tgindex
Последний пост
29 июл.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
0
Всего постов
21
Тип
открытый
Язык
und
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
13 авг.
Подписчики
1 946
−3 за 2 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
869
21 постов
Вовлечённость
44,7%
к подписчикам
Постов в день
0,0
всего 21
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
326
1/48двое суток
373
1/72трое суток
402

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • Թրենդ, որը կարող եք օգտագործել ինչպես անձնական, այնպես էլ բիզնես էջերի համար💙

  • без подписи

  • 17 апр.1 1291

    без подписи

  • без подписи

  • без подписи

  • без подписи

  • 17 апр.1 1397

    Ապրիլ ամսվա մարքեթինգային նորությունները 💙

  • 13 апр.1 1773

    Skims-ի մարքեթինգային ռազմավարությունը հետևյալն է՝  ընտրել տարբեր կառուցվածքով, տարիքի, մաշկի գույնով մարդկանց, ոչ թե ստանդարտ, ընդունված չափանիշներով մոդելների:   Բրենդի գաղափարախոսությունը հետևյալն է՝ «Մարմնի կառուցվածքի բոլոր տեսակներն ու չափերը գեղեցիկ են»։  Skims–ի մարքեթինգային արշավները հաճախ կառուցված են իրական մարդկանց փորձի շուրջ։  Սա բարձրացնում է վստահությունը հաճախորդների շրջանում և ստեղծում զգացմունքային կապ բրենդի սպառողների միջև: Skims–ի մարքեթոլոգները չեն դիտարկում «ամենահայտնի շոուբիզնեսյան աստղերին», այլ ընտրում են այն մարդկանց, որոնց լսարանն իսկապես նույնանում է բրենդի արժեքների հետ։ Skims–ը հաճախ նաև կիրառում է թվային փորձառություններ նոր հավաքածուները ներկայացնելիս՝  🔹վիրտուալ շոուներ, 🔹ինտերակտիվ product-demo-ներ,  🔹AR փորձառություններ, որոնք բոլորը մի նպատակ ունեն՝ մարդկանց թույլ տալ տեսնել ու զգալ պրոդուկտը՝ առանց ֆիզիկապես ներկա լինելու։ Skims–ը ցույց է տալիս, որ բրենդը միայն հագուստ չի վաճառում, այլ այն ստեղծում է յուրահատուկ փորձառություն, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ զգում է իր գեղեցկությունն ու ինքնավստահությունը, ու հենց այս որակական գծերն էլ կապում են մարդկանց բրենդի արժեքների հետ:

  • без подписи

  • Գույնի ընտրությունը միայն դիզայնի մասին չէ, այն համարվում է հզոր մարքեթինգային գործիք, որը կարող է ազդել մեր տրամադրության, ընտրության և որոշումների վրա: Այն, թե ինչ գույն է ընտրում բրենդը, կարող է փոխանցել հույզեր, վստահություն ու անգամ սպառողների ընկալումը բրենդի մասին: Facebook և LinkedIn տեխնոլոգիական հսկաները կապույտ գույնն ընտրել են ոչ պատահական սկզբունքով։ Կապույտը հաճախ ասոցացվում է վստահության և անվտանգության հետ, ինչպես նաև խաղաղության զգացողության հետ․ այն հանգստացնում է աչքը և օգնում է նվազեցնել հոգեբանական լարվածությունը։ Միևնույն ժամանակ կապույտը նաև ասոցացվում է ինտելեկտի և բարձր մասնագիտական մակարդակի հետ՝ ստեղծելով պրոֆեսիոնալ միջավայրի զգացողություն: Երբ հաջորդ անգամ տեսնեք Facebook կամ LinkedIn սոցցանցերի էջերը, հիշե՛ք, որ նրանց կապույտ գույնը ոչ միայն գեղեցիկ գույն է, այլ խելամիտ մարքեթինգային քայլ, որը թաքնված հոգեբանական ազդակներ է փոխանցում օգտատերերին:

  • без подписи

  • 2000-ականների սկզբին McDonald’s-ը կանգնած էր բրենդի վերաթարմացման անհրաժեշտության առաջ․ սպառողների վարքագիծը փոխվում էր, մրցակցությունը սրվում էր, իսկ ընկերությունը պետք է ստեղծեր մի հաղորդագրություն, որը նույնքան հնչեղ ու խոսուն կլիներ և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում։ Այդ պահին ծնունդ առավ պատմության մեջ ամենացնցող մարքեթինգային խորհրդանիշներից մեկը՝ «I’m Lovin’ It»-ը։ 2003 թվականին ներկայացված արշավը հիմնված էր մի պարզ գաղափարի շուրջ՝ ստեղծել երաժշտական խորհրդանիշ, որը աշխարհում բոլորը կհիշեն մեկ անգամ լսելուց հետո։ «Ba-da-ba-ba-ba» հնչյունային կապակցությունը դարձավ բրենդի գլոբալ ինքնության անբաժան մաս։  Նախագծի ստեղծմանը մասնակցել են Pharrell Williams-ը և Justin Timberlake-ն, ովքեր աշխատեցին երաժշտական հատվածի ուղղությամբ։ Timberlake-ը նույնիսկ թողարկեց ամբողջական երգ՝ որպես արշավի մաս։  «I’m Lovin’ It»-ը ցույց տվեց, որ ուժեղ բրենդը կառուցվում է ոչ թե բառերի կամ լոգոյի, այլ զգացողության շուրջ։ Երբ հաղորդագրությունը դառնում է մարդկանց առօրյայի մի մասը, այն ապրում է տարիներով՝ առանց իր արդիականությունը կորցնելու։

