tgindex
Արթուր Չախոյան🇦🇲

Արթուր Չախոյան🇦🇲

Статистика
Последний пост
2 июл.
Последнее чтение
09:48
Постов за неделю
0
Всего постов
20
Тип
открытый
Язык
английский
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
13 авг.
Подписчики
1 025
0 за 4 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
3 327
20 постов
Вовлечённость
324,6%
к подписчикам
Постов в день
0,0
всего 20
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
1/48двое суток
1/72трое суток

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • Առաջին անգամ եմ տեսնում նման «պահպանվող տարածք», բայց առաջին անգամ չէ, որ տեսնում եմ՝ ոնց են տարբեր կռուտիտներով փորձում ծածկադմփոց անել գողության դեպքը։ Ինչ հետաքրքիր է, որ այդ մասնավոր սեկտորում գտնվող «պահպանվող տարածքում» բացի որակյալ տոմետներից ուրիշ ոչինչ չէր պահպանվում։😁 Այսինքն՝ եթե դա իսկապես Երևանի քաղաքապետարանի «պահպանվող տարածքն» էր, որտեղ պահեստավորվում է քաղաքի գույքը, ապա այնտեղ, տոմետներից բացի, պետք է լիներ նաև այլ քաղաքային գույք։ ❗️Հետևաբար, «Գյուլնազ տատիի» կռուտիտները չանցավ։ Այդ «պահպանվող տարածքից» մի քանի տուն այն կողմ գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «թաղապետ» Արտակ Հովակիմյանի տունը։ #Ինչ_զուգադիպություն 🤦‍♂️ Ինչ հետաքրքիր պատկերա ստացվում, 2023 թվականին Ծիծեռնակաբերդի ճեմուղու տոմետները նույնպես «շինաղբի» անվան տակ տարել էին ու դատարկել էին մի տան տարածքում, որտեղից ընդամենը մի քանի տուն այն կողմ գտնվում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «թաղապետ» Սաշա Կատվալյանի տունը։😁

  • 1 июл.364151

    📌Փաստաթղթերով Գայի պողոտայի նոր փռած ասֆալտի հաստությունը պետքա լիներ 5 սմ, բայց բոլոր քանդված հատվածներում ասֆալտի հաստությունը կազմում է 1-4 սմ։

  • 📌 Տարին 12 ամիս նորոգում են Գայի պողոտայի նոր փռած ասֆալտը։ 💁‍♂️Խնդրեմ իմ հրապարակած https://www.facebook.com/share/v/1GJ9kGnXyu/ տեսանյութը, որտեղ Գայի պողոտայի ասֆալտապատման աշխատանքների ժամանակ ասում էի, որ Գայի պողոտայի ասֆալտը նորմալ վիճակում է, և որ այն ասֆալտապատելու անհրաժեշտություն չկա։ Իսկ հիմա ստացվեց այնպես, որ Գայի պողոտայի նոր փռած ասֆալտը ո՛չ տեսքով, ո՛չ էլ որակով չունի նոր փռած ասֆալտի տեսք։

  • 📌 Եթե երկրորդ անգամ ընդդիմության շարքերում հայտնվեն Իշխան Զաքարյանի ու Գեղամ Նազարյանի նման պատգամավորներ, ապա ժողովրդի վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ կփոխվի դեպի վատը։ Սահմանադրությունը գրվել է այնպես, որ նման դեպքերում երկիրը չղեկավարվի մեկ ուժի կողմից, որ «Иерархия» չտիրի, որ իշխող ուժը չկարողանա անել ինչ ուզի, պահպանելով հավասարակշռությունը:

  • 📌Եթե չես ընտրում դու, քո փոխարեն կընտրեն ուրիշները։

  • 2 июн.809195

    📌Իզուր չէ, որ ասում են՝ «ձուկը գլխից է հոտում»։

  • 31 мая668236

    Տեսնես ո՞ր խելոքի մտքովա անցել, որ մայթերը տուֆ քարից կառուցեն🤦‍♂️։

  • 13 мая837233

    Պուտինը եկելա Մասիվ, զենքը դրելա Արամ Սարգսյանի գլխին ու ասելա 😁 «Գյուրջան փողոցում առանց բիտում ասֆալտ արեք, թե չէ կկրակեմ» ու կրակելու բառի վրա Արամ Սարգսյանը քնից արթնանումա🤣, ու սկսումա հերթական ելույթը՝ 30 տարվա թալանի մասին, ու բացատրել, որ իրանց դեպքում ամեն ինչում Պուտիննա մեղավոր 😆😁։

  • 12 мая21,4 тыс1610

    📌 Խաղահրապարակը թալանում են ու ասում են՝ ինչ անում ենք, երեխեքի համար ենք անում🤦‍♂️։ Ու Արամ Սարգսյանը խոսումա 30 տարվա թալանի մասին, այն դեպքում, երբ էդ թալանի համար մեկ պատասխանատուն իրա «թաղապետնա»։

  • 11 мая26,1 тыс2513

    Ասեք, որ ղըժալու պատկերա ստացվում😆 Արամ Սարգսյանը քարոզարշավա անում, ուզումա վարչապետ դառնա ու խոսումա 30 տարվա թալանի մասին🤣 են դեպքում, երբ թքել-կպցնելով անունով «բարեկարգում» են անում Մասիվում, երբ Մասիվի թաղապետը Արամ Սարգսյանի «թաղապետն» է՝ Մարատ Սևոյանը։🤦‍♂️

  • 📌Անհամբեր սպասում եմ, որ այս հրապարակված տեսանյութը հերքեն, քանի որ շատ բան ունեմ ասելու։

  • Տիգրան Ավինյան, ու՞ր են անհետանում ուղևորափոխադրման գումարները։

  • 📌Փաստաթղթերում հստուկ են նշել, որ տրավերտինե սալիկները պետք է լինեն առանց ծակերի, քանի որ ծակերով տրավերտինե սալիկների դեպքում ձմեռը ջուրը այդ ծակերով ներթափանցելու է քարի մեջ, իսկ գիշերը սառելով՝ ընդարձակվելու է։ Արդյունքում քարը ներսից սկսելու է ճաքել, տրաքել և քանդվել, ինչպես տեղի ունեցավ այս ձմռանը, երբ սալիկները քանդվել էին։ ✅️Այսինքն՝ հենց այդ պատճառով էլ նախատեսված է եղել առանց ծակերի տրավերտինե սալիկներ։ ❗️Բայց Երևանի քաղաքապետարանի շատ փող սիրող պաշտոնյաները վճարել են ծակերով, անորակ տրավերտինե սալիկների համար։

  • 7 апр.5 8143012

    Հիմա կասեն՝ Չախոյանը էլի գնաց քանդեց, բայց եթե աշխատանքը որակով արվեր և համապատասխաներ քաղաքաշինական նորմերին, Չախոյանը երբեք չէր կարողանա բետոնի հիմքը քանդել, դա պարզապես անհնար կլիներ։

  • 6 апр.861162

    ❗️Դավիթ Անհաղթ այգու «բարեկարգումը» սարքել են նախընտրական շոու ծրագիր, և ամեն տարի ու ամեն ընտրությունների ժամանակ խոսք են տալիս, որ կսարքեն, իսկ թքած կպցրածները, որոնք ներկայացնում են որպես «նախադեպը չունեցող բարեկարգում», արդեն քանդվում է։ Դավիթ Անհաղթ այգու վերաբերյալ հրապարակած տեսանյութների հղումները⤵️ 1️⃣ https://www.facebook.com/share/v/1J1Hrh3v3R/ 2️⃣ https://www.facebook.com/share/v/1CT7MUFB4v/ 3️⃣ https://www.facebook.com/share/v/1Fxq3Sa73H/

  • 20 февр.1 180263

    Մենք քարի դարում ենք ապրում🤷‍♂️ հակառակ դեպքում չայնիկով ասֆալտ չէին փռի։ Պարզ տրամաբանական հարց՝ խի՞ Երևանի քաղաքապետարանը չի պահանջում, որ ասֆալտ փռող ընկերությունը պարտադիր ունենա բիտում փչող սարք։ Ասենք՝ չայնիկով ասֆալտ փռելն ո՞րնա։ Տենց բան նույնիսկ քարի դարում չեն արել։ Սենց են էլի Երևանի ասֆալտը փռել, որ բիտումի փոխարեն վառած յուղ ու եսիմ ինչ նյութեր իրար խառնում են ու անունը դնում են «բիտում», ու հետո՝ անձրևից ու ձմեռից հետո, երբ ասֆալտը քանդվումա, ասում են՝ աղը շատ ենք ցանել, դրանիցա, որ ասֆալտը քանդվելա, մենք մեղավոր չենք🤦‍♂️։

  • ⁉️ Իսկ հիմա ինչ են ասելու, որ առանց բիտումի ասֆալտ են անում, հո հիմա էլ չեն ասելու՝ աղը շատ ենք ցանել🤦‍♂️։

  • 17 февр.1 061235

    📌 1 միլիոն 228 հազար դոլար է Երևանի քաղաքապետարանը վճարել Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Վերածննդի այգու այս «բարեկարգման» համար։ Ըստ պայմանագրի՝ Վերածննդի այգու բարեկարգման աշխատանքները պետք է ավարտված լինեին դեռևս 23.04.2024թ-ին։

  • 📌Գայի պողոտայի ասֆալտը, ըստ փաստաթղթերի, պետք է լինի 5 սմ հաստությամբ, այլ ոչ թե 2.5-ից 4 սմ։ 💁‍♂️Հուսամ՝ գիտակից մարդիկ հասկանում են, որ ատկատով անորակ փռված ասֆալտի քանդվելը աղից չէ, այլ հենց անորակ կատարված աշխատանքի հետևանքն է։ ❗️Թափանցիկության համար ներկայացնում եմ Գայի պողոտայի ասֆալտապատման գնման ծածկագիրը՝ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-25/3, որով ցանկացած մարդ կարող է ստուգել իմ հրապարակած տեղեկության իսկությունը։

  • 26 дек.1 230246

    ❗️Ամբողջ պատասխանատվությամբ հրապարակային վերահաստատում եմ իմ խոսքերը, որ Երևան քաղաքի բոլոր Gulf բենզալցակայանները կառուցվել և կառուցվում են ապօրինի՝ առանց շինարարական թույլտվության։ Gulf բենզալցակայանների՝ ապօրինի և առանց շինարարական թույլտվության կառուցված ու կառուցվող լինելու փաստը հաստատել է նաև Երևանի քաղաքապետարանը՝ պաշտոնական գրությամբ, ի պատասխան իմ դիմումի, որտեղ հստակ նշված է, որ դրանք ապօրինի են և կառուցվում են առանց շինարարական թույլտվության։