366
🦓 Հեքիաթում ալարկոտ և եսասեր Դեմբո զեբրը հանդիպում է երազկոտ ու լավատես Ջեմմի կոկորդիլոսին: Ջեմմին իր բարության և լավատեսության շնորհիվ կարողանում է արթնացնել անտարբեր Դեմբոյի իրականում բարի սիրտը, և նրանք դառնում են անբաժանելի ընկերներ: ☀️ Բացի ուսուցողական բովանդակությունից՝ գրքում կան ինտերակտիվ խաղեր ու առաջադրանքներ, որոնք օգնում են փոքրիկներին ավելի արագ և արդյունավետ կենտրոնացնել ուշադրությունը, իսկ գրքի պատկերաշատ լինելը զարգացնում է փոքրիկների երևակայությունը: ____ Դեմբոն ու Ջեմմին. անտառային արկածներ, Շուշանիկ Գրիգորյան 🏷 Գինը՝ 4900 դրամ Գիրքը կարող եք ձեռք բերել «Զանգակ» գրատների ցանցից կամ պատվիրել առաքում 📩 ☎️ 011 223366