  • McDonald’s-ի «I’m Lovin’ It»՝ ջինգլը, որը դարձավ գլոբալ մարքեթինգային խորհրդանիշ

  • Gucci-ն շարունակում է մնալ շքեղության խորհրդանիշ ոչ միայն պոդիումում, այլև թվային աշխարհում։ Բրենդն ակտիվորեն ներդրում է անում Augmented Reality (լրացված իրականություն) և վիրտուալ փորձարկման տեխնոլոգիաներում՝ ստեղծելով իրականություն, որում հաճախորդները շփվում են բրենդի պրոդուկտների հետ առցանց տարբերակով։ 🔹 Ի՞նչ է արել Gucci-ն Gucci-ն ստեղծել է AR ֆիլտրեր Instagram-ում, Snapchat-ում և Gucci հավելվածում, որտեղ օգտատերերը կարող են վիրտուալ կերպով «փորձել» կոշիկներ, արևային ակնոցներ, շրթներկեր և աքսեսուարներ տվյալ պահին։ Այս ամենը պարզապես զվարճալի հնարք չէ․ դա  բարձր նորաձևության շրջանակներում շոփինգի նորարարական փորձառություն է։ Բրենդը համագործակցում է տեխնոլոգիական գործընկերների հետ,  օրինակ՝ Wannaby-ի («Wanna Kicks» հավելվածի ստեղծողները), ինչը թույլ է տալիս ներկայացնել բարձրորակ 3D մոդելներ, որոնք հնարավորինս մոտ են իրականությանը։ 🔹 Ինչու՞ է սա արդյունավետ 1. Ավելի մեծ ներգրավվածություն․ ինտերակտիվ փորձառությունները պահում են օգտատիրոջ ուշադրությունը՝ ամրապնդելով բրենդի հետ կապը։ 2. Գնումների վստահություն․ «փորձիր՝ մինչև գնես» մոտեցումը մեծացնում է վստահությունը բարձրարժեք ապրանքների առցանց գնման ժամանակ։ 3. Սոցիալական տարածում․ AR ֆիլտրերը հեշտությամբ տարածվում են՝ ստեղծելով օգտատերերի ստեղծած բովանդակություն և օրգանիկ մարքեթինգային ալիք։ Gucci-ն պարզապես չի հարմարվում  թվային դարաշրջանին, այլ ձևավորում է այն։

  • без подписи

  • Ֆինանսական աշխարհում վստահությունն ամենաթանկ «արժույթն» է։ Երբ խոսքը գնում է բանկերի և ֆինտեխ ընկերությունների մասին, անգամ տառատեսակը պետք է փոխանցի կայունություն, անվտանգություն և հուսալիություն։ Այդ պատճառով ոլորտի գիգանտները՝ Goldman Sachs-ը, PayPal-ը, Revolut-ը, նախընտրում են երկու տառատեսակ՝ Serif և Humanist Sans-Serif։ Serif տառատեսակն ունի փոքրիկ, դասական «պոչիկներ», որ պատմականորեն կապվում է՝ 🔹պահպանողականության 🔹լրջության 🔹հեղինակության 🔹և վստահելիության հետ Humanist Sans-Serif տառատեսակը համատեղում է մարդու ձեռագրի նրբությունն ու ժամանակակից դիզայնի պարզությունը։ Այս տառատեսակը հաղորդում է՝ ▫️հստակություն ▫️թափանցիկություն ▫️նորարարություն Goldman Sachs-ի ուղերձը հետևյալն է. «Մենք այստեղ ենք երկար տարիներ, մեզ հետ ապահով է, մեզ կարող եք վստահել»։ PayPal-ի նշանաբանը՝ «Մեր համակարգը պարզ է, արագ ու անվտանգ»: իսկ Revolut-ինը՝ «Ֆինանսական ծառայությունները կարող են լինել ժամանակակից, սպառողների համար հասանելի և ճկուն»։ Ձեր նախընտրած տառատեսակը զգացմունք է ստեղծում, իսկ այդ զգացմունքը հաճախորդի մոտ կարող է ձևավորել վստահություն կամ կասկած։ Բանկերն ու ֆինթեխ ընկերությունները Serif-ով հաղորդում են հուսալիություն և կայունություն։ Humanist Sans-Serif-ով՝ մոդեռնիզմ, պարզություն և վստահություն։ Այսպիսով՝ տառատեսակը միայն դիզայնի մասին չէ։ Այն Ձեր բրենդի «շեշտադրումն» է՝ այն մասին, թե ինչ կերպ եք ուզում, որ մարդիկ ընկալեն Ձեր բրենդը ճանաչման առաջին իսկ պահից։

  • без подписи

  • без подписи

  • без подписи

  • без подписи