Narine Manukyan
Статистика«Հայ Մայրեր» Բարեգործական ՀԿ հիմնադիր, «Երազի Տուն» Մանկական Վերականգյնողական կենտրոնների հիմնադիր, Հանրապետական Վերականգնողական Կենտրոնի տնօրեն
- Последний пост
- 10 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 8
- Всего постов
- 22
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 112
- 1/48двое суток
- 128
- 1/72трое суток
- 138
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
ՄԱ-ԼԱ-ԴԵՑ
без подписи
փաստորեն Հայաստանն ունի մարդու իրավունքների պաշտպան😂🤷🏼♀️
без подписи
без подписи
без подписи
սա էլ բոնուս😂🤷🏼♀️
Երկարա, բայց դիտեք )))) Գրեք նաև ձեր կարծիքը քոմենթներում, անպայման կկարդամ😜
❗Հոգևորականին ավազանի անունով դիմելը պարզապես անքաղաքավարություն չէ, այլ փաստարկների ու արժանապատվության իսպառ բացակայության պայմաններում գործի դրվող գռեհկություն է։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնի և հազարամյա ավանդության համաձայն՝ ձեռնադրության և օծման Սուրբ Խորհրդով հոգևորականը հրաժարվում է աշխարհիկ կյանքից ու իր ավազանի անունից՝ վերածնվելով որպես Քրիստոսի և Սուրբ Եկեղեցու սպասավոր։ Տրված նոր անունը նոր հոգևոր ինքնության, Աստծուն անմնացորդ նվիրումի և հոգևոր սպասավորության կնիքն է։ Այս դատապարտելի երևույթը` 📍Արհամարհանք է Սուրբ Խորհրդի հանդեպ։ Հոգևորականին միտումնավոր իր ավազանի անունով կոչելը կամ հանրային խոսքում այդպես հիշատակելը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ոչ միայն հոգևոր սպասավորի, այլև Եկեղեցու Սուրբ Խորհրդի, հոգևոր կոչման և հավատացյալ ժողովրդի նկատմամբ։ 📍Բարոյական անկման վկայություն է։ Նման պահվածքը խոսում է ոչ թե հոգևորականի, այլ այդ արտահայտությունը թույլ տվողի մտահոգիչ բարոյական կերպարի և տարրական բարեկրթության բացակայության մասին։ 📍Հանրային խոսքի պատասխանատվության բացակայություն է։ Անկախ ամեն ինչից՝ հանրային խոսքը սկսվում է տարրական բարեկրթությունից ու անձի հոգևոր կոչումը հարգելուց։ Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները խոսում են ոչ թե «համարձակության», այլ մարդու բարոյական սնանկության մասին։ Հարգանքը հոգևոր արժեքների հանդեպ մեր հասարակության հայելին է. մի՛ կոտրեք այդ հայելին՝ սեփական անգրագիտությունն ու չարությունը քողարկելու համար։ Տեր Եսայի քահանա Արթենյան
Գրագետ խոսք՝ նվիրված Կաթողիկոսին և այլ հոգևորականներին ավազանի անունով դիմող անգրագետ ու անծագում գոյանքներին ‼️👇🏻
без подписи
Այստեղ էլ դնեմ, թող մնա😉
📌 Որպեսզի հասկանաս, թե ինչ վիճակում է մեր բանակն այսօր, պետք չէ լսել զեկույցներ, հիանալ ռազմական շքերթներով. բավական է ստանալ 25-օրյա վարժական հավաքների ծանուցագիր ու գնալ դիրքեր։ 📌 Մեր դիրքը գտնվում էր հակառակորդի անմիջական նշանառության տակ։ Այնտեղ չկային ոչ թաքստոցներ, ոչ շելեր, ոչ էլ անգամ տարրական աղվեսափոսեր՝ հրետանային հարվածներից պատսպարվելու համար։ Հավանական հարձակման դեպքում այնտեղից ողջ դուրս գալը գրեթե անհնար կլիներ։ 📌 Մեր դիրքում խոշոր տրամաչափի որևէ զինատեսակ չկար, անգամ «Կալաշնիկով» գնդացիր չունեինք։ Փոխարենն ունեինք այդ գնդացիրների համար նախատեսված փամփուշտներ։ Նռնականետ նույնպես չունեինք, բայց ունեինք նռնականետի արկեր։ Ապշեցուցիչ էր նաև այն, որ դիրքում ունեինք 5.45 մմ-անոց փամփուշտներ, որոնք նախատեսված են AK–74-ի համար, բայց, ցավոք, մենք չունեինք AK–74 ինքնաձիգներ։ 📌 Ամբողջական նյութը՝ https://hetq.am/hy/article/183034
Գժվում եմ էս մեծացած մարդուկի համար❤️
без подписи
նքային ճանապարհը։ Այս հոգեբանական վահանի անխափան աշխատանքն էլ ապահովում է մեկ այլ մեխանիզմ՝ կոգնիտիվ դիսոնանսը։ Մարդու ուղեղը ֆիզիկապես ունակ չէ միաժամանակ ընդունել երկու իրարամերժ իրականություն․ անհնար է պահպանել հոգեկան հավասարակշռությունը՝ մեկտեղելով «ես արժանապատիվ ազգի ներկայացուցիչ եմ» ներքին համոզմունքը, և «այս իշխանությունը հակառակորդի կամակատարն է» իրողությունը։ Հոգեկանն այս ցավալի բախումից «ողջ» դուրս գալու համար դիմում է տարբեր «հնարքների», այդ թվում՝ ռացիոնալիզացիայի։ Արդյունքում՝ «ասպարեզ են դուրս գալիս» կեղծ տրամաբանական, բայց հանգստացնող մտքերը՝ «եթե զիջենք, եթե լռենք, ապա պատերազմ չի լինի»։ Այսպիսի ինքնախաբեությունը դառնում է հրաշալի փրկօղակ՝ արդարացնելու ցանկացած կործանարար քայլ։ Իսկ կործանվելը․․․կործանվելը մեզ համար խորթ չէ․ դարեր շարունակ պետականության բացակայությունը կոլեկտիվ հայի անգիտակցականի մեջ արմատավորել է «տառապյալ, բայց հարատևող» ազգի կերպարը։ Մեզ համար պատմականորեն ավելի «հարմարավետ» է կորցնելն ու ողբալը, քան արժանապատվորեն պայքարելը։ Հանրությունը, կարծես, անգիտակցորեն ձգտում է վերադառնալ իր պատմական «կոմֆորտ» վիճակին։ Նազիկ Ասատրյանը լրագրող է և հոգեբան:
Երբ քաղաքագիտությունն ու ռացիոնալ միտքն անզոր են լինում բացատրելու հայաստանյան ընտրական ֆենոմենը, խաղի մեջ են մտնում նեյրոկենսաբանությունն ու հոգեբանությունը։ Քաղաքականությունը, կարելի է ասել, տեղով մեկ հոգեբանություն է, քանի որ քաղաքական որոշումներն ու գաղափարախոսությունները ձևավորվում են մարդկային էմոցիաների, վախերի և մանիպուլյացիաների հիման վրա։ Քաղտեխնոլոգները լավ գիտեն՝ էմոցիան միշտ հաղթում է բանականությանը։ Ցանկացած կայուն ժողովրդավարական համակարգում աղետալի պատերազմում պարտված, ազգային արժեքները ոտնահարող, հակառակորդի բոլոր պահանջներին, մեղմ ասած, ականջալուր լինող իշխանության վերստին ու երիցս ընտրությունն անհնարին կլիներ։ Ինչպե՞ս է լինում, որ մեր դեպքում անհնարը դառնում է հնարավոր։ Այս ֆենոմենը փորձենք հասկանալ ոչ թե պարզ, կենցաղային «տեսությունների», այլ նեյրոկենսաբանության ու հոգեբանության տեսանկյունից։ Նախընտրական շրջանի դիտարկումներում անընդհատ մի երևույթ էր «աչք ծակում»․ հանրությանը մանիպուլյացնելու դոմինանտ գործոններից էր վախը։ Ընդհանրապես, նախընտրական քարոզարշավների ժամանակ քաղաքական գործիչները մշտապես «խաղում» են անհատի բազային պահանջմունքների լարի վրա, որոնց մեկը հենց անվտանգությունն է։ Այս քարոզարշավի ժամանակ մանիպուլյատիվ այլ մեխանիզմներ, բնականաբար, ևս կիրառվում էին, սակայն գերական հենց վախի «ներարկումն» էր։ Նեյրոկենսաբանության տեսանկյունից նայելիս՝ երբ մարդը գտնվում է մշտական վախի ու սպառնալիքի ներքո, նրա ուղեղում, պատկերավոր ասած, տեղի է ունենում կենաց- մահու պայքար։ Շրջանցելով նեյրոկենսաբանական բարդ տերմինաբանությունը՝ մատչելի լեզվով ասած, մեր ուղեղի հնագույն շերտերը, որոնք պատասխանատու են ֆիզիկական գոյատևման ու հույզերի համար, ուղղակիորեն արգելափակում են մեր բանականությունը։ Այս անհավասար պայքարում մեր «մտածող ու բանական» ուղեղը բառացիորեն կապիտուլյացիայի է ենթարկվում։ Բանականությունը պարտվում է վախին, քանի որ մեր «կենսաբանական էությունը» նախընտրում է ոչ թե արժանապատիվ ապրելը, այլ պարզապես ողջ մնալը։ Այն ազգերը, որոնք կարճ ժամանակում հոգեբանական ու ֆիզիկական ուժեղ հարվածներ են ստանում, հաճախ հրաժարվում են մեծ նպատակներից՝ հանուն տարրական գոյատևման։ Մեր դեպքում, այդ հարվածները, թերևս, թվարկելու կարիք էլ չկա։ Վախը նաև «լավագույն» էմոցիան է մարդուն ենթարկեցնելու ու ստիպելու անել այն, ինչն անվտանգ պայմաններում երբեք չէր անի։ Այսինքն, ոչ միայն փաստացի վախն է «վախենալու», այլև վախը՝ հենց վախից։ Այս վախի գեներացման արդյունքում ՝ ընտրողը տրամաբանական ընտրության փոխարեն իռացիոնալ ընտրություն է անում։ Վախը դառնում է բացարձակապես անկառավարելի, երբ արտաքին հնարավոր սպառնալիքին միանում է նաև ներքինը։ Այսինքն, երբ թշնամու սպառնալիքներն ավելի մեծ ջանքերով «շրջանառության» մեջ է դնում հայրենի իշխանությունն ու վախեցնում է նույն «լեզվով»։ Ընտրությունը դառնում է ոչ թե գաղափարական, այլ զուտ կենսաբանական։ Մանիպուլյացիոն խայծը կուլ է տրված։ Այս երևույթն ավելի պատկերավոր հասկանալու համար բերենք մի պարզ օրինակ․ առողջ ընտանիքում մեծացող երեխան արտաքին աշխարհի վտանգներից պաշտպանություն է գտնում տանը։ Սակայն, երբ տունը դադարում է անվտանգ լինել, ավելին՝ երբ արտաքին սպառնալիքին միանում է ներքինը, երեխան զրկվում է դիմադրության ցանկացած հենարանից, ինչն էլ վերջնարդյունքում աղետալի հետևանքներ է ունենում։ Սա այն է, ինչ տեղի է ունենում նաև պետության ներսում՝ հավաքական «երեխաների» դեպքում։ Ավելին, մեր դեպքում պետական քարոզչամեքենան շահարկել է ոչ միայն պատերազմի վախը՝ արտաքին թշնամուց, այլև հրաշալիորեն ձևավորել ու կիրառել է «ներքին թշնամու» կերպարը։ Այս ամենն արվել է ոչ միայն սեփական իշխանությունը պահելու, այլ հետագա ցավալի զիջումների համար։ Զիջումներ, որոնք այլևս ոչ էլ ցավալի են թվալու՝ վախի կառավարման հոգեբանական մեխանիզմների շնորհիվ։ Մշտապես գտնվելով իրական և/կամ վերացական անվտանգային տագնապի մեջ, ի վերջո, հանրության հոգեբանական ռեսուրսները սպառվում են, և նա կորցնում է իր դիմադրողականությունը։ Այս հոգեկան հյուծման արդյունքում առաջանում է «սովորեցված անօգնականության» հոգեբանական սինդրոմը․ մարդը դառնում է բացարձակ հնազանդ՝ համոզված լինելով, որ իր դիմադրությունն այլևս ոչինչ չի փոխելու։ Համակերպված հանրությունը հրաժարվում է սեփական ճակատագրի պատասխանատվությունից, ձեռք է բերում հոգեբանական պաշտպանական վահան, որով արդարացնում ու ներում է ցանկացած կործանարար որոշում՝ այն ընկալելով որպես «փրկության» միակ ճանապարհը․ պատրա
Հավաքական գիտակցության կապիտուլյացիան կամ բանականությունն ընդդեմ վախի
Կարդալու ու մտածելու հոդված ‼️🇦🇲👇🏻
Իշխանություններն ու ընդդիմությունները գալու և գնալու են... Մենք տեսնելու ենք դա, տեսնելու ենք նաև շատերի անփառունակ վախճանը, արդե՛ն ենք տեսնում, անպայման էլի՛ ենք տեսնելու... Շատերը չդարձած քաղաքական գործիչներ՝ դարձել ու դառնալու են քաղաքական դիակներ, մենք նաև դա՛ ենք տեսնելու, չկասկածեք... Սերունդներն ու պատմությունը հիշելու է ԲԱՑԱՌԱՊԵՍ խիզախներին, ովքեր պատրաստ են ինքնազոհողության՝ ՀԱՆՈՒՆ ՄԻԱԿ ՄՆԱՅՈՒՆԻ, հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ... Մնացյալը քամի է, ականջ ծակող, աղմկոտ քամի... Չհուսահատվեք, չնեղանաք, չհիասթափվեք Հայրենիքից, չդադարեք պայքարել: Չթողնենք, որ դրսի աղմուկը խաթարի մեր ներքին խաղաղությունն ու ազգային պետություն ունենալու նվիրական երազանքը...